Tag: արձակուրդային

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդ

Լամարա. Բարև ձեզ, սիրելի հաշվապահեր: ՀԱՐՑ. աշխատողն ընդունվել է աշխատանքի ծննդաբերության արձակուրդում գտնվողի տեղը և աշխատել 3 լիարժեք ամիս: Դպրոցի ուսուցիչների արձակուրդի օրերի քանակը 35 է: Փետրվար, մարտ, ապրիլ: Մարտի մեջ մեկ շաբաթյա արձակուրդ է գնացել /գարնանային դպրոցներին տրամադրվող/: Ապրիլի մեկ շաբաթով արձակուրդ է գնացել որպես նորածին երեխայի հայր: Իրեն հասանելիք արձակուրդի օրերից այդ 10 օրը հանե՞մ։ 35-ի դեպքում ստացա 13 արձակուրդի օր, հանե՞մ 10, վճարեմ 3 օրվա չօգտագործված արձակուրդ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Հայկ. Բարև Ձեզ: Աշխատողն ընդունվել է աշխատանքի 01.11.2021թ., աշխատել է մինչև մայիսի 19-ը, մայիսի 20-ից գնացել է արձակուրդ 20 աշխ. օր: Հիմա դիմում է գրել արձակուրդից անմիջապես հետո ազատվելու համար, որը լրանում է հունիսի 15-ին: Հիմա նա վերջնահաշվարկ ունի՞ ստանալու, երբ ստացել է ամբողջ արձակուրդային գումարը: Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի հետ կախված

Աստղիկ. Բարև Ձեզ։ Հարգելի մասնագետներ, խնդրում եմ հուշեք՝ 04․12․2021-04․06․2022թթ աշխատանքի համար հասանելիք 12 աշխատանքային օր արձակուրդը կարելի՞ է արդյոք ձևակերպել 2022 թվականի մայիսի 26-ից։ Շնորհակալություն կանխավ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հետ կապված

Անահիտ․ Բարև Ձեզ: Աշխատակիցը հերթափոխով աշխատող է, վերջին հերթապահությունը եղել է ապրիլի 28-ին, մայիսի 2-ից գտնվել է ամենամյա արձակուրդում, մայիսի 30-ին արձակուրդն ավարտվել է, մայիսի 31-ին գրաֆիկով սահմանված է եղել, որ հերթապահի այլ աշխատակից: Արդյո՞ք պետք է վճարել մայիսի 31-ի համար արձակուրդից վերադարձած աշխատակցին, քանի որ 21 աշխատանքային օրից միայն 20 օրն է վճարվել արձակուրդային:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդ

Լուսի. Արդյո՞ք միևնույն գործատուի մոտ երկու տարբեր աշխատանքային պայմանագրերով աշխատող անձը կարող է օգտվել արձակուրդի իր իրավունքից, երկու տարբեր աշխատանքային պայմանագրերով հասանելիք արձակուրդային օրերի գումարային հաշվարկի մեթոդով, թե՞ միաժամանակ պահպանելով երկու աշխատանքային պայմանագրերով հասանելիք արձակուրդի բոլոր օրերի համար վճարվելու իրավունքը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Գոհար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես մայիսի 2-ից աշխատելու եմ մանկապարտեզում, որպես դաստիրակի օգնական և 4 ամսից գնալու եմ ֆիզարձակուրտ։ Դրանից առաջ մարտի կեսից մինչև ապրիլի վերջ (1,5) աշխատել եմ դեղատանը։ Ուզում եմ իմանալ՝ 4 ամիս աշխատելու դեպքում ֆիզարձակուրդային կստանա՞մ և երեխայի ծնվելուց հետո մայրության նպաստ ինձ կտրամադրվի, թե՞ ոչ։ Նշեմ, որ գյուղաբնակ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդ ուսման նպատակով

Նելլի․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ եթե 2 ամսվա աշխատողը ուսանող է և ուսումնական արձակուրդ է խնդրում՝ ուսումնական հաստատության տված տեղեկանքի հիման վրա: Ի՞նչ կարգով է տրամադրվում արձակուրդը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսուցիչներին տրվող ամառային արձակուրդ

Լամարա․ Բարև բոլորին։ Խնդրում եմ պատասխանել. աշխատել եմ դպրոցում որպես ուսուցչուհի։ 2017թ․ հունիսից գնացել եմ մայրության և հղիության արձակուրդ։ Այնուհետեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ։ Դեռ չվերադարձավ 2022թվականի հունիսից նորից գնացել եմ հղիության և մայրության արձակուրդ։ Նորից երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ։ 2021 թվականի սեպտեմբերին վերադարձել եմ աշխատանքի նույն դպրոցում այլ պաշտոնի (հիմա ուսուցիչ չեմ)։ Ուսուցիչներին տրվող ամառային արձակուրդայինը չեմ ստացել 2017 թվականից։ Հարց․ կարո՞ղ եմ հիմա ստանալ, եթե նույն պաշտոնում չեմ։ Ինչպե՞ս հաշվարկել։ Օրենքի հղում է պետք։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չնորմավորված աշխատաժամանակ

Հայկ․ Բարև Ձեզ։ Կօգնեք գտնեմ, թե ո՞ր հոդվածով է սահմանված չնորմավորված աշխատաժամանակով աշխատողների հասանելիք արձակուրդի օրերը: Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդային օրեր

Արթուր․ Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ մանրամասնեք, թե ինչպե՞ս են հաշվում չօգտագործած արձակուրդայինի օրերի քանակը: Օրինակ՝ աշխատողը ընդունվել է 22/05/2021թ., ազատվում է 09/04/2022թ.: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի կուտակում

Էլինա․ Բարև Ձեզ։ Ինձ կասեք՝ արդյո՞ք հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում աշխատողը կուտակում է վճարովի արձակուրդ /խոսքը անաշխատունակության 140 օրվա թերթիկի մասին է/։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մանկավարժին տրվող ամենամյա արձակուրդ

Ժասմենա․ Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ մանկավարժը կարո՞ղ է ամենամյա արձակուրդ գնալ ոչ թե սովորողների ամառային արձակուրդների ժամանակ, այլ մյուս ամիսներին։ Կարո՞ղ է չվճարվող արձակուրդից անմիջապես հետո գնալ ամենամյա արձակուրդ։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործած արձակուրդային օրեր

Սոնա. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը գնում է մայրության խնամքի արձակուրդ, բայց դեռ ունի չօգտագործած արձակուրդային օրեր: Ինչպե՞ս պետք է ձևակերպվի այդ արձակուրդային օրերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճար

Սոֆյա․ Հարգելի հաշվապահներ, աշխատակցին պետք է վճարել արձակուրդային և աշխատավարձ նույն ամսվա մեջ: Ինչպե՞ս է կատարվում դրոշմանիշայինի պահումը՝ մեկ անգամ, թե՞ յուրաքանչյուր վճարից առանձին առանձին: