Tag: նպաստ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք երեխայի խնամքի նպաստը կկրկնապատկվի

Աշխեն․ Բարև ձեզ։ Հարցս այսպիսին է․ ես գտնվում եմ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, և ամսական ստանում եմ 18 000 դրամ նպաստ։ Հուլիսի 1-ից գիտեմ, որ օրենքում փոփոխություն է կատարվելու և 18 000 դրամը դառնում է 26 500 դրամ։ Ես ապրում է գյուղական բնակավայրում, արդյո՞ք այն կկրկնապատկվի և արդեն ամեն ամիս կստանամ 53 000 դրամ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզ. արձակուրդի երկարաձգում

Qristine. Ես գտնվում եմ դեկրետում` մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Հիմա անցել է կեսը, ես հղի եմ կրկին 7 ամսական: Հիմա ինձ ֆիզ.-ից ֆիզ. կտան թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչքա՞ն կկազմի արձակուրդայինը

Մարիամ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք, եթե ես աշխատում եմ դպրոցում և 2019թ.-ի օգոստոսի 24-ից մինչև մայիսի 31-ը գտնվել եմ ֆիզ. աձակուրդում, հունիսի 1-ից աշխատանքի մեջ եմ: Արձակուրդային կստանա՞մ և ի՞նչքան` ամսական 65 000 աշխատավարձի դեպքում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ լինելու փաստը կխանգարի մայրության նպաստ ստանալուն

Հերմինե․ Բարև ձեզ։ Ես և իմ ընտանիքս ապրում ենք Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում փաստացի, իսկ գրանցումով՝ Ոսկևան։ Նոյեմբերյան ապրում ենք սկեսուրիս տանը իր հետ մեր ընտանիքը կազմված է երեք չափահաս մարդուց և մեկ անչափահաս փոքրիկից, որը պետք է ծնվի հոկտեմբեր ամսին։ Ես երկու օր է աշխատում եմ խանութում, որի գործատուն ինձ գրանցել է որպես ԱՁ, արդյո՞ք կխանգարի այդ փաստը, որ փոքրիկը ստանա իր հասանելիք մայրության նպաստը, ինչպես նաև մեր գրանցումը և փաստացի ապրելու վայրը կապ ունի թղթաբանության հետ, որ չեղյալ համարվի փոքրիկի հասանելիքներն ստանալուն։ Ասեմ նաև, որ փոքրիկի ծնվելուց հետո միայն հայրություն են ճանաչելու, այսինքն միայնակ մայր կարգավիճակում է լինելու։ Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար։ Խնդրում եմ որքան հնարավոր է շուտ պատասխանեք, քանի որ ես կարող եմ հրաժարվել ԱՁ լինելուց։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ գնալու դեպքում

Աննա. Բարև ձեզ: Դեկրետից դեկրետ գնալու դեպքում դեկրետային գումար տալի՞ս են։ Իմ դեկրետը լրանում է սեպտեմբերի վերջին, իսկ այդ ժամանակ իմ հղիությունը կլինի 5 ամսական։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակություն և արձակուրդ

Դիցուք՝ աշխատողը արձակուրդի դիմում է ներկայացնում հաշվետու ամսվա 10-ին տվյալ ամսվա 15-ից 25-ի համար և նույն ամսվա 13-ից 24-ը գտնվում է անաշխատունակության մեջ։ Արդյո՞ք տվյալ դեպքում խախտում է տեղի ունենում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ընտանիքը կստանա նպաստ

Արմինե. Կներեք, մեկ հարց ունեմ. ես ամուսնացած եմ, ունեմ 1 բալիկ, գտնվում եմ հղիությանս 7-րդ ամսում, ամուսնուս հետ բնակվում եմ սկեսուրիս գնած բնակարանում, բնակարանը գտնվում է լավ վիճակում, սակայն ես չեմ աշխատում, ամուսինս էլ աշխատում է սեզոնային, շինարարությամբ է զբաղվում: Կցանկանայի իմանալ՝ բալիկիս ծնվելուց հետո մեզ հասնու՞մ է ընտանեկան կամ սոցիալական նպաստ, գիտեմ, որ կայքում հնարավոր է նման մասնագետներ չլինեն ու չպատասխանեն, քանի որ այն հաշվապահական հարցեր են հիմնականում, բայց կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստների հաշվարկման ժամանակ արդյո՞ք հաշվի են առնվում բոլոր ամիսները

Անուշ. Բարև ձեզ: Նպաստների հաշվարկման ժամանակ հաշվի՞ են առնվում բոլոր ամիսները (անկախ նրանից՝ այդ ամսին աշխատողը եղել է արձակուրդում, թե ոչ), և արձակուրդայինի ստացած գումարը գումարվու՞մ է ԱՎՈՒՄ-ին։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՁ մայրության նպաստի հաշվարկ

Իննա․ Բարև ձեզ։ Իմ ԱՁ-ն գործել է 2019թ. ապրիլից - 2020թ. հունվարի 31-ը։ 12.05.2020թ.-ից ֆիզ. արձակուրդի մեջ եմ։ Ինչպե՞ս եմ հաշվելու մայրության նպաստը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է վճարվում մայրության նպաստ պայմանագրային զինծառայողին

Տան. Բարև: Ես պայմանագրային զինծառայող եմ: Ստանում եմ 165 000 դրամ: Կասե՞ք՝ որ ամսից կարող եմ գնալ ֆիզ. արձակուրդ, և ինչքա՞ն գումար է տրամադրվում ամսական և ինչքա՞ն ժամանակով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կա մայրության նպաստի առավելագույն շեմ

Լուսինե. Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ՝ ֆիզ. արձակուրդի գումարը հաշվելիս որևէ սահմանափակում կա՞ որպես վերևի շեմ: Արդյո՞ք բարձր աշխատավարձ ստացողները ինչ-որ կերպ տուժվում են արդյունքում: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվետվությունը լրացնելու հետ կապված

Հայկ. Բարև ձեզ: Կխնդրեմ՝ օգնեք. ՍՊԸ աշխատակիցը 2020թ. մայիսի 19-ից գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Աշխատակցի համար մայիս ամսին հաշվարկել եմ աշխատավարձ՝ 54 398 դրամ և նպաստի գումար՝ 210 173 դրամ: Ընկերության մայիս ամսվա եկամտային հարկը ընդամենը կազմում է 93 708 դրամ: Հարցս հետևյալն է. Եկամտային հարկի հաշվարկում այս աշխատակցի համար ո՞ր տողերը պետք է լրացնեմ: 1.11 տողը լրացնում եմ, նաև Նպաստների և հետպահման դասակարգման կոդը, Նպաստի գումար կամ հետպահվող գումար բաժինը, սակայն չի ընդունում՝ նշելով, որ կան սխալներ: Եվ ցանկանում եմ նաև իմանալ՝ հնարավո՞ր է նպաստի գումարից 93 708 դրամը հատուցվի բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացած 116 465 դրամը՝ գործատուի հաշվին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատակիցը կապված համավարակի հետ ինքնամեկուսացել է

Սյուզաննա․ Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատակիցը կապված համավարակի հետ ինքնամեկուսացել է, սակայն բժիշկից որևէ թուղթ, ցուցում կամ անաշխատունակության թերթիկ չի ներկայացրել, արդյո՞ք վճարվելու է 14 օրը և ի՞նչ կարգով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե անաշխատունակության թերթիկը երկարացվում է

Լիաննա․ Բարև ձեզ: Ուզում եմ հստակեցնել՝ եթե անաշխատունակության թերթիկը շարունակվում է, որպես միջին վերցվում է նախորդ թերթիկի համար հաշվարկված միջի՞նը, թե՞ այդ թերթիկով տրված գումարը հաշվարկի մեջ վերցվում է, թե՞ ոչ, և շարունակվող թերթիկը նու՞յնպես պետք է առաջին օրը չվճարել, 5 օրը գործատուի հաշվին, իսկ մնացածը՝ բյուջեի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդ մեկնող աշխատողը ցանկանում է աշխատել ևս մեկ ամիս

Հասմիկ․ Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ ՀՀ ԱՕ համապատասխան հոդվածը, որի հիման վրա գործատուն կարողանա վարձատրել, եթե ես հղիության և ծննդաբերության նպատակային արձակուրդի տեղեկանք ունեմ, սակայն ցանկություն ունեմ աշխատել ևս մեկ ամիս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ և վճարվել է

Լիաննա․ Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ և վճարվել է, հաջորդ ամիս չի ներկայացել աշխատանքի և նույնպես ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, ապա այս դեպքում․ 1. մեկ օրը պետք է վճարել, 2. բոլորը վճարելու եմ բյուջեի հաշվին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Արմինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ 21.04.20-02.05.20 ժամանակահատվածի համար։ Աշխատում է շաբաթական 6 օր, 90 000 կեղտոտ աշխատավարձով: Հաշվարկվել է նրա համար 20 328 դրամ անաշխատունակության նպաստ: Հարցս հետևյալն է՝ որքա՞ն աշխատավարձ պիտի վճարվի նրան ապրիլ և մայիս ամիսների համար, և եթե կարելի է, հաշվարկի կարգը ասեք: Ու էլի մի հարց. ե՞րբ պիտի վճարվի նրան այդ նպաստը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ սկզբունքով են հաշվարկում նպաստը

Մարիամ. Բարև ձեզ։ Մի հարց ունեմ. եթե աշխատողը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և կրկին ֆիզ. է գնում, այդ դեպքում ի՞նչ սկզբունքով ենք հաշվարկում նպաստը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկի դեպքում

Վիկա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել. պետք է մայրության նպաստի հաշվարկ կատարեմ: Տնօրենը հուլիսի 14-ից մինչև օգոստոսի 19-ը գտնվել է արձակուրդում: Միջին աշխատավարձը հաշվելիս հաշվի առնվու՞մ է կիսատ ամիսներին ստացած աշխատավարձը: