
Ավտոմեքենայի ներմուծում ԵԱՏՄ-ից
Նելլի․
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ եթե ֆիզ․ անձը ԵԱՏՄ-ից մեքենա է ներմուծել մեկ տարվա ընթացքում 2-րդ անգամ, ինչ որ հաշվետվություն պե՞տք է ներկայացնի ԱԱՀ-ն վճարելու համար, նշեմ նաև, որ ֆիզ անձը նայև անհատ ձեռնարկատեր է։

Գործունեության դասակարգիչ
Լուսինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կօգնե՞ք գործունեության տեսակի դասակարգիչն որոշել: ՍՊԸ-ն զբաղվում է մոխիտո-գազավորված ըմպելիքի արտադրությամբ: C11.07.2 գործունեության տեսակը կհամապատասխանի՞։

Մեքենայի ներմուծում ՌԴ-ից
Համազասպ․
Անհատ ձեռներեցը Ռուսատանի Դաշնությունից մեքենա ներմուծելու դեպքում ի՞նչ վճարներ պետք է կատարի։ Շնորհակալություն։

Արդյո՞ք պետք է գրել հարկային հաշիվ
Անուշ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ-ով աշխատող ՏՏ ընկերությունը մասնակցում է պատերազմի մասնակիցների մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման ծրագրին։ Ծրագրի շրջանակներում շահառուն ուսման վարձը փոխանցում է ընկերությանը, իսկ Միասնական սոցիալական ծառայությունը գումարը փոխհատուցում է շահառուին։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք պետք է գրել հարկային հաշիվ շահառուին, և այդ գումարը ԱԱՀ-ով հարկվելու՞ է։

Փոխառություն արտարժույթով
Եվա․
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ եթե կազմակերպությունը ֆիզ․ անձին փոխառություն EUR -ով է տվել, դրանից ի՞նչ հետևանքներ են առաջանում, տուգանքը ինչքա՞ն է, Արտարժույթի օրենքի խախտում է ստացվու՞մ է։

Փաստաբանական ծառայությունների մատուցում
Արթուր․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է փաստաբանական ծառայությունների մատուցմամբ։
1. Արդյո՞ք կարող ենք աշխատել միկրոյով
2. Արդյո՞ք POS տերմինալը պարտադիր է, եթե մենք այդ գործունեությունը իրականացնում ենք պայմանագրերով, այսինքն՝ պայմանագիր կնքում ենք, ու կատարվում է փոխանցում անմիջապես

Հրամանի չեղարկում
Մերի․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք, հարցս հետևյալն է. Ինչպե՞ս կարող եմ չեղարկել հրամանը և ԱՕ-ի ո՞ր հոդվածը կարող եմ դնել հրամանի մեջ որպես հիմք:

Ֆրիլանս գործունեություն
Վազգեն․
Բարև Ձեզ։ Ծավալելու եմ ֆրիլանս գործունեություն Upwork հարթակում և ցանկանում եմ աշխատել որպես ԱՁ շրջանառության հարկի համակարգում։ Ունեմ մի քանի հարց ընդհանուր պրոցեսի վերաբերյալ։ Կնկարագրեմ գործընթացը իմ պատկերացմամբ՝ ընթացքում ներկայացնելով հարցերը։
Նախատեսում եմ Հայ Փոստի գրասենյակում հաշվառվել որպես ԱՁ։ Քանի որ աշխատելու եմ տանից, հասցեն կարող եմ ուղղակի նշել իմ գրանցման հասցեն, չէ՞։ Նաև գրանցումից հետո ինչպես եմ ստանալու ՀՎՀՀ-ն և taxservice մտնելու կոդերը։
Ծառայությունների գումարը անմիջապես ստանալու եմ հաշվիս ինչ-որ ժամանակը մեկ, և այդտեղ ՀԴՄ-ով գործառույթ հնարավոր չէ, ինչպե՞ս եմ եկամուտը արտացոլելու և ի՞նչ փաստաթղթաշրջանառություն պետք է անեմ։
Եվ վերջին հարցը հաշվետվությունների մասով։ Պետք է ուղարկեմ շրջհարկով աշխատելու հայտ, որի համար կա նախկին տարվա եկամուտների շեմ։ Քանի որ նոր եմ սկսում, սա հավանաբար արդիական կլինի մյուս տարվանից չէ՞։ Նաև կասե՞ք՝ որքան է շեմը։
Պետք է ուղարկեմ եռամսյակային հաշվետվություններ և ամեն տարվա սկզբում նորից շրջհարկի հայտ, նաև ԱՁ-ի սոցվճարի և շահութահարկի հաշվետվությունները (ամսական 5-5 հազարականների մասով)։ Որևէ բան բաց թողե՞լ եմ։

ԱՁ-ն վաճառել է ՀՄ
Քրիստինե․
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն միկրոյով է աշխատում, կար ու ձև է անում։ Իր կարի մեքենան վաճառել է ինչ որ Հասարակական Կազմակերպության։ Ես հաշիվ պիտի դուրս գրեմ կարի մեքենայի վաճառք (հիմնական միջոց)։ Եկամտային հաշվարկի մեջ ցույց տա՞մ իմ վաճառած հիմնական միջոցը և 10% հարկ։

Հանձնում-ընդունում
Կարապետ․
Խնդրւմ եմ ասեք՝ ՀՀ հարկային օրենսդրությունով պարտադի՞ր է հանձնման-ընդունման ակտի թղթային տարբերակի առկայությունը, թե՞ կարող ենք ստորագրություններն ու կնիքները կազմակերպել էլեկտրոնային՝ էլ․ փոստով միմյանց ուղարկելու միջոցով։

Ինչպե՞ս կազմել առհաշիվ հաշվետվությունը
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպության աշխատողին փոխանցվել է գումար կազմակերպության մեքենայի նորոգման համար, ինչպե՞ս պետք է կազմել առհաշիվի հաշվետվություն, եթե բոլոր ծառայություններն ու ապրանքները ձեռք են բերվել շուկայից առանց ՀԴՄ կտրոնների։

Շրջանառության հարկի համակարգը կչեղարկվի՞
Արման․
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ճիշտ է, որ շրջանառության հարկը չեղարկվելու է մոտ ապագայում։ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դրա հետ կապված։ Ի՞նչ հարկային համակարգ է լինելու շրջանառության հարկի փոխարեն։

Վարձակալության պայմանագիր
Լիլիթ․
Եթե տարածքի սեփականատերը անշարժ գույքի վարձակալության պայմանագիր չի կնքում, այդ պարագայում ո՞վ է պատասխանատվություն կրում՝ վարձակա՞լը, թե՞ վարձատուն։

Ռուբլու փոխանցում ԱՁ-ի անձնական հաշվին
ԱՁ-ն իր արտարժույթի հաշվին նստած ռուբլին, որը ստացել է ծառայությունների մատուցումից, կարո՞ղ է ելք անել իր ֆիզանձի արտարժույթի հաշվին, և հաշվապահորեն ի՞նչ ձևակերպում տալ:

ԱՁ շահաբաժին
Հագելի հաշվապահներ, չե՞ք ասի` ԱՁ-ն շահաբաժին ստանում է, թե ոչ։ Եվ եթե ստանում է, եկամտային հարկը 5%՞ է։

Արդյո՞ք գործունեությունը հանրային սնունդ է
Տիգրան․
Բարև Ձեզ, այսպիսի մի հարց ունեմ։ Եթե ԱՁ-ն տանը պատրաստում է բուրգեր, սենդվիչ, ֆրի և այլ նմանատիպ սնունդ և վաճառում է միայն Գլովոյի միջոցով՝ այսինքն պատվերը ստանում է, և Գլովոյի առաքիչը գալիս է և տանում սնունդը գնորդին, հետն էլ կարող է պատվիրեն Ֆանտա, Կոկա-կոլա և այլ ըմպելիք։ Սպասարկման սրահ չունի և տեղում գնորդը սնունդ չի առնում իրենից։ Հիմա այդ գործունեությունը հանրային սնունդ է, թե՞ արտադրություն և հյութերի մասով առևտուր։

Մայրության նպաստ լուծարման դեպքում
Լիանա․
Բարև ձեզ։ Սեպտեմբերի վերջին սկսվում է դեկրետային արձակուրդս, սակայն մինչ այդ կազմակերպությունը լուծարվում է։ Ես պետք է աշխատանքից հեռացման ու նոր ընդունման դիմումներ լրացնեմ։ Ինչպե՞ս է այդ դեպքում հաշվարկվելու մայրության նպաստ և կլինի՞ այն, եթե փաստացի նոր աշխատավայր է դառնում։

Տնօրենը նաև դասընթացավար է
Սոֆյա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ի տնօրենը տվյալ կազմակերպությում կատարում է նաև դասընթացավարի աշխատանք (պայմանագրին կից համաձայնագրով): Նա հոկտեմբերի 01-ին տեղափոխվելու է արտերկիր վերապատրաստման ծրագրով: Սակայն շարունակելու է աշխատել որպես դասընթացավար հեռավար: Իսկ նոյեմբեր ամսին գնալու է մայրության արձակուրդի, բայց շատ հավանակն է, որ այդ ժամանակ դեռ վերադարձած չի լինի: Ի՞նչ անել․
1. Տնօրենի համար ուղարկել ճշտված գրանցամն հայտ և դադարեցում տալ տնօրենի աշխատանքին, սակայն շարունակի մնալ որպես դասընթացավար: Արդյոք կարո՞ղ է նա որոշ ժամանակ հեռավար աշխատել որպես դասընթացավար
2. Նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
3. Պե՞տք է արդյոք զբաղվել տնօրենի մայրության արձակուրդի ձևակերպման հարցերով, եթե արտերկրից մեզ ուղարկվի անաշխատունակության թերթիկ: Կա՞ն արդյոք գումարը վճարելու ժամկետներ այդ մասով, եթե աշխատակիցը հանրապետությունից բացակայում է:

Ֆրիլանս գործունեություն
Վազգեն․
Բարև Ձեզ, ցանկանում եմ ֆրիլանս գործունեություն ծավալել արտասահմանյան հարթակներում։ Մատուցելու եմ ծրագրավորման ծառայություններ։ Արդյո՞ք պարտադիր է հարկեր վճարել այդ դեպքում։

Աշխատանք համատեղությամբ
Հովհաննես․
Բարև ձեզ, ես համատեղությամբ աշխատում եմ երկու դպրոցում։ 11 ժամ մի դպրոցում, 16 ժամ մյուս դպրոցում։ Ուզում եմ իմանալ՝ օրենքով թույլատրվու՞մ է արդյոք 5-օրյա աշխատանքային շաբաթվա մեջ 2 օր գնալ մի դպրոցը, 3 օր՝ մյուս դպրոցը։ Կա՞ ամրագրված օրենք աշխատանքային օրենսգրքում։ Կանխավ շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ