Tag: արձակուրդային

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞վ է վճարում երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի սոցիալական վճարը

Meline. Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ամսական 3000 դրամները /սոցիալական վճար/ գործատուն է վճարում, թե՞ աշխատողը: Եթե հնարավոր է օրենքի հղում տվեք: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Armine. Բարև Ձեզ, եթե ՍՊԸ հիմնադիրը ինքը և տնօրենն է կազմակերպության և պետք է գնա դեկրետ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի անաշխատունակության թերթիկը, և ինչպ՞ս պետք է վճարվի, և պետությունը ինչպե՞ս է փոխահատուցում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր ամիսներն են մտնում արձակուրդայինի հաշվարկի մեջ

Բարև Ձեզ: Կօգնե՞ք ճիշտ հաշվարկել արձակուրդայինը, եթե նոյեմբեր 2-ից արձակուրդի գնա աշխատողը, ո՞ր ամիսներն են մտնում հաշվարկի մեջ: Աշխատանքը 5 օրյա է, 25 աշխ. օրով, սոց. վճար վճարող չէ: Հետևյալ ամիսներին ստացել է՝ 2020թ. սեպտ. 103 400 Օգոստոս 103 400 Հուլիս 103 400 Հունիս 103 400 Մայիս 103 400 Ապրիլ 103 400 Մարտ 103 400 Փոտրվար 103 400 Հունվար 71 105 /ամսվա կեսից է աշխատել/ 2019թ. դեկտեմբեր 229 218 /135 818 արձակուրդային + 94 000 պարգևատրում/, դեկտեմբերի 3-ից հունվարի 14-ը արձակուրդում: Նոյեմբեր 94 000 Հոկտեմբեր 94 000 Սեպտեմբեր 141 000 Օգոստոս 141 000
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք ճիշտ է այս հաշվարկը

Վազգեն. Բարև ձեզ, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.08.2020թ.-ին: Հոկտեմբերի 1-ին ստացել է ֆիզ. արձակուրդի թերթիկ: Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ստացել է 100 000 աշխատավարձ: Աշխատակիցը հանդիսանում է սոց. վճար վճարող: Արդյո՞ք ճիշտ կլինի տվյալ հաշվարկը.
1. 100 000 + 100 000 = 200 000
2. 200 000 / 12 = 16 666, քանի որ օրենքով միջին ամսական աշխատավարձը պետք է լինի նվազագույն աշխատավարձի 50 տոսկոսից ոչ պակաս՝ հիմք ենք վերցնում 91 276-ի կեսը 45 638:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել վերջնահաշվարկը

Meline. Բարև ձեզ: Ինչպե՞ս հաշվարկել վերջնահաշվարկ, եթե աշխատակիցը ընդունվել է 2017թ.-ի փետրվար ամսին, 2017թ.-ի սեպտեմբերին գնացել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, ազատվել է 2020 թվականի սեպտեմբերին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հնարավոր է արդյո՞ք աշխատակցին հետ չընդունել աշխատանքի

Ռուզան. Բարև Ձեզ: Ուզում էի իմանալ, եթե ես երեխայի խնամքի արձակուրդս վերցրել եմ 3 տարի ժամկետով և այս ամիս ավարտվում է 2 տարի ժամկետս, ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց ինձ ասում են, քանի որ հիմա ակտիվ աշխատանքի մեջ չենք և երկրում արտակարգ դրություն է, կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված, չեն կարող հետ ընդունել​ /նշեմ, որ թեև ակտիվ աշխատանքի չենք, բայց բոլոր աշխատողները վարձատրվում են/: Ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ է այդպիսի բան լինել, և ո՞րն է այդ հիմնավորման իրավական հիմքը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը աշխատանքի է ընդունվել 2020թ.-ի հունվարին, արձակուրդ եմ վճարել 8 ամիսների համար՝ 16 աշխատանքային օր, մնացած 4 ամսիների համար, որ վճարեմ, ինչպե՞ս եմ աշխատավարձի միջինը հաշվարկելու: Այդ 4 ամիսների միջինն եմ վերցնելու՞: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վերաբերյալ

Վազգեն. Բարև Ձեզ: Աշխատակիցը ֆիզ. արձակուրդը վերջացրել է, եկել և ազատվել է աշխատանքից: Արդյոք աշխատակիցը կարո՞ղ է ընդունվել մեկ ուրիշ աշխատանքի և ձևակերպվի 2 տարեկան խնամք և ամսական նպաստ ստանա: Եվ կխնդրեմ պարզաբանել ժամկետային սահմանափակումները: Եվս մեկ հարց. աշխատակիցը ֆիզ. արձակուրդից վերադառնալիս ինչքա՞ն ժամանակ հետո պետք է գնա խնամքի արձակուրդ, որ նպաստ ստանա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Fenya. Առաջին երեխայի դեկրետից հետո ինձ ազատել են աշխատանքից 17.08.2020թ.-ին, հետո 08.10.2020թ.-ին նորից ընդունել աշխատանքի: Ես 15.10.2020թ. 2-րդ երեխայի ֆիզ. եմ գնում: Ինձ վճարելու են, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ի՞նչ հաշվարկով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկի վերաբերյալ

Արամ. Բարև Ձեզ: Աշխատողը օգոստոսի 25-ին դիմում է ներակայացրել գործատուին սեպտեմբերի 1-ից 24 օր արձակուրդ գնալու համար: Միջին աշխատավարձի հաշվարկը կատարելիս նախորդող 12 ամիսների սկիզբը պե՞տք է լինի օգոստոս, թե՞ հուլիս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել 3 տարի և արձակուրդ չի գնացել: Աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն և տրվել է 3 տարվա վերջնահաշվարկ: Արդյո՞ք որևէ խախտում կա տվյալ դեպքում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է սոցիալական վճար վճարել

Արամ․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ի ֆիզ. գնալու դեպքում, գործունեության դադար տալուց հետո՝ արդյո՞ք անհրաժեշտ է սոցիալական վճար վճարել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի վճարման համար ի՞նչ հրաման պետք է գրել

Ani. Բարև Ձեզ: Եթե աշխատողին ՀՀ ԱՕ-ի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տրամադրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, դրա համար գրվել է հրաման, արձակուրդի վճարման համար ի՞նչ հրաման պետք է գրել, և ե՞րբ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ

Աշխատակիցը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Եթե հիշյալ ժամանակահատվածն ավարտվելուց հետո աշխատանքային պայմանագիրը լուծարվի /աշխատակիցը էլ չցանկանա վերադառնալ` ենթադրենք/ վերջնահաշվարկ պե՞տք է վճարվի: Համաձայն` ԱՕ 130-րդ հոդվածի. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ: