Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

Որպես հարկային գործակալ վճարած պարտավորությունների նվազեցում եկամտից

Էդգար.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասել, արդյո՞ք ԱԱՀ վճարող իրավաբանական անձը կարող է ծախս ցույց տալ որպես հարկային գործակալ բյուջե փոխանցված այլ անձանց հարկային պարտավորությունները և եթե այո, ապա ո՞ր օրենքի և ո՞ր հոդվածով է դա կարգավորվում:

Կանխավ շնորհակալություն:

ԱՁ զբաղվում է վարսավիրական ծառայությունների մատուցմամբ

Մերի.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն հարսանյաց զգեստի վարձույթի սրահին կից նաև որոշել է մատուցել վարսավիրական ծառայություններ` 2 վարսավիր աշխատանքի ընդունելով: Կասե՞ք ինձ, ինչպիսի հարկատեսակների հետ է գործ ունենալու ԱՁ-ն, և ո՞ր օրենքով է կանոնակարգվում վարսավիրական ծառայությունների մատուցման հետ կապված հարկային դաշտը, եթե Հաստատագրված վճարների մասին օրենքի վերջին փոփոխություններում վարսավիրական ծառայությունների մատուցմանը վերաբերող կետը դուրս է եկել:

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

H..

Հարգելի հաշվապահներ, եթե ես Ա/Ձ եմ և ունեմ մանրածախ վաճառքի խանութ, որտեղ նաև վաճառում եմ տանը իմ կողմից թխված խմորեղեն, ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջ գալ խմորեղենի հետ կապված:

Կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր աշխատողի հետ

Mikayel.

Հարգելի հաշվապահներ, ներկայացնեմ հետևյալ իրավիճակը: Կազմակերպությունը իր մոտ աշխատող վարձու աշխատողի հետ կնքում է նաև քաղաքացիաիրավական պայմանագիր, ըստ որի նա պետք է կատարի նաև ոչ իր աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքներ: Հարցս վերաբերում է եկամտահարկի եռամսյակային հաշվարկին:
1. Տվյալ աշխատողին արդյո՞ք պարտավոր ես ներառել ինչպես 13-1 տողում, այնպես էլ 12 տողերից որևէ մեկում
2. Եթե այո, ապա 32500 դրամ անձնական նվազեցումը նվազեցվելու է մե՞կ անգամ, թե՞ առանձնացված քաղաքացիաիրավականը և աշխատավարձը: Հիշեցնեմ, որ տվյալ դեպքում գործատուն նույն կազմակերպությունն է:

Արդյո՞ք պարգևավճարը հարկվում է

Աննա.

Կարո՞ղ եք ասել, եթե արհմիությունում որոշել են աշխատողներին պարգևատրում կամ հավելում տալ, դա հարկվու՞մ է:

Ինչքա՞ն կկազմի արտոնագրային վճարը

Արման.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն հանրային սննդի օբյեկտ է և ապրիլի 1-ից հանդիսանում է արտոնագրային վճար վճարող: Սպասարկման սրահի մակերեսը կազմում է 192 քառակուսի մետր: Ձեր կարծիքով ինչքա՞ն կկազմի արտոնագրային վճարի չափը եռամսյա կտրվածքով: Կանխավ շնորհակալություն:

Օրեկան տույժերի վերաբերյալ

Անդրանիկ.

Խնդրում եմ պատասխանեք` սոցապի 5000 դրամը ուշացնելու դեպքում ամեն օրվա համար ի՞նչ տույժ է հաշվարկվում, նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց

Արման.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց, որի համար ստացել է հարկային հաշիվ` առանձնացված ԱԱՀ-ով: Պայմանագիրը կնքվել է արտարժույթով, հաշիվը բնականաբար դրամով է: Համաձայն “ԱԱՀ մասին” օրենքի հաշվանցման ենթակա են ԱԱՀ այն գումարները, որոնց դիմաց առկա է վճարում: Մեր դեպքում վճարում առկա չէ, վճարումները կատարվելու են համաձայն լիզինգի պայմանագրի ժամանակացույցի և արտարժույթով: Հարցը հետևյալն է` որքա՞ն գումար և ի՞նչ կարգով է ենթակա հաշվանցման:

Եկամտահարկի վճարման վերջնաժամկետ

Անդրանիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` ԱՁ-ի տարեկան եկամուտների հաշվարկի առաջացած եկամտահարկի գումարը վճարելը մինչև մայիսի 1՞-ն է:

Ե՞րբ պետք է վճարել արտոնագրային վճարը

Suren.

Ապրիլի 13-ին գրանցվել եմ որպես ԱՁ, ունեմ ավտոլվացման կետ, վճարելու եմ արտոնագրային վճար, աշխատող չունեմ: Խնդրում եմ ինձ հուշեք` ե՞րբ և ինչքա՞ն պետք է վճարեմ արտոնագրային վճար:

Կնքվել է պայմանագիր ֆիզ. անձի հետ

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, ունեմ մեկ հարց: Եթե իրավաբանական անձը ֆիզ. անձի հետ պայմանագիր է կնքում գույք ձեռք բերելու կամ ծառայության մատուցման համար, բնականաբար առաջանում է եկամտահարկ 10%: Հարցս հետևյալն է. պայմանագրի մեջ նշվում է գումարը ներառյա՞լ եկամտահարկը, թե՞ առանց եկամտահարկի գումարը, թե՞ էական չի:

Ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի վերաբերյալ

Նանա.

Հարգելի հաշվապահներ, 2011թ. ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում գրվել է ակտ շահութահարկի գծով: Այդ գումարը արդյո՞ք պետք էր ներառել շահութահարկի հաշվարկում:

Նվազագույն շահութահարկը ավելի մեծ է, քան շահութահարկը

hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Եթե 2011թ.-ին կատարված նվազագույն շահութահարկի ընդամենը գումարը ավելի մեծ է, քան շահութահարկը, այդ դեպքում կարո՞ղ եմ 2012-ին նվազագույն շահութահարկ չվճարել` համարելով, որ նախորդ տարվա ավել վճարվածը գերավճար է:

ԱԱՀ վճարող համարվելու համար

Տիգրան.

Խնդրում եմ պատասխանեք` ո՞ր դեպքում է ԱՁ-ն ԱԱՀ վճարող չհամարվողից դառնում ԱԱՀ վճարող, ու ո՞ր օրենքով է դա կարգավորվում:

Ոչ ռեզիդենտի շահութահարկի վերաբերյալ

Աշոտ.

Բարձ Ձեզ, եթե հնարավոր է` կխնդրեի պատասխանել հետևյալ հարցիս: Կարդալով ոչ ռեզիդենտների շահութահարկի հրահանգը` պարզ է դառնում, որ եթե ոչ ռեզիդենտը մեր կազմակերպությանը ծառայություն է մատուցել ՀՀ-ից դուրս, ապա այդ ծառայության համար մեր կողմից վճարված եկամուտը չի համարվի հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտ (քանի որ ծառայությունների մատուցման վայրը ՀՀ-ն չէ) և չի հարկվի շահութահարկով: Սակայն հրահանգում բերված օրինաներում որպես հայաստայան աղբյուրներից ստացված եկամուտ համարելու համար դիտարկվում է Հայաստանից վճարում կատարած լինելու հանգամանքը: Անկեղծ ասած` ես չեմ կողմնորոշվում` որ հանգամանքը պետք է հիմք ընդունել, ծառայության մատուցմա՞ն վայրը, թե վճարմա՞ն վայրը: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է վճարել եկամտահարկ

Մարո.

ՍՊԸ-ն ֆիզ. անձից գնել է գյուղտեխնիկա և գյուղատնտեսական մթերքներ: Արդյո՞ք պետք է վճարենք եկամտահարկ:

ՓՄՁ հարկման վերաբերյալ

Նանե.

Հարգելի հաշվապահներ, կխնդրեի ինձ օգնել հետևյալ հարցում:
Կցանկանյի իմանալ` կա՞ն արդյոք տարբերություններ ՓՄՁ և խոշոր ընկերությունների հարկման ժամանակ, ունե՞ն արդյոք ՓՄՁ սուբյեկտները հարկային արտոնություններ կամ հարկերի վճարման այլընտրանքային տեսակներ ու եղանակներ: Նախապես շնորհակալ եմ:

Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում

Anna.

Բարև ձեզ: Խնդրում եմ, դա շատ շտապ է: Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն եռամսյակային կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն` այսինքն ես դա ինչպե՞ս հաշվարկեմ: Նաև շահութահարկի հաշվարկում 1500 տողում հաջորդ տարվա կանխավճարների եռամսյակային գումարը ես ի՞նչ գումար պետք է նշեմ, եթե 2011թ. շահութահարկի գումարը կազմել է 2.500.000 դրամ: Այդ դեպքում ի՞նչ կարգի հայտարարություն են տալիս: Շնորհակալություն:

ԱՁ-ն զբաղվում է ներմուծմամբ

Գոռ.

Բարև բոլորին: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես ԱՁ եմ, զբաղվում եմ մեծածախ առևտրով, ներկրմամբ: Այս պահի դրությամբ ես ԱԱՀ վճարող չեմ: Արդյո՞ք գոյություն ունի սահման ներկրման առումով, որից հետո ես կհամարվեմ ԱԱՀ վճարող: Հարցս ոչ թե վաճառքի մասին է, այլ ապրանք ներկրելու: Խնդրում եմ պատասխանել: Հարգանքով:

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Anna.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք.
1. 2011թ. շահութահարկի հաշվարկում 1500 տողը (հաջորդ տարվա կանխավճարների եռամսյակային գումարը) գտնելու համար, 1501 տողի (շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարի հաշվարկման բազա) գումարը պետք է բաժանել 6-ի, թե՞ բազմապատկել 18.75%

2. Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները` ըստ եռամսյակների. 1-ին եռամսյակում ես պետք է հաշվարկեմ 2010թ. հոկտեմբեր + 2010թ. նոյեմբեր + 2010թ. դեկտեմբեր ամիսների եկամուտի 1%: Եթե այո, ապա ես ինչպե՞ս նշեմ 2010թ. հոկտեմբեր + նոյեմբեր 1%, եթե ես այդ երկու ամսվա 1% նշել եմ 2010թ. շահութահարկի հաշվարկում: Ես կարո՞ղ եմ 1 եռամսյակի համար նշեմ միայն 2010թ. դեկտեմբեր ամսվա 1%: Խնդրում եմ, եթե կարող եք, շտապ պատասխանեք: Շնորհակալություն: