
Հաշիվն ուշ է ներկայացվել
Մարիամ․
Բարև ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ստացել է հաշիվ մարտ ամսի 26-ին, մատակարումը փետրվար։ Բնականաբար հաշվարկի մեջ չի ընդգրկվել, հիմա մարտին ստորագրվել է։ ՀԱՐՑ. Փետրվար ամսվա ԱԱՀ հաշվարկի մեջ ձեռքբերումների տողում պե՞տք է ավելացնել գումարը, ներքևում որպես պակասեցում ցույց տալ, հետո մարտ ամսվա հաշվարկում մենակ ավելացումով ցույց տալ 71.1 հոդվածի համաձայն։

Ո՞ր օրվա փոխարժեքը կիրառել
Սամվել․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն օնլայն խորհրդատվական ծառայություն է մատուցել արտասահմանյան ընկերության: Արտարժույթով գումարն ստացել է ՀՀ դրամով հաշվին: Առկա է անգլերենով ինվոյս, որտեղ գումարն արտարժույթով է նշված: Ճի՞շտ Է հաշիվ վավերագրում արժեքն նշել ինվոյսում նշված գումարի` ծառայությունն մատուցելու ամսաթվի ԿԲ փոխարժեքով:
Փաստացի փոխանցված և դրամ դարձած գումարն ուրիշ է: Այդ գումարից նաև միջազգային փոխանցման տուրք է պահվել: Տուրքն եթե նվազեցվող ծախս լիներ, պետք է կրկին հաշվարկվեր ԿԲ փոխարժեքով, բայց արդեն փաստացի փոխանցմա՞ն օրով:

Մատակարարման ամսաթիվը նշվել է հաջորդ օրը
Հասմիկ․
Ապրանքների մատակարարման հարկային հաշիվը սխալմամբ գրվել է հաջորդ օրվա մատակարարման ամսաթվով, ընդ որում հաշվում կա նաև ծառայություն պարունակող տող։ Ինչ որ խնդիր կարո՞ղ է առաջանալ, անհրաժեշտություն կա՞ հաշիվը չեղյալ անելու, և էդ դեպքում ի՞նչ մատակարարման ամսաթվով պետք է դուրս գրել նորը:

ԱՁ-ն համարվել է ԱԱՀ վճարող
Արթուր․
Բարև ձեզ, հարգելի խումբ։ ԱՁ-ն աշխատում էր շրջանառության հարկի դաշտում, և 10.04.2024 թվականին տալիս է հայտարարություն ԱԱՀ վճարող դառնալու համար 01.04.2024 թվականից։ ԱՁ-ն առանց ԱԱՀ հաշիվ է գրել ֆիզ․ անձանց ամսի 2-ին և 9-ին, ունի նաև ստացված հաշիվներ այդ ընթացքում ԱԱՀ-ով։
1) Այս երեք հաշիվները արդյո՞ք պետք է ճշտգրտել, թե՞ այլ տարբերակ կառաջարկեք
2) Ստացված հարկային հաշիվների մասով, ոնց հասկանում եմ, խնդիր չկա, քանի որ 1-ից հետո են գրվել

Մսի առք և վաճառք
Մարիամ․
Բարև ձեզ, կխնդրեմ օգնեք․ ԱՁ-ն նոր է բացված և վաճառելու է միս։ Աշխատելու է շրջ․ հարկով։ Ուզում եմ իմանալ՝ ՀԴՄ -ով ձեռք բերված ապրանքը և ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունից ստացած ապրանքը կարո՞ղ եմ հարկը նվազեցնել։ Եվ մի հարց էլ՝ սպանդանոցը մեզ ծառայության հաշիվ պետք է գրի, էդ դեպքում ապրանքի ձեռք բերումը ո՞նց է փաստաթղթավորվում։

Հարկային հաշիվների ստորագրման ժամկետներ
Գեղամ․
Խնդրում եմ ասել՝ հարկային հաշիվների ստորագրման համար ժամկետներ կա՞ն։

Տուրիստական գործունեություն
Եվա․
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ տուրիստական գործունեություն ունեցող ԱՁ ի՞նչ առանձնահատկություններ ունի։ Հաշի՞վ է գրում ֆիզ անձանց միջնորդության ու վե՞րջ։

Ավտոտեխսպասարկման կետը որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Վահագն․
Միկրոյի դաշտում աշխատող ավտոտեխսպասարկման ծառայություններ մատուցող ԱՁ-ն կարո՞ղ է պետական հիմնարկի հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր և դուրս գրել հաշիվ վավերագիր։
Օրենքի նախագիծ կա՞, որ միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ավտոտեխսպասարկման կետերը շուտով չեն կարող աշխատել միկրոյի դաշտում, և եթե կա նախագիծ, հաստատման դեպքում ե՞րբ ուժի մեջ կմտնի։

Արդյո՞ք հաշիվը հանձնման-ընդունման հիմք է
Կարեն․
Արդյո՞ք հաշիվ-վավերագիրը համարվում է ապրանքի հանձնման-ընդունման հիմք, թե՞ առանձին հանձնման-ընդունման արձանագրություն է անհրաժեշտ և ապրագի գնման պայմանագիր։

Ձեռքբերում միկրոձեռնարկատիրության սուբյեկտից
Իլոնա․
Կազմակերպությունը (Հիմնադրամը) միկրոյից գնում կատարելիս ինչ-որ հարկե՞ր են առաջանում։ Եվ գնումը ինչպե՞ս պետք է լինի, միկրոն կարո՞ղ է հաշիվ դուրս գրել։

ՀԴՄ կտրոն հաշվի փոխարեն
Աշոտ․
Բարև ձեզ։ Եթե ֆիզանձի հետ գործարք ենք կատարում, և գումարը փոխանցվում է ԱՁ-ի բանկային հաշվին, որպեսզի ֆիզանձի անունով հաշիվ դուրս չգրենք, իրավունք ունե՞նք ՀԴՄ կտրոն տպել, թե՞ ՀԴՄ կտրոնը մենակ կանխիկի ու ՊՕՍ-ի դեպքում ա կարելի։

Հանդիսավարի գործունեություն
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հանդիսավարը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության դաշտում գործել, և ինչպե՞ս է ցույց տալու իր շրջանառությունը։ Ի՞նչ խորհուրդ կտաք՝ հաշիվ գրի, թե՞ շրջիկ ՀԴՄ ձեռք բերի։ Կանխավ շնորհակալություն։

Հանդիսությունների կազմակերպում
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Մի հարց. Հանդիսությունների կազմակերպում գործունեությունը կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել (նշեմ, որ ընկերությունը հաճախորդից գումարը վերցնում է, և տարբեր ծառայությունների համար վճարում, որից իր եկամուտը կկազմի Х%, ծառայությունները կարող է վճարվել ինչպես քաղաքացիաիրավական պայմանագրով, այնպես էլ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հիման վրա)։ Իսկ հանդիսության ծառայությունները լինում են՝ ֆոտո նկարահանում, երաժշտություն, դիզայն, մեքենաների վարձույթ։

Ճշգրտող հաշիվ
Արաքսյա․
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն իրականացնում է ապրանքի, մասնավորապես հողաթափերի մեծածախ վաճառք, ունի 2023թ-ին դուրս գրված հակային հաշիվներ, որոնց մասով պետք է վերադարձ լինի։ Հարցս էսպիսին է՝ արդյո՞ք տնտեսական ապրանքի մասով կարելի է ճշգրտող հաշիվ ուղարկել, եթե չունի ժամկետ:

Գործունեություն Wildberries հարթակում
Տիգրան․
Հարգելի հաշվապահներ, եթե ունեք փորձ վարելու Wildberries վաճառքներ իրականացնող անձի հաշվառումը, խնդրում եմ տրամադրեք տեղեկատվություն՝ ու՞մ պետք է դուրս գրվեն ապրանքների մատակարարման հաշվարկային փաստաթղթերը։ Wildberries օֆերտան սահմանում է, որ վաճառողը պետք է փոխանցի սեփականության իրավունքը Wildberries - ին։ Արդյո՞ք հաշվարակային փաստաթուղթը պետք է դուրս գրվի ՀՀ ում գրանցված Վայլդբերիզ ՍՊԸ-ին։ Խնդրում եմ նաև տրամադրել տեղեկատվություն, ստանու՞մ եք արդյոք Վայլդբերիզից հաշիվներ իրենց կողմից մատուցած ծառայությունների համար, թե՞ Ձեր կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերը դուրս եք գրում Վայլդբերիզի գանձած կամիսիայով պակաս թվով։

Էլեկտրոմոբիլի ձեռքբերում
Ջուլիա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ փետրվար ամսին գնել է լիզինգով էլէկտրոմոբիլ և հիմա ցանկանում է ամբողջությամբ փակել լիզինգը.
1. Ե՞րբ մեքենան կհարմարվի ընկերության սեփականությունը
2. Հնարավո՞ր է արդյոք կատարել այսպիսի գործարք ֆիզ․ անձի և ընկերության մեջ՝ փոխանակելով մեքենան համարժեք մեքենայի հետ, թե՞ միևնույն է դա դիտարկվում է որպես օտարում, և այդ պարագայում պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր և վճարել 5% հարկը (Ընկերությունն աշխատում է շրջհարկի դաշտում)։

Գնորդը ջնջել է հաշիվը
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, այսպիսի իրավիճակում եմ հայտնվել: Հաշվարկային հաշիվ եմ գրել ապրիլ ամսին և մայիս ամսից անցել եմ ԱԱՀ դաշտ, դիմացի կողմը ամիսներ անց ասեց, որ համաձայն չի և հաշիվը չի ստորագրի, ես շրջանառության հարկի 2-րդ եռ. հաշվետվությունը արդեն ուղարկել էի և մի քանի ամիս ԱԱՀ հաշվետվություններն էլ էի ուղարկել: Հիմա նայում եմ՝ այդ հաշվի դիմաց գրված է ջնջված, ի՞նչ անել այս դեպքում:

Հաշիվ վավերագիր ֆիզ. անձի անունով
Նարինե․
Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկի համակարգում գործող նորաստեղծ ԱՁ-ն պետք է հաշիվ վավերագիր դուրս գրի ֆիզ․ անձի անունով: Համակարգում պարտադիր դաշտերն են «անձնագրային տվյալներ», «անվանում» ու «հասցե»: Արդյո՞ք պետք է մարդու անուն ազգանունն լրացնել «անվանում» տողում: Եթե ծառայությունն սոցիալական ծախս չի համարվում, պետք է այդ տողն դատա՞րկ թողնել:

ԱՁ փոխանցում անձնական հաշվին
Վազգեն․
Բարև Ձեզ։ ԱՁ զբաղվում է ՏՏ ծառայությունների մատուցմամբ, աշխատող չունի։ Ծառայությունների համար վճարվում է ԱՄՆ դոլարով։ Փոխանցումը ստանալուց և հարկերը վճարելուց հետո կարո՞ղ եմ ԱՁ հաշվին մնացած «մաքուր» գումարը փոխանցել իմ անձնական հաշվին հետագա ծախսելու համար։ Եվ հարց համար երկու՝ կարո՞ղ եմ փոխանցել կնոջս անձնական հաշվին։ Շնորհակալություն։

ԱՁ աշխատացնում է հոսթել
Ներսես․
Բարև Ձեզ։ Եթե որպես ԱՁ աշխատացնում եմ Հոսթել, ապա յուրաքանչյուր հաճախորդի համար արդյո՞ք պետք է ներկայացնեմ հաշիվ վավերագիր։ Նախապես շնորհակալ եմ։
Վերջին մեկնաբանություններ