
Արձակուրդի վճարման համար ի՞նչ հրաման պետք է գրել
Ani.
Բարև Ձեզ: Եթե աշխատողին ՀՀ ԱՕ-ի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տրամադրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, դրա համար գրվել է հրաման, արձակուրդի վճարման համար ի՞նչ հրաման պետք է գրել, և ե՞րբ:

Վերջնահաշվարկ
Shushanik.
Ես 6 տարի գտնվել եմ ֆիզ. արձակուրդի մեջ և հիմա հաստիքի լուծարման պատճառով դուրս եմ եկել: Աշխատավարձս եղել է մաքուր 60 000: Ինչքա՞ն կկազմի վերջնահաշվարկս:

Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ
Աշխատակիցը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Եթե հիշյալ ժամանակահատվածն ավարտվելուց հետո աշխատանքային պայմանագիրը լուծարվի /աշխատակիցը էլ չցանկանա վերադառնալ` ենթադրենք/ վերջնահաշվարկ պե՞տք է վճարվի:
Համաձայն` ԱՕ 130-րդ հոդվածի.
Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

Մայրության նպաստ
Արմենուհի.
Բարև Ձեզ: Ես մարզում ունեմ Ա/Ձ /հունվարի մեկից միկրոձեռնարկություն/, զբաղվում եմ մանրածախ առևտրով: Դեկտեմբերի վերջ բալիկ եմ ունենալու, ինձ հետաքրքիր է՝ ֆիզ. արձակուրդ հասնում է, թե՞ ոչ, և ի՞նչ չափով է վարձատրվում մայրը ֆիզ. արձակուրդում նոր օրենքով։

Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ
Hayk.
Հարգելի հաշվապահներ, ունենք երեխայի ծննդաբերության և հղիության արձակուրդում գտնվող աշխատակից, որի արձակուրդը լրանում է 05.10.2020թ. և որից հետո պետք է տրամադրենք մինչև 3 տ. երեխայի խնամքի արձակուրդ: Ինձ հետաքրքրում է. հրամանի հիման վրա ո՞ր ամսաթվին աշխատողի գրանցման հայտում լրացնեմ համապատասխան արձակուրդի ամսաթվերը, և ի՞նչ կարգով պետք է կատարվի ամսական 3 000 դրամ սոց. պահումները:
Շնորհակալություն:

Արդյոք գործու՞մ է երեխայի ծնվելու օրվանից հետո հայրերին տրամադրվող 3 օրյա արձակուրդը
Անահիտ.
Հարգելի հաշվապահներ,
Երեխայի ծնունդից հետո հայրերին տրամադրվող 3 օր արձակուրդը գործու՞մ է, թե՞ ոչ, և նոր օրենքը կապված 5 օրյա վճարվող արձակուրդի հետ՝ դա դեռ չի՞ գործում:

Որքա՞ն է սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը
Մարինե Հովհաննիսյան.
Բարև Ձեզ: Ներեցեք ես ուզում եմ ճշտել՝ արդյո՞ք իմ հղիության նպաստը ճիշտ են հաշվարկել: Ես աշխատում եմ բուժքույր և շուտով պիտի զույգ երեխաների ունենամ: Իրենք հաշվարկել են 140 օրով, բայց սոցապ նախարարության էջում գրած է, որ 2 և ավել երեխաների դեպքում 180 օրով են հաշվարկում: Ես ուզում եմ իմանամ, ո՞րն է ճիշտ:

Ինչպե՞ս հաշվել միջին աշխատավարձ, եթե վճարվել է հարկադիր պարապուրդ
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. մանկապարտեզի մեթոդիստ էինք ընդունել 2017թ.-ի հունիս ամսից, հոկտեմբեր ամսից ֆիզ. բյուլետեն է և երեխայի խնամքի արձակուրդ, 2020թ.-ի ապրիլ ամսից հետ է եկել աշխատանքի, սակայն այս տարի մինչ այժմ մանկապարտեզը փակ է կորոնավիրուսի պատճառով: Սակայն աշխատողները հարկադիր պարապուրդ են վճարվում, այսինքն՝ մեր մեթոդիստը ապրիլ ամսից հարկադիր պարապուրդ է վճարվում: Հիմա մեր մեթոդիստը կրկին բալիկ պիտի ունենա՝ ինչպե՞ս եմ հաշվարկելու միջին աշխատավարձ, եթե հարկադիր է վճարվել: Ես գիտեմ, որ միջին աշխատավարձը հաշվարկելիս հարկադիր պարապուրդը չի մտնում հաշվարկի մեջ: Շնորհակալ եմ:

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ
Էմիլի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատողը սեպտեմբերի 1-4 աշխատում է և ամսի 7-ին գնում արձակուրդ, դրոշմնաիշային գումարը պե՞տք է պահել միայն աշխատավարձից, թե՞ նաև արձակուրդայինի գումարից։

Ինչպե՞ս է կատարվելու ուսանող աշխատողի արձակուրդայինի վճարումը
Ani.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը ուսանող է և նրան ընթացիկ քննություններին նախապատրաստվելու համար ըստ ԱՕ-ի տրամադրվել է 3 աշխատանքային օր արձակուրդ, ինչպե՞ս է կատարվելու վճարումը:

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Զառա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք ինձ՝ 2015թ. աշխատել եմ հագուստի խանութում, աշխատավարձս 2 տարի եղել է 2 500 դրամ, մեկ տարի անց՝ 3 000, ևս մեկ տարի անց՝ 4 000 և ոչ միանգամ չեմ գնացել արձակուրդային: 2020-ի հուլիսի 17-ին վեճի պատճառով դուրս եմ եկել, չսպասելով սահմանված 15 օրը: Քանի որ մոտ 2 ամիս է ձգձգում են աշխատավարձս տալուց՝ մեկնաբանելով, որ դեռ չեն կատարել վերջնահաշվարկը: Կխնդրեմ ասեք՝ մոտ ինչքա՞ն վերջնահաշվարկ ունեմ ստանալու: Նախապես Շնորհակալ եմ:

Արձակուրդայինը հաշվարկելիս ներառվու՞մ է կիսատ աշխատած ամիսը
Զառա.
Բարև ձեզ։ Մի հարց ունեմ։ Արձակուրդայինը հաշվարկելիս ներառվու՞մ է կիսատ աշխատած ամիսը։ Աշխատողը ամսի 20-ից է աշխատել, այդ ամիսը հաշվարկվու՞մ է։

Ինչպե՞ս հաշվել արձակուրդայինը
Եթե աշխատողն աշխատել է հիմնարկությունում հոկտեմբերի 21-ից մինչև հուլիսի 31-ը և օգոստոսի 3-ից գնացել է արձակուրդ: Արձակուրդայինը հաշվելիս պետք է վերցնեմ յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը և բաժանեմ 12, թե՞ ինչքան որ աշխատել է:

Օրենքի ո՞ր հղմամբ պետք է գրել երեխայի խնամքի արձակուրդից վերադարձող աշխատողի հրամանը
Քնարինե.
Բարև Ձեզ: Հարցս շտապ է: Չեք ասի՝ օրենքի ո՞ր հղմամբ պետք է գրել երեխայի խնամքի արձակուրդից վերադարձող աշխատողի հրամանը:

Տաբելում նշումներ կատարելու վերաբերյալ
Հայկ․
Բարև ձեզ: Որ խնդրեմ, կարո՞ղ եք ուղարկել տաբելի լրացման տառերը, օր, չվճարվող արձակուրդ՝ ՉԱ, և այլն։

Հնարավո՞ր է երեխայի խնամքի արձակուրդից առաջ ձևակերպել ամենամյա արձակուրդ
Սիրվարդ․
Բարև ձեզ: Մի հարց ունեմ. աշխատում եմ դպրոցում, ապրիլի 13-ից գտնվում եմ ֆիզ․ արձակուրդում, կարո՞ղ եմ երեխայի խնամքի արձակուրդից առաջ վերցնել ամենամյա ինձ հասանելիք արձակուրդը, որն այս ամառ չեմ ստացել:

Մայրության նպաստի հաշվարկ
Լիլիթ.
Բարև ձեզ։ Կասե՞ք՝ եթե ես երեխայի ծնունդից 9 ամիս հետո գնացել եմ աշխատանքի և 3 ամիս հետո էլի հղիացել եմ, երկրորդ երեխայի դեկրետը գնալու եմ 12 ամսից քիչ աշխատած, այդ դեպքում ինչպե՞ս են հաշվելու դեկրետի գումարը։

Ֆիզ. արձակուրդի վերաբերյալ
Անի.
Բարև Ձեզ: Ես ֆիզ. արձակուրդում եմ օգոստոսի 22-ից մինչև հունվարի 8-ը: Ինձ հետաքրքիր է՝ մինչև ե՞րբ կարող եմ աշխատանքի չներկայանալ, և կարիք կա օֆիս ներկայանալ, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալ եմ։

Վնասակար համարվող աշխատանք կատարողին քանի՞արձակուրդային օր է հասնում
Հարգելի փորձառու հաշվապահներ,
Խնդրում եմ նշել, թե վնասակար աշխատանք կատարողին, օրինակ՝ ասֆալտագործին, տարեկան քանի՞ լրացուցիչ արձակուրդային օր է հասնում, աշխատում է 6 օրյա գրաֆիկով:
Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս պետք է հաշվարկել արձակուրդայինը
Աննա.
Բարև Ձեզ, եթե աշխատողին տարվա մեջ 35 աշխատանքային օր է հասնում արձակուրդ, և նա 2020թ. մարտից մինչև 2020թ. օգոստոս գտնվել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդում, այժմ ցանկանում է օգտվել իր ամենամյա արձակուրդից, քանի՞ օր է նրան հասնում, և ինչպե՞ս պետք է հաշվարկել նրա արձակուրդայինը: Նախապես շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ