
Աշխատողը իր հաշվին 60 օր արձակուրդ է վերցրել
Ռուզաննա.
Բարև ձեզ: Մի հարց ունեմ, խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ուղղություն տալ: Աշխատողը 2019 թվականի դեկտեմբեր ամսին իր դիմումի համաձայն իր հաշվին 60 օր արձակուրդ է վերցրել: Այն լրացել է մարտին, բայց աշխատանքի չի ներկայացել, ներկայացել է ապրիլի մեկին: Հիմա ես մարտ ամսին եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացրել եմ զրոյական: Ի՞նչ անեմ, որ աշխատողն էլ չտուժվի, օրենքի խախտում էլ չլինի: Կարո՞ղ եմ մարտ ամսվա հաշվետվությունը ճշգրտված ուղարկել։ Եթե ուրիշ ելք կա, խնդրում եմ, հրատապ է, շտապ պատասխանեք:

Ֆիզ. արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում
Կարինե.
Բարև ձեզ: Կուզենայի իմանալ՝ ֆիզ. արձակուրդում գտնվելը համարվու՞մ է աշխատանքային ստաժ, և քանի՞ տարի 1 երեխայի համար: Նշեմ նաև, որ այդ ժամանակահատվածում աշխատել եմ, սակայն 1992թ. հրամանագրքում հրամանս գրված չէ, ուզում եմ ճշտել՝ միայն ծննդականի առկայությունը բավարար է ստաժ համարելու համար։ Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք աշխատակիցը կարող է վերադառնալ աշխատանքի
Քրիստինե.
Բարև ձեզ։ Ես` Քրիստինե Հովհաննիսյանս գտնվում եմ նպատակային արձակուրդում։ Երեխայիս 2 տարին լրանալուն պես կարո՞ղ եմ վերադառնալ աշխատանքի արտակարգ դրության պայմաններում: Ես աշխատում եմ ՀՈԱԿ-ում որպես մեթոդիստ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 մանկապարտեզում։

Քանի՞ օրում է կատարվում վերջնահաշվարկը
Նաստյա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ, կասե՞ք՝ հնարավո՞ր է վերջնահաշվարկ չստանալ, եթե ունես ընթացիկ տարվա չօգտագործված արձակուրդ։ Եվ քանի՞ օրում է նստում վերջնահաշվարկն ազատման հրամանը գալուց հետո։

Արդյո՞ք կարող է աշխատողը ազատման դիմում ներկայացնել արձակուրդի ընթացքում
Շուշան.
Բարև ձեզ: Այժմ գտնվում եմ արձակուրդում, սակայն ցանկանում եմ ազատման դիմում ներկայացնել, արդյո՞ք կարող եմ արձակուրդի ընթացքում ներկայացնել ազատման դիմում:

Արտակարգ դրության պատճառով աշխատակիցը չի կարողանում վերադառնալ աշխատանքի
Հերմինե.
Բարև ձեզ: Եթե աշխատողն օգտագործել է իրեն հասնող բոլոր արձակուրդները (վճարվող և չվճարվող արձակուրդները), այսինքն՝ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսվող 60 օրը, ու լրացել է սահմանված ժամկետը, ու պետք է գա աշխատանքի, բայց իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողանում վերադառնալ աշխատանքի՝ ելնելով կարանտինային վիճակից: Նման պարագայում աշխատանքի գալը հնարավոր չի, քանի որ փաստացի աշխատանքի կարիքը չկա... իսկ կա նաև այլ դեպք, նա ուզում է գալ աշխատանքի, բայց լինելով այլ երկրում՝ չի կարողանում վերադառնալ, տվյալ երկիրը սահմանները փակել է: Տվյալ դեպքում գործատուն պե՞տք է ազատի աշխատանքից, թե՞ որևէ այլ լուծում կա:

Ֆիզ․ արձակուրդի 3-րդ տարվա երկարացման պայմաններ
Աշխատողի ֆիզ․ արձակուրդի 2 տարին լրացել է, սակայն նա ցանկանում է օգտվել նաև 3-րդ տարվա չվճարվող արձակուրդից։ Ի՞նչ է պետք անի գործատուն արձակուրդի երկարացման համար։ Կա՞ որևէ դիմում- հայտ, որ պետք է ներկայացնել պետական մարմիններ։ Արդյո՞ք աշխատողը ևս պետք է արձակուրդի երկարացման դիմում-հայտ ներկայացնի գործատուին։

Ե՞րբ է վճարվում մայրության նպաստը
Լիանա.
Բարև ձեզ: Ես մեկ հարց ունեմ. եթե ես ֆիզ. արձակուրդ եմ գնում մայիսի 11-ից, նշեմ, որ աշխատում եմ բանկում, քանի՞ օրվա ընթացքում պետք է վճարեն ֆիզ. արձակուրդիս գումարը։

Որքա՞ն կկազմի ԱՁ մայրության նպաստը
Արփինե.
Բարև ձեզ։ Ես ԱՁ ունեմ 2018թ. դեկտեմբերից, աշխատում եմ շրջ. հարկով՝ 5 %, մատուցում եմ վերելակի վերանորոգման աշխատանք և դրա դիմաց վարձատրվում ամսական 200 000 դրամ ստաբիլ։ 2019թ.-ի շրջանառությունը կազմել է մոտ 5 800 000
դրամ, 2020թ. հունվարի 1-ից մինչ այսօր՝ 3 000 000 դրամ: 1 ամսից գնում եմ ֆիզ. արձակուրդ։ Ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ.-իս գումարը, ինչքա՞ն գումար կստանամ ֆիզ. գնալիս:

Կարո՞ղ է աշխատողը ժամկետից շուտ վերադառնալ երեխայի խնամքի արձակուրդից
Աշոտ.
Դեկրետի մեջ գտնվող ուսուցիչը, ով դիմում է գրել, որ չի գալու 1 տարի աշխատանքի, նախքան մեկ տարին լրանալը կարո՞ղ է միտքը փոխի ու ցանկանա հետ վերադառնալ:

Անաշխատունակության թերթիկը բացվել է աշխատողի՝ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում
Հերմինե.
Բարև ձեզ: Եթե աշխատողը բյուլետենը ներկայացրել է ուշ, օրինակ՝ մարտ ամսվա օրերի բյուլետենը ներկայացրել է ապրիլի 30-ին, ինչպե՞ս պետք է վճարեմ:
Եվ մեկ հարց էլ. ՀՀ ԱՕ 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ասվում է՝ եթե հիվանդության թերթիկը բացվել է արձակուրդի ժամանակաընթացքում, արձակուրդի օրերը երկարում են բյուլետենի համապատասխան օրերի քանակով, այդ դեպքում այդ օրերի դիմաց աշխատավարձ վճարվու՞մ է, թե՞ ոչ:

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Արարատ.
Բարև ձեզ: Ես 8 տարվա աշխատող եմ, այս տարի արձակուրդից չեմ օգտվել, աշխատաավարձս 153 000 դրամ է, վերջնահաշվարկը ինչքա՞ն կկազմի:

Աշխատողը վերադարձել է երեխայի խնամքի արձակուրդից
Գայանե.
Բարև ձեզ:
Կասե՞ք, խնդրում եմ, ինձ օրենքներից մի հղում, որը խոսում է երեխայի խնամքի արձակուրդից վերադարձող աշխատողի, մասնավորապես՝ ուսուցչուհու իրավունքների մասին, նկատի ունեմ տրվելիք ժամանակային դրույքաչափը:

Ինչպե՞ս է հաշվարկվում ԱՁ-ի մայրության նպաստը
Ամալյա.
Բարև ձեզ: 3 տարի է ԱՁ եմ և շուտով պետք է ֆիզ. արձակուրդ գնամ, կասե՞ք՝ հիմա ինչպես են հաշվում ԱՁ-ների դեկրետային արձակուրդը։ Նախապես շնորհակալություն։

Ե՞րբ է վճարվում մայրության նպաստը
Լիլիթ.
Բարև ձեզ: Ես աշխատող մայրիկ եմ, 7 ամսականը լրացել է, և ես գնացել եմ դեկրետ: Օրենքով ե՞րբ պետք է դեկրետայինը փոխանցի կազմակերպությունը:

Անաշխատունակության թերթիկը գործատուին ներկայացնելու վերաբերյալ
Անուշ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ եթե 23.04.2020 թվականին հիվանդանոցից վերցրել եմ ֆիզ. արձակուրդի թերթիկը, կարո՞ղ եմ այն գործատուին ներկայացնել ավելի ուշ:

Արտակարգ դրության պայմաններում երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի
Ծաղիկ Սարգսյան.
Բարև ձեզ։ Արտակարգ դրության հետ կապված աշխատողներս գտնվում են հարկադիր պարապուրդում։ Աշխատողներից մեկը, ով արդեն մեկ ու կես տարի գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, այժմ ցանկանում է վերադառնալ աշխատանքի։ Խնդրում եմ, ասեք՝ կարո՞ղ եմ այս պայմաններում նրան ընդունել աշխատանքի։

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Մարիամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Կխնդրեմ՝ ինձ օգնեք կողմնորոշվել, թե ինչքան վերջնահաշվարկ է ինձ սպասվում։ 01.06.20թ.֊ին պատրաստվում եմ ազատման դիմում ներկայացնել։ Ըստ պայմանագրի և գրանցված աշխատավարձս 80 000 դրամ է։ Փաստացի ավելի բարձր է։ Վերջնահաշվարկն ըստ գրանցվա՞ծ աշխատավարձի է արվում, թե՞ փաստացի։ 2020 թվականին արձակուրդ չեմ վերցրել։ Համաճարակի պատճառով 1 ամիս հարկադրված պարապուրդի եմ գնացել, որը չի վճարվել։ Կանխավ շնորհակալություն օգնության համար։

Անձը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, իսկ իր աշխատանքի կազմակերպությունը դարձել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Վարդուհի.
Բարև ձեզ: Առաջին ֆիզ. արձակուրդի ժամանակ, երբ չէր գործում միկրոբիզնեսի մասին օրենքը, ես ստացել եմ ֆիզ. արձակուրդի գումարը և դեռ շարունակում եմ ստանալ 18 000 դրամ նպաստ: Հիմա դեռ չլրացած իմ ֆիզ. արձակուրդը կրկին հղի եմ, բայց այն աշխատավայրը, որտեղ ես աշխատում էի, դարձել է միկրոբիզնես, այդ դեպքում ես կարո՞ղ եմ ստանալ ֆիզ.-ի գումարը և նպաստը։ Ես աշխատանքի չեմ վերադարձել ես դեռ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում։

Որքա՞ն սոցիալական վճար է վճարվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի համար
Ազա.
Բարև ձեզ: Ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Կարո՞ղ եք ասել՝ ինչպես է հաշվարկվում իմ սոց. վճարի չափը և ինչքան է: Աշխատավարձի չափը 78 000 դրամ է:
Վերջին մեկնաբանություններ