
Դրամարկղային գրքի լրացում
Սաթեն․
Խնդրում եմ պատասխանեք:
Կանխիկ գործարքների բացակայության դեպքում դրամարկղի գիրքը լրացվու՞մ է՝ այսինքն մնացորդի տեղափոխում հաջորդ ամիս կատարվու՞մ է։

Электронный счёт без НДС
Армине.
Как выписать электронный счёт без НДС? Выдаёт ошибку сумма НДС должна быть выше 0. Заранее спасибо!

Հաշիվ վավերագրի դուրս գրում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, հաշիվ վավերագիր լրացնելուց ինչպե՞ս պետք է լրացնել «Պայմանագիր» բաժինը:
1) Կնքման ամսաթիվն ինչո՞վ է մատակարարման ամսաթվից տարբերվում: Կարելի՞ է նույն բանն լրացնել ծառայություն արտահանելու դեպքում, ասենք գումարն հաշվին նստելու օրն:
2) Ի՞նչ տրամաբանությանբ պետք է կազմել պայմանագրի համարները:

Միկրոձեռնարկատերը կարո՞ղ է հաշիվ գրել
Գայանե․
Միկրոձեռնարկատիրությամբ գործող ԱՁ -ն գրենական խանութ է, կարո՞ղ է կազմակերպությանը հաշիվ գրել։ Շնորհակալություն։

Ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրել
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն սկսելու է freelance ծառայություններ մատուցել, ընդհանուր հարկման համակարգում է: Քանի որ ծառայության մատուցման վայրն ՀՀ-ից դուրս է, զրոյական ԱԱՀ-ով է հարկվելու: Այս դեպքում, որքանով տեղյակ եմ, հարկային հաշիվների փոխարեն պետք է դուրս գրել այլ հաշվարկային փաստաթուղթ: e-invoice համակարգում համապատասխան փաստաթղթի տեսակ չգտա: Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ փաստաթուղթ պետք է դուրս գրեմ ու ո՞րտեղից: Որտե՞ղ կարող եմ ավելի շատ ինֆորմացիա հաշիվներ դուրս գրելու մասին գտնեմ:

Պայմանագիրը վավերացում չունի
Ռոման․
Բարև ձեզ: Կազմակերպությունը զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության գործունեությամբ՝ լոլիկ, կարտոֆիլ: Ջերմոցը սեփականության իրավունքով չի պատկանում կազմակերպությանը, այլ վերցված է վարձակալությունով ֆիզիկական անձից անհատույց: Վարձակալական պայմանագիրը նոտարով կամ կադաստրով վավերացված չէ: Հարց․ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։

Վարձակալության պայմանագիր չկա
Lilia.
Բարև ձեզ։ Վարձակալության հետ է կապված հարցս․ եթե մարզում աշխատող խանութը միկրոձեռնարկատիրություն է, վարձով է տարածք վերցրել, բայց պայմանագիր չկա, մեր համար դա խնդի՞ր է, թե՞ պետք է վարձատուն մտածի, ու երկրորդ՝ եթե անհատույց պայմանագիր է կնքում ԱՁ-ն ֆիզ անձի հետ, հարկ չի առաջանում, չէ՞։

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված
Արաքսյա․
Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս պետք է վարվել, եթե դրամարկղային գիրքը լրացնելիս, տպող թուղթը դրվել է սխալ և կրկնօրինակը տպվել է չճղվող հատվածի վրա: Շնորհակալություն։

Ստացված հաշվի չեղարկում
Կարեն․
Հարգելի հաշվապահներ, եթե հոկտեմբեր ամսվա մեջ ԱԱՀ-ով հաշիվ եմ ստացել մեկ այլ ընկերությունից, որից հետո ներկայացրել եմ հեկտեմբերի համար ԱԱՀ հաշվետվություն, սակայն նոյեմբերի մեջ ծառայություն մատուցողը չեղարկել է իր դուրս գրած հաշիվը և նույն հոկտեմբերի մատակարարման ամսաթվով հաշիվը գրել է արդեն առանց ԱԱՀ-ի՝ հաշվարկային փաստաթուղթ։ Այս դեպքում ԱԱՀ հաշվետվության մեջ փոփոխությունը ինչպե՞ս եմ արտացոլում և ԱԱՀ հաշվարկի 20-րդ կետում ո՞ր հոդվածի համաձայն եմ նշում։

Ոչ ռեզիդենտի հաշիվ
Մանե․
Բարև ձեզ: Շրջհարկով աշխատող միջնորդ կազմակերպության համար ռուսաստանյան ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցել է ծառայություն՝ բեռը հասցնելով ՀՀ սահման: Առկա է թղթային հաշիվ ոչ ռեզիդենտի կողմից: Ինչպե՞ս պետք է ներկայացվի թղթային հաշիվը հարկայինում, որպեսզի հիմնավորում լինի շրջհարկով ծախս ճանաչելու համար։

Երթուղային թերթիկը պարտադի՞ր է
Արուս․
Բարև Ձեզ։ Շրջ․ հարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է ներմուծել ավտոմեքենա իր օգտագործման համար, հնարավոր է մի տարի ժամկետով, այնուհետև վաճառի։ Ի՞նչ նրբություններ կան ավտոմեքենա ձեռք բերելիս, և արդյո՞ք պարտադիր է վարել ուղեթերթը։
Շնորհակալություն։

Դրամարկղային գրքի վարում
Գոհար․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք։ ՍՊԸ-ն բացվել է անցած տարի, որսորդական խանութ է, գործում է շրջհարկով և ունի 1 աշխատող։ Այս խանութի համար գրանցել են դրամարկղային գիրք, և մինչև հիմա գրանցում չկա արած։ Կասե՞ք՝ ինչի՞ց սկսեմ, և արդյո՞ք հնարավոր է չվարել։

Կանխիկ վճարում
Հայկ․
Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ձեռքբերած ապրանքների դիմաց վճարել է կանխիկ, սակայն մատակարար կողմը կանխիկի ոչ մի անդորրագիր չի տվել, միայն դուրս է գրվել էլէկտրոնային հաշիվ: Հիմա ինչպե՞ս պետք է հիմնավորել այդ վճարումները , և արդյո՞ք ԱՁ-ն պարտավոր է վարել դրամարկղային գիրք, եթե կատարում է կանխիկ գործարքներ: Շնորհակալություն։

Դեղորայքի բարեգործական գնում
Սաթիկ․
Բարև Ձեզ, կազմակերպությունը ցանկանում է դեղորայքի բարեգործական գնում կատարել ֆիզ. անձի համար: Կասե՞ք՝ կարգը ինչպես է լինելու, եթե ոչ մի դեղատուն չի համաձայնվում ֆիզ անձի անունով հաշիվ դուրս գրել: Պատճառաբանում են օրենքի փոփոխություն, կասե՞ք՝ ո՞ր օրենքի մասին է խոսքը: Կանխավ շատ շնորհակալ եմ։

Ճշգրտող հաշիվ
Lilia.
Բարև բոլորին։ Ո՞վ կարող է օգնել դուրս գրենք վերադարձի հաշիվ, ճշգրտող հաշիվ եմ մտնելու, հետո նշեմ նախկինի սերիա՞ն
1-առաքման ամսաթիվ ի՞նչ նշեմ
2-վայրը, որտեղից ապրանքները առաքվում են, նշելու եմ այդ հետ ուղարկող խանութի հասցեն
3-մատակարարվող ապրանքների նշանակման վայրը
4-անվանացանկում հետ վորադարձվողն եմ միայն նշում

Պե՞տք է գրել ինքնահաշիվ
Գայանե․
Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք է բերել ծառայություն, նյութեր են ուղարկել Ռուսաստան, փորձաքննություն են անցկացրել և տրամադրել են սերտիֆիկատ։ Հաշիվ ֆակտուրա են գրել, որտեղ գրված է նաև ԱԱՀ։ Ունենք կնքված պայմանագիր։ Վճարումը կատարել ենք պայմնագիրը կնքելուց հետո 5-օրյա ժամկետում, իսկ հաշիվ ֆակտուրան գրվել է 3 ամիս հետո։ Հարցս հետևյալն է՝ պե՞տք է գրել ինքնահաշիվ և ԱԱՀ հաշվետվության կազմելիս ե՞րբ պետք է ներառեմ, ըստ վճարման ամսի, թե՞ հաշիվ ֆակտուրայի ամսում։

Փոխառության մարման համաձայնագիր
Հեղինե․
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք։ ՍՊԸ-ի տնօրենին տրամադրվել է փոխառություն երկու ամիս առաջ։ Հիմա նա ուզում է փոխառությունը մարել իրեն հասանելիք բոնուսի հաշվին։ Քանի որ գումարը ՍՊԸ-ի հաշվից միանգամից ուղղվում է փոխառության մարմանը, եթե չեմ սխալվում, կնքվում է համաձայնագիր։ Կարո՞ղ եք ինձ ուղարկել համաձայնագրի տիպային օրինակ։

Լիազորող անձը Հայաստանում չի
Մելինե․
Բարև ձեզ։ Կազմած լիազորագիրը առանց լիազորողի կարո՞ղ եմ տանել նոտարի մոտ՝ հաստատելու։ Լիազորող անձը Հայաստանում չի, բայց կարող է ինձ PDF-ծրագրի միջոցով լիազորագիրը կազմած ուղարկել։

Ծառայության արտահանում
Զվարթ․
Բարև Ձեզ, եթե ծառայություն ենք մատուցում օտարերկրյա ընկերությանը, և աշխատում ենք շրջ․ հարկով, հաշիվ վավերագիր և թղթային ինվոյս կա, այլ գործողություններ է՞լ են հարկավոր անել։

Պայմանագրի գումար
Աշոտ․
Ցանկացած պայմանագրում պայմանագրի գումարը պետք է գրել հարկերի հետ միասի՞ն, թե՞ կարելի է գրել նաև առանց հարկերի։
Վերջին մեկնաբանություններ