Tag: դեկրետ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տեղեկանքի ձև

Հասմիկ․ Խնդրում եմ օգնեք, շատ շտապ է։ Հարկայինում ասացին, որ փոխվել է հղիության նպաստի դեպքում "Գործատուին փոխհատուցման ենթակա գումարների մասին" տեղեկանքի ձև-ը, շատ եմ խնդրում ասել՝ նոր ձևը որտեղի՞ց բեռնեմ։ Նախօրոք շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

66 տարին լրացած աշխատակցի պայմանագրի լուծում

Լաուրա. Բարև Ձեզ։ Երկու հարց. Ինչպե՞ս լուծել աշխատանքային պայմանագիրը 66 տարին լրացած աշխատակցի հետ: Ինչպե՞ս կարող եմ նոր աշխատակից ընդունել ֆիզի փոխարեն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Յուրա. Բարև ձեզ։ Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը, հիմնական, թե՞ երկրորդ աշխատավայրից պետք է կատարվեն հաշվարկը և վճարումները, և ի՞նչ փաստաթղթեր են պետք։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ

Բարև Ձեզ: Եթե անձը գտնվում է ֆիզարձակուրդում և նորից պետք է ֆիզ. գնա, այդ ընթացքում չի աշխատել, ֆիզարձակուրդի գումարը նորից նու՞յնն է կազմելու, ինչը որ նախորդ ֆիզի դեպքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ

Շողիկ. Բարև ձեզ: Եթե դեռ դեկրետային արձակուրդում լինելու ընթացքում աշխատակիցը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացնում, արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Շողիկ. Բարև Ձեզ: Ինչպե՞ս հաշվարկել դեկրետային գումարը 2-րդ երեխայի դեպքում, եթե դեռ առաջինի դեկրետային արձակուրդում լինելու ընթացքում կա 2-րդ հղիություն: Բացի այդ հղիության 10-րդ շաբաթից անցել եմ աշխատանքի՝ 148 000 ամսական կեղտոտ աշխատավարձով: Շնորհակալ եմ արձագանքի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի փոխհատուցում

Լևոն. ՀԿ-ն աշխատակցի դեկրետայինը եկամտային հարկերից նվազեցրել է, սակայն չի բավարարել ամբողջական վճարելու համար։ Մնացած մասը կատարվել է սեփական միջոցներով, սակայն հաշվարկային օրը օգոստոսի 20-ն էր, բայց կատարվել է օգոստոսի 30-ին։ ՊԵԿ-ը կարո՞ղ է մերժել տեղեկանքը և նշել, որ ՍԱՊԾ-ի կողմից փոխհատուցման գումար առկա չէ՞։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի կանխիկ վճարում

Հայկ. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. աշխատակիցը գնում է հղիության արձակուրդ, պետք է վճարեմ մայրության նպաստ: Կարո՞ղ եմ կանխիկ վճարել, եթե ընկերության աշխատակիցների թիվը 9-ն է: Եթե այո, ապա միայն դրամարկղի ելքի օրդերը բավարա՞ր է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Մարինե. Բարև Ձեզ։ Ես Մարինեն եմ։ Գտնվում եմ հղիության 27-րդ շաբաթում։ 30-րդ շաբաթից գնալու եմ ֆիզ. արձակուրդ։ Գրանցված աշխատող եմ հղիությանս 16-րդ շաբաթից։ Ստանում եմ ամսական 100 000 դրամ աշխ.վարձ։ Կցանկանայի իմանալ՝ ինչքա՞ն գումար կստանամ ես։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցն աշխատում է 2 կազմակերպությունում` մեկում հիմնական, մյուսում՝ համատեղությամբ: Պատրաստվում է գնալ ֆիզ. սեպտեմբերի 20-ից: Հարցս հետևյալն է. հիմնական աշխատանքի վայրը մի քանի ամիս հետո փակվելու է: Հնարավո՞ր է հիմա համատեղությամբ աշխատանքը տեղափոխել հիմնականի, իսկ հիմնականը՝ համատեղության, որ հետագայում ամսԱկան նպաստից չզրկեն: Եթե այո, ապա ֆիզի գումարը որտեղի՞ց կստանա: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից ժամկետից շուտ վերադարձ

Անի. Հարգելի հաշվապահներ, եթե մինչև 3 տարեկան երեխայի խնամքից շուտ է վերադառնում աշխատակիցը՝ հրամանով աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածով ենք առաջնորդվում և ինչպե՞ս ենք կազմում հրամանը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Մելինե. Բարև Ձեզ: Եթե ՍՊԸ հիմնադիրը ինքը և տնօրենն է կազմակերպության, և պետք է գնա դեկրետ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի անաշխատունակության թերթիկը, և պահանջվող թղթերը տնօրենն է ստորագրելու, թե՞ այլ թղթեր են ներկայացնում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից ժամկետից շուտ վերադառնալու վերաբերյալ

Մարիետա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ տալ աշխատանքային օրենսգրքի հղումը այն մասին, որ մինչև երեխայի 3 տարին լրանալը ժամկետից շուտ (4ամիս) աշխատանքի վերադառնալու վերաբերյալ նախօրոք 2 ամիս առաջ պետք է տեղյակ պահել: Նշեմ՝ խոսքը վերաբերվում է մանկավարժին, ով դեկտեմբերի փոխարեն ցանկանում է աշխատանքի դուրս գալ սեպտեմբերի 1-ից, տնօրենը ասում է՝ պետք է դիմումը գրվեր 2 ամիս առաջ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդ

Էլլադա. Բարև ձեզ: Աշխատակիցը 09.03.2021թ.-ից եղել է բյուլետենում, բայց 140 օրը լրացել է, և Taxservice-ում փոփոխություն չի կատարվել, 26.07-ին աշխատակցի համար պետք է լրացվեր «մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ» բաժինը: Տվյալ գործողությունը հնարավո՞ր է ուշացմամբ անել, և ի՞նչ հետևանքներ հնարավոր է լինի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հրաման տալ

Անի. Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցս ֆիզի փոխարեն ընդունվել է աշխատանքի և ֆիզի վերադառնալուց հետո կրկին ժամանակավոր փոխարինելու է ուսուցչի, մինչև մրցույթը կայանա, հիմա հրամանով պետք է կարգավորել, թե՞ ազատել նորից ընդունել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Տաթև. Բարև ձեզ: Շնորհակալ եմ նման հարթակ ունենալու համար: Հարցս հետևյալն է. ի՞նչ մեխանիզմով է հաշվարկվում ֆիզ արձակուրդը, և եթե աշխատավարձը օրինակ՝ 105 000 է, ինչքա՞ն գումար կարող եմ ստանալ ֆիզ արձակուրդից: