
Ի՞նչ հարկեր են առաջանում
Վարդուհի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Էլեկտրոնային ծառայությունների հետ կապված խնդրում եմ օրենքի հղում անել: Կազմակերպությունն (բուժ հաստատություն) աշխատում է շրջհարկով, ունի ֆեյսբուքյան էջ, որով զբաղվում է տնօրենը (տեղադրում նկարներ, հարցերին պատասխանում)։ Ի՞նչ հարկ է առաջանում այս դեպքում։

Ոսկերչական իրերի օնլայն վաճառք
Սեդա Հախվերդյան.
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել ոսկերչական իրերի օնլայն առևտրով, որը կատարվելու է ոչ միայն Հայաստանում, այլ ցանկացած երկրից կարող են պատվիրել և գումարը փոխանցելուց հետո ապրանքը կառաքվի համապատասխան վայր: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ:

Տնօրենին փոխելու ընթացակարգը
Նարեկ.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության տնօրենին փոխելու ընթացակարգը, արդյոք ճի՞շտ եմ հասկացել, որ պետք է նախ և առաջ փոփոխությունն արձանագրել պետ. ռեգիստրում, այնուհետև կնքել աշխատանքային պայամանագիր և գրանցման հայտ ուղարկել taxservice-ում, և եթե նոր տնօրենը պետ. ռեգիստրում գրանցվի ինչ-որ ամսաթվով, գրանցման հայտը պետք է ներկայացնե՞լ հենց այդ ամսաթվով (խոսքս վերաբերվում է նրան, որ հնարավոր է կարիք լինի գրանցման հայտ տալ օրվան նախորդող ամսաթվով, արդյոք դա չի՞ դիտարկվի սխալ)։

Դրամարկղային գրքի վարում
Աննա.
Բարի երեկո։
Սիրելի հաշվապահներ, եթե հայտնաբերվել է, որ դրամարկղի գրքում 4 ամիս առաջ մեկ գործարք չի մուտքագրվել (հաշվարկային հաշվի համալրում է եղել), ըստ այդմ սխալ է գնացել հանրագումարի տողերը, ինչպե՞ս վարվել հիմա, ինչպե՞ս ուղղել։ Խնդրում եմ կիսվել անձնական փորձով։

Ամենամյա արձակուրդ
Լամարա.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահեր: ՀԱՐՑ. աշխատողն ընդունվել է աշխատանքի ծննդաբերության արձակուրդում գտնվողի տեղը և աշխատել 3 լիարժեք ամիս: Դպրոցի ուսուցիչների արձակուրդի օրերի քանակը 35 է: Փետրվար, մարտ, ապրիլ: Մարտի մեջ մեկ շաբաթյա արձակուրդ է գնացել /գարնանային դպրոցներին տրամադրվող/: Ապրիլի մեկ շաբաթով արձակուրդ է գնացել որպես նորածին երեխայի հայր: Իրեն հասանելիք արձակուրդի օրերից այդ 10 օրը հանե՞մ։ 35-ի դեպքում ստացա 13 արձակուրդի օր, հանե՞մ 10, վճարեմ 3 օրվա չօգտագործված արձակուրդ։

Բյուլետենի և արձակուրդի ներառում նպաստի հաշվարկում
Բարև ձեզ։
Մեկ հարց ունեմ. մայրության 140 օրվա նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող 12 ամիսների ընթացքում եթե եղել են բյուլետենի ամիս և արձակուրդի ամիս, հաշվարկվելու՞ է նպաստի մեջ: Կասե՞ք կարգը։ Նախապես շնորհակալ եմ։

Աշխատաժամանակի ամրագրում
Արմինե.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. անվտանգության աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիր կնքելիս, աշխատանքային ժամերը ինչպե՞ս ամրագրել, եթե աշխատելու է տարբեր հերթափոխային գրաֆիկներով, օրինակ՝ 2 օր ցերեկային՝ 09:00-21:00, 2 օր գիշերային՝ 21:00-09:00, կամ օրը մեջ գիշերային՝ 21:00-09:00, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 8-ժամյա աշխատակիցների համար աշխատաժամերը ամրագրելը ավելի հստակ է երևում /օրինակ՝ հնգօրյա է նշվում և շաբաթական 40 ժամ/, իսկ հերթափոխային աշխատակցինը ինչպե՞ս պարզ հասկանալի կերևա, քանի որ շաբաթական կազմելու է 36 ժամ կամ 48 ժամ: Խնդրում եմ, կարո՞ղ եք ձևակերպումը շարադրել: Կանխավ շնորհակալություն:

Կանոնադրական կապիտալի վճարում
Նարեկ.
Հարգելի հաշվապահաներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը պետռեգիստրում գրանցելուց հետո օրենսդրությամբ ինչքա՞ն ժամանակահատված է սահմանված կանոնադրական կապիտալը վճարելու համար։ Խնդրում եմ նաև տալ հղում օրենքից։ Կանխավ շնորհակալ եմ։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` վճարային տերմինալների ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով


Ուղղում փաստաթղթերում
Անի.
Բարև ձեզ։ Կներեք, մի հարց ունեմ։
Կօգնե՞ք հասկանալ, թե ինչու չի թույլատրվում բանկային և դրամարկղային փաստաթղթերում սխալների ուղղում կատարել։

Հացի փուռ բացելու համար
Անի.
Բարև Ձեզ:
Կասե՞ք` հացի փուռ բացելուց առաջ սանէպիդկայանի և սննդի անվտանգության հետ կապված ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ի՞նչ ստուգումներ։

Հաշիվ վավերագիր
Հայկ.
Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն հիմնական միջոց (ավտոմեքենա) է վաճառել ֆիզ. անձին և դուրս է գրվել հաշիվ վավերագիր, որում ապրանքների նշանակման վայրը նշվել է գնորդի բնակության հասցեն, սակայն մոռացել ենք լրացնել մատակարարման եղանակը (պետք է նշվեր ինքնատեղափոխում): Սա որևէ խնդիր կարո՞ղ է առաջացնել: Եթե այո, ապա ինչպե՞ս ուղղել սխալը:

Ե՞րբ պետք է կատարվի վերջնահշվարկը
Անյա.
Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. վերջնահաշվարկը պարտադիր աշխատանքային պայմանագրի լուծման օրը պետք է կատարվի, թե՞ կողմերի համաձայնությամբ հնարավոր է օր որոշել, կամ գործատուն կոնկրետ սահմանված ժամկետ ունենա փոխանցելու համար։

Գերծունեության վերսկսման հայտ
Արփինե.
Բարև Ձեզ։ Եթե միկրոհամակարգում աշխատող Ա/Ձ-ն ապրիլին դադար է տվել,և 01.06-ից վերսկսելու հայտ է տալու, էլ կարիք չկա չէ՞ 257 ձև ուղարկելու, 2022-ի համար արդեն տվել ենք։

Արդյո՞ք պահպանվելու է աշխատատեղը
Ամալյա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. ինձ նշանակել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ ուրիշ դպրոցում, մինչև համապատասխան կարգով տնօրեն ընտրվի։ Չգիտենք ինչքան ժամանակ գործընթացը կտևի։ Իմ հետ պայմանագիրը կնքված է մինչև տնօրեն նշանակելը։ Հարց 1. դպրոցում գրել եմ դիմում՝ 30 օր չվճարվող արձակուրդ՝ ճի՞շտ եմ արել, թե՞ սխալ։ Եվ իմ աշխատատեղը պահպանվելու՞ է մինչև տնօրեն ընտրվելը։

Որոշակի ժամկետով պայմանագիր
Սաթենիկ.
Բարև Ձեզ։ Ինչպե՞ս անորոշ ժամկետով պայմանագիրը դարձնել որոշակի, եթե աշխատողի կենսաթոշակային 63 տարին լրանում է։

Ե՞րբ դուրս գրել հաշիվը
Գևորգ․
Հարգելի հաշվապահներ,
ԱՁ-ն տրամադրում է ծառայություն արտասահմանյան կազմակերպությանը (կազմում է հաշվետվություններ) և եկամուտը ստանում է արտարժույթով։ Կազմակերպությունը յուրաքանչյուր հաշվետվության հաշվարկը իրականացնում է առանձին (օրինակ մեկ օրվա ընթացքում հաստատում է 10 փաստաթուղթ, յուրաքանչյուրը 10 դոլարով), սակայն գումարը փոխանցում է անձի էլեկտրոնային հաշվին ամսվա վերջում։
Արդյո՞ք հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել յուրաքանչյուր հաստատման համար, թե՞ հնարավոր է այն դուրս գրել մեկ անգամ (գումարի փոխանցման օրը):

Հեղուկ գազի ներմուծում
Օֆելյա․
Բարև ձեզ։ Ցանկանում եմ իմանալ՝ ՌԴ-ից հեղուկ գազի ներմուծման դեպքում ի՞նչ հարկ պետք է վճարել (Շահութահարկ, ԱԱՀ) և ինչպե՞ս է դա հաշվարկվում։ Նախապես շնորհակալություն։

Ապրանքի տեղափոխում մարզից մարզ
Ռուբ․
Բարև ձեզ։
1.եթե ընկերությունը իրեն պատկանող ապրանքը մի մարզից տեղափոխում է մեկ այլ մարզ, սակայն վաճառք տալու ժամանակ հաշվարկային փաստաթղթի մեջ "վայրը որտեղից ապրանքները առաքվել են" տողում գրում է այն վայրը, որտեղից տրվել էր ապրանքի տեղափոխում, կարո՞ղ է սխալ դիտարկվել։ Նշեմ, որ կախված վաճառվող ապրանքի տեսակից, ապրանքը չի տեղափոխվում այլ պահեստ կամ խանութ, պարզապես տեղափոխվում է այլ մարզ և վաճառվում ֆիզիկական անձանց։
2. Նշված ապրանքների մասով ընկերությունը դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր, այլ ոչ թե ՀԴՄ կտրոններ, քանի որ միանվագ վաճառքի գինը մեծամասամբ անցնում է 300 000-ի շեմը։ Արդյո՞ք այստեղ կա խախտում։

Դասապատրաստման կենտրոն բացելու համար
Անահիտ.
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ 1-ից 4-րդ դասարանի աշակերտների հանար դասապատրաստման կենտրոն բացել։ Կասեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որտե՞ղ պետք է դիմեմ, և արդյո՞ք լիցենզիավորում պետք է։
Վերջին մեկնաբանություններ