Tag: աշխատավարձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Քրիստինե. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք. 1) եթե աշխատողը հերթական արձակուրդից 1 ամիս հետո ազատվում է աշխատանքից, վերջնահաշվարկ արվու՞մ է այդ 1 ամսվա համար: 2) վերջնահաշվարկի գումարից ինչպե՞ս է պահվում եկամտահարկը: Գումարե՞մ նրա աշխատավարձին, թե՞ առանձին դիտարկեմ: 3) վերջնահաշվարկի գումարը անհատական հաշվետվությունում (Ձև Ֆ10) ներառվու՞մ է,թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Անահիտ. Բարև Ձեզ: Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, երեխաս 2 տարեկան 2 ամսական է, և ես պատրաստվում եմ նորից երեխա ունենալ: Խնդրում եմ պատասխանեք, քանի՞ ամիս է պետք աշխատել, որպեսզի ֆիզ. արձակուրդի գումարը հաշվարկեն իմ աշխատավարձի չափով, այլ ոչ թե մինիմալ աշխատավարձով (32 500 դրամով):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձ հաշվելիս

Աննա. Բարև ձեզ: Ես 22.12.2010 - 10.05.2011 եղել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում և դուրս եմ եկել աշխատանքի 11.05.2011, ապա 22.08.2011 - 03.09.2011 վերցրել եմ ինձ հասանելիք ամենամյա հերթական արձակուրդ: Միջին աշխատավարձ հաշվելիս ըստ ՀՀ աշխ. օրենքի 195 հոդվածի միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (լրավճարներ, հավելավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից: Հաշվու՞մ են արդյոք հղիության և ծննդաբերության արձակուրդի դիմաց վճարած գումարը (ընդհանրապես վերջին 12 ամսում վճարած արձակուրդայինները կամ բյուլետենները):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տեղեկագրի վերաբերյալ

Անի. Հարգելի հաշվապահներ, հաշվապահի կողմից կազմված տաբելը կարո՞ղ է անվիճելի հիմք ծառայել աշխատավարձի, եկամտահարկի ու սոցի հաշվարկելու համար: Թե՞ կարող է ստուգումների ժամանակ պարզվի, որ դրա համար պետք է նաև աշխատողների ամենօրյա ստորագրությունները` ըստ հաճախելիության: Կա՞ որոշակի ձև:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվարկվում է եկամտահարկ

Hovhannes. Կազմակերպության համար ոչ կազմակերպության աշխատակիցը կատարել է աշխատանք, և նրան ըստ պայմանագրի վճարվելու է 35000 ՀՀ դրամ աշխատավարձ աշխատանքի դիմաց: Նրանից ինչպե՞ս է հաշվարկվում եկամտահարկը: Կամ հաշվարկվու՞մ է եկամտահարկ, թե՞ ոչ: Խնդրում եմ պատասխանել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատավարձի բարձացման մասին ծանուցման ձև

Gog. Շտապ անհրաժեշտ է: Խնդրում եմ, ո՞վ կարող է ինձ ուղարկել աշխատավարձի բարձացման մասին ծանուցման ձև: Շնորհակալ կլինեմ և ինչով կարող եմ` կաջակցեմ, հույսով եմ` ձեր ժամանակից շատ չեմ խլի: goharjob շնիկ mail.am
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի հետ կապված

Նունե. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպության աշխատակիցներից մեկը այս ուսումնական տարում սկսել է աշխատել նաև որպես դասախոս համալսարանում: Վերջինս դասավանդում է շաբաթը 2 օր առավոտյան ժամերին: Մեր կազմակերպության աշխատանքային ժամերն են 9:00-18:00-ն: Հարցս նրանում է, թե արդյոք դասախոսի աշխատանքը համարվում է մեր տվյալ աշխատակցի համար համատեղությամբ աշխատանք, թե ոչ, չէ՞ որ համատեղությամբ աշխատանքը պետք է լինի հիմնական աշխատանքի ժամերից դուրս: Ի՞նչ հարցեր կարող են առաջանալ աշխատավարձի, արձակուրդի, հիվանդաթերթիկների հետ կապված: Որտեղի՞ց կարող եմ կարդալ այդ մասին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Վարդուհի. Բարև Ձեզ, ՓԲԸ-ն աշխատանքի է ընդունելու աշխատողի, ով օրական աշխատելու է 4 ժամ և համատեղությամբ: Կարո՞ղ է արդյոք ՓԲԸ-ն վճարել 32.500 դրամից պակաս գումար: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եթե աշխատողը օգոստոսի 1-ից գնում է արձակուրդ

վահե. Բարև ձեզ: Մի հարց. եթե աշխատողը օգոստոսի 1-ից գնում է արձակուրդ 10 աշխատանքային օրով, և նրան արձակուրդային գումարը վճարվում է հուլիսի 28-ին, իսկ հուլիս ամսվա աշխատավարձը հուլիսի 31-ին, այս դեպքում արձակուրդային գումարը օգոստոս ամսվա աշխատավարձի հետ գրվելու է եկամտահարկի եռամսյակային հաշվետվության օգոստո՞ս ամսվան համապատասխանող սյունակում, թե՞ հուլիս ամսվան համապատասխանող սյունակում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անժելա. Հարց 1. Աշխատակցի աշխատավարձը ըստ ամիսների հետևյալն է` հունիս-2010-50000 հուլիս 2010-150000 օգոստոս 2010-150000 սեպտեմբեր 2010-150000 հոկտեմբեր 2010-140000 նոյեմբեր 2010-85000 դեկտեմբեր 2010-85000 Մանրամասն
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Հասմիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` ինձ օգոստոսի 9-ից տրված է հղիության և ծննդաբերության արձակուրդի թերթիկ, ես հիմա օգոստոս ամսվա աշխատավարձ հաշվարկելիս կամ հաշվետվության մեջ պետք է հաշվեմ իմ աշխատավարձը` պահումներով, կամ հաշվետվությունների ո՞ր մասում պետք է ցույց տամ իմ ֆիզ. արձակուրդի գումարը և պահված եկամտահարկը:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Հրանուշ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատողը հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 16-ը գտնվում է արձակուրդում, աշխատած օրերի քանակը 22 է, նրա համար հաշվարկված անվանական աշխատավարձը կազմում է 187.000 դրամ, վճարվում է 153.653.98 դրամ, ապա ինչպե՞ս հաշվարկել վերջինիս արձակուրդայինը: Նախապես շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.04.2010թ.-ին

վահե. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հաշվարկում: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.04.2010թ.-ին, հոկտեմբեր ամսին առաջին անգամ գնացել է արձակուրդ 20 աշխատանքային օրով, հիմա 31.08.2011-ին ազատվել է աշխատանքից, այս դեպքում չօգտագործված արձակուրդային օրերը կկազմեի՞ն 8.33 օր (այսինքն 01.04.2011-31.08.2011-ի համար), թե՞ 6.66 օր (01.05.2011-31.08.2011-ի համար): Կազմակերպությունը աշխատում է 5 օրյա ռեժիմով: Եվ նաև հետևյալ հարցը. միջին աշխատավարձը հաշվելու համար պետք է վերցնել արձակուրդից հետո՞ հաշվարկած աշխատավարձը, թե՞ 01.04.2011-ից, թե՞ 01.05.2011-ից հետո հաշվարկված աշխատավարձը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Liana. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. ներկայումս անաշխատունակության նպաստի սանդղակը գործու՞մ է, թե՞ ոչ, եթե միջին աշխատավարձը՝ մինչև 100000 դր. է - 100% 100000 դր. - ից ավել-30%
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների լրացման հետ կապված

Յանա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպես է հաշվարկվում եկամտահարկի եռամսյակային հաշվետվության 11-րդ աղյուսակը և սոցապ. եռամսյակային հաշվետվության 12-րդ աղյուսակը, եթե ՍՊԸ-ն ունի մեկ աշխատող, որի աշխատավարձը 50 000 դրամ է: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Անի. Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին: Ես պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդ և ուզում եմ իմանալ, թե ինչպես պետք է հաշվարկեն իմ նպաստը (հաշվարկային աշխատավարձս կազմում է 114000 դրամ, օրերի քանակը` 140): Եթե հնարավոր է` մանրամասն գրեք եկամտահարկը հաշվարկելու ձևը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի կալանք

Կամսար. Ստացել եմ դատարանից վճիռ աշխատակցի աշխատավարձի 30%-ի վրա կալանք դնելու և գումարը ոստիկանություն փոխանցելու վերաբերյալ: Նրա աշխատավարձը 152000 դրամ է: Խնդրում եմ օգնել կատարել հաշվարկը և ձևակերպումները: Սա աշխատակցի աշխատավարձի հաշվարկն է: ԴՏ 7131 ԿՏ 5271 152000 ԴՏ 5271 ԿՏ 5251 4560=152000*3% ԴՏ 5271 ԿՏ 5242 14988=8000+(152000-4560-32500-80000) *20% ԴՏ 7131 ԿՏ 5251 21600=19000+(152000-100000)*5% ԴՏ 5271 ԿՏ 2521 132452=152000-4560-14988 Իսկ ինչպիսի՞ն կլինի կալանքը կիրառելիս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը պատրաստվում է գնալ ֆիզ. արձակուրդ

Տաթև. Բարև, հարգելի հաշվապահներ: Ինձ մի հարց է հետաքրքրում: Եթե աշխատողը պատրաստվում է գնալ ֆիզ. արձակուրդ, նա ոչ լրիվ դրույքով աշխատող է, և աշխատավարձը քիչ է նվազագույն աշխատավարձից, կազմում է 22 000 դրամ, նրա հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում է փաստացի աշխատավարձի՞, թե՞ նվազագույն աշխատավարձի բազայի հիման վրա: Կանխավ շնորհակալ եմ: