Tag: ՍՊԸ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն լուծարվել է, իսկ աշխատակիցը դեռ գրանցված է որպես աշխատող

Գայանե. Բարև ձեզ: 2014թ. լուծարվել է ՍՊԸ-ն, սակայն այսօր պարզվում է, որ կա չազատված աշխատակից, որը չի կարողանում օգտվել սոց. աջակցության 9-րդ միջոցառումից։ Նախկին գործատուն Հայաստանում չի, և կապ ընդհանրապես չկա։ Իսկ չազատված աշխատակիցը ունի երկու անչափահաս երեխա և հանդիսանում է 9-րդ միջոցառման շահառու։ Ի՞նչ պետք է անել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ լուծարում

Ահարոն. Բարև ձեզ։ Ես ունեմ 2017թ․ բացված ՍՊԸ, բայց չունեմ ոչ մի տվյալներ (ՀՎՀՀ, ՍՊԸ-ի անուն, բացման օր), քանի որ բացված օրվանից չեմ օգտագործել։ ՀԻմա այդ ՍՊԸ-ն ցանկանում եմ փակել, բայց պետ․ ռեգիստրի և հարկայինի բազաներում չկարողացանք գտնել այդ ՍՊԸ-ն, քանի որ չհայտնեցի բավարար տեղեկություններ։ Ասեցին, որ փնտրեմ արխիվում։ Կասե՞ք ինձ՝ որտեղ փնտրեմ այդ ՍՊԸ-ն, որպեսզի փակեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի վճարման հաշվեհամարների վերաբերյալ

Ռիտա. ՍՊԸ-ների դրոշմանիշային վճարի և միասնական վճարի հաշվեհամարները նույն բյուջետային կազմակերպությունների հաշվեհամարնե՞րն են:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկային կոդը սխալ է նշվել

Արմեն. Բարև ձեզ: ՍՊԸ-ի հասցեն Նոր Նորքում է: Եկամտային հարկ և սոց. վճար վճարելուց հարցնում է հարկային կամ մաքսային կոդը, որը ընտրել եմ «13 Նոր Նորք», սակայն պարզվեց, որ Նոր Նորքի հարկային տեսչությունը թիվ 5-ն է: Խնդրում եմ, խորհուրդ տվեք՝ ինչ անեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Հռիփսիմե. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է: Վարչական աշխատողները հնգօրյա ռեժիմով են աշխատում, իսկ վարորդները՝ համաձայն գրաֆիկի: 2020թ. հունվար ամսին վարչական աշխատողների աշխատաժամանակի տևողությունը կազմել է 128 ժամ, իսկ վարորդը աշխատել է համաձայն գրաֆիկի, և աշխատաժամանակի տևողությունը կազմել է 172 ժամ, որից 27 ժամ տոնական (հունվարի 1-ին, 6-ին և 28-ին): Վարորդի դրույքաչափը 89 610 ՀՀ դրամ է: Խնդրում եմ օգնել հաշվել աշխատավարձը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ

Ֆելիքս. Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ-ն վնասով է աշխատում, շահութահարկի հաշվետվության մեջ, որը պետք է հանձնվի մինչև ապրիլի 20-ը, պարտադի՞ր է հաշվեկշիռը լրացնելը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ե՞րբ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Արմեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, մի հարցի պատասխանեք. Պետ. ռեգիստրում գրանցել եմ ՍՊԸ (տնտեսական գործունեության դասակարգիչը՝ F43.21.1), 13.03.2020թ. ներկայացրել եմ էլեկտրոնային գրանցման հայտ (վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների) և միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: 2 հաշվետվություն էլ կա «Հանձնված հաշվետվություններ» բաժնում: Հիմա հարց՝ ե՞րբ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ: Հ.Գ. Եթե հաշվետվությունների բաժնում երևում են հայտերը, նշանակում է հայտերը տեղ հասե՞լ են, ամեն ինչ նորմա՞լ է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվելու ՍՊԸ-ն հիմնական միջոցի վաճառքի դեպքում

Նաիրա. Բարև ձեզ, սիրելիներս: Այսպիսի մի հարց. ՍՊԸ-ն իր հիմնական միջոցը՝ տարածք-շինությունը, պետք է վաճառի, աշխատում է շրջ. հարկով, կասե՞ք՝ ոնց է հարկվելու վաճառելու դեպքում, եթե վաճառելուց գումարը գերազանցի շրջ. հարկի շեմը, ապա 20 %՞:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել

Քրիստինե. Բարև ձեզ: ՍՊԸ-ի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել, և դրանից հետո հաշվապահը լրացրել է դրամարկղային գիրքը, փոխառություն է ստացել և վճարել է կոմունալ, աշխատավարձ: Ի՞նչ աստիճանի վարչական տուգանք է հասնում դրա համար, խնդրում եմ, մանրամասնեք ու առաջարկեք տարբերակներ՝ ինչ անել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկ

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ի տարեկան շահութահարկի հաշվարկը 0 է կամ բացասական, այդ դեպքում շահութահարկ վճարելու՞ ենք: ՍՊԸ-ն դադարեցրել է գործունեությունը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արմեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: 1. Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատեր: 2. Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր: 3. Հնարավո՞ր է էլեկտրոնային դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնալու համար, ՍՊԸ-ն հիմնադրվել է 07.03.2020թ.:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է բացել ապահովագրական գրասենյակ

Լիլիթ. Բարև ձեզ: Ես ուզում եմ բացել ապահովագրական գրասենյակ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ վճարներ է հարկավոր անել և ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել պետ. ռեգիստր: Եվ ինչպե՞ս բացել ՍՊԸ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն

Նելլի. Բարև ձեզ: Մարտի 4-ին բացված ՍՊԸ-ն որպես միկրոձեռնարկատեր (գորգագործության արտադրություն), ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է տեխսպասարկում իրականացնող ՍՊԸ-ն ունենալ բուժկետ

Կարինե. Խնդրում եմ, ասեք՝ կարո՞ղ է տեխսպասարկում իրականացնող ՍՊԸ-ն ունենալ բուժկետ: Եթե այո, ի՞նչ պետական գրանցումներ են պետք:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

Բելլա. ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացվի հարկային տեսչություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Խանութներին սնունդ մատակարարելու դեպքում

Դավիթ․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ինձ անհրաժեշտ է իմանալ՝ խանութներին սնունդ մատակարարելու դեպքում ինչ քայլեր են հարկավոր, և որն է նպատակահարմար՝ գրանցվել որպես ԱՁ, թե ՍՊԸ բացել կամ գրանվել որպես ընտանեկան բիզնես։ Ես չունեմ այլ բիզնես, սկսնակ եմ, խնդրում եմ ուղղորդել։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի տնօրենը կարո՞ղ է հաշվարկային հաշվից գումար կանխիկացնել

Նաիրա. Կասե՞ք, խնդրեմ, ՍՊԸ-ի տնօրենը կարո՞ղ է հաշվարկային հաշվից գումար կանխիկացնել, եթե կարող է, ապա խնդրում եմ ասել թղթակցությունը: 311-252 ճի՞շտ է:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ

Արմեն. Բարև ձեզ։ ՍՊԸ (էլեկտրոմոնտաժման ծառայություններ մատուցող, էլեկտրական սարքավորումների սպասարկում) բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ՝ 1. ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, 2. ի՞նչ հարկով է հարկվելու, 3. արդյո՞ք սկզբում աշխատողներ պետք է գրանցել, 4. տվյալ գործունեության համար լիցենզիա հարկավո՞ր է։