Tag: արձակուրդային

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Արմենուհի. Բարև Ձեզ: Մայրության նպաստը հաշվարկելիս 12 ամիսների մեջ մտնու՞մ է արձակուրդայինը, հարկադիր պարապուրդը, թե՞ այս ամիսները պետք է հանվի և նոր միջին ամսական եկամուտ հաշվարկվի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարելի՞ է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցին ազատել

Սուսան. Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, եթե աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, և այդ ընթացքում նրա հաստիքը կրճատվել է, ապա գործատուն ի՞նչ պետք է անի՝ ապահովի՞ աշխատակցին աշխատանքով, թե՞ կարող է ազատել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրեր

Արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի խզելու աշխատանքային պայմանագիրը

Աննա. Բարև Ձեզ: Ես հաշվառված եմ և բնակվում եմ գյուղական համայնքում, գրանցված աշխատող եմ համարվում այնպիսի կազմակերպությունում, որը գտնվում է լուծարային փուլում, արդեն ֆիզ. արձակուրդում եմ: Կազմակերպությունն ասում է, որ 140 օրը լրանալուց հետո ևս 1ամիս համարվելու եմ իրենց աշխատողը, իսկ դրանից հետո աշխատանքային պայմանագիրը խզվելու է /ծանուցում արդեն ստացել եմ/: Այսինքն՝ ես մեկ ամիս ստանալու եմ 53 000դրամ /26 500 - պետությունից + 26 500 - կազմակերպությունից/: Խնդրում եմ ինձ կասեք, արդյոք կազմակերպությունն իրավունք ունի՞ այս տարբերակով պայմանագիրը խզել, և ես կարո՞ղ եմ մեկ անգամ ստանալու դեպքում ստանալ 53 000-ական դրամները պայմանագիրը խզելուց հետո, եթե այո, մինչև ե՞րբ կստանամ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ

Աշխատակիցը գնացել է մինչև երեք տարեկան երեխայի արձակուրդ՝ ծննդաբերության արձակուրդի ավարտից անմիջապես հետո, բայց այս տարի չի օգտվել ամենամյա արձակուրդից։ Ի՞նչ կարելի է անել։ Այդ դեպքում գործատուն խախտել է ԱՕ-ը, չէ ո՞ր աշխատողը արձակուրդից չի օգտվել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է օգտվել հերթական արձակուրդից

Տիրուհի. Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ես աշխատում եմ բուժ. ամբուլատորիայում, կորոնավիրուսի հետևանքով գտնվել եմ ինքնամեկուսացման մեջ, այսինքն՝ բյուլետինի մեջ մինչև 16.07.2020, և հիմա ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ եմ օգտվել իմ հերթական արձակուրդից։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկ

Գայանե. Բարև Ձեզ: Ինձ կպատասխանեք խնդրեմ. եթե աշխատակցի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար ստացված միջին ամսական աշխատավարձը 680 000 է կամ դրանից ավելի` պե՞տք է հաշվարկել 680 000-ից, թե՞ ուրիշ թվից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վերաբերյալ

Ani. Բարև Ձեզ: Կներեք մեկ հարց. աշխատում եմ մասնավոր ՍՊԸ-ում, 7 ամսից ֆիզ. արձակուրդ եմ գնացել: Թղթերս ներկայացրել եմ հաշվապահություն, հիմա ասել են` սպասի մինչ գործատուն վճարի: Ինչպե՞ս է օրենքը, ու՞մ դիմեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է հղին չօգտվել մինչև ծննդաբերությունը տրվող արձակուրդից

Կարո՞ղ է հղին չօգտվել մինչ ծննդաբերությունը տրվող արձակուրդից և արդյո՞ք իրավունք ունի միևնույն ժամանակ պահանջել արձակուրդային, կամ ի՞նչ է արվում այդ չօգտագործված արձակուրդի հետ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ հաստատությունում արդեն 2 տարի և ավել, այժմ ցանկանում եմ դուրս գալ աշխատանքից։ Ստացել եմ տարվա սկզբին 74 000 աշխատավարձ, հունվարից հետո 76 000 աշխատավաձ, իսկ երկրում տիրող իրավիճակի պատճառով չեմ աշխատել մարտ ամսից սկսած, և ստացել եմ ապրիլ, մայիս և հունիս ամիսները 50 000 դրամ աշխատավարձ։ Իսկ հուլիս ամսին իմ հաշվին արձակուրդ եմ նստել չվճարվող։ Հիմա ես որքա՞ն արձակուրդային պետք է ստանամ՝ հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը, և որքա՞ն վերջնահաշվարկ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համայնքապետարանների միավորման ժամանակ աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Լիաննա. Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ համայնքապետարանում, որը մի քանի ամսից կմիավորվի այլ համայնքի հետ։ Հիմա խնդրում եմ ասեք, եթե միավորման ժամանակ ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում` ինձ կարո՞ղ են ազատել աշխատանքից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի նպաստ

Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ` միկրոձեռնարկատեր, նոյեմբերին պետք է ծննդաբերեմ: Եթե հայտարարություն տամ, որ օգոստոսի 1-ից անցնում եմ շրջհարկի, կկարողանա՞մ օգտվել մինչև 3 տարեկան երեխայի խնամքի նպաստից: Ինչքա՞ն կստանամ և ինչպե՞ս կհաշվարկվի մայրության նպաստը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստը հաշվարկելիս արդյո՞ք հաշվարկվում են օրապահիկները

Բարև Ձեզ, երկու հարց ունեմ. 1․ Ֆիզ․ արձակուրդի գումարը հաշվարկելիս օրապահիկները հաշվարկու՞մ են /ներառվում են հաշվարկվող գումարների մեջ/: 2․ Եթե 7-րդ ամսում չես գնում ֆիզ․ այլ 8-րդ ամսում, այդ դեպքում 140 օրը հաշվարկվու՞մ է 8-րդ ամսից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Քնքուշ. Բարև Ձեզ: Ես աշխատում եմ Ա/Ձ-ում 5 ամիս, մինչ այդ աշխատել եմ այլ ՍՊԸ-ում, հիմա պետք է անցնեմ ֆիզ․ արձակուրդի։ Ասեք խնդրեմ՝ ինչպե՞ս պետք է հաշվարկել արձակուրդս և արդյո՞ք անհրաժեշտ է նախկին աշխատավայրից տեղեկանք ներկայացնել: Ի դեպ, նախկին աշխատավայրից ինձ տեղեկանք չեն տալիս՝ ստացած եկամուտներիս վերաբերյալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Նարինե. Բարև Ձեզ: Կցանկանայի իմանալ, եթե ես հղիության 4-րդ ամսին ընդունվել եմ խանութում աշխատանքի, աշխատում եմ 55 000 դրամ աշխատավարձ: Արդյո՞ք ինձ ֆիզ. արձակուրդ կարող է տալ Ա/Ձ-ն, և որքա՞ն կկազմի իմ ֆիզ. արձակուրդի գումարը: