Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ԱՁ-ն հանդիսանա ՍՊԸ-ի տնօրեն

Լիանա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասացեք՝ եթե ԱՁ-ն հանդիսանա ՍՊԸ-ի տնօրեն, հարկատեսակի մասով փոփոխություններ կլինե՞ն, թե ոչ։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ գործունեության դադարեցում

Լուսինե. Խնդրում եմ հուշեք, թե ո՞րն է լինելու իմ քայլերը: ԱՁ-ն բացվել է հուլիսին ու դադարեցման հայտ պետք է տամ օգոստոսի համար: ԱԱՀ-ի հարկման դաշտում է: Մինչև դադարեցում տալը ի՞նչ հաշվետվություն պետք է տամ, ի՞նչ վճարումներ պետք է լինեն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության վերսկսում

Աննա․ Բարև Ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել սկզբնական շրջանում, առաջին անգամ եմ ԱԱՀ-ով աշխատում։ ԱՁ բացվել է մոտ 8 տարի առաջ որպես հագուստ վաճառող, բայց բացվել էր զուտ վարկ վերցնի, երբեք գործունեությամբ չի զբաղվել, ներկայացրել էր որպես շրջհարկով կազմակերպություն, մեկ տարի հետո վարչական է վճարել, հիմա դարձել է ԱԱՀ վճարող։ 01.08.2022-ից սկսում է այլ գործունեությամբ աշխատել, պե՞տք է հարկային հայտ ներկայացնել, որ գործունեություն է սկսվում, թե միայն ՀԴՄ միացնելով արդեն պարզ էր, և մի հարց էլ՝ ԱՁ-ի մոտ հնարավո՞ր է հաստիք զբաղեցնել, թե՞ ոչ։ Իսկ եթե ԱՁ աշխատում է ԱԱՀ -ով, վաճառքը կատարվում է և՜ ՀԴՄ-ով, և՜ հաշիվ ֆակտուրայով: Հարցս հետևյալն է՝ 20% պիտի վճարեմ և՜ ՀԴՄ վաճառքից, և՜ հֆ-ի՞ց։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային դիմում ներկայացնելու հետ կապված

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ բացվել է 2014 թվականից, բայց գործունեություն չի ձեռնարկվել, իսկ 01.08.2022թ. որոշել ենք աշխատենք, հիմա բացել ենք e-invoicing և օնլայն հաշվետվությունը, բայց չեմ կարողանում հայտարարություն տամ, որ աշխատելու ենք շրջհարկով և ՀԴՄ գրանցեն, ֆայլերը ակտիվ չեն: Կարո՞ղ եք ուղղություն ցույց տալ՝ ի՞նչ անեմ։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ հարկեր

Մարի. Հարգելիներս, հարցս հետևյալն է. շրջհարկով աշխատաող ԱՁ-ն, որը չունի գրանցված աշխատող, պետք է պարտադի՞ր վճարի ամսական/կամ տարեկան կտրվածքով 5 000դրամ եկ.հարկ և 5 000դրամ սոց վճար։ Եվ երկրորդ հարցս. այդ վճարները ո՞ր ձևի հաշվետվության մեջ պետք է ցույց տա ու ի՞նչ ժամկետներում: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազեցում շրջանառության հարկից

Ռոման. Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը զբաղվում է առևտրով՝ շրջանառության հարկի դաշտում: Ձեռքբերված ապրանքի մասով ունի ստացված ապրանքի հաշիվ և տվյալ ապրանքի բեռնափոխադրման հաշիվ: Արդյո՞ք Ա/Ձ-ն իրավունք ունի նվազեցվող գումարի մեջ ներառել բեռնափոխադրման ծախսը և պակասեցնել շրջանառության հարկից:
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՄիկրոձեռնարկատիրություն

Ա/Ձ մայրության նպաստ

Ժաննա. Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը առևտուր է իրականացնում և աշխատում է միկրոյով, գրանցված աշխատող չունի։ Եթե գնալու է ֆիզ. արձակուրդ՝ դեկրետ, պե՞տք է դադարեցնի Ա/Ձ, որպեսզի ստանա ֆիզ. արձակուրդի գումարը, և կխնդրեի մոտովոր չափը ստանալիք գումարի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կանխիկ վաճառք

Արտյոմ․ Շինարարական ընկերությունը իր արտադրամասից վաճառում է բետոնե պատրաստվածքներ՝ ֆիզ. անձին դուրս գրելով հարկային հաշիվ: Ասացեք խնդրեմ՝ հուլիսի 1-ից վճարումը կարո՞ղ է ընկերությունը ստանալ կանխիկ, եթե վաճառքը չի գերազանցում 300 000 ՀՀ դրամը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ներմուծման սահմանաչափ ֆիզ․ անձի համար

Անուշ․ Բարև Ձեզ, ես պատվիրում եմ տարբեր ապրանքներ aliexpress.com կայքից, ուզում եմ իմանալ՝ գումարային ինչքա՞ն գումարի չափով կարող եմ որպես ֆիզ անձ: Ե՞րբ է գանձվում մաքսային վճար կամ հարկ։ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Կանխիկի ստացում մինչև 300 000 դրամ

Արա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ընկերությունը ֆիզիկական անձանց տվյալներով դուրս է գրում հաշվարկային փաստաթուղթ, և գումարը չի գերազանցում 300 000 դրամը, արդյո՞ք չի կարող դա կանխիկ ստանալ, այլ պետք է փոխանցվի միայն հաշվարկային հաշվին։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հյութերի և ջրեղենի վաճառք

Անի․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ցանկանում ենք բացել Ա/Ձ և վաճառել հյութեր և ջրեղեն: Ա/Ձ ունենալու է 1 աշխատող: Ապրանքը ստանալու ենք ՀՖ-ով մոտավոր 4-5 միլոնի, որից մոտավոր 1.5-2 միլոինը իրացվելու է ՀՖ-ով: Ի՞նչ հարկատեսակով է կլինի ճիշտ աշխատել, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել, և անհրաժե՞շտ է արդյոք ՀԴՄ տեղադրվի։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցման հետ կապված

Սոֆյա. Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն որոշել է ժամանակավոր դադարեցնել իր գործունեությունը, սակայն ունի մեկ աշխատող ով գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, կարո՞ղ է արդյոք դեկրետայինի գումար հաշվարկել նրան գործունեության դադար տալուց հետո ներկայացրած երկրորդ երեխայի համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի փոփոխություն

Անի. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք. եթե Ա/Ձ-ն բացվել է 2 ամիս առաջ և միկրոյի հայտ է ներկայացրել, կարո՞ղ է արդյոք այս պահին փոխել հարկատեսակը և համարվել ԱԱՀ վճարող: Եթե այո, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում այս պահին և ի՞նչ հարկեր է ձևավորվում, եթե դեռ գործունեություն չի ծավալելու: Շնորհակալ եմ կանխավ:
woman sitting beside table while using ipad
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՄիկրոձեռնարկատիրություն

Մայրության նպաստի հաշվարկ

Արփինե․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ ճի՞շտ եմ հաշվել արդյոք մայրության նպաստ միկրոհամակարգում աշխատող վարձու աշխատողի համար։ Բյուլետեն` 13.06.2022- 30.10.2022, գրանցված է ԱՁ - ում 12.01.2022թ.-ից, աշխատավարձը ամսական 78 000 դրամ, այլ գործատուի մոտ գրանցված չի եղել։ 78 000 * 5 = 390 000 (միջ. աշխ. հաշվ. համար հիմք հանդիսացող եկամտի չափ) 43 038 (միջ. աշխ. չափ) 43 038 ÷ 30,4 = 1415 (միջ. օրական) 1 415 * 140 = 198 201 (նպաստի չափ) 198 201 - 5 000 (եկամտային հարկ) = 193 201 (վճ. ենթակա նպաստ)