Tag: բենզին և դիզելային վառելիք

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծախսի հիմնավորում շրջանառության հարկով աշխատելու դեպքում

Հայկ․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն 2025 թվականին պետք է իրականացնի բեռնափոխադրումներ ՀՀ-ից դեպի այլ երկրներ։ Այլ երկրներում բենզին է լցնում։ Կասե՞ք՝ բենզինի համար շրջանառության հարկով ծախս ճանաչելու համար ի՞նչ հիմք է պետք։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մեքենայի շահագործման հետ կապված ծախսերի ձևակերպում

Ալիկ․

Ֆիզիկական անձն ունի սեփական մեքենա և գրանցված է որպես ԱՁ։ Արդյո՞ք առանց ԱՁ-ին վարձակալության հանձնելու կարող է մեքենան շահագործել ԱՁ-ի համար և ծախսերը՝ ընթացիկ նորոգում, վառելիք և այլն, ձևակերպել ԱՁ-ով։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վառելիքի ծախսագրում

Հայկուհի․

Բարև Ձեզ։ Եթե շահութահարկով աշխատող կազմակերպությունը առաքումներ է իրականացնում հիմնադրի կամ տնօրենի մեքենայով, կարո՞ղ ենք այդ մեքենայի համար ծախսած վառելիքը շահութահարկով ծախս ճանաչել։ Եվ արդյո՞ք որ անհատույց է մեքենան ԱԱՀ-ի և շահութահարկի լրացուցիչ պարտավորություն չի առաջանա։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժեշտ գործողություններ վառելիքի ծախսագրման համար

Արթուր․

Բարև ձեզ, խումբ։ Խնդրում եմ կիսվել ձեր փորձով․ ԱՁ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ ԱՁ-ի հիմնադիրը ցանկանում է իր անձնական մեքենան ԱՁ-ի օգտագործման հանձնել։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է պետք ճիշտ ձևակերպել մեքենան, որպեսզի հնարավոր լինի ծախսագրել վառելիքը։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ձեռքբերում առանց փաստաթուղթ

Լամարա․

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։

ԱԱՀ վճարող ԱՁ շինհրապարակ է նախապատրաստում։ Ձեռք է բերել վառելիք, սակայն չի ստացել հաշիվ։ Կարո՞ղ եմ չփաստաթղթավորված այդ գումարը գրել ձեռքբերման տողում։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վառելիքի ծախսագրում

Գայանե․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. Կարո՞ ղ է արդյոք սեփական մեքենայով բեռնափոխադրում իրականացնող ԱՁ-ն այլ երկրում ձեռքբերված վառելիքը ծախսագրել, եթե այո, ապա ի՞նչ հիմնավորմամբ։ Նախապես շնորհակալ եմ։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բեռնափոխադրումների գործունեություն

Արման․

Ա/Ձ-եմ, աշխատում եմ շրջանառության հարկով, մատուցում եմ ծառայություն իմ անձնական բեռնատարով։ Շրջանառության հարկի հաշվետվության մեջ նշում եմ այլ գործունեություններ տողի դիմաց և վճարում 5 տոկոս շրջանառությունից հարկ։

ՀԱՐՑ․ Շրջանառության հարկի հաշվետվության ո՞ր տող դիմաց պետք է ցույց տամ իմ ծախսային մասը, քանի որ մի տարածքից մյուս տարածք բեռը տեղափոխելիս ծախսվում է մեծ քանակությամբ դիզելային վառելիք։

Նախապես շնորհակալություն։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դիզելային վառելիքի վաճառք

Աննա․

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Հարկման ընդհանուր դաշտում աշխատող ընկերությունը ՀՀ-ում ձեռք բերած դիզելային վառելիքը պետք է վաճառի այլ ընկերության։ Ի՞նչ հարկեր են առաջանում բացի ԱԱՀ-ից և շահութահարկից։ Հարցս վերաբերում է ակցիզային հարկին և բնապահպանական հարկին։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դիզելային վառելիքի վաճառք

Նվարդ․

Բարև Ձեզ։

Դիզելային վառելիքի առք ու վաճառքով չզբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք վաճառել պահեսում առկա դիզելի մնացորդը, թե՞ դրա համար անհրաժեշտ է լիցենզիա։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ն ենթակա՞ է հաշվանցման

Վլադ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ունի մարդատար ավտոմեքենա, որը շահագործում է տնօրենը, խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք բենզինի ԱԱՀ-ն հաշվանցման ենթակա է , մանրածախ առևտուր է, գործում է հարկման ընդհանուր համակարգում։ Շնորհակալ եմ։

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բենզինի և դիզելային վառելիքի վաճառք

Գոհար․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նոր բացված ՍՊԸ-ն ցանկանում է զբաղվել բենզինի, դիզելային վառելիքի վաճառքով և ներկրելու է Պարսկաստանից, Ռուսաստանից։ Կասե՞ք՝ հարկման ո՞ր համակարգում է գործելու, ի՞նչ հարկեր և տուրքեր պետք է վճարի։ Նշեմ, որ մարզում է ՍՊԸ-ն գրանցված։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ ՀԴՄ կտրոն տրամադրել

Արթուր. Բարև Ձեզ։ Իդրամով վճարումները ընդունելիս ի՞նչ ՀԴՄ կտրոն տրամադրել։ Ընկերության տնօրենին կարելի՞ է տալ կանխիկ գումար՝ առհաշիվ, մինչև 300 000 դրամ մեքենայի բենզին լցնելու համար, թե՞ ոչ։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տնօրենի մեքենայի վարձակալություն

Արմեն․ Հարգելի գործընկերներ, տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը: Այն ծառայում է ինչպես կազմակերպության կարիքների համար, այնպես էլ տնօրենի անձնական կարիքների համար: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում` կապված բենզինի ծախս ճանաչելու հետ: Արդյո՞ք երթուղային թերթիկների կազմումը բավարար է ծախսի հիմնավորման համար: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, ՀՀ տարածքում գործուղումների հետ կապված ի՞նչ փաստաթղթեր են կազմվում: Գիտեմ, որ պետք է հրաման, գործուղման վկայական և վերջում հաշվետվություն: Գործուղման վկայականի մեջ, եթե մեկնել են ուսումնասիրությունների նպատակով, այլ ոչ թե կոնկրետ վայր, կնքվու՞մ է: Ո՞ր փաստաթուղթը ե՞րբ է կազմվում: Վառելիքի ծախսն ինչպե՞ս ձևակերպել: Կանխավ շնորհակալ եմ: