Հարկերի մասին
Հարկերի պատմությունը սկսվում է հնագույն ժամանակներից: Համենայն դեպս, դրանց գոյության ապացույցները 2500 տարվա պատմություն ունեն: Օրինակ, Հին Եգիպտոսում, որտեղ իշխանությունը պատկանում էր հզոր բյուրոկրատիային, այդպիսի պետական ապարատ պահելու համար փողի պահանջը այնքան մեծ էր դարձել, որ առաջացրել էր բազմաթիվ ամենատարբեր հարկեր: Հարկային պետական պաշտոնյաները (նրանց ֆունկցիաները այն ժամանակներում կատարում էին գրիչները` հասարակության ամենակիրթ անդամները) ուղեկցում էին եգիպտացիներին նույնիսկ հանդերձյալ կյանք. փարավոնների դամբարաններում ծառաների արձանիկների հետ միասին, որոնք կոչված էին …շարունակություն

