
Շահաբաժնի եկամտային հարկի վերադարձ
Կարեն․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը 2023 թվականին հունվարի 25-ին շահաբաժինների բաշխման մասին որոշում է ընդունել, որը կազմել է 15 000 000 ՀՀ դրամ։ Եթե այդ գումարը այս ամիս վճարեմ ֆիզ․ անձին, որից 5 տոկոսը պահում կատարեմ և վճարեմ պետությանը որպես եկամտային հարկ, որը կազմում է 750 000 ՀՀ դրամ, այնուհետև 750 000 ՀՀ դրամը բաժնետերը մուտքագրի բանկային հաշվին որպես կանոնադրական կապիտալի ավելացում, պետությունը ետ կվերադարձնի՞ այդ գումարը։

Ֆիզ. անձը ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից
Անահիտ․
Բարև, իմ խելացի կոլեգաներ։ Ասացեք խնդրեմ՝ ֆիզ․ անձը ԵԱՏՄ-ից ներմուծել է ապրանք։ Վիճակագրականը հանձնել եմ, բայց չգիտեմ՝ որտեղ է հայտարարությունն ու հայտարարագիրը, որպեսզի կազմեմ ու հանձնեմ։ Օգնեք խնդրում եմ։ Կանխավ շնորհակալություն։

Տան վարձակալություն
Անի․
Հարգելի՛ հաշվապահներ, ֆիզ անձն իր տունը տալիս է վարձակալության: Օրինական աշխատելու դեպքում ի՞նչ պայմաններ են գործում, ո՞ր հարկատեսակով պետք է աշխատի, ի՞նչ վճարումներ կլինեն, որտեղի՞ց սկսել: Տների վարձակալության օրինականացման հետ կապված ի՞նչ հղում օրենքի կտաք:

Արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն
Գայանե․
Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը ֆիզիկական անձին տրամադրել է անտոկոս փոխառություն, այդ ժամանակ առաջանու՞մ է որևէ հարկային պարտավորություն։

ՀՀ քաղաքացին ծառայություն է մատուցել ՌԴ ընկերությանը
Արմեն․
ՀՀ քաղաքացին քաղիրավական պայմանագրով ծառայություն է մատուցում ՌԴ կազմակերպությանը։ Հարց՝ հարկերը ինչպե՞ս են հաշվարկվում և որտե՞ղ են վճարվում։

ՍՊԸ-ն ավտոմեքենա է վաճառել
Գայանե․
Բարև Ձեզ։
Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ավտոմեքենա է վաճառել ֆիզանձի օգոստոսին, սակայն հաշիվը դուրս է գրվել հոկտեմբերին՝ վաճառքի ամսաթիվը նշելով օգոստոս: Եռամսյակային ո՞ր հաշվետվության մեջ պետք է ներկայացնեմ վաճառքը՝ 3-րդ, թե 4-րդ, և արդյո՞ք կա պատասխանատվություն հաշիվ վավերագիրը ուշ ներկայացնելու համար: Նշեմ նաև, որ վաճառքի գումարը տրվել է ավելի շուտ կանխավճարի տեսքով:

Ի՞նչ հարկեր են առաջանում
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն իրեն պատկանող ավտոմեքենան վաճառել է ֆիզ անձին։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի ՍՊԸ-ն։

Հողատարածքի ձեռքբերում ֆիզ. անձից
Շողեր․
Կազմակերպությունը շրջ․ հարկով է աշխատում, հողատարածք է գնում ֆիզ․ անձից, ի՞նչ պարտավորություններ են առաջանում, և որպես հարկային գործակալ արդյո՞ք հաշիվ պետք է դուրս գրել։

Ձեռքբերում ֆիզ. անձից
Վահան․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես իմ ԱՁ-ով ուզում եմ ֆիզիկական անձից մոպեդ գնել, գինը 300․000 դրամից քիչ է։ Կասե՞ք՝ ի՞նչ հաշվապահական միջամտություն է հարկավոր, և արդյո՞ք ինչ-որ ձև հարկվելու է։ ԱՁ-ն միկրոյով է աշխատում հիմա։ Նախապես շնորհակալ եմ։

Մրգի և բանջարեղենի ձեռքբերում
Անահիտ․
Եթե ապրանքը ձեռք է բերվել ֆիզ․ անձից, և պետք է գրվի գնման ակտ ձեռք բերման համար, քանի՞ տոկոս հարկ է առաջանում, խոսքը վերաբերվում է միրգ ու բանջարեղեն գյուղացուց ձեռք բերելու մասին։

Ինչպիսի՞ պայմանագիր կնքել
Աննա.
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ. կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով, և ֆիզ անձը՝ անհատը, տվյալ կազմակերպությունում իրականացրել է շարժիչի նորոգում։ Կասեք խնդրեմ, պե՞տք է ֆիզ անձին ընդունել աշխատանքի, թե՞ քաղաքացիաիրավական, այսինքն՝ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել: Կանխավ շնորհակալ եմ:

Վարձակալության պայմանագիր առանց նոտարական վավերացման
Լալա․
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն անշարժ գույք է անհատույց վարձակալել ֆիզ․ անձից (արտադրամաս, խանութ)։ Կնքվել է պայմանգիր առանց նոտարական վավերացման։ Խնդրում եմ գրեք՝ կա՞ն ֆինանսական կամ վարչական օրենքների խախտումներ կապված 1․ պայմանագրի անհատույց լինելու 2․ պայմանագրի նոտարական վավերացում չունենալու հետ։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել հղումները։

Եկամուտների հայտարարագիր
Վազգեն․
Բարև Ձեզ, կցանկանյի իմանալ՝ արդյոք կա՞ վերջնական օրինական որոշում, թե ովքեր պետք է մյուս տարի եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Տարբեր կայքերով տարբեր ինֆորմացիաներ եմ տեսնում, բայց որոշում չեմ գտնում։

Առցանց անմաքս առևտրի շեմ
Լևոն․
Բարև ձեզ, ցանկանում եմ էլեկտրական կիթառ պատվիրեմ Գերմանիայից, արժեքը մոտ 960€, ուզում են իմանալ՝ բացի 200 000 դրամի շեմը անցնելու վճարից ուրիշ վճարի կարիք կա՞, թե՞ ոչ, (քաշը մոտ 6 կգ, չափսերը 80,50,15 սմ.), մերսի։

Ավտոմեքենայի ներմուծում ԵԱՏՄ-ից
Նելլի․
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ եթե ֆիզ․ անձը ԵԱՏՄ-ից մեքենա է ներմուծել մեկ տարվա ընթացքում 2-րդ անգամ, ինչ որ հաշվետվություն պե՞տք է ներկայացնի ԱԱՀ-ն վճարելու համար, նշեմ նաև, որ ֆիզ անձը նայև անհատ ձեռնարկատեր է։

Փոխառություն արտարժույթով
Եվա․
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ եթե կազմակերպությունը ֆիզ․ անձին փոխառություն EUR -ով է տվել, դրանից ի՞նչ հետևանքներ են առաջանում, տուգանքը ինչքա՞ն է, Արտարժույթի օրենքի խախտում է ստացվու՞մ է։

Ռուբլու փոխանցում ԱՁ-ի անձնական հաշվին
ԱՁ-ն իր արտարժույթի հաշվին նստած ռուբլին, որը ստացել է ծառայությունների մատուցումից, կարո՞ղ է ելք անել իր ֆիզանձի արտարժույթի հաշվին, և հաշվապահորեն ի՞նչ ձևակերպում տալ:

ՀԿ-ն որպես հարկային գործակալ
Հասմիկ․
Բարի օր, բոլորին։ ՀԿ-ն ֆիզ անձին գումար նվիրատվություն անելիս որպես հարկային գործակալ հանդիսանու՞մ է, թե՞ ոչ ։

Պատվերը կատարվել է ֆիզ. անձի անունով
Արսեն․
Ժող ջան, սենց խնդիր ա. ապրանք եմ պատվիրել մեծաքանակ, բայց մոռացել եմ ԱՁ-ի անունով պատվիրեմ ու ֆիզ անձի անունով եմ պատվիրել, ֆիզ անձի բանկային քարտով: Էս քանի օրը կհասնի մաքսային, հնարավո՞ր ա ինչ որ ձև փոխեմ ԱՁ-իս վրա։

Կանխիկի սահմանափակումների հետ կապված
Անի․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել. կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքած քաղաքացիաիրավական պայմանագրով մատուցված 20 000 դրամ ծառայության վճարը վճարել կանխիկ եղանակով:
Վերջին մեկնաբանություններ