Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

Գյուղատնտեսական գործունեություն

Նարինե․

Բարև Ձեզ։ Մարզում գյուղատնտեսական գործունեություն ծավալող ֆիզ․ անձը, որը զբաղվում է հատապտղի արտադրությամբ, նախատեսում է գրանցվել որպես ԱՁ , ի՞նչ հարկեր պետք է վճարի։

Միջանկյալ շահաբաժին

Հայկ․

Բարև Ձեզ: Եթե ՍՊԸ հիմնադրին բանկով փոխանցվում է միջանկյալ շահաբաժին, ապա տվյալ ամսվա եկամտայինի հաշվարկում արդյո՞ք հարկը պետք է հաշվարկել և վճարել բյուջե: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է միջանկյալ շահաբաժինների վճարման կարգը։

ԵՏՄ ներմուծում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, շրջհարկով աշխատող ՍՊԸ ցանվանում է ԵՏՄ ներմուծի միկրոավտոբուս, ասում են՝ եռակողմ պայմանագրի հիման վրա ԱԱՀ չի առաջանում, ուզում եմ հասկանալ՝ նման օրենք կա՞։ Կանխավ շնորհակալ եմ։

Վրաստանի ՀԴՄ կտրոնները արդյո՞ք ծախսը հիմնավորող փաստաթղթեր են

Վահագն․

Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ տնօրենը կանխիկ Վրաստանի խանութից ՀԴՄ կտրոնով ձեռք է բերել ապրանքներ, և այդ ապրանքները հետո ՍՊԸ- ն վաճառում է ՀՀ ում, ՀԴՄ կտրոնները համարվու՞մ են ծախսը հիմնավորող։ Եթե կա օրենքի հղում կամ պարզաբանում՝ խնդրում եմ նշեք:

ԱԱՀ դեբետային գումարի վերադարձ

Գայանե․

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել՝ ինչպե՞ս է իրականացվում ԱԱՀ դեբետի վերադարձը։ Ինչպե՞ս է վերադարձման կարգը, և ո՞ր համարի հաշվետվությունով կարող եմ ԱԱՀ-ի դեբետի ետ վերադարձ անել։ Կանխավ շնորհակալ եմ:

Ներքին հարդարման աշխատանքներ

Վարդինե․

Բարև ձեզ, հարգելի խմբակիցներ, խնդրում եմ օգնել․ ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, ծառայության պայմանագիր է կնքել ՍՊԸ-ի հետ, որպեսզի կատարի ներքին հարդարման աշխատանքներ, ինչպես նաև աստիճաների և տախտակամածների կառուցում, ակտը կամելու ենք ըստ կատարված աշխատանքների ծավալի։

Հարց 1-ին․ նշված աշխատանքների համար ընդունել ենք աշխատակիցներ, սակայն լիցենզիա պարտադի՞ր է, թե՞ ոչ, խնդրում եմ պատասխանել

Հարց 2-րդ․ ծառայությունների մատուցման հաշիվ ենք գրելու ըստ կատարված աշխատանքների, այլ հաշվետվություններ կա՞ն հետևյալ գորունեւթյան հետ կապված

Առցանց առևտրի հարթակ

Սիմոն․

Բարեւ Ձեզ։ Մենք ստեղծել ենք հարթակ, որտեղ տարբեր խանութներ կարող են վաճառել իրենց ապրանքները, ինչպես օրինակ՝ Ozon-ում կամ Wildberries-ում: Մենք չենք գնում և վաճառում, մենք միայն տրամադրում ենք վաճառքի և առաքման ծառայություն մեր հարթակի միջոցով և ստանում ենք ֆիքսված միջնորդավճար: Կազմակերպությունը գրանցել ենք՝ ըստ գործունեության տեսակների, որպես օնլայն վաճառք։ Ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարենք:

Արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն

Եվա․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ եթե շրջանառության հարկի դաշտում աշխատող կազմակերպությունը իրականացնում է ավտոյուղերի, քսայուղերի, ապակիների մաքրող միջոցների արտադրություն, և արտադրության մեջ օգտագործում է այնպիսի նյութեր, որոնք փաստաթղթով չի ստացել, հարկ առաջանու՞մ է դրանից, կամ դրանք ուղղակի կոմպլեկտավորման մեջ չենք ներառում, չէ՞։

Հարկերի վճարում Հայաստանում

Աննա․

Բարև ձեզ։ Ես ապրում եմ Հայաստանում, բայց ունեմ եկամուտներ ԱՄՆ-ից վաճառքի ոլորտում: Այնտեղ տվել եմ դիմում, որ բոլոր հարկերը կվճարեմ Հայաստանում: Խնդրում եմ օգնեք հասկանալ քայլերի հերթականությունը հարկերը Հայաստանում վճարելու համար: Պե՞տք է գրանցել ԱՁ, թե՞ ՍՊԸ։ Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ այս դեպքում:

Нужно ли платить подоходный налог и сколько?

Сергей.

Добрый день, купил квартиру в январе за 10 млн, продал в декабре за 12 млн. Нужно ли платить подоходный налог и сколько?

Ապրանքի ներմուծում Չինաստանից

Ավետ․

Բարև Ձեզ։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տոնածառի խաղալիքներ ենք պլանավորում վաճառել, բայց դեռ չենք ուզում ԱՁ կամ ՍՊԸ բացել։ Եթե հիմա Գլոբբինգով Չինաստանից պատվիրենք, մաքսային կամ հարկային օրենքների հետ խնդիրներ կունենա՞նք, թե՞ ուղղակի մաքսավճար պետք կլինի վճարել։

Անձնական մեքենայի ներմուծում

Գառնիկ․

Ռուսաստանից անձնական օգտագործման մեքենա ներկրելուց ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Հարկային օրենսգրքի փոփոխություն

Վահագն․

Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն, որն ուժի մեջ է մտնելու 2025թ.-ի հունվարի մեկից, բացի այն, որ փոխվելու են շրջ. հարկի դրույքաչափերը, կա մի կետ, որը չեմ հասկանում՝ ինչ ինկատի ունեն։ Շրջանառության հարկի հաշվարկման նպատակով պարտադիր է դառնալու ծախսերի առանձնացված հաշվառումը։ Ո՞վ կարող պարզաբանել այս կետը։

Եկամտային հարկ շուկայից ձեռքբերման դեպքում

Վերոնիկա․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ ձեռք է բերում ապրանք վաճառքի համար փաստաթղթով, ապա հարկվում է 1,5%, իսկ եթե 2-րդային շուկայից է ձեռք բերում ապրանք, քանի՞ տոկոս է հարկվում։

Քիմմաքրման աշխատանքներ

Եվա․

Բարև Ձեզ, կասե՞ք՝ գույքի (աթոռ, բազմոց) քիմմաքրման աշխատանքներ իրականացնող ԱՁ կարո՞ղ է աշխատել միկրոյի դաշտում։

Վարձակալած գույքի վերանորոգում

Հայկ․

Բարև Ձեզ։ Ընկերությունը ֆիզիկական անձից վարձակալության է վերցրել անշարժ գույք։ Հնարավո՞ր է պայմանագրում կետ նշվի, որով ընկերությունը իր հաշվին կարող է կատարել վերանորգման աշխատանքներ։ Այս դեպքում եթե ընկերությունը կատարի վերանորոգման աշխատանքներ, կարո՞ղ է կատարված ծախսը շահութահարկով ծախս ճանաչել։

Ավտոպահեստամասերի խանութ

Avik.

Հաշվապահներ ջան, բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկատեսակով գրանցեմ ԱՁ-ն ավտեպահեստամասերի խանութի համար։

Եկամտային հարկ նախորդ տարիների համար

Մարիամ․

Հարգելի հաշվապահներ, հնարավո՞ր է տեղեկություն ունենաք նոր ընդունված օրենքին՝ եկամուտները հայտարարագրելու վերաբերյալ։ Եթե ես մոտ 5 տարի ֆրիլանս աշխատել եմ, սակայն եկամուտը չեմ հայտարարագրել, արդյո՞ք անցած տարիների համար ևս պահանջվելու է վճարել հարկը։

Ակցիզային հարկի դրույքաչափ

Սյուզի․

Բարև Ձեզ։ Կտեղեկացնե՞ք խնդրեմ՝ խաղողի օղու իրացման դեպքում ակցիզային հարկի ո՞ր դրույքաչափը պետք է կիրառեմ , ճի՞շտ է արդյոք այն հաշվարկել պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղի 2208 90 330 0/2208 90 380 0/220890480 0 դասակարգչին համապատասխան։ Շնորհակալություն։

Տաքսոպարկը համագործակցում է Yandex – ի հետ

Տիրուհի․

Բարև Ձեզ։ Տաքսոպարկը համագործակցում է Յանդեքսի հետ։ Այդ դեպքում շրջանառությունը տվյալ տաքսոպարկի համար Յանդեքսից ստացված միջնորդավճարի մասն է, թե՞ վարորդներից գանձվող ամբողջ գումարը։ Օրինակ, վարորդից գանձվում է 1 000 դրամ, որից 200-ը տաքսոպարկինն է, 800-ը Յանդեքսինը։ Տվյալ դեպքում պարկի շրջանառությունը 1 000-՞ն է, թե՞ 200-ը։