Tag: աշխատավարձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Նաիրա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` եթե աշխատողին հաշվարկում ենք ամենամյա վճարովի հերթական արձակուրդ, և միջինը հաշվարկելիս մեկ ամիս աշխատողը գտնվել է չվճարվող արձակուրդում: Արդյո՞ք այդ ամիսը մտնում է միջինի հաշվարկման մեջ, և աշխատավարձը բաժավում է 12-ի, թե՞ չի ներառվում, և բաժանվում է 11-ի : Խնդրում եմ նշել նաև այն աղբյուրը, որտեղից հնարավոր է կարդալ հարցի պատասխանը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողը արձակուրդից օգտվելու իրավունք ունի

Nana. Ուզում եմ իմանալ` եթե մարդը իր մատուցած ծառայությունների համար ստանում է վճարներ ամբողջ տարվա կտրվածքով, ոչ ստաբիլ աշխատավարձ, ապա այդ աշխատողը արձակուրդից օգտվելու իրավունք ունի՞: Եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվելու նրա արձակուրդային վճարները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարպետը աշխատում է միայն պատվերի առակայության դեպքում

Arsine. Հարգելի հաշվապահներ, վարպետը աշխատում է միայն պատվերի առկայության դեպքում, և դա կարող է տևել, օրինակ, մոտ 5-10 օր ամսվա կտրվածքով: Կարո՞ղ եմ աշխատողին գրանցել օրավարձով, օրինակ, օրական 3 000 դրամ: Արդյունքում ամսական աշխատավարձը կարող է փոքր լինել նվազագույն աշխատավարձից: Իսկ եթե օրենքով նվազագույն օրավարձ սահմանված չէ, կարո՞ղ է արդյոք դա խնդիր առաջացնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի բարձրացման արտացոլում եկամտային հարկի հաշվարկում

Անի. Ընկերներ, խնդրում եմ օգնել: Աշխատավարձի բարձրացում եմ տվել, հիմա եկամտային հարկի ամսական հաշվետվության մեջ ինչպե՞ս կատարեմ փոփոխությունը: Շնորհակալություն նախապես:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ

Հայկո. Բարև ձեզ: Մայրության նպաստի հաշվարկի հետ կապված, խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցին՝ վարձու աշխատողը նախորդ 12 ամիսների ընթացքում նախկին և ներկա գործատուների մոտ ստացել է 11 ամսվա աշխատավարձ (այսինքն` մինչև ներկա գործատուի մոտ ընդունվելը 1 ամիս աշխատանք չի ունեցել): Տվյալ դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս 11 ամիսների աշխատավարձը բաժանվում է 12-ի՞, թե՞ 11-ի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ստացել է արձակուրդային գումար, սակայն չի մեկնել արձակուրդ

Արև. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. եթե աշխատողին դուրս են գրել արձակուրդային, նա ստացել է արձակուրդայինի գումարը, բայց արձակուրդ չի գնացել և ներկայացել է աշխատանքի, այս դեպքում իրեն պե՞տք է արդյոք վճարվի այդ ամսվա համար լրիվ աշխատավարձ, և արդյո՞ք պետք չէ հետ գանձել արձակուրդայինի գումարը:
Accountant.am
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույնից ցածր աշխատավարձ

226 Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. կարո՞ղ է արդյոք կազմակերպությունն ընդունել աշխատող կես դրույքով` վճարելով նրան սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր գումար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք միջին աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև արձակուրդային գումարը, թե՞ միայն տվյալ ամսվա հասանելիք աշխատավարձը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ատամնաբուժարանի գործունեություն

GOHAR. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ինձ. ատամնաբուժական կլինիկայում մեկ բազկաթոռ արտոնագրով ես կարո՞ղ եմ աշխատանքի ընդունել 2 բժիշկ եվ 2 բուժքույր: Եթե այո, աշխատանքային պայմանագիրն ինչպե՞ս կապեմ, որ և մինիմում աշխատավարձ պահպանեմ, և աշխատաժանամակի շաբաթական պարտադիր 33 ժամը պահպանեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը մեկնելու է հղիության և ծննդաբերության արձակուրդ

Հասմիկ. Հարգելի էքսպերտ, ես աշխատում եմ Հարավ-Կովկասյան Երկաթուղում: Այժմ գտնվում եմ երեխայիս խնամքի արձակուրդում, դեռ 1 տարի ունեմ աշխատանքի վերադառնալուս համար: Ամռանը կծնվի 2-րդ երեխաս: Կուզեի իմանալ, թե նվազագույնը որքան ժամանակ է ինձ հարկավոր աշխատել` մինչ ֆիզ. արձակուրդի գնալս, որպեսզի օգտվեմ վերջերս բարձրացված աշխավարձովս հաշվարկվող 140 օրվա գումարս: Դեկրետից դեկրետ եմ գնում, բայց մի փոքր կարող եմ աշխատել: Այդ ժամկետն է ինձ հետաքրքրում, 1 լրիվ ամիսը բավարա՞ր է: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն ավելի պակաս վարձատրությամբ աշխատանք է առաջարկել հետծննդյան արձակուրդից վերադարձող աշխատողին

Անյուտա. Բարեւ ձեզ: Խնդրում եմ օգնեք: Լրագրող եմ, բալիկս 2տ 3 ամսական է: ՄԻնչ հղիության արձակուրդ գնալս որպես գրանցված աշխատող աշխատել եմ լրատվամիջոցում` պատրաստելով աշխատանքային պլանով նախատեսված նյութեր և դրա դիմաց ստանալով ֆիքսված, հաստատուն աշխատավարձ, ենթադրենք ամսական 20 նյութ 100.000 աշխատավարձ: Այժմ ցանկանում եմ դուրս գալ աշխատանքի, սակայն գործատուն ասում է, որ նախկին աշխատանքի ծավալով ինձ չի կարող վերցնել աշխատանքի, որովհետև արտահաստիքային թղթակիցներ ևս ունի, որոնք իմ բացակայության ժամանակ փաստորեն պատրաստել են նյութեր և ըստ գործատուի քանի որ նրանք այժմ էլ շարունակելու են պատրաստել: Ստացվում է, որ լրատվամիջոցը ստանում է իր 20 նյութը, բայց այս դեպքում ցանկանում է դա բաշխել իմ ու ևս երկու լրագրողի միջև: Լսել եմ, որ աշխատանքային օրենսգրքով գործատուն չի կարող ավելի պակաս վարձատրությամբ աշխատանք առաջարկել հետծննդյան արձակուրդից վերադարձող աշխատողին: Կուզեի իմանալ, կարո՞ղ եմ պահանջել, որ պատրաստեմ նախկին աշխատանքային պլանով նախատեսված նյութերը և դրա դիմաց ստանալ նախկինում ստացածս ֆիքսված, հաստատուն աշխատավարձը: Ի՞նչ է նախատեսվում օրենքով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է արդյոք հաստիքացուցակում աշխատավարձ բարձրացնել արձակուրդում գտնվող աշխատակցին

Արմինե. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել, հնարավո՞ր է արդյոք հաստիքացուցակում աշխատավարձ բարձրացնել ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, եթե նրան կան փոխարինողներ, և տվյալ դեպքում համաձայնագիր ու՞մ հետ պետք է կնքվի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի և արձակուրդայինի գումարների հաշվարկ

Արմինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել ինձ կայքի հասցե, որի միջոցով կարելի է հաշվարկել աշխատավարձի և արձակուրդայինի գումարները: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում բացակա օրերի վճարվելիք աշխատավարձը

Մերի. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Ինչպե՞ս է հաշվարկվում բացակա օրերիս վճարվելիք աշխատավարձը, եթե ներկացրել եմ անաշխատունակության թերթիկ: Բացակայել եմ 5 աշխատանքային օր: Աշխատանքային գրաֆիկը հնգօրյա է: Խնդրում եմ տրամադրել ֆորմուլան, որով կարելի հաշվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Գործընկերներ

Գործավարձային աշխատողների աշխատավարձի հաշվարկ

Artur. Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, ՀԾ 6-ում գործավարձային աշխատողների հաշվարկը ինչպե՞ս եք հաշվարկում, եթե մեկ արտադրատեսակի սակագինը ամսվա կտրվածքով պարզ է լինում: Արդյո՞ք կա հնարավորություն այդ սակագինը մտցնել ՀԾ 6 ծրագիր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործարքային աշխատավարձ ստացողին արձակուրդային հասնու՞մ է

astxik. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. 1. Գործարքային աշխատավարձ ստացողին արձակուրդային հասնու՞մ է 2. Արտոնագրով հանրային սնունդը, եթե տարածքը 28 քմ է, ինչպե՞ս է հաշվարկվում` օրենքում մինչև 50 քմ համար է գրված, իսկ փոքր տարածքի համար տարբերություն կա՞, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Վարդան․ Բարև ձեզ, հարցս հետևյալն է. որքան է կազմում իմ վերջնահաշվարկը: Ես աշխատանքի եմ ընդւնվել 06․06․2012 և աշխատանքից ազատվել 05.08.2014 սեփական դիմումի համաձայն (շաբաթական 6 աշխատանքային օր): 2 անգամ արձակուրդ եմ գնացել, վերջինը ս-թ փետրվարին: Միջին աշխատավարձի չափը երևի 100 000, քանի որ պայմանագրում նշված էր 135 000 (մաքուր աշխատավարձ), բայց ինձ վարձատրում էին ժամավարձով (1 ժամը 625-649 դրամ): Եվ ինչ անել, եթե մինչև հիմա ինձ վերջնահաշվարկ չեն վճարել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվում նպաստը

Մարիա. Բարև ձեզ: Կուզեի իմանալ, թե ինչպես է հարկվում ֆիզ․ արձակուրդի գումարը: Եթե 140 օրվա գումարը գերազանցում է 2 մլն-ը, ապա այն հարկվու՞մ է 36%-ով, թե՞ 26%-ով, քանի որ դա 4 ամսվա համար է նախատեսված: Եվ արդյո՞ք այդ 140 օրվա գումարին գումարվում է այդ ամսվա ամսի 1-ին ստացած աշխատավարձը ու բոլորը մաիսին հարկվում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը աշխատում է վնասակար պայմաններում

Մարիամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է տոնական օրվա աշխատավարձի հաշվարկին: Եթե աշխատողը աշխատում է վնասակար պայմաններում և ստանում է հավելում վնասակար աշխատանքի համար, արդյո՞ք տոնական օրվա համար իրեն կրկնակի վարձատրելու ժամանակ վնասակարության գումարը ներառվում է, թե՞ հաշվի է առնվում միայն իր ամսական դրույքը: Նախապես շնորհակալ եմ: