Tag: ԱՁ

ԱՁ սոցիալական վճար

Արտակ․

Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք ինձ՝ եթե ԱՁ աշխատում է շրջանառության հարկով (հագուստի օնլայն մանրածախ վաճառք), ամեն ամիս ի՞նչ սոցվճար է պետք է վճարել և ի՞նչ եղանակով։ Եվ եթե 3 ամիս այդ գումարը չի վճարվել, կարո՞ղ եմ արդյոք մեկ ամսվա մեջ այդ ողջ չվճարված գումարը վճարել։ Շնորհակալություն։

Նկարչական գործունեություն

Շուշանիկ․

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ եթե ՌԴ-ում գրանցված ինքնազբաղված ԱՁ-ն, ով ՌԴ-ի քաղաքացի է (ИП на НПД), զբաղվում է նկարչությամբ և սեփական նկարած նկարների վաճառքով ցանկանում է ՀՀ -ում զբաղվել նույն գործունեությամբ, ի՞նչ կազմակերպաիրավական ձևով է նպատակահարմար իրականացնել գրանցումը ՀՀ-ում:

ԱՁ-ն ՀՀ-ում չի բնակվում

Հարութ․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ ԱՁ- ն, որն աշխատում է ՏՏ ոլորտում, գրանցված է ՀՀ-ում և ծառայություն է մատուցում օտարյեկրյա կազմակերպության, ԱՁ-ն ՀՀ քաղաքացի չէ և ՀՀ-ում չի բնակվում, աշխատում է շրջանառության հարկով։ Հարց՝ նշված իրավիճակում կարո՞ղ է խնդիրներ ունենալ հարկման դաշտի ընտրության կամ այլ հարցերում։

Եթե անձը գրանցում չունի

Զառա․

Բարև ձեզ: Կարո՞ղ եմ իմանալ` արդյո՞ք հնարավոր է որպես ԱՁ գրանցվել, եթե անձնագրով ոչ մի տեղ գրանցում չունեմ։

Անչափահասը որպես ԱՁ

Աննա․

Բարև Ձեզ։ 17 տարեկան անչափահաս քաղաքացին ուզում է գրանցվել որպես Ա/Ձ, ՏՏ ոլորտի ծառայություն` օնլայն խաղերի ծրագրավորում իրականացնելու և խաղի մեջ գովազդների միջոցով եկամուտ ստանալու համար։ Հայր չունի, ունի մոր համաձայնությունը։ Ինչպե՞ս պետք է տեղի ունենա որպես Ա/Ձ գրանցվելու պրոցեսը` նույն կե՞րպ, բայց ծնողի համաձայնությամբ, թե՞ ինչ-որ կոնկրետ տարբերություն կա։ Եվ այլ հարց` եթե քաղաքացին հաջորդ տարի մեկնի ԱՄՆ սովորելու F-1 վիզայով և ֆիզիկապես չգտնվի Հայաստանում 4 տարով (բացառությամբ ամառների), ինչ որ խնդիրներ կառաջանա՞ն Ա/Ձ կարգավիճակի հետ։ Լսել եմ, որ այդ դեպքում ավելի ճիշտ է գրանցվել որպես ՍՊԸ, բայց վստահ չեմ։ Շնորհակալություն։

Ներմուծում Չինաստանից

Վահե․

Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ ներմուծել Չինաստանից մանր էլէկտրատեխնիկա և զբաղվել դրանց վերավաճառքով ՀՀ-ում։ Կասե՞ք՝ ո՞ր տարբերակն է ինձ ավելի շահավետ՝ ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկեր, տուրքեր պետք է վճարել, հատկապես ՍՊԸ-ով կամ ԱՁ-ով մաքսազերծման ժամանակ։ Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար։ Նախապես շնորհակալ եմ։

ԱՁ-ն ստացել է վարկ

Վահագն․

ԱՁ-ն ստացել է վարկ իր բանկային հաշվին, որի մի մասը փոխանցվել է իր անձնական ֆիզ. անձի հաշվին, որպես ԱՁ-կողմից տրամադրված անտոկոս փոխառություն ֆիզ անձին (իրեն)։ Այդ փոխառությունը վերադարձվում է մաս-մաս ԱՁ-ի հաշվեհամարին։

Հարց․ թույլատրելի՞ է օրենքի տեսանկյունից։ Այդ փոխառության վերաբերյալ պե՞տք է ինչ որ հաշվետվություն ներկայացնել։ Փոխառությունը չի գերազանցում 20 000 000 դրամը)։ ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկի դաշտում։

Продажа товаров на Ozon

Лианна.

Здравствуйте! Если я являюсь гражданином Армении и хочу открыть ИП для того чтобы продавать товары на маркетплейсе Озон из Армении, какая система налогообложения мне подойдёт? Второй вопрос – если я уже открыла ИП, но в течение нескольких месяцев или года не продаю ничего, то обязана выплачивать какую-то сумму государству или нет? Заранее благодарю!

ԱՁ գումարի տնօրինում

Արամ․

Բարև ձեզ: Ես ԱՁ եմ բացել, գործունեություն եմ ծավալում լուսանկարչության ոլորտում, չունեմ աշխատողներ: Ծառայություն եմ մատուցել այլ ՍՊԸ-ի ու գումարը ստացել եմ իմ բիզնես հաշվին: Կարո՞ղ եմ գումարն այդ հաշվից փոխանցել իմ կամ մեկ ուրիշի ֆիզիկական հաշվին:

ԱՁ եկամտի հարկում

Վահագն․

Բարև Ձեզ։ Անհատ Ձեռնարկատերը, որն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, տարվա վերջին հաշվարկից հետո ստացված իր մաքուր եկամուտը ԱՁ-ի հաշվից կամ դրամարկղից վերցնելու դեպքում այդ եկամուտը ենթակա՞ է հարկման որպես ֆիզ․ անձի ստացած եկամուտ, թե՞ ԱՁ-ի վճարած շրջանառության հարկը, եկամտային հարկը և սոց վճարը համարվում է վերջնական հարկում։

ԱՁ դադարեցում / ԱՁ լուծարում

Էդգար․

Բարև ձեզ։ Ունեմ ԱՁ՝ բացված 2021թ-ից, բայց գործունեություն ծավալված չէ, ուզում եմ փակել։ Ինչպե՞ս է դա տեղի ունենում, որտե՞ղ պետք է մոտենամ, և միայն ID քարտով հնարավո՞ր է, թե՞ ոչ։
Շնորհակալություն։

Համակարգչի ձեռքբերում ԱՁ կողմից

Դավիթ.

Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատանքի համար պետք է պատվիրի էժան համակարգիչ, մոտ 450$ արժեքով, ԱՁ-ի քարտով: Աշխատում է շրջ. հարկով: Հաշվի առնելով, որ մաքսային պարտավորվածություն չի առաջանում, խնդիր չի՞ առաջանա Հայաստան առաքող ընկերության ծառայությունից անձնական accountով օգտվելու դեպքում: Թե՞ պետք է ամեն դեպքում ներմուծումն որևէ կերպ ձևակերպել կամ ԱՁ-ի անունն արտացոլել: Արդյո՞ք հնարավոր է գնումն որպես ծախս ձևակերպել:

Կանխիկ գումարի ելքագրում

Վահագն․

Բարև Ձեզ։ Ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը։ Անհատ Ձեռնարկատերը, որն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, ԱՁ-ի հետ չկապված իր անձնական ծախսերի համար իրավունք ունի՞ խանութի կանխիկ գումարից գումար վերցնել կանխիկ, թե՞ դա էլ կդիտվի անկանխիկ գործառությունների մասին օրենքի խախտում։

Գործունեություն ՏՏ ոլորտում

Անի․

Ողջույն։ Ես ուզում եմ որպես ԱՁ գրանցվել՝ օտարերկրյա կազմակերպությունում ՏՏ ոլորտում ծառայություն տրամադրելու համար։ Ինչպիսի՞ն են հաջորդական քայլերը, և ի՞նչ հարկային ձևակերպում խորհուրդ կտաք կատարել հարկային արտոնություններից օգտվելու համար։

ԱՁ փոխանցում անձնական հաշվին

Վազգեն․

Բարև Ձեզ։ ԱՁ զբաղվում է ՏՏ ծառայությունների մատուցմամբ, աշխատող չունի։ Ծառայությունների համար վճարվում է ԱՄՆ դոլարով։ Փոխանցումը ստանալուց և հարկերը վճարելուց հետո կարո՞ղ եմ ԱՁ հաշվին մնացած «մաքուր» գումարը փոխանցել իմ անձնական հաշվին հետագա ծախսելու համար։ Եվ հարց համար երկու՝ կարո՞ղ եմ փոխանցել կնոջս անձնական հաշվին։ Շնորհակալություն։

Զարդերի վաճառք ԱՄՆ-ում

Սյուզաննա․

Ողջույն։ Պատրաստվում եմ Հայաստանում համագործակցել ոսկերիչների հետ և զարդերը վաճառել ԱՄՆ-ում: Ինքս չեմ ունենալու արտադրամաս: Ես և՛ ԱՄՆ-ի, և՛ Հայաստանի քաղաքացի եմ: Տարվա մի մասը ապրում եմ ԱՄՆ-ում, մյուս մասը Երևանում։ Ուզում եմ հասկանալ՝ ԱՁ, թե՞ ՍՊԸ պետք է գրանցեմ: Կամ ընդհանրապես կարիք կա՞ ինչ որ բան գրանցելու: Շատ շնորհակալ կլինեմ օգնության համար:

Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ

Հարգելի հաշվապահներ, ես Արցախի հաշվապահ եմ, մի քանի հարց ունեմ, շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։ Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ.

  1. Հացի արտադրամասը ի՞նչ հարկով է հարկվում (միկրո՞յի` եթե տարեկան չի գերազանցի 24 մլն և եթե գերազանցի՝ շրջանառության հա՞րկ)
  2. ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի (ամսական, եռամսյակային,տարեկան)
  3. և ի՞նչ հավելյալ գործողություններ պիտի արվի, օրինակ՝ պե՞տք է գրանցվի սննդի անվտանգության ծառայությունում)

ԱՁ դրոշմանիշային վճար

Արմինե․

Ողջույն։ Դրոշմանիշային վճարը հաշվարկվում է տարեկա՞ն շրջանառության հիման վրա։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ Ա/Ձ ի դրոշմանիշայինի բալանսը, հնարավոր է գերավճար ունեմ։