Tag: աշխատավարձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Մերի. Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ուղարկել այն օրենսդրական ակտը, որում սահմանվում է, որ նվազագույն ամսական աշխատավարձի չափի (35000) մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք հաշվապահական ծրագրով

Հայարփի. Բարև Ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ և աշխատում եմ ՀԾ-ով: Խնդրում եմ օգնեք ինձ` ինչպե՞ս կարող եմ մուտքագրել բանկի սկզբնական մնացորդները բանկի քաղվածքից` դրամով, դոլարով և եվրոյով: Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը ՀԾ-ում նոր օրենքով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հերթական արձակուրդի վերաբերյալ

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե աշխատակիցը աշխատանքի է ընդունվել 01.06.2012-ին և ասենք 02.2013-ին գնում է արձակուրդ 20 օրով, ապա սա վերաբերվում է 2012-ին, հետո նա նորից վերցնում է արձակուրդ ասենք 05.2013-ին արդեն 2013-ի համար, և ինչպե՞ս է սա օրենքով կարգավորվում: Այսինքն, դեռ մեկ տարի չաշխատած` նա ստացավ մոտ 2 ամսվա միջին աշխատավարձ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին

Ա.Ս. Ողջույն: Խնդրում եմ, օգնեք ճիշտ ձևակերպել: Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին այն մասին, որ 01.01.2013թ.-ից կրճատելու է աշխատանքային ժամանակի տևողությունը և հաստիքային աշխատավարձը (սակայն աշխատանքի բնույթը չի ենթարկվելու փոփոխության): Ասեք ինձ, խնդրեմ` ի՞նչ պայմաններ կոնկրետ պետք է նշեմ ծանուցագրի մեջ (ասեմ, որ ծանոթ եմ ԱՕ 105 հոդվածին և նրա բոլոր հղումներին):
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվի ոչ ռեզիդենտի եկամտային հարկը

Նարինե. Ըստ նոր օրենքի 2013 թվականից սկսած պայմանագրային աշխատավարձը չի կարող ցածր լինել 46300 ՀՀ դրամից, իսկ փաստացի տնօրինվող եկամուտը` 35000 ՀՀ դրամից: Այս դեպքում ինչպե՞ս կհաշվարկվի օտարերկրյա, ոչ ռեզիդենտ աշխատակցի համար եկամտային հարկը: Աշխատակիցն ստանում է նվազագույն աշխատավարձ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի փոփոխության մասին ծանուցագիր

Էլլա. Բարև Ձեզ: Հարգելի կոլեգաներ, կցանկանայի իմանալ, թե ինչպես կարող եմ ձեռք բերել աշխատավարձի փոփոխության մասին ծանուցման ձև: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն սահմանել աշխատավարձը

Տիգրան. Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է` աշխատողին ինչքա՞ն մինիմալ աշխատավարձ կարող ենք գրել, որպեսզի նոր եկամտային հարկով հարկերը տալուց հետո մաքուր աշխատավարձը ըստ օրենքի լինի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիմնական աշխատավարձի տարբերություն

Արման. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել հասկանալ` ինչպես են ստանում հիմնական աշխատավարձի տարբերությունը, այսինքն 537 դրամ տվյալ օրինակում. Օրինակ` Հիմնական աշխատավարձի չափը մինչև 01.01.2013թ. 50.000 Առձեռն 46.900 Սոց. ապահովագրության վճարը 11.500 Հիմնական աշխատավարձի տարբերությունը 537 Պայմանագրային աշխատավարձը 01.01.2013թ-ից 62.037 Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողին փոխարինելու համար վարձատրություն

Էդգար. Բարև Ձեզ: Այսպիսի մի հարց է ինձ հետաքրքրում` արձակուրդ գնացող աշխատողի աշխ. պարտականություները ստանձնած անձը վճարվու՞մ է և ի՞նչ կարգով, ի՞նչ չափով է վարձատրվում: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձնական նվազեցման կիրառման վերաբերյալ

Գայանե. Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ` 2013թ-ից աշխատավարձի հաշվարկման ժամանակ կազմակերպությունը կիրառելու՞ է արդյոք 35000 դրամ անձնական նվազեցումը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ

Վաչագան. Կխնդրեմ ինձ օգնեք մի այսպիսի հարցում: Ես ընդունվել եմ աշխատանքի: Աշխատանքային պայմանագրի մեջ նշվում է, որ վճարման կարգը հետևյալն է` ընդունել են "պայմանական միավոր" հասկացությունը, և ըստ իմ կողմից ամսվա վերջում տրված հաշվետվության կատարվելու է աշխատավարձի վճարում: Հիմարկը, որը ընդունեց ինձ, հայտնեց, որ իմ աշխատանքային գրքույկը (իմ առաջին աշխատանքն է) պետք է լրացնի սոցը` կապված հենց այդ "աշխատանքի դիմաց վճարումների" հետ: Արդյո՞ք դա այդպես պետք է լինի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ընկերությունում աշխատում է համատեղությամբ

Լուսինե. Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. աշխատողը ընկերությունում աշխատում է համատեղությամբ` կես դրույք և ստանում է 19 250 դրամ աշխատավարձ (հաստիքով 1 դրույքը՝ 38 500/2): Նրա աշխատանքային պայմանագրում ինչպե՞ս ձևակերպել կես դրույքի մասին, որպեսզի օրենքի խախտում չլինի: Եթե կա հղում, խնդրում եմ ասեք` որտե՞ղ կարող եմ այն կարդալ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում միջին աշխատավարձը

Arevik. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասացեք` եթե հղին աշխատել է 2 ամիս և աշխատավարձը 50000 դրամ է կազմել, ապա ի՞նչ գումարով է հաշվարկվում դեկրետային գումարը, նորից 32500 դրամով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի փոփոխության հետ կապված

Նարինե. 2012 թ–ի հունվարի 1-ից բարձրանում է նվազագույն աշխատավարձը: Ինչքանո՞վ դա կազդի նվազագույնից բարձր աշխատավարձ ունեցողների աշխատավարձի վրա: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի հետ համաձայնագրի կազմում

Նաիրա. Բարև: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ընկերության աշխատողներից մեկի վրա երկկողմանի համաձայնությամբ դրվում են նաև գանձապահի պարտականություններ, ապա արդյո՞ք պետք է համաձայանագրում նշել նաև հավելյալ վարձատրության մասին, և ո՞ր իրավական ակտի համաձայն է դա արվում: Կանխավ շնորհակալություն: