Tag: հաշվետվություն

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԴՄ-ի հաշվետվության հետ կապված

Գարեգին. Բարև Ձեզ: Վերջերս ձեռք եմ բերել նոր սերնդի ՀԴՄ, ո՞վ կարող է ասել, թե պարտադիր է արդյո՞ք ամեն օր Z հաշվետվություն հանել: Թեժ գիծ եմ զանգահարել, այնտեղից պատասխանեցին, որ՝ այո, պարտադիր է, մեջ բերելով ինչ որ օրենքի կետ: Բայց մի փոքր կասկածներ կան, քանզի այս ՀԴՄ-ները հնարավորություն ունեն ցանկացած օրերի կտրվածքով Z հաշվետվություն հանել: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվետվության վերաբերյալ

Liana. Բարև Ձեզ: Հարցս հետեւյալն է: Ավելացված արժեքի հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք ՀԴՄ ձեռքբերման ծախսերը 16.67 են հաշվանցվում, ինչպե՞ս պետք է լրացնեն հաշվետվության մեջ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվության լրացման հետ կապված

Գրիգոր. Բարև Ձեզ: Շահութահարկի հաշվարկի /ձև 240/ 8-րդ բաժնում արագամաշ առարկաների շարժը, ո՞ր տողում է ցույց տրվում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի գործունեության ժամանակավոր դադարեցման հետ կապված

Գոռ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ունեմ 2015 թվականին գրանցված ՍՊԸ, որը գրանցման պահից մինչ օրս ոչ մի տեսակի գործունեություն չի իրականացրել: Հանգամանքների բերումով տվյալ ՍՊԸ-ի աշխատանքի անհրաժեշտությունը վերացել է գրանցման հաջորդ օրից: Ներկա պահին ցանկանում եմ տվյալ ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցնել, իսկ հետագայում ընդհանրապես լուծարել: Հարկ վճարողների համակարգում այս պահին ՍՊԸ-ի կարգավիճակը ներկայացված է որպես "Նոր գրանցված": Հարկային տեսչության գրասենյակում ինձ ասացին, որ գործունեության դադարեցման համար նախ պետք է պատրաստել և էլեկտրոնային տարբերակով ուղարկել գրանցման օրից մինչ այս պահը բոլոր այսպես կոչված "զրոյական" հաշվետվությունները, 15-ից մինչ 18 թվականը եռամսյակային և 18-ից մինչ օրս ամենամսյա կտրվածքով, հետո պետք է տնօրենին ազատել պաշտոնից և դրանից հետո ուղարկել դիմում՝ գործունեության դադարեցման վերաբերյալ /եթե չեմ սխալվում Ձև 207/: Հարցս հետևյալն է՝ ո՞վ կարող է ինձ օգնել այս հարցում, իհարկե համապատասխան վարձատրության դիմաց, և մոտավոր ինչքա՞ն ժամանակ կտևի այդ գործընթացը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պե՞տք է լրացնել առհաշիվի հաշվետվություն

Hayk. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասեք խնդրեմ, եթե ՍՊԸ-ն տնօրենին առհաշիվ գումար է տալիս, բայց ոչ թե կանխիկ, այլ ընկերությանը պատկանող բանկային քարտից` տնօրենի կողմից կանխիկացնելու տարբերակով, ապա այդ գումարների ծախսման կամ չծախսման համար պե՞տք է լրացնել առհաշիվի հաշվետվություն: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել վիճակագրական ձև 1-ը

Ռազ. Բարև ձեզ: Եթե բացել ենք ԱՁ և ներկայացրել Վիճակագրական վարչություն ձև 4-ը, բայց դեռ ոչ մի գործունեություն չենք արել, պետք է մյուս ամսվա մինչև 10-ը ներկայացնե՞նք ձև 1-ը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Արամ. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով և գրանցված աշխատող չունի: Կասեք բացի շրջանառության հարկի ներկայացումից էլ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, և ժամկետըները կգրե՞ք: Շնորհակալ եմ շատ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հացաբուլկեղենի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ի հաշվետվության վերաբերյալ

Անահիտ. Բարև Ձեզ: Եթե Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկատերի դաշտում, արտադրում է հացաբուլկեղեն, եռամսյակը մեկ պե՞տք է ներկայացնի 215 Հաշվետվություն ապրանքների, այդ թվում՝ օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ ձևը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ենթակա են հարկման ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտները

Hayk. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի համար ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտները արդյո՞ք ենթակա են հարկման, և եթե այո, ապա ո՞ր հոդվածով և շրջհարկի հաշվարկի, ո՞ր տողում պետք է արտացոլել: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատավարձը և կոմունալ վճարները ո՞ր տողում պետք է լրացնել

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձև 2՝ ֆին. արդյունքների մասին հաշվետվությունում /1-ին և 2-րդ եռամսյակների/ աշխատավարձը և կոմունալ վճարները կասեք, ո՞ր տողում պետք է լրացնել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ա/Ձ-ն ուզում է զբաղվել ջրեղենի և հյութերի վաճառքով

Ani. Բարև Ձեզ: Ես ուզում եմ Ա/Ձ բացել, որը կզբաղվի ջրեղենի և հյութերի վաճառքով: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լինելու, և ի՞նչ հաշվետվություներ եմ կատարելու:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվության վերաբերյալ

Հարգելի հաշվապահներ, ինձ շտապ անհրաժեշ է փորձառու հաշվապահի աջակցություն շահութահարկի հաշվետվությունը ճշտված հանձնելու համար։ Եթե խմբում կան հաշվապահներ, որոնք վճարովի հաշվետվությունը կկազմեն` խնդրում եմ նշեք հեռախոսահամար։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք ձեռքբերման 16․67%-ը չի հաշվանցվում

Անի. Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է ԱԱՀ-ի հաշվարկի 260 ձևի լրացմանը։ Եթե կազմակերպությունը ՀԴՄ կտրոնով ձեռքբերում է ունեցել, նշվել է ՀՎՀՀ-ն և կանխիկ գործարք չի համարվում, արդյո՞ք ձեռքբերման 16․67%-ը չի հաշվանցվում։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

XML-ի օրինակ

Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է ինձ ուղարկել եկամտային հարկի հաշվետվության տեղեկության ներբեռման XML-ի օրինակ /Ծրագրից հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ ներբեռնելու համար/։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս վարվել ԱԱՀ-ի դեբետի հետ

Nver. Հարգելի գործընկերներ, ուզում եմ լսել Ձեր կարծիքը այս իրավիճակի վերաբերյալ: Բեռներ փոխադրող ԱՁ-ն հարկվում է ԱԱՀ-ով, ժամանակին հայտ չներկայացնելու պատճառով: Լրացրել է հարկային հայտարարագիրը, ուղարկել ՊԵԿ, ներմուծման 20 %-ը վճարել բյուջե: ԱԱՀ-ի ամսական հաշվետվությունում առաջանում է ներմուծման հաշվանցման ենթակա ԱԱՀ, բայց քանի որ տվյալ անձը առք ու վաճառքով չի զբաղվում, այլ ծառայություն է մատուցում ֆիզիկական անձերին, հետևաբար ԱԱՀ-ի հաշվետվության վաճառքի մասով լրացնելու որևէ բան չի ունենում: Հիմա ինչպե՞ս վարվել ԱԱՀ-ի դեբետի հետ և ինչպե՞ս շտկել տվյալ իրավիճակը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվետվության 1.10 սյունակի վերաբերյալ

Rob. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս առաջնորդվեմ հետևյալ հարցում. մայրության նպաստը հաշվարկել եմ, ստացվել է 550 000 դրամ, հիմա այս թիվը եկամտային հարկի հաշվետվության 1.10 սյունակում պե՞տք է դրվի, որից հաշվարկի եկամտային հարկը, իսկ 1.11 սյունակում, ո՞ր թիվը պետք է գրվի:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել լիազորի փոփոխումը

Արամ․ Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ texservice-ի լիազորի փոփոխումը ինչպե՞ս կարող եմ անել։ Պե՞տք է լիազորագիր տրվի, որ հարկայինով կարողանամ ստորագրություն անել։