
ԱՁ-ն համարվել է ԱԱՀ վճարող
Արթուր․
Բարև ձեզ, հարգելի խումբ։ ԱՁ-ն աշխատում էր շրջանառության հարկի դաշտում, և 10.04.2024 թվականին տալիս է հայտարարություն ԱԱՀ վճարող դառնալու համար 01.04.2024 թվականից։ ԱՁ-ն առանց ԱԱՀ հաշիվ է գրել ֆիզ․ անձանց ամսի 2-ին և 9-ին, ունի նաև ստացված հաշիվներ այդ ընթացքում ԱԱՀ-ով։
1) Այս երեք հաշիվները արդյո՞ք պետք է ճշտգրտել, թե՞ այլ տարբերակ կառաջարկեք
2) Ստացված հարկային հաշիվների մասով, ոնց հասկանում եմ, խնդիր չկա, քանի որ 1-ից հետո են գրվել

Պետ. համարանիշ ԱՁ անունով
Էրիկ․
Բարև Ձեզ։ Ունեմ ԱՁ, ունեմ նաև անձնական ավտոմեքենա, որը հաշվառված է իմ անունով։ Կարո՞ղ եմ արդյոք պետհամարանիշ գնել ԱՁ-ի անունով, ու դնել իմ մեքենայի վրա։

Հաշվապահական հաշվառման օնլայն դասընթաց
Անուշ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ինձ մատչելի բացատրող հաշվապահ է պետք օնլայն դասավանդման համար։ Խնդրում եմ տվյալներ գրեք։ Շնորհակալ եմ։

Եկամուտների հայտարարագիր միկրոձեռնարկատիրության դեպքում
Նելլի․
ՍՊԸ-ն ունի երկու հիմնադիր իրենց բաժնեմասերով, 2023թ-ին աշխատել է միկրոձեռնարկատիրության ոլորտում, շահաբաժինների վճարում չի կատարվել։ Արդյո՞ք պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր:

Վարկ արտարժույթով
Վահագն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է վարկ վերցնել արտարժույթով, բայց արտարժույթով ոչ մի գործարք չունի, կարո՞ղ է այդ գումարը կանխիկացնել և փոխանակել արտարժույթի փոխանակման կետում, կամ փոխանցել իր անձնական ֆիզ. անձի հաշվին որպես անտոկոս փոխառություն։ ԱՁ-ն դրամարկղի գիրք չունի, քանի որ աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում։

Ձեռքբերումներ առանց փաստաթղթերի
Եվա․
Բարև ձեզ։ Եթե ԱՁ տանը իր ձեռք բերած մրգերից չիր է սարքում ու վաճառում, շրջանառության հարկով աշխատելու դեպքում 3.5% հարկ է տալիս, իսկ փաստաթղթերով ձեռքբերում չունի, դա հավելյալ հարկային պարտավորություն առաջացնու՞մ է։

ՀՈԱԿ-ի աշխատակիցը որպես ՍՊԸ տնօրեն
Գոհարիկ․
Բարև Ձեզ: ՀՈԱԿ-ում աշխատող տնօրենը իրավունք ունի՞ ունենալ ՍՊԸ և աշխատել որպես տնօրեն: Եթե իրավունք ունի, ո՞ր օրենքի ուժով։

ԱՁ անցել է ընդհանուր դաշտ
Արտավազդ․
Բարև ձեզ։ ԱՁ-ն, որը զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով, սակայն ապրիլի 1-ից անցել է ԱԱՀ դաշտ, խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ նրբություններ կան այս դեպքում, որ պետք է անպայման հաշվի առնել հաշվետվությունների ճիշտ ուղարկելու և այլնի հետ կապված։

Մսի առք և վաճառք
Մարիամ․
Բարև ձեզ, կխնդրեմ օգնեք․ ԱՁ-ն նոր է բացված և վաճառելու է միս։ Աշխատելու է շրջ․ հարկով։ Ուզում եմ իմանալ՝ ՀԴՄ -ով ձեռք բերված ապրանքը և ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունից ստացած ապրանքը կարո՞ղ եմ հարկը նվազեցնել։ Եվ մի հարց էլ՝ սպանդանոցը մեզ ծառայության հաշիվ պետք է գրի, էդ դեպքում ապրանքի ձեռք բերումը ո՞նց է փաստաթղթավորվում։

Վիզայի աջակցություն և հյուրանոցի ամրագրում
Եվա․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ վիզայի աջակցություն և հյուրանոցի ռեզերվ իրականացնող ԱՁ կարո՞ղ է լինել շրջանառության հարկի դաշտում աշխատող։

Հարկային հաշիվների ստորագրման ժամկետներ
Գեղամ․
Խնդրում եմ ասել՝ հարկային հաշիվների ստորագրման համար ժամկետներ կա՞ն։

Միջին աշխատավարձի հաշվարկ
Մելինե․
Բարև ձեզ։ Դիցուք ժամավճարով աշխատող անձի աշխատավարձը 1 ժամվա համար 2 000 դրամ է, այսինքն պահպանված է ժամավճարի նվազագույնը (ամսական կազմում է 50 000 դրամ)։ Հիմա այս աշխատողին արձակուրդային հաշվելիս միջին աշխատավարձի հաշվման կարգը կասե՞ք պարզ: Էլի պիտի 104 000 հիմք վերցնել, թե՞ 50000։ Տարբեր կարծիքներ են բոլոր տեղերում: Շնորհակալ կլինեմ, եթե պարզաբանվի:

Տուրիստական գործունեություն
Եվա․
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ տուրիստական գործունեություն ունեցող ԱՁ ի՞նչ առանձնահատկություններ ունի։ Հաշի՞վ է գրում ֆիզ անձանց միջնորդության ու վե՞րջ։

Հարկվող շահույթը որոշելիս
Արեգա․
Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց․ Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից թույլատրվում է կատարել սույն օրենքով նախատեսված նվազեցումները (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ)։ Նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ 2. Ծախսերի թվին են դասվում մասնավորապես՝ ա) նյութական ծախսերը. բ) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները. գ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները. դ) ամորտիզացիոն մասհանումները . ե) ապահովագրական վճարները. զ) չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները և այլն։
Հարցս հետևյալն է՝ վերջին զ-կետում շահութահարկը մտնու՞մ է, թե՞ ոչ։

Շահութահարկի հաշվարկի 8-րդ բաժին
Սյուզաննա․
Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք՝ արդյո՞ք ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն շահութահարկի հաշվետվությունը լրացնելիս պետք է 8-րդ բաժինն էլ լրացնի։

Մայրության նպաստ փոխարինող աշխատակցի համար
Ռազ․
Բարև ձեզ, հաշվապահներ ջան։ Եթե աշխատակիցը աշխատում է ֆիզ․ գնացած աշխատակցի փոխարեն, և օրենքով սահմանված կարգով տեղը աշխատող աշխատակիցը պետք է մայրության նպաստ ստանա 140 օրվա համար, որի ժամկետն է ապրիլի վերջ, և ֆիզում գտնվող աշխատակիցը վերադառնում է մայիս ամսին, կա՞ օրենքի այնպիսի կարգավորում, որ այս դեպքում ֆիզի փոխարեն աշխատող աշխատակիցը մայրության նպաստ չի կարող ստանա այն պատճառաբանությամբ, որ 1 ամսից ֆիզում գտնվողը հետ է գալու աշխատանքի, կխնդրեմ ովքեր տեղյակ են այս պրոցեսից, արձագանքեն։

Ավտոտեխսպասարկման կետը որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Վահագն․
Միկրոյի դաշտում աշխատող ավտոտեխսպասարկման ծառայություններ մատուցող ԱՁ-ն կարո՞ղ է պետական հիմնարկի հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր և դուրս գրել հաշիվ վավերագիր։
Օրենքի նախագիծ կա՞, որ միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ավտոտեխսպասարկման կետերը շուտով չեն կարող աշխատել միկրոյի դաշտում, և եթե կա նախագիծ, հաստատման դեպքում ե՞րբ ուժի մեջ կմտնի։

ԱՁ ավտոմատ կերպով համարվել է ԱԱՀ վճարող
Լիլիթ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ մի հարց ունեմ․ ԱՁ-ն մարտի 13-ին ռեգիստրում գրանցվել է և պետք է ԱԱՀ-ով աշխատեր, բայց 20 օրվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չի հանձնվել, ավտոմատ կերպով դարձել է ԱԱՀ վճարող։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ինչ-որ տարբերություն կա՞ ԱԱՀ վճարող համարվելու մեջ: Այդպես աշխատելու դեպքում ես շա՞տ եմ կորուստներ ունենում գումարային առումով։

Գնումներ Wildberries հարթակից
Նիկա․
Բարև Ձեզ։Եթե Wildberries-ից կատարում ենք գնումներ, դա կարո՞ղ ենք ցույց տալ որպես ձեռբերում, բայց ոչ նվազեցում։ Եթե այո, ապա որտե՞ղ պետք է երևան այդ գնումները։

Ֆուրշետ ծառայություններ
Արշակ․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ֆուրշետ ծառայությունը (հարսանեկան միջոցառումների ժամանակ ֆուրշետի սեղանի մթերքի և ծաղկային ձևավորումները) միկրոձեռնարկատիրություն կարո՞ղ է համարվել:
Նախապես շնորհակալ եմ արձագանքի համար։
Վերջին մեկնաբանություններ