
Ա/Ձ բացելու հետ կապված
Աշոտ․
Բարև Ձեզ։
Խնդրեմ մեկ հարցով կարո՞ղ եք օգնել ինձ։ Կասեք՝ հնարավո՞ր է երկրորդ անձը իմ անունով Ա/Ձ գրանցել, թե՞ իմ ներկայությունը պարտադիր է։ Կանխավ շնորհակալ եմ։

Գերծունեության վերսկսման հայտ
Արփինե.
Բարև Ձեզ։ Եթե միկրոհամակարգում աշխատող Ա/Ձ-ն ապրիլին դադար է տվել,և 01.06-ից վերսկսելու հայտ է տալու, էլ կարիք չկա չէ՞ 257 ձև ուղարկելու, 2022-ի համար արդեն տվել ենք։

Ձեռագործ աշխատանքների առցանց վաճառք
Սոնա.
Բարև Ձեզ: Ցանկանում եմ տնային պայմաններում ձեռագործ պայուսակներ, տիկնիկներ պատրաստել և վաճառել համացանցով (հավանաբար ինստագրամյան էջով): Խնդրում եմ ասել. Ա/Ձ բացելուց ի՞նչ հարկեր/տուրքեր/, վճարներ պետք է վճարել և արդյո՞ք հնարավոր է ձևակերպել որպես միկրոձեռնարկություն ու դրա վճարումները ինչո՞վ են տարբերվում։ Կանխավ շնորհակալ եմ։

ՀԴՄ առկայություն
Գրիգոր.
Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող համակարգչային դասընթացներ իրականացնող ֆիզիկական անձը ո՞ր դեպքում կարող է ՀԴՄ չունենալ: Խնդրում եմ պատասխանելու դեպքում, եթե հնարավոր է, օրենքի հղում ուղարկել: Շնորհակալություն:

Հարկային դաշտի փոփոխություն
Սուրեն.
Հարգելի հաշվապահներ, 2021 թվականին գրանցել եմ անհատ ձեռնարկատեր և գործել եմ միկրոձեռնարկության հարկման դաշտում՝ մանրածախ առևտրի ոլորտում: 2022 թվականի մայիսի 24-ին ստացել եմ ծանուցում՝ պետեկամուտների կոմիտեից, այն մասին, որ համաձայն օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետի 2021 թվականից չեմ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և առաջարկել են ներկայացնել 2021 թվականի, ինչպես նաև 2022 թվականի առաջին եռամսյակի ԱԱՀ հաշվարկներ: Խնդրում եմ պարզաբանեք՝ տվյալ ժամանակահատվածի համար ես պե՞տք է նաև վճարեմ օրենսգրքի 125-րդ հոդվածի 3 մասով սահմանված շահութահարկը՝ 5000 դրամի չափով, և նույն ժամանակահատվածի համար սահմանված պարտադիր կուտակայինի դրույքաչա՞փը:

Ա/Ձ զբաղվում է նկարչության դասավանդմամբ
Նվարդ.
Բարև Ձեզ: Ես ունեմ Ա/Ձ, որը զբաղվում է նկարչության դասավանդմամբ: Ինչպե՞ս է ճիշտ իրականացնել վճարումը, ՀԴՄ-ի առկայությունը պարտադի՞ր է:

Հացաբուլկեղենի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ
Արփինե.
Բարև Ձեզ։ Հացաբուլկեղենի, հրուշակեղենի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն գործում է միկրոբիզնեսի հարկման համակարգում և վաճառք է իրականցնում տեղում։ Այժմ ցանկանում է արտադրամասին կից տարածքը օգտագործել որպես վաճառակետ և արտադրանքը իրացնել այնտեղ, հնարավոր է տեղադրեն նաև 2-ից 3 սեղան տեղում սնվելու համար։ Այդ դեպքում պե՞տք է արդյոք անցնել շրջհարկի դաշտ, և այդ դեպքում հարկվելու՞ են որպես հանրային սնունդ 6%-3%, թե՞ որպես արտադրություն 3,5%: Նախապես շնորհակալ եմ։

ՏՏ ոլորտի Ա/Ձ
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ ԱՁ աշխատում է շրջհարկով, ՏՏ ոլորտում։ Արդյո՞ք պետք է ինքնահաշիվ դուրս գրի, մատուցման ծառայությունը ԱՄՆ է եղել և արդյո՞ք պետք է վճարել ոչ ռեզիդենտի հարկ՝ եռամսյակային կտրվածքով, և հաշվետվություն ոչ ռեզիդենտի։

Ոչ ռեզիդենտ Ա/Ձ հարկեր
Հովհաննես.
Բարև ձեզ:
ՏՏ ոլորտում աշխատող ոչ ռեզիդենտ Ա/Ձ հարկեր և հաշվետվություններ։
1․ ՏՏ ոլորտում աշխատող ոչ ռեզիդենտ Ա/Ձ (հավաստագիր ունի, աշխատում է հարկման ընդհանուր համակարգում) ի՞նչ հարկեր է վճարոմ։
2․ Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել հարկային մարմին, և եթե կան հաշվետվություններ, որոնք պետք է հանձնել ՏՏ Նախարարություն (ամսական, եռամսյակային, տարեկան), խնդրում են ասել։
Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։

Եկամտային հարկի պարտավորություն
Գայանե․
Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ եթե ֆիզ․ անձը ծառայություն է մատուցել կազմակերպությանը, ինչքա՞ն եկամտային հարկ պետք է վճարվի, և եկամտային հաշվետվության 2-րդ բաժնում ո՞ր կոդի տակ պետք է լրացվի։ Կանխավ շնորհակալություն։

Փաստաբանական ծառայություններ
Մելինե․
Բարև Ձեզ։ Փաստաբանական ծառայություններ մատուցող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի և ե՞րբ։ Գործունեությունը նոր է սկսվում, ինքնուրույն հնարավո՞ր է գլուխ հանել։

Ա/Ձ դադարեցում
Մհեր.
Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ բացել ամսի 21-ին, որպեսզի աշխատացնեմ ֆրեշի կետ, հետո ամսի 4-ին հարկային դաշտ եմ մտել՝ դիմում եմ տվել, բայց այդ ֆրեշի կրպակը, որ պետք է վարձակալեի, վաճառվել է։ Եվ հիամ չեմ աշխատելու ու այսօր պակելու եմ Ա/Ձ։ Ուզում եմ հասկանալ՝ ինչ մուծումներ պետք է անեմ փակելուց և քանի՞ ամսվա համար։ Հաշվապահս ասում է, որ 2 ամսվա մուծում պետք է անեմ, բայց կոպիտ ասած հարկային դաշտ մտել եմ 10 օրով։ Օգնեք հասկանամ։

Վճարային տերմինալ մթերային խանութում
Նունե.
Պետ. ռեգիստրում միկրոձեռնարկատիրոջ ԱՁ-ն հանելուց հետո ի՞նչ պետք է արվի (մթերային խանութում տերմինալ է դրել)։

Հարկային դաշտի ընտրություն
Անի Պետրոսյան.
Բարև ձեզ։ Ի՞նչ հարկով կհարկվի կոմպյուտերային խաղերով զբաղվող Ա/Ձ։

Միկրոձեռնարկատիրոջ մայրության նպաստ
Աննա․
Բարև Ձեզ։
Կասե՞ք՝ ինչպե՞ս է հաշվարկվում միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ԱՁ մայրության նպաստը։

Ա/Ձ մայրության նպաստ
Լարիսա Սարգսյան.
Բարև ձեզ։ Մի հարց. ես հունվար ամսին գրանցվել եմ Ա/Ձ ու հիմա հղի եմ, միկրոձեռնարկատեր եմ, չեմ վերցրել ՀԴՄ սարք։ Ինչպե՞ս են հաշվարկելու ֆիզ արձակուրդս, ինչպե՞ս իմանամ։

Ա/Ձ բացելու համար
Մհեր.
Բարև Ձեզ։
Ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս գրանցել Ա/Ձ /ընտանեկան/, որպեսզի մաքսիմալ քիչ լինեն հարկերը։ Ֆրեշի կետ եմ բացելու, և ընդհանրապես՝ ի՞նչ մուծումներ ունեմ անելու։

ԱԱՀ վճարող Ա/Ձ հարկեր
Նունե.
Բարև ձեզ։ ԱԱՀ վճարող Ա/Ձ֊ն՝ ՏՏ ոլորտ, ի՞նչ հարկեր պետք է վճարի՝ շահութարկի կանխավճար, սոց., դրոշմանիշ ու քանի՞ տոկոս, ե՞րբ։

Ա/Ձ զբաղվելու է ուղևորափոխադրությամբ
Քրիստինե․
Բարև բոլորի։ Բացվել է նոր ԱՁ, կատարելու է ուղևորափոխադրում՝ մարզային, միկրոավտոբուսով։ Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի և ուրիշ ի՞նչ քայլեր պետք է կատարի։

Որպես ԱՁ առցանց գրանցվելու համար
Վլադ․
Ա/Ձ հնարավո՞ր է բացել օնլայն տարբերակով։
Վերջին մեկնաբանություններ