Tag: արձակուրդ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատման օր

Սոնա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք՝ աշխատողը ազատվում է աշխատանքից հուլիսի 7-ին, իսկ ամենամյա արձակուրդ գնում է հուլիսի 4-ից։ Այս դեպքում նրա ազատման օրը համարել արձակուրդի ավարտի հաջորդ օր՞ը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդ

Հասմիկ. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Եթե աշխատողը 2020 թվականի հուլիսին օգտագործել է իր հասանելիք արձակուրդը, 2021 թվականինը ոչ, և հրամանով տեղափոխում չի եղել՝ գործատուն կարո՞ղ է 2022 թվականին տրամադրել 2021 թվականի չօգտագործված արձակուրդը։ Խնդրում եմ հստակ պատասխան։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վերադարձ դեկրետից

Աստղիկ. 07.07.2022թ-ին աշխատողը վերադառնում է ֆիզ. արձակուրդից (երեխայի 3 տարին լրանալուց հետո): Մնում է աշխատանքի մեջ, թե՞ արձակուրդային է ստանալու: Ավելացնեմ, որ 2019թ-ին ստացել է իրեն հասանելիք հերթական արձակուրդը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի հաշվարկ

Բարև ձեզ։ Դպրոցի ուսուցչուհին հերթական արձակուրդն է գնում։ Հետհաշվարկում ներառվու՞մ են հղիության և ծննդաբերության ամիսներ՝ 140 օրը։ Դրանք գրել 0, իսկ դրանից առաջ ստացած ամիսների աշխատավարձը հաշվե՞լ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Արփիկ Գևորգյան. Բարև ձեզ։ Աշխատակիցը արձակուրդ է գնում 02.06.2022թ., սակայն հաշվարկի մեջ, որը կատարում եմ մայիսի 30-ին, ներառվում է 2021թ. մայիսի աշխատավարձը: Ինչպե՞ս հաշվեմ արձակուրդայինը մայիսի 30-ին և, բացի դա, չունեմ 2022թ. մայիսի աշխատավարձի թիվը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի հետ կապված

Լիլիթ. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ. եթե ուսուցիչը ազատվել է աշխատանքից իր դիմումի հիման վրա և մրցույթով ընդունվել է մեկ այլ դպրոց, ընդունվել է մարտ ամսին։ Արդյո՞ք հասնում է արձակուրդ և քանի՞ օր։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդ

Հայկ. Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը վերջին անգամ իր ամենամյա արձակուրդից օգտվել է 2021թ. հունվարին, հիմա ունի կուտակած 28 աշխ. օր: Նա կարո՞ղ է արդյոք հիմա դիմում գրել հուլիսի 1-ից 25 աշխատանքային օր արձակուրդ գնալու համար: Աշխատում է հնգօրյա ռեժիմով: Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի հրաման

Մարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե երեխայի խնամքի արձակուրդում գտնվող բաժնի պետին փոխարինող գլխավոր մասնագետին ուղարկում են ամենամյա աշխատանքային արձակուրդ: Խնդրում եմ ասեք՝ հրամանը ո՞նց ձևակերպեմ, որ լինի ճիշտ՝ գլխավոր մասնագետին, թե՞ բաժնի պետի պաշտոնակատարին տրամադրել ամենամյա արձակուրդ, քանի որ բաժնի պետի պարտականությունները կատարում է գլխավոր մասնագետը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վճարման վերաբերյալ

Կիմա․ Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ճի՞շտ է, որ համատեղությամբ աշխատողին մայրության նպաստը պետք է վճարի հիմնական աշխատավայրի գործատուն։ Ասեմ, որ հիմնական աշխատավայրում աշխատավարձը 88 000դրամ է, իսկ համատեղությամբ ստանում է 250 000դրամ։ Կարո՞ղ է նպաստը վճարել մյուս գործատուն, որտեղ աշխատավարձի չափը մեծ է։ Եվ ես մեկ հարց․ եթե աշխատակիցը եղել է երեխայի խնամքի արձակուրդում և պետք է վերադառնա աշխատանքի, ունի ամենամյա չօգտագործված արձակուրդային օրեր։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս լրացնեմ 12 ամիսները, ինչպե՞ս հաշվել արձակուրդայինը։ Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստ փոխարինող աշխատակցին

Սոնա․ Հարգելիներս, ունենք մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ուսուցիչ, ում փոխարինող ուսուցիչը նույնպես ծննդաբերել է, նրան նույնպես ձևակերպե՞մ երեխայի խնամքի արձակուրդ, թե՞ ազատեմ աշխատանքից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդի հետ կապված

Արմիդա․ Բարև ձեզ։ Եթե աշխատողը փետրվարի մեկից դեկրետի մեջ է 140 օրը լրանում է հունիսի 20-ին։ Ի՞նչ պետք է անել՝ ազատել աշխատանքից այդ օրը, թե՞ նշել որ արձակուրդի մեջ է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հետ կապված

Գոհար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես առաջին անգամ պետք է ներկայացնեմ ու հաշվարկեմ աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդի հաշվարկ։ Կխնդրեմ ինձ օգնեք թե ինչպես լրացնեմ հաշվետվությաննների ներկայացման էլեկտրոնային մատյանում։ Աշխատողը աշխատում է 1 տարի, կես դրույք և ստանում է 50 000 աշխատավարձ։ Կխնդրեի նաև ասեիք՝ թե ինչպե՞ս է գործատուն վճարում, իսկ պետությունը երբ և ինչպես է փոխհատուցում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի տեղափոխում

Ֆլորա․ Բարև Ձեզ։ Ո՞ր դեպքում է ամենամյա արձակուրդը տեղափոխվում: Աշխատողը 2022թ. պետք է օգտվի ամենամյա արձակուրդից 01.03.2021-01.03.2022թթ. ժամանակահատվածի համար, սակայն չի գնացել: Արդյո՞ք նա պետք է 01.03.2022թ. դիմում գրի արձակուրդը տեղափոխելու համար և արդյո՞ք պետք է ընդհանրապես դիմում գրել, թե՞ դա կատարվում է գործող տարվա վերջում և նման հարց ունեցող աշխատողների արձակուրդը տեղափոխվում է 2023թ.:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ քաղիրավական պայմանագրի դեպքում

Հերմինե․ Բարև Ձեզ։ Աշխատում եմ 2 բուժհիմնարկում: Որոնցից մեկը հիմնական, մյուսը` քաղիրավական պայմանագրով: Կասեք՝ ֆիզարձակուրդ գնալիս քաղիրավական աշխատատեղից 1 տարվա աշխատավարձի քաղվածքը ներկայացնեմ հիմնական աշխատավայր, թե՞ միայն հիմանական աշխատավայրի աշխատավարձի հիմնան վրա եմ ֆիզարձակուրդի գումար ստանալու։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չվճարվող արձակուրդ

Մարինե․ Հարգելի հաշվապահներ, աշխատողն իրավունք ունի՞ մինչև ամենամյա արձակուրդ մեկնելը գնա իր հաշվին՝ մեկ ամսյա ժամկետով, նպատակային, չվճարվող արձակուրդ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նպաստի վճարում որոշակի ժամկետով պայմանագրի դեպքում

Արփի․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ նշել՝ եթե կնքված է որոշակի ժամկետով պայմանագիր և աշխատակիցը դեռևս գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, ապա հղիության արձակուրդի վճարումը իրականացվում է պայմանագրի ավարտի ամսաթվով, թե՞ վճարվում է ամբողջական հաշվարկ 140 օրվա համար։ Կխնդրեմ նաև նշել օրեսնդրական հիմքերը։ Շնորհակալ եմ։