
Ինչպե՞ս հրամանը չեղյալ համարել
Սուսաննա․
Բարև ձեզ։ Ինչպե՞ս կարելի է տնօրենի նախկինում տրված աշխատանքից ազատման հրամանը չեղյալ համարել:

Հարկային գործակալ
Լանա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Համաձայն ՀՕ 263 հոդվածի 2 մասի շրջհարկով աշխատող կազմակերպությունը ազատվում է հարկային գործակալի պարտավորությունից, սակայն նույն հոդվածի 1-ին մասով՝ ոչ: Ես արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ եթե ՀՕ 55 հոդվածի 1-5 մասերով սահմանված վավերապայմանները գնման ակտում առկա են, ապա կազմակերպությունը պետք է հանդես գա որպես հարկային գործակալ և 10% եկամտային հարկ պահի ու փոխանցի բյուջե, իսկ եթե միակողմանի գնման ակտ է՝ առանց ՀՕ 55 հոդվածի 1-5 մասերով սահմանված վավերապայմանների, ապա որպես հարկային գործակալ հանդես չի գալիս: Այստեղ դուք չե՞ք տեսնում որևէ հակասություն:

Երեխայի խնամքի արձակուրդի հետ կապված
Արմիդա․
Բարև ձեզ։ Եթե աշխատողը փետրվարի մեկից դեկրետի մեջ է 140 օրը լրանում է հունիսի 20-ին։ Ի՞նչ պետք է անել՝ ազատել աշխատանքից այդ օրը, թե՞ նշել որ արձակուրդի մեջ է։

Մայրության նպաստի հետ կապված
Գոհար.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես առաջին անգամ պետք է ներկայացնեմ ու հաշվարկեմ աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդի հաշվարկ։ Կխնդրեմ ինձ օգնեք թե ինչպես լրացնեմ հաշվետվությաննների ներկայացման էլեկտրոնային մատյանում։ Աշխատողը աշխատում է 1 տարի, կես դրույք և ստանում է 50 000 աշխատավարձ։ Կխնդրեի նաև ասեիք՝ թե ինչպե՞ս է գործատուն վճարում, իսկ պետությունը երբ և ինչպես է փոխհատուցում։

Փոխառության վերադարձ
Հայկ․
Բարև Ձեզ: Խնդրեմ կասե՞ք՝ 2021թ. ընթացքում ՍՊԸ-ն իր հիմնադրին կանխիկ եղանակով դրամարկղից անտոկոս փոխառություն է տվել՝ մոտ 5 մլն դրամ՝ երկու տարի ժամկետով: Հիմա, եթե հիմնադիրը վերադարձնի հուլիս ամսից հետո, պարտադի՞ր է, որ փոխանցումով լինի: Ի՞նչ ուրիշ տարբերակներ կան: Կխնդրեմ օգնեք։

Փոխարժեքի ամսաթիվ
Ռիտա․
Բարև Ձեզ։ Վերագնահատման, արտարժույթի փոխանակման ժամանակ պարտադի՞ր է վերցնել արտարժույթի նախորդ օրվա կուրսը։

Աշխատավարձի բարձրացում
Արմինե․
Բարև Ձեզ։ Աշխատողիս տեղեկանք է պետք բարձր աշխատավարձով բանկին ներկայացնելու համար, հիմա ի՞նչ տարբերակով բարձրացնեմ աշխատավարձը, հրամանով կարո՞ղ եմ։

ՍՊԸ գրանցելու համար
Սանասար․
Բարև ձեզ։ ՍՊԸ գրանցելու համար կա՞ արդյոք որևէ վճար, և արդյո՞ք դա կախված է ծավալած գործունեությունից։

Անհարգելի բացակայություն
Անի․
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցը անհարգելի բացակայել է, աշխատավարձից պետք է պահել բացակա օրվա համար։ Օրենքի ո՞ր հոդվածով և ըստ հերթականության՝ ինչպե՞ս է կարգավորվում, հրաման, նկատողություն պե՞տք է։

Գործունեության դասակարգիչ
Սոնա Հայրապետյան․
Կազմակերպությունը համարվում է կառուցապատող: Ի՞նչ տնտեսական գործունեության դասակարգիչ գրեմ։

Արձակուրդի տեղափոխում
Ֆլորա․
Բարև Ձեզ։ Ո՞ր դեպքում է ամենամյա արձակուրդը տեղափոխվում: Աշխատողը 2022թ. պետք է օգտվի ամենամյա արձակուրդից 01.03.2021-01.03.2022թթ. ժամանակահատվածի համար, սակայն չի գնացել: Արդյո՞ք նա պետք է 01.03.2022թ. դիմում գրի արձակուրդը տեղափոխելու համար և արդյո՞ք պետք է ընդհանրապես դիմում գրել, թե՞ դա կատարվում է գործող տարվա վերջում և նման հարց ունեցող աշխատողների արձակուրդը տեղափոխվում է 2023թ.:

Պարգևավճարի ներառում վերջնահաշվարկի մեջ
Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ աշխատողին վերջնահաշվարկը կատարելու դեպքում, եթե նա ունեցել է պարգևավճար, այդ դեպքում այդ գումարը հաշվի է առնվու՞մ, թե՞ ոչ։

ՀԿ ներքին կանոնակարգման օրինակ
Սամվել․
Բարև ձեզ։ Հարգելի գործընկերներ, անհրաժեշտ է հասարակական կազմակերպության ներքին կանոնակարգի որևէ օրինակելի ձև: Առկայության դեպքում խնդրում եմ ուղարկել samvel.gulkanyan շնիկ internet.ru էլ. հասցեին:
Նախապես շնորհակալություն:

Ներմուծում 3-րդ երկրից
Լիլիթ․
Բարև ձեզ։ Երրորդ երկրից ՍՊԸ_ով ապրանք ենք ներմուծել՝ պլոմբանյութերի փորձանմուշներ (դեղագործական)։ Արդյո՞ք դրոշմապիտակի հաշվետվություն պետք է ուղարկեմ և ի՞նչ է նշանակում ինքնահաշիվ դուրս գրել, ինչպե՞ս են անում։

Վերջնահաշվարկ
Զարինե․
Ընդունել ենք աշխատանքի 17.09.2019թ.-ին, 16.05.2022թ․ ազատվել է աշխատանքից, վերջին արձակուրդը եղել է01.03.2022թ.։ Վերջնահաշվարկ հասնու՞մ է։

Հրաման ուսումը շարունակելու համար
Արմինե․
Բարև ձեզ։ Մի հարց ունեմ․ եթե մանկապարտեզում դաստիարակը (ուսանող) աշխատել է, հիմա տեղեկանք է բերել թույլտվության, որպեսզի գնա շարունակի հեռակա կարգով ուսումը՝ հրամանի մեջ ո՞ր հոդվածը պետք է նշեմ։ Նրան հիմա մեկ ուրիշ դաստիարակ է փոխարինում։ Նախապես շնորհակալություն։

Կամավորական աշխատանք
Արմինե․
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում․ կամավորական աշխատանքը ՀՀ ո՞ր օրենսդրությամբ է կարգավորվում, կամավորի հետ աշխատանքային պայմանագիր կնքվու՞մ է, եթե աշխատանքը 5 օրով է կատարվելու և կամավոր աշխատողը 16 տարեկան է: Կանխավ շնորհակալություն։

Լիցենզիա հաշվապահների համար
Անի․
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ 2023 թվականից որպես գլխավոր հաշվապահ աշխատելու համար պարտադի՞ր է արդյոք լիցենզիա ունենալը։

Ամենամյա արձակուրդ
Գայանե.
Բարև Ձեզ։ Կասեք՝ եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 4ժամ, տվյալ աշխատակցին ամենամյա արձակուրդ հասնու՞մ է, թե՞ ոչ։

Ազատման դիմումի հետ կապված
Լիաննա.
Բարև ձեզ։ Եթե աշխատակիցը ազատման դիմում է գրել և ազատման ամսաթիվ նշել է 06/06/2022թ., արդյո՞ք ազատման օրը համարվում է աշխատանքային օր, թե՞ ոչ։
Վերջին մեկնաբանություններ