Tag: հաշվետվություն

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն չի հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը

Գարիկ․ Բարև ձեզ։ Ես անցած տարվա նոյեմբեր ամսից շրջանառության հարկի դաշտում եմ աշխատում։ Ա/Ձ է: Այս ամիս ուզում էի հաշվետվություն ուղարկեի I եռամսյակի համար, ինչպես որ անցած 4-րդ եռամսյակի համար ուղարկել էի, բայց ինձ թույլ չտվեց ծրագիրը, քանի որ ես մոռացել էի մինչև փետրվարի 20-ը գրել շրջանառության հարկ վճարողի հայտարարություն։ Ես ավտոմատ ընկել եմ ԱԱՀ դաշտ։ Խորհուրդ կտա՞ք՝ ինչ անեմ ես հիմա։ Արդյո՞ք տույժ կլինի նրա համար, որ ես փետրվարից սկսած չեմ ուղարկել ԱԱՀ- ին համապատասխանող ամսական հաշվետվություն։ Մեկ էլ ասեմ, որ մինչ այս ես 0-ական հաշվետվություններ եմ ուղարկել եռամսյակային։ Մերսի։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի

Լուսինե․ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, եթե չունի գրանցված աշխատող և մատուցում է վարսավիրական ծառայություն։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

240 ձևի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ

Լիանա. Բարև ձեզ: Ես աշխատում եմ մանկապարտեզում (ՀՈԱԿ): Պետք է մինչև ապրիլի 20-ը ներկայացնեմ 240 ձևը: Խնդրում եմ, օգնեք լրացնեմ, չգիտեմ՝ ինչն եմ նշելու, հաշվապահներ կային, որ ասացին՝ լրիվ նշում են 0, կային, որ ասացին՝ 8-րդ բաժնում նշում են 16 տողում դրամական միջոցների մուտք-ելք... այսինքն՝ համայնքից ստացված սուբսիդիան: Կասե՞ք՝ որն է ճիշտ, ու նշեմ, որ համայնքի տված սուբսիդիայից ելքերն անելուց հետո տարվա վերջում հաշվիս վրա ունեցել եմ 130 դրամ մնացորդ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է ներկայացվելու եկամտային հարկի հաշվետվությունը

Նառա. Եթե կազմակերպության աշխատողները մարտի 13-ից հետո չեն աշխատել և պետական աջակցության մեջ ներառված են, ինչպե՞ս է անհրաժեշտ եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացնել, միայն հաշվարկվում է մինչև մարտի 13-ը, և տրվում է այդ ժամանակահատվածին համապատասխան հա՞րկ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկի ինքնուրույն հարկ վճարողը

Ռուզաննա․ Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Եթե ինքնուրույն հարկ վճարող է, աշխատող չունի, շենքը տվել է վարձակալությամբ և սոց. վճար վճարող չէ, 2020 թվականին տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկի: Նախորդ տարի 163 ձևն ենք ուղարկել, փոխվե՞լ է, թե՞ ոչ: Շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր տողը պետք է լրացնել շրջանառության հարկի հաշվարկի մեջ

Անի․ Բարև Ձեզ։ ՍՊԸ ն աշխատում է շրջանառության հարկով և կատարում է նախագծային աշխատանքներ։ Խնդրում եմ ասեք՝ շրջ. հարկի հաշվետվության մեջ ո՞ր տողն է լրացվում։ Շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ

Գրիգոր. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս շտապ է, խնդրում եմ պատասխանեք: Շահութահարկի տարեկան հաշվարկի 240 համարի հաշվետվությունում նյութերի արտասովոր ծախսերը (դտ 731 - կտ 211) ո՞ր տողում ենք ցույց տալիս և բաժին 8-ում 7, 8, 9, 10 սյուները ո՞ր դեպքում ենք ցույց տալիս և ո՞ր դեպքում՝ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Մարտ ամսին դուրս գրված հաշիվ վավերագիրը դեռևս ստորագրված չէ

Անահիտ. Մարտ ամսին դուրս գրված հաշիվ վավերագիրը, որը դեռևս ստորագրված չէ, 1-ին եռամսյակում շրջ. հարկի հաշվետվությունում պե՞տք է ցույց տալ, թե՞ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է զրոյական հաշվետվություն ներկայացնել

Լուսինե. Բարև ձեզ: Մի հարց ունեմ. եթե սնունդի խանութը բացվել է սեպտեմբերից, բայց դեռ ՀԴՄ չունի, շրջանառության հաշվետվությունը 0-ներով պետք է ուղարկել։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը

Արփեն. Ողջույն: ԱՁ-ս կասեցրել եմ 2019թ․ դեկտեմբերի 10-ին։ Ինձ հասանելիք գումարը դեռ չեմ հանել։ Խնդրում եմ, ասեք՝ այդ գումարը հանելուց առաջացող շահաբաժնի հարկը հաշվետվության ո՞ր ձևի մեջ պետք է լրացնեմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Հասմիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ մեկ հարցում. ունեմ ԱՁ, հանդիսանում եմ միկրոձեռնարկատեր, ուղարկել եմ 257 ձևը։ Ասացեք, խնդրեմ, մինչև տարեվերջ այլ հաշվետվություն ուղարկելու պարտավորություն ունե՞մ։ Նշեմ նաև, որ վարձու աշխատող չունեմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն հանդիսանում է «Թել-Սել»-ի գործակալ

Նարինե. Բարև ձեզ: Ա/Ձ-ն հանդիսանում է «Թել-Սել»-ի գործակալ: Տվյալ դեպքում հարկային հաշվետվության մեջ ի՞նչ դասակարգիչ պետք է գրվի։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պե՞տք է արդյոք ներկայացնել շահութահարկի հաշվետվություն

Լուս. Բարև ձեզ: ՏՏ ոլորտում ԱԱՀ-ով աշխատող հավաստագրված կազմակերպությունը տարեկան շահութահարկի հաշվետվություն պե՞տք է ներկայացնի, թե՞ ոչ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական փաստաթղթերի ներկայացումը էլեկտրոնային եղանակով

Վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացնել և Ձեր գործունեության վայրի ՀՀ ՎԿ տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկել հետևյալ ձևը՝ Ձև 4: Յուրաքանչյուր լրացված դիմում պետք է ստորագրվի էլեկտրոնային ստորագրությամբ (նույնականացման քարտի օգտնությամբ) և ուղարկվի Ձեր գործունեության վայրի ՀՀ ՎԿ համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով: Յուրաքանչյուր ռեսպոնդենտի համար դիմումը պետք է ուղարկվի առանձին էլեկտրոնային նամակով: Էլեկտրոնային նամակի «թեմա» (sսbject/тема) տողում անհրաժեշտ է նշել «Ձև 4» անվանումը: «Ձև 4»-ի ներկայացումից հետո կարող եք անցնել վիճակագրական փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացմանը: Ձեր գործունեության տեսակին համապատասխան փաստաթղթեը ներբեռնեք «Վիճակագրական փաստաթղթերի ձևեր» բաժնից: Յուրաքանչյուր լրացված վիճակագրական փաստաթուղթ պետք է ստորագրվի էլեկտրոնային ստորագրությամբ (նույնականացման քարտի օգնությամբ) և ուղարկվի Ձեր գործունեության վայրի ՀՀ ՎԿ համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով: Յուրաքանչյուր վիճակագրական փաստաթուղթ ուղարկվում է առանձին էլեկտրոնային նամակով: էլեկտրոնային նամակի «թեմա» (sսbject/тема) տողում անհրաժեշտ է նշել կազմակերպության անվանումը (անհատ ձեռնակատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, վիճակագրական փաստաթղթի կրճատ անվանումը, պարբերականությունը և հաշվետու ժամանակաշրջանը (օրինակ՝ ԱԱԱ ՍՊԸ, XXXXXXXX, Ձև թիվ 1-արտ ամսական): Ձեր գործունեության տեսակին համապատասխան վիճակագրական փաստաթղթերի ցանկը կարող եք տեսնել՝ օգտվելով վիճակագրական փաստաթղթերի փնտրման համակարգից : Վիճակագրական փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են www.armstat.am պաշտոնական կայքէջում տեղադրված ձևաչափով (ֆորմատով): Ձևաչափի փոփոխություն կատարել չի թույլատրվում: Աղբյուր՝ Armstat.am
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Չի ներկայացվել տարեկան հաշվետվությունը

Սերգեյ. Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ, հաշվապահներ ջան։ 2019 թվին աշխատել եմ ընտանեկանով և մինչև 2020թ. փետրվարի 1-ը չեմ ուղարկել տարեկան հաշվետվությունը, այդ իսկ պատճառով վարչական ծանուցագիր եմ ստացել․․․ Նման իրավիճակում չեմ հայտնվել, կցանկանայի խորհուրդ ստանայի, թե ինչպես ճիշտ վարվեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվություն լրացնելու հետ կապված

Լիլիթ. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: ՀՈԱԿ-ի համար 240 ձևը լրացնելիս ո՞ր կետերին ուշադրություն դարձնեմ: Լրացնում եմ առաջին անգամ: Կամ էլ գուցե որևէ տեղ նշվա՞ծ է լրացնելու ձևը: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձը կարող է հաշվետվություն հանձնել իր ԱՁ-ի ՀՎՀՀ-ով

Թեհմինա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք․ եթե ֆիզիկական անձը 2019թ․ 1 մեքենա է նվիրատվել, 1 մեքենա էլ վաճառել է, ունի ՀՎՀՀ որպես ԱՁ, և ունի լիազոր և օգտվողի իրավասություն, նորից որպես ԱՁ, որով հանձնում է ԱՁ-ի հաշվետվություններ, հարցս հետևյալն է՝ կարող է ձև 163 հանձնել նույն օգտվողի իրավասությունով: Եթե այո, ապա լրացման ձևը կասեք։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ

Ֆելիքս. Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ-ն վնասով է աշխատում, շահութահարկի հաշվետվության մեջ, որը պետք է հանձնվի մինչև ապրիլի 20-ը, պարտադի՞ր է հաշվեկշիռը լրացնելը: