Tag: հանրային սնունդ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն աշխատավարձ պետք է ստանա մատուցողը

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, հանրային սնունդում մատուցողների աշխատավարձը եթե 1 ժամի համար 700 դրամ է գրվում՝ ներառյալ հարկերը, դա սխա՞լ է: Եթե սխալ է, խնդրում եմ ճիշտ ուղղություն ցույց տալ: Շաբաթական աշխատում են 6-10 ժամ: Շնորհակալ կլինեմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվարկ

Գայանե․ Բարև Ձեզ։ Շրջանառության հարկի հաշվարկը լրացնելիս 5-րդ և 6-րդ բաժինները լրացվում են, արդյո՞ք դա ճիշտ է, եթե ընկերությունը զբաղվում է միայն հանրային սնունդով: Եվ երկրորդ հարցս. եթե շրջհարկը լրացնելիս ավտոմատ լրացվում է ծախսերը, այն չի ներառում աշխատավարձը, ձեռքով լրացնելը համարվու՞մ է արդյոք ճիշտ։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրք

Լիլի. Երկու հարց ունեմ. հանրային սնունդ կազմակերպող ՍՊԸ-ն միկրոյի դաշտում է աշխատում, դրամարկղի գիրք վարելը պարտադիր չէ՞: Հարկայինով բայց արդեն գրանցել են, իսկ եթե ունեմ, բայց չվարե՞մ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գյուղմթերքի ձեռքբերման փաստաթղթեր

Անահիտ․ Ես ԱՁ եմ, բանջարեղեն եմ գնում գյուղացուց և տալիս եմ հանրային սնունդի օբյեկտներին: Ունեմ բոլոր համապատասխան փաստաթղթերը և' գյուղապետարանի, և' պայմանագիր տվյալ գյուղացիների հետ: Ես ձեռք բերման փաստաթղթերը պե՞տք է ամեն օր գրեմ, ինչպե՞ս անեմ, որ ամիսը մեկ գրեմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի կանխիկ վճարում

Սյուզի. Բարև Ձեզ։ Կասեք խնդրեմ՝ Երևան քաղաքում աշխատող հանրային սնունդը, եթե ունի 10 և ավելի աշխատող՝ կարո՞ղ է աշխատողների աշխատավարձի մի մասը բանկային փոխանցումով վճարել իսկ մյուս մասը կանխիկ։:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սննդի գործունեության հարկման դրույքաչափ

Դիանա. Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ ասել. հանրային սննդի ոլորտը 6%-ով է հարկվու՞մ, իսկ միկրոյով կարո՞ղ է աշխատել: Եթե իրականացնում է նաև այլ գործունեություն, այդ դեպքում հանրային սնունդը 6% է՞, իսկ մյուս գործունեությունը 20%: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սենդվիչների պատրաստում և վաճառք

Մարի. Բարև ձեզ: Խնդրեմ կպատասխանե՞ք, եթե դպրոցի բուֆետը սենդվիչներ է պատրաստում և վաճառում, արդյո՞ք դա համարվում է հանրային սննդի գործունեություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դպրոցի բուֆետի գործունեություն

Mary. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք։ Նոր բացված ԱՁ է, գործունեությունը իրականացվելու է Երևանում, պետք է դպրոցի բուֆետ աշխատեցնի, ձեռնարկատիրական գործունեության տեսակը 47․11․0 - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում։ Չի կարող չէ՞ աշխատել միկրոյով։ Եվ պարտադի՞ր է ունենալ լիցենզիա, եթե այո, խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ հանրային սննդի գործունեություն է իրականացնում

Լուսինե. Բարև Ձեզ: 2018 ԱՁ հանրային սննդի գործունեություն է իրականացնում: Կցանկանայի մանրամասնել: Տեղում որևէ սննդի արտադրություն չենք իրականացնում, վաճառում ենք սնունդ, որը ստանում ենք արտադրողներից՝ հիմնավորված փաստաթղթերով: Տեղում պատրաստվում է միայն տաք կամ սառը սուրճ, թեյ: Վաճառվում են նաև գազավորված ըմպելիքներ: Աշխատում է շրջ. հարկով, տրվել է 201 հայտի ձևը, դասակարգիչը՝ I5629.9: Թաղապետարանի թույլտվությունը նույնպես ունեմ: Այս տարի աշխատող եմ ընդունել, բայց ծախսերի մեջ չեմ ներառել: Կցանկանայի իմանալ՝ ամեն ինչ ճի՞շտ եմ վարում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սննդի գործունեություն

Սյուզի․ Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունը աշխատել միաժամանակ ԱԱՀ-ով և շրջանառության հարկով։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սննդի գործունեություն

Էդգար․ ԱՁ-ն զբաղվում է առևտրային գործունեությամբ և ցանկանում է զբաղվել նաև հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ։ Խնդրում էմ պարզաբանել՝ տվյալ դեպքում առևտրային գործունեությունը քանի՞ տոկոսով է հարկվում։ Կանխավ շնորհակալություն։ (Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկի համակարգում, հանրային սննդի ոլորտում, նաև գործունեություն իրականացնելիս համաձայն ՀՕ 258 հոդվածի առևտրային գործունեությունը կհարկվի 20 տոկոս դրույքաչափով, թե՞ 5 տոկոս):
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սնունդ

Սյուզի. Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունը աշխատել միաժամանակ ԱԱՀ-ով և շրջանառության հարկով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հանրային սննդի ոլորտ

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հավապահներ: Ռեստորանների մասին ի՞նչ նոր օրենք կամ նոր փոփոխություններ են եղել։ Եթե տեղյակ եք խնդրում եմ հավելյալ տեղեկատվություն տվեք։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սննդի ոլորտը աշխատում է շրջհարկով

Անի․ Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, հանրային սննդի ոլորտը աշխատում է շրջհարկով: 232 հաշվետվության մեջ 6.4 տողում (հաշվետու եռ. հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի գումար) լրացվում է ստացված հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի գումա՞րը, թ՞ե նաև գործունեության հետ կապված աղբի, գովազդի, գազի, հանրային սննդի թույլտվության և այլն ծախսերը: Շատ շնորհակալ կլինեմ շուտ արձագանքելու համար:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փաբ բացելու համար

Հռիփսիմե․ Բարեւ Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ուզում եմ իմանալ՝ փաբ բացելու համար անհրաժե՞շտ է լիցենզիա խմիչքի և սննդի, և որտե՞ղ պետք է դիմեմ։ Նաև ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի այդ գործունեությունը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Խմորեղենի և հացի արտադրությամբ զբաղվելու համար

Բարև Ձեզ: Հարցը հետևյալն է. Ցանկանում ենք զբաղվել խմորեղենի և հացի արտադրությամբ և մանրածախ վաճառքով՝ պատվերներն ընդունել նախորոք օնլայն և առաքել հաջորդ օրը: Հնարավո՞ր է արդյոք դա ձևակերպել որպես հանրային սնունդ: Եվ հանրային սնունդի տակ աշխատելու դեպքում 115 միլիոն դրամ շրջհարկի շեմը գործելու՞ է: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հանրային սննդի կետի համար

Մարգարիտա. Բարև Ձեզ: Հանրային սննդի կետի համար պարտադի՞ր է կասսովի ապարատը (кассовый аппарат/ՀԴՄ), թե՞ նախնական կարող ենք կասսովի գիրք օգտագործել (եթե կա հիմա գիրք): Նախապես շնորհակաություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Անի. Բարև ձեզ: Կօգնե՞ք ինձ: Աշխատում եմ որպես սկսնակ հաշվապահ հանրային սննդի ոլորտում: Մատուցող ունենք, որը գրանցված է աշխատանքային պայմանագրով, բայց ամսական աշխատում է 12 ժամ: Հիմա վիրահատվել է և ցանկանում է բյուլետեն բերել, որ փոխհատուցում ստանա: Կասեք՝ հնարավո՞ր է նման բան ձևակերպել, և եթե այո, ինչպե՞ս անել, որտեղի՞ց սկսել: