
Չվճարվող արձակուրդ
Էմմա․
Բարև ձեզ։ Հարցս վերաբերվում է ՀՀ ԱՕ 176-րդ հոդվածին: Կարո՞ղ եմ աշխատողին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ առանց 176-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի: Կանխավ շնորհակալություն:

Հանդիսությունների կազմակերպում
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Մի հարց. Հանդիսությունների կազմակերպում գործունեությունը կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել (նշեմ, որ ընկերությունը հաճախորդից գումարը վերցնում է, և տարբեր ծառայությունների համար վճարում, որից իր եկամուտը կկազմի Х%, ծառայությունները կարող է վճարվել ինչպես քաղաքացիաիրավական պայմանագրով, այնպես էլ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հիման վրա)։ Իսկ հանդիսության ծառայությունները լինում են՝ ֆոտո նկարահանում, երաժշտություն, դիզայն, մեքենաների վարձույթ։

Հաշվապահական խնդիր
Վալենտինա․
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք ձևակերպել վաճառքի հետ կապված գործառնությունները և որոշել վաճառքից ստացված շահույթը կամ վնասը։
Խնդիր. Կարի ֆաբրիկան դուրս է գրել շահագործումից կարի մեքենաներ վաճառելու նպատակով։ Երկու ամիս անց մեքենաները վաճառվել են 540 000 դրամով, ներառյալ ԱԱՀ-ն։ Դուրս գրման պահի դրությամբ մեքենաների սկզբնական արժեքը կազմել է 980 000 դրամ, կուտակված մաշվածությունը` 520 000 դրամ։ Մեքենաների ապատեղակայման և տեղափոխման համար կատարվել են հետևյալ ծախսումները` ա) հաշվարկվել է աշխատավարձ բանվորներին՝ 60 000 դրամ, բ) տրանսպարտային կազմակերպության կողմից կատարվել են կարի մեքենաների տեղափոխման ծառայությունները 25 000 դրամ։ Գնորդի կողմից վճարումը կատարվելու է 2 ամսվա ընթացքում։
Կանխավ շնորհակալություն։

Շահութահարկի և սոցիալական վճարի պարտավորություն
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն գործում է շրջհարկով, էլեկտրական մոնտաժման աշխատանքներ է իրականացնում, կան գրանցված երկու աշխատող և տնօրեն։ Հարցս հետևյալն է՝ բացի աշխատավարձերի հարկերից, շրջանառության հարկից բացի, պե՞տք է ամեն ամիս 5 000 դրամ սոցիալական վճար և 5 000 դրամ շահութահարկ վճարվի։ Նախապես շնորհակալ եմ։

Ճշգրտող հաշիվ
Արաքսյա․
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն իրականացնում է ապրանքի, մասնավորապես հողաթափերի մեծածախ վաճառք, ունի 2023թ-ին դուրս գրված հակային հաշիվներ, որոնց մասով պետք է վերադարձ լինի։ Հարցս էսպիսին է՝ արդյո՞ք տնտեսական ապրանքի մասով կարելի է ճշգրտող հաշիվ ուղարկել, եթե չունի ժամկետ:

Գրանցման հայտը չի ներկայացվել
Տաթև․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ եթե քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատակցի պայմանագիրը մինչև 29/12/2023թ․ է գործել, բայց գրանցման հայտը չի ներկայացվել, ի՞նչ կարելի է անել։ Եթե հայտը հիմա ներկայացնեմ, ի՞նչ կարող է լինել։

Լիազորագիր առանց նոտարական վավերացման
Եվա․
Կասե՞ք՝ եթե աշխատակցին տնօրենը լիազորագիր է տալիս պայմանագրերում իր փոխարեն ստորագրելու համար, և լիազորագիրը առանց նոտար է, դա նորմա՞լ է, թե՞ կարող ենք հետագայում խնդիրներ ունենալ։

Աշխատավարձի ավանսի ձևակերպումներ
Նելլի․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ տալ աշխատավարձի ավանսի ճիշտ ձևակերպումները։

ԱՁ եկամտի հարկում
Վահագն․
Բարև Ձեզ։ Անհատ Ձեռնարկատերը, որն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, տարվա վերջին հաշվարկից հետո ստացված իր մաքուր եկամուտը ԱՁ-ի հաշվից կամ դրամարկղից վերցնելու դեպքում այդ եկամուտը ենթակա՞ է հարկման որպես ֆիզ․ անձի ստացած եկամուտ, թե՞ ԱՁ-ի վճարած շրջանառության հարկը, եկամտային հարկը և սոց վճարը համարվում է վերջնական հարկում։

Աշխատավարձի փոխանցում բիզնես քարտին
Սուսաննա․
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցիս: ՍՊԸ-ն բացելիս բանկում 2 հաշվեհամար են տվել, որից մեկը ընթացիկ հաշիվ, որը բացված է տնօրենի անունով, ու տվել են տնօրենին այդ հաշվեհամարի բիզնես քարտը: Հիմա կարո՞ղ եմ այդ հաշվեհամարին տնօրենի աշխատավարձը փոխանցել, թե՞ դա ՍՊԸ-ինն է, և տնօրենը պետք է իր համար առանձին հաշվեհամար բացի։

Ֆիզ. անձը ծառայություն է մատուցում ՍՊԸ-ին
Քրիստինա․
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ, կասե՞ք՝ եթե ՍՊԸ-ն ֆիզ․ անձի հետ պայմանագրի հիման վրա գործարք է անում, ֆիզ․ անձը պետք շինարարական ծառայություններ մատուցի ՍՊԸ-ին, հիմա հարցս՝ եկամտային հարկը քանի՞ տոկոս կկազմի, և հաշվետվության մեջ եկամտայինի 2-րդ բաժնի ո՞ր կոդի տակ պետք է ցույց տալ։

Ներքին կանոնակարգի օրինակ
Քրիստինե․
Բարև ձեզ, ժողովուրդ, խնդրում եմ ինձ էլ կուղարկեք ներքին կանոնակարգի օրինակ grigoryan_qristine@inbox.ru

Իրական շահառուների հայտարարագրի վերահանձնում
Գայանե․
Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ՝ եթե անցյալ տարի հանձնել եմ գործունեությունը դադարեցրած կազմակերպության համար իրական շահառուի հայտարարագիր, ու այս տարի կարգավիճակը չի փոփոխվել, արդյո՞ք այս տարի կրկին պետք է հանձնել: Կանխավ շնորհակալ եմ։

Շահաբաժնի արտացոլում 165 ձևում
Հայկ․
Բարև Ձեզ: 2023թ. ընթացքում ՍՊԸ-ի հիմնադրին վճարել եմ շահաբաժին, սակայն փաստացի գումար չեմ տվել, այլ հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինների հաշվանց եմ կատարել նույն հիմնադրին տրված փոխառությունների հաշվին: Այժմ 165 ձևը պե՞տք է ներկայացնել: Եվ արդյո՞ք ժամկետը մինչև ապրիլի 20-ն է: Շնորհակալություն։

Ամսվա փակում էլեկտրոնային դրամարկղային գրքում
Արմինե․
Բարև Ձեզ։ Ես փետրվար ամիսը փակել չեմ տվել՝ մտածելով, որ էլի ավտոմատ կփակվի, բայց չի փակվել: Մարտ ամսով փաստաթուղթ չի թողնում ստեղծել: Խնդրում եմ եթե կարող եք օգնեք:

Մաշվածության հաշվարկ
Քրիստինե․
Բարև բոլորին, մի հարց տամ․ եթե գնել ենք օգտագործված ավտոմեքենա, մաշվածք հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Եթե հաշվարկվում է, օգտակար ծառայության ժամկետը քանի՞ տարի է, բեռնատար ֆորդ է։ Նախապես շնորհակալ եմ։

Փոխառության տրամադրում ֆիզ. անձի
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել․ ընկերությունը կարո՞ղ է արդյոք իր հետ կապ չունեցող ֆիզանձին տրամադրել փոխառություն:

Փոխառության տրամադրում ՍՊԸ-ին
Էդուարդ․
Ողջույն։ Նորաբաց ՍՊԸ է, գրանցման ամսաթիվ 20.02.24, կանոնադրական կապիտալ 3դր: Միակ հիմնադիրն ու գործադիր տնօրենը ես եմ, տնօրենի աշխատանքային գրանցումը 21.02.24, շաբաթական աշխատաժամանակը 6 ժամ: Գործունեություն և եկամուտ դեռևս չկա: Փետրվարի համար պետք է տամ ինձ 9 օրվա աշխատավարձ, աշխատավարձը պետք է տամ` ՍՊԸ-ին փոխառություն տալով: Օգնեք հասկանալ ողջ գործընթացը:
Հարց 1․ ո՞նց եմ իրականացնելու փոխառությունը
Հարց 2․ ո՞նց և նվազագույնը ինչքա՞ն գումար կարող եմ փոխանցել ինձ որպես աշխատավարձ Հարց 3․ ո՞նց և ե՞րբ եմ կատարելու փոխանցված աշխատավարձի համար հարկերի վճարումը (եկամտային հարկ, սոցիալական վճար և դրոշմանիշային վճար)

Սեփական տուն օրավարձով
Կարմեն․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է՝ գյուղում սեփական տան բակում կա շոգեբաղնիք, խորովածանոց, լողավազան: Ժամանակ առ ժամանակ հայտարարությունների հիման վրա տրվում է վարձով: Ի՞նչ պետք է անի տան տերը իր գործունեությունը օրինականացնելու համար և ինչպիսի՞ հարկատեսակով պիտի հարկվի: Նախապես շնորհակալ եմ։

Ամսվա փակում դրամարկղային գրքում
Վահան․
Ողջույն, հարգելիներս։ Երեկ դրամարկղի գիրքը չեմ փակել, այսօր արդեն չկա փակել ամիսը հրահանգը: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ պետք է անեմ, կամ անեի, որ չեմ արել, կանխավ շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ