Tag: արձակուրդ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի վճարման համար ի՞նչ հրաման պետք է գրել

Ani. Բարև Ձեզ: Եթե աշխատողին ՀՀ ԱՕ-ի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տրամադրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, դրա համար գրվել է հրաման, արձակուրդի վճարման համար ի՞նչ հրաման պետք է գրել, և ե՞րբ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ

Աշխատակիցը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Եթե հիշյալ ժամանակահատվածն ավարտվելուց հետո աշխատանքային պայմանագիրը լուծարվի /աշխատակիցը էլ չցանկանա վերադառնալ` ենթադրենք/ վերջնահաշվարկ պե՞տք է վճարվի: Համաձայն` ԱՕ 130-րդ հոդվածի. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Արմենուհի. Բարև Ձեզ: Ես մարզում ունեմ Ա/Ձ /հունվարի մեկից միկրոձեռնարկություն/, զբաղվում եմ մանրածախ առևտրով: Դեկտեմբերի վերջ բալիկ եմ ունենալու, ինձ հետաքրքիր է՝ ֆիզ. արձակուրդ հասնում է, թե՞ ոչ, և ի՞նչ չափով է վարձատրվում մայրը ֆիզ. արձակուրդում նոր օրենքով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Hayk. Հարգելի հաշվապահներ, ունենք երեխայի ծննդաբերության և հղիության արձակուրդում գտնվող աշխատակից, որի արձակուրդը լրանում է 05.10.2020թ. և որից հետո պետք է տրամադրենք մինչև 3 տ. երեխայի խնամքի արձակուրդ: Ինձ հետաքրքրում է. հրամանի հիման վրա ո՞ր ամսաթվին աշխատողի գրանցման հայտում լրացնեմ համապատասխան արձակուրդի ամսաթվերը, և ի՞նչ կարգով պետք է կատարվի ամսական 3 000 դրամ սոց. պահումները: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյոք գործու՞մ է երեխայի ծնվելու օրվանից հետո հայրերին տրամադրվող 3 օրյա արձակուրդը

Անահիտ. Հարգելի հաշվապահներ, Երեխայի ծնունդից հետո հայրերին տրամադրվող 3 օր արձակուրդը գործու՞մ է, թե՞ ոչ, և նոր օրենքը կապված 5 օրյա վճարվող արձակուրդի հետ՝ դա դեռ չի՞ գործում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը

Մարինե Հովհաննիսյան. Բարև Ձեզ: Ներեցեք ես ուզում եմ ճշտել՝ արդյո՞ք իմ հղիության նպաստը ճիշտ են հաշվարկել: Ես աշխատում եմ բուժքույր և շուտով պիտի զույգ երեխաների ունենամ: Իրենք հաշվարկել են 140 օրով, բայց սոցապ նախարարության էջում գրած է, որ 2 և ավել երեխաների դեպքում 180 օրով են հաշվարկում: Ես ուզում եմ իմանամ, ո՞րն է ճիշտ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել միջին աշխատավարձ, եթե վճարվել է հարկադիր պարապուրդ

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. մանկապարտեզի մեթոդիստ էինք ընդունել 2017թ.-ի հունիս ամսից, հոկտեմբեր ամսից ֆիզ. բյուլետեն է և երեխայի խնամքի արձակուրդ, 2020թ.-ի ապրիլ ամսից հետ է եկել աշխատանքի, սակայն այս տարի մինչ այժմ մանկապարտեզը փակ է կորոնավիրուսի պատճառով: Սակայն աշխատողները հարկադիր պարապուրդ են վճարվում, այսինքն՝ մեր մեթոդիստը ապրիլ ամսից հարկադիր պարապուրդ է վճարվում: Հիմա մեր մեթոդիստը կրկին բալիկ պիտի ունենա՝ ինչպե՞ս եմ հաշվարկելու միջին աշխատավարձ, եթե հարկադիր է վճարվել: Ես գիտեմ, որ միջին աշխատավարձը հաշվարկելիս հարկադիր պարապուրդը չի մտնում հաշվարկի մեջ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Էմիլի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատողը սեպտեմբերի 1-4 աշխատում է և ամսի 7-ին գնում արձակուրդ, դրոշմնաիշային գումարը պե՞տք է պահել միայն աշխատավարձից, թե՞ նաև արձակուրդայինի գումարից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվելու ուսանող աշխատողի արձակուրդայինի վճարումը

Ani. Բարև Ձեզ: Եթե աշխատողը ուսանող է և նրան ընթացիկ քննություններին նախապատրաստվելու համար ըստ ԱՕ-ի տրամադրվել է 3 աշխատանքային օր արձակուրդ, ինչպե՞ս է կատարվելու վճարումը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Զառա. Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք ինձ՝ 2015թ. աշխատել եմ հագուստի խանութում, աշխատավարձս 2 տարի եղել է 2 500 դրամ, մեկ տարի անց՝ 3 000, ևս մեկ տարի անց՝ 4 000 և ոչ միանգամ չեմ գնացել արձակուրդային: 2020-ի հուլիսի 17-ին վեճի պատճառով դուրս եմ եկել, չսպասելով սահմանված 15 օրը: Քանի որ մոտ 2 ամիս է ձգձգում են աշխատավարձս տալուց՝ մեկնաբանելով, որ դեռ չեն կատարել վերջնահաշվարկը: Կխնդրեմ ասեք՝ մոտ ինչքա՞ն վերջնահաշվարկ ունեմ ստանալու: Նախապես Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինը հաշվարկելիս ներառվու՞մ է կիսատ աշխատած ամիսը

Զառա. Բարև ձեզ։ Մի հարց ունեմ։ Արձակուրդայինը հաշվարկելիս ներառվու՞մ է կիսատ աշխատած ամիսը։ Աշխատողը ամսի 20-ից է աշխատել, այդ ամիսը հաշվարկվու՞մ է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել արձակուրդայինը

Եթե աշխատողն աշխատել է հիմնարկությունում հոկտեմբերի 21-ից մինչև հուլիսի 31-ը և օգոստոսի 3-ից գնացել է արձակուրդ: Արձակուրդայինը հաշվելիս պետք է վերցնեմ յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը և բաժանեմ 12, թե՞ ինչքան որ աշխատել է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է երեխայի խնամքի արձակուրդից առաջ ձևակերպել ամենամյա արձակուրդ

Սիրվարդ․ Բարև ձեզ: Մի հարց ունեմ. աշխատում եմ դպրոցում, ապրիլի 13-ից գտնվում եմ ֆիզ․ արձակուրդում, կարո՞ղ եմ երեխայի խնամքի արձակուրդից առաջ վերցնել ամենամյա ինձ հասանելիք արձակուրդը, որն այս ամառ չեմ ստացել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Լիլիթ. Բարև ձեզ։ Կասե՞ք՝ եթե ես երեխայի ծնունդից 9 ամիս հետո գնացել եմ աշխատանքի և 3 ամիս հետո էլի հղիացել եմ, երկրորդ երեխայի դեկրետը գնալու եմ 12 ամսից քիչ աշխատած, այդ դեպքում ինչպե՞ս են հաշվելու դեկրետի գումարը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզ. արձակուրդի վերաբերյալ

Անի. Բարև Ձեզ: Ես ֆիզ. արձակուրդում եմ օգոստոսի 22-ից մինչև հունվարի 8-ը: Ինձ հետաքրքիր է՝ մինչև ե՞րբ կարող եմ աշխատանքի չներկայանալ, և կարիք կա օֆիս ներկայանալ, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վնասակար համարվող աշխատանք կատարողին քանի՞արձակուրդային օր է հասնում

Հարգելի փորձառու հաշվապահներ, Խնդրում եմ նշել, թե վնասակար աշխատանք կատարողին, օրինակ՝ ասֆալտագործին, տարեկան քանի՞ լրացուցիչ արձակուրդային օր է հասնում, աշխատում է 6 օրյա գրաֆիկով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է հաշվարկել արձակուրդայինը

Աննա. Բարև Ձեզ, եթե աշխատողին տարվա մեջ 35 աշխատանքային օր է հասնում արձակուրդ, և նա 2020թ. մարտից մինչև 2020թ. օգոստոս գտնվել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդում, այժմ ցանկանում է օգտվել իր ամենամյա արձակուրդից, քանի՞ օր է նրան հասնում, և ինչպե՞ս պետք է հաշվարկել նրա արձակուրդայինը: Նախապես շնորհակալություն: