Tag: աշխատավարձ

Ինչպե՞ս հաշվել հարկերը

Մարի.

Բարև Ձեզ: Խնդրեմ կպատասխանե՞ք: Եթե աշխատողին պետք է վճարենք 650 000 (ներառյալ` հարկերը), Ինչպե՞ս հաշվել հարկերը:

Եթե աշխատողը նաև ուսանող է

Աստղիկ.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս է կարգավորվում գործատու-ուսանող համարվող աշխատողի փոխհարաբերությունը։ Խոսքս ոչ միայն քննությունների կամ դրանց պարապելու ժամանակահատվածին է վերաբերում, այլ ուսումնական ընթացքին։ Օրինակ` հեռակա ուսանողի դասերի հաճախման ժամանակահատվածը ինչպե՞ս է կարգավորվում։ Տարբերակներ՝ ուսանողին դրվում է բացակա և չի վճարվում աշխատավարձ, կամ ուսանողի համար արձակվում է ներքին իրավական ակտ և չնայած բացականերին պահպանվում է աշխատավարձը։ Եթե էլի ունեք տարբերակներ` խնդրում եմ նշեք, որն է ճիշտը։ Կանխավ շնորհակալություն:

Աշխատավարձի վերահաշվարկ

Մհեր.

Հարգելի գործընկերներ, պետք է կատարել վերահաշվարկ 2018 և 2019թթ. մի քանի ամսվա աշխատավարձ: Արդյո՞ք վերահաշվարկելուց եկամտային հարկը պետք է կիրառվի ամբողջ ամիսների համար առանձին, թե՞ հնարավոր է հանրագումարի բերել, նոր հարկել։ Խնդրում եմ նշել կարգը, ո՞ր հոդվածով և ի՞նչ ձևով պետք է անել:

Կարելի՞ է աշխատավարձը փոխանցել ուրիշի հաշվեհամարին

Բարև Ձեզ: Աշխատողն ունի հարկադիրի հետ խնդիրներ և ցանկանում է, որ իր դիմումի համաձայն աշխատավարձը փոխանցեն ընկերոջ հաշվեհամարին: Արդյո՞ք թույլատրվում է նման բան:

Աշխատավարձի հաշվարկ

Գոհար.

Բարև։
Խնդրում եմ օգնեք հաշվել աշխատավարձս, եթե բյուլետենը բացվել է 17.11.21-ին և ավարտվել 02.12.21։
Նշեմ որ 1 օր, այսինքն` 16.11.21-ը դուրս է մնացել բյուլետենի օրերից։
Այսինքն` բացակայել եմ սկսած 16.11.21-ից, սակայն բժիշկը սխալմամբ տվել է ամսի 17-ով։

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Սամվել․

Բարև ձեզ։ Խնդրում եմ նշել․ Հ/Կ-ն ունի 1 քաղիրավականով աշխատող, սակայն մի օր է գրանցված եղել և չի աշխատել, աշխատավարձ չի ստացել, հիմա եկամտահարկի հաշվարկում աշխատողի աշխատանքային ժամերը պետք է գրեմ 24, թե՞ 0, և արդյո՞ք հնարավոր է աշխատավարձը գրել 0, կամ ի՞նչ հարկեր են պահվում և ինչքա՞ն աշխատավարձից, դրանք կարո՞ղ եմ իրար գումարել և այդքան գումար գրել: Նաև հարկի վճարման դեպքում դրամարկղային գրքում գրառում արվու՞մ է, և եթե այո, ապա ինչպե՞ս կամ կարող եմ այդ գումարը գրել տարեկանի հաշվետվությունում որպես նվիրատվություն այդքան գումարի չափով: Նաև անհրաժե՞շտ է հանձնել 165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին ձևը, թե՞ այն այլ հաշվետվություն է: Նախապես շնորհակալություն։

Որոշել իրացումից ստացված շահույթը կամ վնասը

Կարինե.

Օգնեք ձևակերպել արտադրանքի վաճառքի հետ կապված գործառնությունները, որոշելով իրացումից ստացված շահույթը կամ վնասը: Գնորդներին վաճառվել է պատրաստի արտադրանք: Հասույթը՝ կանխիկ գումարով 250 000դր., գումարած 20% ԱԱՀ, մուտքագրվել են դրամարկղ: Ապառիկ վաճառվել է 1 400 000դրամի արտադրանք՝ գումարած 20% ԱԱՀ: Վաճառված արտադրանքի փաստացի արտադրական ինքնարժեքը կազմել է 1 000 000դրամ: Վաճառքի հետ կապված կատարվել են հետևյալ ծախսումները՝ փաթեթավորման նյութեր՝ 52 000դր., աշխատավարձ փաթեթավորող բանվորներին՝ 150 000, տրանսպորտային կազմակերպությանը հաշվարկային հաշվից փոխանցվել է 96 000դր., ներառյալ` ԱԱՀ, գովազդի համար ստացվել է հաշիվը՝ 60000դր., գումարած` ԱԱՀ:

Բյուլետենի հաշվարկ

Էմիլի.

Բյուլետեն հաշվարկելիս 12 ամիսների ընդհանուր գումա՞րն է կեղտոտ աշխատավարձը հաշվարկվում, թե՞ բյուլետենի ժամանակ հաշվարկվում է նաև աշխատավարձին հավասարեցված վճարումները:

Մայրության նպաստի հաշվարկ

Արփինե․

Ողջույն, մեկ ամսից պատրաստվում եմ անցնել հղիության արձակուրդի, այժմ աշխատում եմ լրիվ դրույքով, ստանում 350 000 դրամ զուտ աշխատավարձ հիմնական աշխատանքի վայրում, որտեղ հաշվառված եմ օգոստոս ամսից։ Մինչև օգոստոս աշխատել եմ այլ գործատուի մոտ։

Միաժամանակ մի քանի այլ կազմակերպությունից ունեմ և տարվա ընթացքում ունեցել եմ այլ եկամուտներ՝ ծառայությունների մատուցման տարբեր կարճաժամկետ պայմանագրերով։ Նաև սեպտեմբեր ամսից գրանցել եմ ԱՁ և այս պահի դրությամբ ունեմ մոտ 1 մլն դրամի եկամուտ որպես ԱՁ։

Հարց․ արդյո՞ք ես պիտի մայրության նպաստի համար դիմեմ իմ հիմնական աշխատավայրով և ներկայացնեմ մյուս բոլոր կարճաժամկետ աշխատանքները որպես եկամուտ, արդյո՞ք դրանք և իմ ԱՁ եկամուտները կարող են միաժամանակ հաշվարկվել։

Ի՞նչ խորհուրդ կտաք։

Վերջնահաշվարկ

Արամ.

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ արդեն 3 տարի: Գրանցված աշխատավարձս կազմում է 70-80 000, տատանվում է, գործարքային է աշխատավարձս։ Աշխատանքից դուրս եմ գալիս, ուզում եմ իմանալ`արձակուրդային հասնու՞մ է ինձ ու ինչքա՞ն: Նշեմ, որ 6 օրյա է գրաֆիկը, բայց ես անգամ կիրակիները տանը չեմ մնացել, ընդհանուր 3 տարվա մեջ տանն եմ մնացել մոտ 2 ամիս:

Ինչպե՞ս ձևակերպել պատրաստի արտադրանքը

Անահիտ.

Սիրելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է արտադրությանը ՀԾ-ով ձևակերպելուն: Երբ ծախսերը հավաքագրում ենք 8-րդ դասում (նյութեր, աշխատավարձ, հոսանք, և այլ ծախսեր), հաջորդ քայլը՝ ինչպե՞ս ձևակերպել պատրաստի արտադրանքի քանակական մուտքը 215 հաշվին:

Հնարավո՞ր է հաշվետվություն մեջ աշխատավարձը 0 գրել

Անի.

Նոր բացված ՍՊԸ-ն ԱԱՀ-ով է աշխատելու և դեռ գործունեություն չի իրականացրել: Հիմա միայն տնօրենն է գրանցված, հնարավո՞ր է եկամտային հաշվարկի մեջ աշխատավարձը 0 գրել, թե՞ խնդիր կարող է առաջանալ հետո:

Հաշմանդամ աշխատողի աշխատավարձի ձևակերպում

Անի.

Բարև Ձեզ: Ընդհանուր հարկման համակարգով աշխատող կազմակերպությունն ունի հաշմանդամ աշխատակիցներ, որոնց աշխատավարձի գումարը կազմել է 700 000 դրամ: Գիտեմ, որ հաշմանդամ աշխատակիցների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսը ևս նվազեցման ենթակա է: Ինչպե՞ս ձևակերպել այդ 1 050 000 դրամը:
դտ 713 կտ 527 – 700 000
դտ 713 կտ ՞ 1 050 000

Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ

Անուշ.

Բարև ձեզ, բանիմաց հաշվապաներ ջան։
Հիվանդության նպաստի դեպքում միջին ամսական աշխատավարձի համար ևս սահմանվու՞մ է նվազագույն շեմ` նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով։ Ես չեմ հաշվարկել 50%-ից ու իմ մոտ միջին ամսականը 42 969, իսկ նվազագույնի 50%-ի դեպքում 43 590 ու 621 դրամի չափով պակաս է հաշվարկվել և վճարվել:
Եվ անաշխ. թեթիկը նույնպես սխալ է լրացվել, այս դեպքում ես ի՞նչ կարող եմ անել։

Արձակուրդայինի հաշվարկ

Մանե.

Բարև Ձեզ: Արձակուրդը հաշվարկելիս աշխատողի դրույքով ենք հաշվու՞մ, թե՞ կեղտոտ աշխատավարձով:

Պարտադիր կուտակային վճարներ

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք` խնդրեմ, 2022թ. հունվարի 1-ից սկսած կուտակային վճարները հաշվարկվելու են աշխատավարձի բազայի նկատմամբ 4.5%, իսկ եկամտային հարկը 21%: Այլ փոփոխություններ նախատեսվա՞ծ են, թե՞ այսքանն է: Շնորհակալություն

Աշխատավարձի հաշվարկման կարգ

Սյուզի.

Հարցս աշխատավարձի հաշվարկման կարգին է վերաբերվում, խնդրում եմ օգնեք։ Եթե քոլեջում աշխատողի դրույքը կազմում է 1,02, իսկ ժամը 750դրամ է, ապա ինչպե՞ս եք հաշվում: Խնդրում եմ մանրամասն գրեք, եթե հնարավոր է։
Շնորհակալություն:

Արձակուրդայինի վճարում

Ռուզաննա․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք կարող եմ արձակուրդային գումարը վճարել ոչ թե 3 օր առաջ, այլ տվյալ ամսվա աշխատավարձի հետ միասին ամսվա վերջում՝ աշխատողի դիմումի համաձայն:

Միջին աշխատավարձի հաշվարկ

Անահիտ.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցը ապրիլ ամսին ներկայացրել է հիվանդության թերթիկ և վճարվել է, ապա հոկտեմբերին է ներկայացնում, ապա միջինի հաշվարկի մեջ ապրիլը ներառու՞մ ենք։

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Լուսինե.

Բարև Ձեզ: Աշխատակիցը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից երեք ամիս առաջ է վերադարձել: Անաշխատունակության նպաստ հաշվելիս միջին աշխատավարձը ցածր է մինիմում աշխատավարձից: Ինչպե՞ս հաշվեմ նպաստը: