Tag: ֆինանսական հաշվառում

.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Վարձակալության հետ կապված ձևակերպումներ

Հակոբյան Գևորգ. Կասե՞ք, թե ինչ ձևակերպում է տրվում վարձակալության դեպքում: Առհասարակ, եթե դժվար չէ, կխնդրեի նկարագրել վարձակալության ողջ պրոցեսը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է ձևակերպվում գործարքը

Նանա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս է ձևակերպվում ԱԱՀ-ը գնորդ ֆիրմայի մոտ, եթե գնված ապրանքի գումարը չի վճարում և ԱԱՀ-ի հաշվանցումը հետաձգվում է, և վճարելուց հետո հաշվանցելու դեպքում ի՞նչ ձևակերպում է տրվում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ

Emilya. Գնել եմ ինտերնետի ֆլեշկա, գինը ամսական 6 000 դրամ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն: Ունեմ միայն պայմանագիր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արձակուրդ ուղարկելու վերաբերյալ

Դինա. Բարև: Աշխատողներից մեկը մեզ մոտ աշխատել է 7, և մյուսը` 5 ամիս: Գիտեմ, որ արձակուրդ հասնում է 6 ամիս աշխատելուց հետո: Դեկտեմբերի 27-ից մինչև 2012թ. հունվարի 16-ը որոշել ենք չաշխատել: Կարո՞ղ եմ նրանց ուղարկել արձակուրդ, և ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տրվեն: Աշխատանքը հնգօրյա է, և իմ հաշվարկով 7 ամսվա աշխատողը պետք է գնա 12 օր արձակուրդ, իսկ 5 ամսվա աշխատողին հասնում է 8 օրվա արձակուրդային: Կուզեմ իմանալ ձեր կարծիքը այս մասին:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վերաբերյալ

Լյուդմիլա. Խնդրում եմ օգնել: Արտերկրից գործընկերը համակարգչային սարք է ուղարկել, մենք մաքսայինում ԱԱՀ ենք մուծել, ես ինչպե՞ս ձևակերպեմ, և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ պակասեցում ցույց տալու՞ եմ, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Աշխատավարձի սինթետիկ հաշվարկ

Գայանե. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպես կատարեմ աշխատավարձի սինթետիկ հաշվարկ (եթե հնարավոր է` լուծված խնդրի տեսքով ու ակտիվների և պասիվների հաշվեկշռի ներկայացմամբ): Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արտադրական նպատակով ավտոմեքենայի ձեռքբերում

Իզաբելա. Հարգելի հաշվապահներ, արտադրական նպատակով ավտոմեքենա ձեռք բերելիս ԱԱՀ-ն չի հաշվանցվում, այդ դեպքում ի՞նչ հաշվապահական ձևակեպում տալ, այն միացնե՞լ ավտոմեքենայի արժեքին և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ցույց չտա՞լ: Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Երբ ՀՈԱԿ-ը նվեր է ստանում

Լենա. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել: Երբ ՀՈԱԿ-ը նվեր է ստանում, օրինակ` գորգ, կահույք կամ որևէ գույք, ինչպե՞ս ձևակերպումները կատարել: Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը վճարել է ապահովագրավճար

ԱՆՆԱ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. կազմակերպությունը 2011թ. մայիսին վճարել է ապահովագրավճար 1 տարվա համար մինչև 2012թ. մայիս: Արդյո՞ք ամբողջ գումարը կարող եմ ճանաչել ծախս 2011թ-ին, թե՞ մի մասը պիտի ճանաչեմ 2012-ին: Ի՞նչ ձևակերպումներ տամ: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպում պետք է կատարել

Hasmik. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, ի՞նչ ձևակերպում պետք է կատարել, եթե կազմակերպության ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Մեղավորը դիմացի կողմն է, և նրա պատճառած վնասի համար ԱՊՊԱ-ն վճարել է: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպում տալ

Արմինե. Հարգելի հաշվապահներ, ընկերության բջջային փաթեթի մայիս ամսվա դեբիտորական պարտքը կազմել է 38.000 դրամ: Վճարման ենթակա գումարը եկել է 28.000 դրամ, քանի որ ընկերության աշխատակիցը կանխիկ մուծում է կատարել 10.000 դրամի: Այդքան գումարն էլ հենց փոխանցվել է առցանց բանկով: Սակայն չեկ չներկայացնելու պատճառով այժմ 10.000 դրամի պարտք է մնացել գործընկերոջ 52131 հաշվի վրա: Խնդրում եմ, օգնեք՝ ի՞նչ ձևակերպում կարող եմ տալ և ու՞մ հաշվին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Գայանե. Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ դպրոցում: Խնդրում եմ, օգնեք ինձ տալ հետևյալ հաշվապահական ձևակերպումները` Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր են առաջանում

Անի. Բարև, հարգելի հաշվապահներ: Չէի՞ք ասի՝ ինչ հարկեր են առաջանում ծառայություն մատուցելու համար ֆիզ. անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելիս: Իմ իմանալով՝ 10 տոկոս եկամտահարկ, սոց. հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Ավելացնեմ, որ պայմանագիրը իրենից ներկայացնում է բեռնափոխադրման պայմանագիր կազմակերպության և ֆիզ անձ հանդիսացող Կապալառուի միջև: Կապալառուն իր մեքենայով մեր արտադրանքը պետք է հասցնի ՌԴ-ում գտնվող գնորդ կազմակերպությանը, և այդքանով պայմանագիրը ավարտվում է: Բեռնափոխադրողին վճարվելիք գումարը կազմում է 1 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը, խնդրում եմ օգնել նաև ձևակերպումների հարցում:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվարկվել է հիմնական միջոցների մաշվածություն

Ամալյա. Խնդրում եմ օգնեք կատարել ձևակերպում: Հաշվարկվել է հիմնական միջոցների մաշվածություն 25000 դրամ: Դեբետում ի՞նչ է և կրեդիտում ի՞նչ է:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձեռքբերում շուկայից

Lilit. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի օգնել ինձ` պատասխանելով հետևյալ հարցիս: Ընկերությունը շուկայից ձեռք է բերել ապրանքներ առհաշիվ անձի միջոցով, հետևաբար պետք է վճարի եկամտահարկ 11%, հաշվապահական ձևակերպումը կլինի դտ.216 կտ 228-180.000 դտ.216 կտ 5242-19.800 Համաձայն օրենքի առհաշիվ անձին օրեկան միանվագ 300.000 դրամից ավել գումար չենք կարող տրամադրել: Ինձ հետաքրքրում է, թե ինչու այս դեպքում դրամարկղի ելքի ժամանակ առհաշիվ անձին 280.200 դրամից ավել (300.000-19.800) ավել գումար չենք կարող տրամադրել: Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ապրանքի հետ վերադարձ

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` կազմակերպությունը զբաղվում է մեծածախ առևտրով, աշխատում է ԱԱՀ-ով: Ունի խանութներին տված ապրանքներ նախորդ ամիսներին, որոնց համար կազմվել են ԱԱՀ-ով թղթային հաշիվներ: Սակայն այսօր նշված խանութները չեն կարողանում վաճառել ապրանքը և ցանկանում են հետ վերադարձնել ՍՊԸ-ին: Ինչպե՞ս կարելի է ձևակերպել հետվերադարձի գործընթանցը, և կա՞ արդյոք որևէ օրենսդական ակտ կամ որոշում, որը կարգավորի գործարքը: Ինչպե՞ս են գործում տվյալ դեպքում կազմակերպության հաշվապահները: Հարցս շտապ է, շնորհակալ կլինեմ ցանկացած պատասխանի համար:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ լիզինգով մեքենա է ձեռք բերել

Ժաննա. Բարև Ձեզ: Մեր ՍՊԸ լիզինգով մեքենա է ձեռք բերել, ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ է անհրաժեշտ կատարել: Քանի որ մեքենայի սեփականության իրավունքը լիզինգ տրամադրող ընկերությանն է, ես չեմ կարող չէ՞ այն որպես հիմնական միջոց դիտել: Լիզինգի մարելու համար ամսական արված վճարումները, ապահովագրական վճարները, գույքահարկը ծախսերի մեջ կարո՞ղ եմ ներառել: Նշեմ, որ մեր ընկերությունը ԱԱՀ վճարող չի: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոցիալական վճարների վերաբերյալ

Անի. Հարգելի հաշվապահներ, գործատուի սոց. վճարը մտնու՞մ է արդյոք ինքնարժեքի մեջ, և ինչպե՞ս է ձևակերպումը` աշխատողի սոցի և գործատուի սոց-ի: Եվ մյուս հարցը` ո՞ր աշխատողի սոց.-ն է համարվում վարչական ծախս:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Շնորհների հաշվառում

Մարիամ. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանեք իմ հետևյալ հարցին. երբ անհատույց ստացվում են ապրանքներ, տրվում է հետևյալ ձևակերպումը` ԴՏ 216 ԿՏ 541(Եկամուտներին վերաբերող շնորհներ): Իսկ երբ հիմնական միջոցներ են անհատույց ստացվում, 541-ի փոխարեն օգտագործվում է 421 (Ակտիվներին վերաբերող շնորհներ): Հարցս հետևյալն է` ինչու՞ ապրանքներ կամ նյութեր անհատույց ստանալու դեպքում օգտագործվում 541 հաշիվը, իսկ մնացած դեպքերում` 421 հաշիվը: