
Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով
Melanya.
Խնդրում եմ պատասխանել իմ այս հարցին: Խոշոր հարկատու ենք և հաշվետվությունները ուղարկում ենք էլեկտրոնային եղանակով գլխավոր հաշվապահի էլ. ստորագրությամբ, այս դեպքում գլխավոր հաշվապահի լիցենզիան պարտադի՞ր է թե՞ ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս տեղադրել լիցենզիայի համարը:

Կազմակերպությունը ցանկանում է զբաղվել անշարժ գույքի առք ու վաճառքով
Եվգենյա.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցում, կազմակերպությունը ցանկանում է զբաղվել անշարժ գույքի առք ու վաճառքով, խնդրում եմ ասել, լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ, ի՞նչ հարկով է հարկվելու:

Լիցենզիայի վերաբերյալ
Ella.
Բարև ձեզ: Քաղաքաշինության այդ 2 բնագավառներում լիցենզիայի գումարը որքա՞ն է կազմում.
1. բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), հասարակական և արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)
2. հիդրոտեխնիկական
Շնորհակալություն:

Ո՞ր կազմակերպություններն են ներկայացնում հրապարակվող հաշվետվություններ
Գայանե.
Խնդրում եմ պատասխանել, թե որ կազմակերպություններն են ներկայացնում հրապարակվող հաշվետվություններ, և եթե տվլյալ տարում իրացման շրջառությունը գերազանցել է 1 մլդ. դրամը, արդյո՞ք պարտադիր է, որ ֆին. հաշվետվությունը ստորագրի լիցենզավորված գլխ. հաշվապահը:

Ավիատոմսերի վաճառք
Անի.
Ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների համար կա՞ լիցենզավորում:

Լիցենզավորվող գործունեություն
Անահիտ.
Հարգելի հաշվապահներ, իմ հարցը հետևյալն էˋ ո՞ր օրենքում կգտնեմ լիցենզիավորվող գործունեության ցանկը, հատկապես ինձ հետաքրքրում է ավիատոմսերի վաճառքի գործունեության հիմքերը թույլատրող փաստաթղթերը: Նախապես շնորհակալ եմ օգնության համար:

Արդյոք հարկավո՞ր է լիցենզիա
Գուրգեն Մուսայելյան.
Բարև Ձեզ,
NGN Co. Ltd ուկրաինական ընկերությունը մտադիր է Հայաստանում զբաղվել ջեռուցման համակարգերի, որն իր մեջ ներառում է` շոգետաքացուցիչ և ջրատաքացուցիչ կաթսաներ 24-ից մինչև 1000 Կվտ հզորությամբ, ալյումինե և պողպատե ջեռուցման մարտկոցներ, փականներ, կափույրներ, խողովակներ, այլ օժանդակ սարքավորումներ և աքսեսուարներ, ներմուծմամբ, վաճառքով ինչպես նաև բնակելի տարածքների ներտնային համակարգերի, կենցաղսպասարկման և արտադրական ձեռնարկությունների, հասարակական նշանակության շենքերի և շինությունների ջեռուցման ու տաք ջրամատակարարման սարքավորումների տեղադրումով, սպասարկումով, նորոգումով և կարգաբերման աշխատանքներով ինչպես նաև բազմապիսի սանտեխնիկական վերանորոգման և սան. սարքերի տեղադրման աշխատանքներով:
Խնդրում ենք Ձեզ, տրամադրել տեղեկատվություն, արդյոք տվյալ տնտեսական գործունեության համար անհրաժեշտ է լիցենզիայի առկայությունը թէ՞ ոչ: Եթե լիցենզիա պահանջվում է, ապա խնդրում ենք հուշեք, թէ՞ ինչ տեսակի լիցենզիա է անհրաժեշտ և որ կազմակերպությունն է տրամադրում այն: Հնարավորության դեպքում խնդրում ենք նաև տրամադրել այս դաշտը կարգավորող օրենսդրական փաստաթղթերի ցանկը:
Կանխավ Շնորհակալություն:
Գուրգեն Մուսայելյան

Արդյո՞ք հարկավոր է լիցենզիա
Արփինե.
Ողջույն բոլորին: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցիս.
Սրճարանում կամ թեյարանում ծխախոտ և խմիչք վաճառելու համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ, եթե այո, ապա որքա՞ն է կազմում լիցենզիայի գումարը:

Լիցենզավորվող գործունեությունների ցանկ
Արփինե.
Հարգելիներս ` եթե ունեք այն գործունեությունների ցանկը որոնց համար հարկավոր է լիցենզիա խնդրում եք ուղղարկեք` մաթոս4 շնիկ rambler.ru

Ուսումնական կենտրոն
Լիլիթ.
Ներեցեք, որևէ մեկը կարո՞ղ է ինձ ինֆորմացիա տալ, եթե ուսումնական կենտրոն է բացվում պարտադիր մասնագետների որակավորման կամ բուհի ավարտվածության պահանջ, լիցենզիայի խնդիր կա՞ ըստ օրենսդրության:
Եվ եթե ինֆորմացիա ունեք, ինչպիսի՞ հարկով են աշխատում ուսումնական կենտրոնները:
Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահի լիցենզիա
Satenik.
Հարգելի կոլեգաներ, կարող եք օգնել, որտեղից կարող եմ կարդալ, թե հաշվապահի լիցենզիան որ բնագավառում է պետք պարտադիր ունենալ:

Լիցենզիայի վերաբերյալ
Մերի.
Հարգելի կոլեգիաներ խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում. ներկերի արտադրությունը արդյոք լիցենզավորված գործունեություն է և եթե այո, ապա ով է տրամադրում այդ լիցենզիան և որտեղից կարող եմ կարդալ այդ մասին: Կանխավ շնորհակալ եմ:

Ինտերնետ կայքերի սպասարկման ծառայություն մատուցելու վերաբերյալ
Ruben.
Ինձ հետաքրքրումա մի հարց. Եթե իմ կազմակերպությունը, որը գտնվումա և գրանցվածա Հայաստանում ծառայությունա մատւցում Գերմանիա , ինչ առավելագույն հաշիվ ապրանքագիր կարող եմ ուղղարկել արտասահման ??? Ծառայության տեսակը` ինտերնետ կայքերի սպասարկում և հոդվածների պատրաստում:
Եվ այս ոլորտը ենթակա է լիցենզավորման թե ոչ ???
Ինչ հարկատեսակով պետքա աշխատեմ ??? ՓՄՁ ? ԱԱՀ ունեմ վճարելու եթե գեազանցում եմ 300000 դրամ հաշիվ ապրանքագիրը ???

ՓՄՁ ստուգումներ
Աննա.
Ողջույն.
1.Ըստ օրենքի փոփոխության մինչև 2011 թ.-ը փոքր և միջին բիզնեսի ստուգումներն արգելվում է : Այսինքն դա նշանակում է , որ բոլոր տեսակի ստուգումներն է արգելվում?
2.Մի խնդրանք նույնպես , գեղեցկեւթյան սրահն որպես ծառայություն մատուցող ,արդյոք պետք է լիցենզիա ստանա?
Նախապես շնորհակալություն պատասղանի համար
Վերջին մեկնաբանություններ