
ԱՁ-ն ցանկանում է հացի արտադրություն բացել
Անի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, աշխատում է միկրոյի դաշտում, և ցանկանում է բացել հացի արտադրություն և այդ հացը վաճառել հենց իրենց խանութում։ Հնարավոր է արդյո՞ք 2 գործունեությունը իրականացնի մեկ ՀԴՄ-ով, և արտադրանքին (հացին) անուն տալու համար ի՞նչ քայլեր են արվում, որտե՞ղ են գրանցում այն։

Ֆիզ․ անձը ծառայություն է մատուցել
Նանե․
Ֆիզ․ անձը իր սեփական մեքենայով ՀՈԱԿ-ին մատուցել է ծառայություն: Ի՞նչ այմանագիր է պետք կնքել, և ի՞նչ հարկեր են առաջանում։

Միկրոձեռնարկատիրության շրջանառության շեմի վերաբերյալ
Ամալյա.
Բարև Ձեզ: Հարցս այսպիսին է. եթե Ա/Ձ-ն 24միլիոնը գերազանցում է՝ ինչպե՞ս պետք է շարունակի աշխատել:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտն ապրանք է վաճառել
Վարդուհի.
Մինկրոձեռնարկատիրության դաշտում աշխատող Ա/Ձ օգոստոսի 10-ին կազմակերպությանն ապրանք է վաճառել: Օգոստոսի 13-ին նոր ներկայացրել է ՇՀ համարվելու հայտարարություն, որում ՇՀ է համարվում 10.08-ից: Խնդրում եմ տալ պարզաբանում՝ արդյո՞ք ԱՁ 10.08-ից չի համարվում ԱԱՀ վճարող՝ վերոնշյալ գործարքի արդյուքում:

Համակարգչային ծրագրերի թեստավորմամբ զբաղվելու համար
Անի.
Հարգելի հաշվապահներ,
անձը ցանկանում է զբաղվել համակարգչային ծրագրերի թեստավորմամբ։ Աշխատանքն իրականացնելու է արտասահմանյան կայքերի համար և վարձատրությունը ստանալու է ըստ կատարած աշխատանքնի։
Խնդրում եմ օգնել և պատասխանել հետևյալ հարցերին։
1. Անձը պե՞տք է գրանցվի որպես ԱՁ, թե՞ հարկ վճարող ֆիզիկական անձ։
2. Ֆիզիկական անձ գրանցվելու դեպքում, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել և ի՞նչ հաճախականությամբ։
3. Ֆիզիկական անձ գրանցվելու դեպքում, արդյո՞ք հաշվետվություններն առցանց վճարելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, ընթերցող սարք։

Անձնական օգտագործման ապրանքների մաքսային սահմանաչափեր
Կարեն․
Բարև ձեզ։ Անձնական օգտագործման ապրանքների մաքսային սահմանաչափերը ի՞նչ ժամանակահատվածի համար են՝ ամի՞ս, թե՞ տարի։

Առցանց Ա/Ձ գրանցելու համար
Հասմիկ.
Ողջույն: Խնդրում եմ տեղեկացնել` առցանց Ա/Ձ գրանցվելուց հետո, որտե՞ղ է նաև պետք ներկայացնել փաստաթղթեր, որպեսզի ամբողջական լինի գրանցումը։ Ա/Ձ-ն մատուցվելու է օնլայն դասընթացներ, աշխատակից չի ունենալու, շրջանառությունը մինչև 115 մլն։ Խնդրում եմ տեղեկացնել՝ հարկավո՞ր է արդյոք լիցենզիա, ի՞նչ հաշվետվություններ է պետք ներկայացնել, և դրանց հաճախականությունը, և ի՞նչ տուրքեր, հարկեր են սպասվում։ Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ դրամարկղ, ՀԴՄ, եթե անկանխիկ են կատարվելու գործարքները և ինչպե՞ս են դուրս գրվում հաշիվները /էկենգի միջոցով/։ Շնորհակալություն:

Որպես ԱՁ գրանցվելու դեպքում
Նարեկ․
Բարև Ձեզ։
Ես պետք է զբաղվեմ հագուստի օնլայն վաճառքով (հագուստները գնվում են այլ երկրներից և վաճառվում Հայաստանում)։ Խնդրում եմ ասել՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Աշխատելու եմ միայն ես, այլ աշխատողներ գրանցված չեն լինելու։ Շնորհակալություն։

Բուժքույրական ծառայությունների մատուցում
Մարիամ.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարող եմ օնլայն Ա/Ձ բացել։ Եվ կազմակերպությունը, որը զբաղվելու է խնամակալությամբ և բուժքույրական ծառայությունների մատուցմամբ, որևէ լիցենզիա պե՞տք է հանել։ Կանխավ շնորհակալ եմ:

Դադարեցում
Շառլոտա.
Բարև Ձեզ։ Օգոստոսի 10-ին ԱՁ եմ բացել իմ անունով և ստիպված եմ եղել երկրից մեկնել։ Ոչ մի գործունեություն չեմ կատարել և նույնիսկ չեմ հասցրել անցնել պարզեցված հարկի։ Ունեմ լիազորված անձ Հայաստանում։ Ինչպե՞ս կարող եմ կասեցնել ԱՁ-ի գործունեությունը:

Ներմուծում Չինաստանից և ՌԴ-ից
Անի.
Ողջույն բոլորին։ ԱՁ-ն ցանկանում է Չինաստանից, ՌԴ-ից պատվիրել ապրանքներ։ Ապրանքները հիմնականում շատ քիչ ծավալով են լինում, իսկ պատվերների ինտենսիվությունը շատ։ Օրենքում նշված է, որ ֆիզ. անձը կարող է ներմուծել մինչև 31 կգ, 200 եվրո արժեքով ապրանքներ: Այս իմաստով ԱՁ-ն նույնպես համարվում է ֆիզ. անձ, և արդյո՞ք օրենքը տարածվում է ԱՁ-ի վրա։ Ինչպես նաև տվյալ քանակից ավելիի դեպքում ԱՁ-ն պետք է մաքսազերծի՞ և վճարի՞ 15% մաքսավճար, թե՞ ինչպես սովորական ներմուծման դեպքում՝ 20% ԱԱՀ և մաքսատուրք։

2 տարբեր գործունեություն մեկ Ա/Ձ-ում
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
1. Ընկերությունը, որը զբաղվելու է վեբ կայքերի պատրաստմամբ, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն:
2. Եթե իմ անունով ԱՁ ունեմ բացված, այդ ԱՁ-ի անվան տակ ես կարո՞ղ եմ ունենալ 2 տարբեր հարկային դաշտերում գործող ընկերություներ, մեկը զբաղվելու է դասընթացների անցկացմամբ, իսկ մյուսը կայքերի պատրաստմամբ, թե՞ յուրաքանչյուրի համար տարբեր ԱՁ-ներ է պետք բացել:
Կանխավ շնորհակալ եմ։

Որքա՞ն հարկ պետք է վճարի Ա/Ձ
Աննա:
Բարև ձեզ: Կարող եք ասել՝ ԱՁ միկրոձեռնարկատերը ամսական եկամտային և սոց. վճարի հաշվետվությունը ուղարկելուց բացի հաշվեհամարին որքա՞ն գումար պետք է փոխանցի:

Ա/Ձ առցանց գրանցում
Գայանե.
Բարև ձեզ: Կասեք՝ ինչպե՞ս կարող եմ օնլայն գրանցվել որպես անհատ ձեռներեց:

Ինքնազբաղված անձ ՏՏ ոլորտում
Մարինե․
Ողջույն։
Մասնագիտությամբ վեբ ծրագրավորող եմ։ Աշխատում եմ ֆրիլանս տարբերակով։ Հաճախորդին պետք է, որ ես գրանցվեմ որպես ինքնազբաղված անձ։
1․ Դա հնարավո՞ր է ՏՏ ոլորտի վեբ ծրագրավորման ճյուղի համար։
2. Հնարավոր չլինելու դեպքում ալտերնատիվ տարբերակ կարո՞ղ է Ա/Ձ֊ն լինել։
3. Շրջհարկով կարո՞ղ եմ Ա/Ձ բացել, որքա՞ն է տարեկան շրջանառության սահմանաչափը և ի՞նչ կլինի եթե գերազանցվի այդ սահմանաչափը։
Շնորհակալ եմ տրամադրված ժամանակի համար։

Դրոշմանիշային վճար
Դիանա.
Բարև ձեզ: Մի հարց խնդրում եմ. եթե աշխատողի դրոշմանիշային վճարը գործատուն է վճարում, այդ դեպքում գործատուն՝ նույն ինքը ԱՁ-ն, տարեկան շրջանառությունից դրոշմանիշային վճար կրկին վճարելու՞ է: Շնորհակալ եմ:

Ֆիզիկական անձից ավտոմեքենա ձեռք բերելիս
Պերճ․
Բարև Ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ընկերությունը ֆիզիկական անձից ավտոմեքենա ձեռք բերելիս, հետագայում նաև վաճառելիս ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: Ինչպե՞ս նաև՝ կանխիկով գնելու սահմանաչափ գոյություն ունի՞: Շնորհակալ եմ:

Ա/Ձ անցել է ընդհանուր հարկման դաշտ
Ռոզա.
ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկության դաշտում, գնորդի պահանջով ՀՎՀՀ-ով ՀԴՄ է տրամադրել և Ա/Ձ-ն անցել է ընդհանուր հարկման դաշտ, դժվար է շատ, կա՞ որևէ հնարավորություն վերադառնալու միկրո դաշտ:

Տնտեսական գործունեության տեսակն ընտրելիս
Արման.
Բարև ձեզ: Էլեկտրոնային եղանակով Ա/Ձ հայտ լրացնելիս, տնտեսական գործունեության տեսակն ընտրելուց չեմ գտնում այն ինչ գոնե մոտ է իմ կատարած գործունեությանը, այս դեպքերում ի՞նչ անել:

Բանկային հաշիվ ԱՁ համար
Դիանա․
Բարև ձեզ։ ԱՁ-ն ծառայություն է մատուցում և աշխատում է շրջհարկով, դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր: Հարցս հետևյալն է. ԱՁ-ն պե՞տք է ունենա բանկային հաշիվ։ Շնորհակալ եմ նախապես։
Վերջին մեկնաբանություններ