Tag: ոչ ռեզիդենտ
ՌԴ քաղաքացու աշխատավարձի պահումներ
Թամարա․
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ եթե աշխատակիցը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, համարվում է ՌԴ քաղաքացի և ունի ՀՀ-ում կեցության քարտ: Հայտում փոփոխություններ կատարելուց հետո ի՞նչ հարկեր են պահվում, և սոց․ վճար պահվում է, թե ոչ։ Նա հարկվում է որպես ոչ ռեզիդենտ, թե՞ ոչ, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում նրա համար: Շնորհակալություն։
Տնօրենը ՌԴ քաղաքացի է
Նարեկ․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ի տնօրենը, ով միաժամանակ համարվում է 100% բաժնետեր, ՀՀ-ի քաղաքացիություն չունի, ՌԴ-ի քաղաքացի է, բայց բնակվում է Հայաստանում։ Այս դեպքում հարկային հաշվետվությունների հետ կապված ինչ որ առանձնահատկություն կա՞։
Ոչ ռեզիդենտ կազմակերպություն
Նարեկ.
Բարև Ձեզ: Հարկային օրենսգրքում կա Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպություն հասկացությունը։ Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ-ում մշտական հաստատություն չունի` ինչպե՞ս կարող եմ իմանալ ՀՀ-ում հաշվառված է, թե՞ ոչ:
Աշխատակիցն ունի Իրանի անձնագիր
Անյա.
Բարև ձեզ: Աշխատակցին պետք է գրանցել, բայց Իրանի անձնագիր ունի։ Հայկական անձնագրի ժամկետը 2 տարի է լրացել է, բայց ունի սոցիալական քարտ։ Կարո՞ղ եմ իրանական անձնագրով գրանցել:
Ծառայության մատուցման վայր
Անի.
Բարև ձեզ։ ՀՀ-ում գտնվող ռեզիդենդ կազմակերությունը մատուցում է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որը գտնվում է ՌԴ-ում, ստենդերի պատրաստման աշխատանքներ։ Արդյո՞ք ՀՀ-ն է համարվում ծառայությունների մատուցման վայր, եթե ապրանքները առաքվելու են ՀՀ-ում գտնվող տարածք և այնտեղ տեղադրվեն:
Մեքենայի առքուվաճառք
Լևոն.
Բարև Ձեզ: Մեքենայի առքուվաճառքի համար գույքահարկի զրոյականը ներակայացնելուց վճարվում է մինչև վաճառքի գործարքի կատարման ամիսը ներառյա՞լ, թե՞ ամբողջ տարվա համար։ Վաճառքը կկայանա այս հունվարին։ Եվս մեկ հարց. եթե մեքենայի գնորդը ՌԴ քաղաքացի է և լիազորել է ՀՀ քաղաքացուն գնելու ավտոմեքենան, ապա այդ դեպքում առքուվաճառքի պայմանագիրը նոտարական վավերացման կարիք ունի՞։ Կանխավ շնորհակալություն։
Հարկային դաշտի ընտրություն
Ջեմմա.
Բարև Ձեզ։
Հարգելի հաշվապահներ,
ԱՁ եմ պատրաստվում բացել և աշխատել Wildberries-ի հետ։ ԱՁ-ն ունենալու է տարածք, որտեղ Wildberries-ը ուղարկելու է հաճախորդի պատվերները։ ԱՁ-ն կապ չի ունենալու հաճախորդի Wildberries-ին վճարվող գումարի հետ, միայն ամեն վաճառքից ստանալու է որոշակի տոկոսային գումար, որը ավտոմատ կերպով փոխանցվելու է ԱՁ-ի հաշվեհամարին։ Այսպիսով իմ եկամուտը ձևավորվելու է այդ տոկոսային գումարից։ Խնդրում եմ ինձ հուշել և ուղղորդել՝ ի՞նչ հարկման դաշտում եմ աշխատելու, ինչպե՞ս պետք է հաշիվ դուրս գրեմ Wildberries-ին (իրենից ստացած եկամուտը ցույց տաալու համար), որը հանդիսանում է ոչ հայաստանյան կազմակերպություն։
Վարձակալություն ոչ ռեզիդենտ ֆիզ. անձից
Լիաննա.
Հարգելի հաշվապահներ, եթե վարձակալելու ենք գրասենյակային տարածք, և տարածքի սեփականատերը ոչ ռեզիդենտ ֆիզ. անձ է, որն ուղարկել է լիազորագիր: Հիմա վարձակալական պայմանագիր կազմելիս, լիազորվող անձի տվյալնե՞րը պետք է լրացնել պայմանագրում, թե՞ սեփականատիրոջ տվյալներըը։
Շնորհակալ եմ նախապես:
Արտարժույքի փոխարժեքի վերաբերյալ
Անի․
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, արտարժույթի կուրսը ո՞ր օրով հաշվի առնենք՝ փաստաթղթի դուրս գրմա՞ն, թե՞ ծառայության մատուցման։
ՏՏ ոլորտ
Սոնա.
2020թ-ից կազմակերպությունը ձեռք է բերել հավաստագիր` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու և համապատասխան աջակցություններից օգտվելու համար: 2021թ-ի դեկտեմբեր ամսին կնքելու է պահմանագիր օտարերկրյա ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ՝ ՏՏ ոլորտի ծառայություն մատուցելու նպատակով: Այսինքն` կատարվելու է ծառայության արտահանում:
1.Կազմակերպությունը ընդհանուր հարկման դաշտում հարկվելու՞ է ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով:
2.Կազմակերպությունը 2021թ-ի համար ազատվա՞ծ է շահութահարկից՝ ելնելով ՀՕ Շահութահարկի մասին օրենքի 8-րդ հոդվածից:
Կանխավճարի արտացոլում հաշվետվության մեջ
Հրանուշ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի էսպիսի հարց. եթե ոչ ռեզիդենտ ֆիզ. անձին կանխավճարային հաշվով գումար է փոխանցվել` հոկտեմբեր ամսում՝ ծառայությունների մատուցման նպատակով, ապա տվյալ դեպքում այն ներառվու՞մ է հոկտեմբեր ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ: Եթե այո, ապա ո՞ր դրույքաչափով կհարկվի։
Օտարերկրյա քաղաքացու գրանցում
Սյուզի.
Բարև ձեզ: Օտարերկրյա քաղաքացուն գրանցելիս գրվում է, որ տվյալներում սխալ կա. “Ստուգման ժամանակ տեղի է ունեցել սխալ”: Գրանցում եմ կացության քարտի հիման վրա, ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ։
Ինքնահաշիվ կանխավճարների դիմաց
Հրանուշ.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ոչ ռեզիդենտների կողմից դուրս գրված կանխավճարային հաշիվների հիման վրա դուրս գրվու՞մ է ինքնահաշիվ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել, օրենքի ո՞ր հոդվածով է այն կարգավորվում։ Կանխավ շնորհակալ եմ։
Հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր
Անահիտ.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ ֆիզ. անձին, ապա հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր է դուրս գրելու: Եվ արդյո՞ք լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան եկամտային հարկի կամ շահութահարկի գծով: Արդյո՞ք ԱԱՀ-ն /եթե հարկային հաշիվ է դուրս գրվում/ հաշվանցման ենթակա է:
Օտարերկրացի աշխատող
Սյուզի.
Օտարերկրյա՝ վրաստանի քաղաքացուն, աշխատանքի ընդունելու համար ի՞նչ է պետք:
Մեքենայի նվիրատվություն
Ռոմա.
Օտար երկրի քաղաքացին ՀՀ-ում կարո՞ղ է իր սեփական ավտոմեքենան նվիրել ՀՀ քաղաքացուն (օր.՝ ընկերոջը) և ի՞նչ ընթացակարգով: Եվ այն ենթակա՞ է մաքսազերծման:
Վարձակալություն ոչ ռեզիդենտ ֆիզ. անձից
Լիաննա.
Բարև, սիրելի հաշվապահներ: Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ն վարձակալելու է գրասենյակային տարածք ֆիզ. անձից, ով այժմ ռուսաստանում է, և չունի հայկական անձնագիր։ Ինչպե՞ս պետք է վարվել վարձակալական պայմանագրի հետ (լիազորագրո՞վ)։
Ներդրում օտարերկրյա քաղաքացու կողմից
Հասմիկ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք, եթե ՍՊԸ-ում օտարերկրյա քաղաքացու կողմից (հիմնադիր չի հանդիսանում) ներդրում է կատարվելու, դա որպես եկամուտ ճանաչվու՞մ է և հարկու՞մ է արդյոք, եթե այո, ապա ի՞նչ հարկատեսակով և ի՞նչ դրույքաչափով: Խնդրում եմ օրենքի հղում նշեք: Շնորհակություն:
Օտարերկրացուն աշխատանքի ընդունելիս
Արփի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Գրասենակային աշխատանքի եմ ուզում ընդունել օտարերկրյա քաղաքացու (Վրաստան), եթե քաղաքացին ունենա կացության և սոց․ քարտ, ապա աշխատանքի թույլտվությունը պարտադի՞ր պահանջ է։ Ճի՞շտ եմ հասկանում՝ քաղաքացու համար աշխատանքի թույլտվության փաստաթղթերով զբաղվում է գործատուն, այլ ոչ թե անձամբ ինքը։
Հիմնադրի կողմից բանկային հաշվեհամարին կատարված փոխանցում
Արուսիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՏՏ ոլորտի կազմակերպությունը ծառայություն է մատուցել արտասահմանյան գործընկերոջը՝ կայքի միջոցով։ Կայքում հնարավոր չէ նշել կազմակերպության բանկային տվյալները, նշել են հիմնադիրներից մեկի հաշվեհամարը։
Հիմնադիրը պետք է գումարը փոխանցի կազմակերպության բանկային հաշվեհամարին, նպատակ դաշտում գրելով, դուրս գրված ծառայության հաշիվ վավերագրի համարը։
Այս կերպով ճի՞շտ է կազմակերպվում հաշվապահական հաշվառման գործընթացը։
Շնորհակալություն:
Օտարերկրյա աշխատողների գրանցման համար
Թագուհի.
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Օտարերկրյա աշխատողների գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր և վճարումներ են անհրաժեշտ:
Նվազեցում շրջանառության հարկից
Աննա.
ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը աշխատուժի միջնորդումն է՝ մասնավորապես ՀՀ աշխատուժի «վարձակալությունը» օտարերկրյա կազմակերպություններին։ Աշխատում ենք շրջհարկի դաշտում։ Հարցը հետևյալն է. արդյո՞ք կարող ենք նվազեցնել որպես ծախս ՀՀ աշխատողի աշխատավարձը, քանի որ դա փաստացի ՍՊԸ-ի մատուցած ծառայությունը չէ, այլ ծախս:
Արցախում հաշվառված աշխատակիցներին աջակցություն
Անուշ.
Բարև Ձեզ: Արցախում հաշվառված աշխատակիցների աջակցության մասով ի՞նչ պետք է անի գործատուն, հղում կա՞ իրավական ակտի, Gov.am-ում չգտա։
Ոչ ռեզիդենտը որպես աշխատող
Յանա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Ուզում եմ ընդունել աշխատանքի Ռուսաստանի Դաշնության կենսաչափական անձնագիր ունեցող անձի։ Գրանցում չունի՝ ոչ Ռուսաստանում, ոչ էլ Հայաստանում։ Կացության քարտ չունի, ունի ՀՀ սոցիալական քարտ։ Ես կարո՞ղ եմ կնքել աշխատանքային պայմանագիր, թե՞ պետք է կնքվի քաղիրավական պայմանագիր։ Կանխավ շնորհակալություն:
209 ձև հաշվետվություն
Սյուզի.
Բարև ձեզ։ Կասեք խնդրեմ՝ 209 հաշվետվությունը` հաշվարկ ոչ ռեզիդենտին վճ. շահութահարկի գումարի մասին, ո՞ր դեպքում, և ո՞ր հարկման ռեժիմում աշխատող կազմակերպություններն են հանձնում այս հաշվետվությունը։
Հաշվարկ ոչ ռեզիդենտին վճարված գումարի մասին
Սյուզի․
Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ 209 հաշվետվությունը` հաշվարկ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին, ո՞ր դեպքում և ո՞ր հարկման ռեժիմում աշխատող կազմակերպություններն են հանձնում այս հաշվետվությունը։
Ծրագրավորողի հարկեր
Մարալ․
Բարև Ձեզ,
Ես ծրագրավորող եմ և պետք է դառնամ անհատ ձեռներեց, որպեսզի կարողանամ աշխատել Հայաստանից դուրս գտնվող ընկերությունում (գտնվելով Հայաստանում): Որտե՞ղ կարող եմ ծանոթանալ հարկերի (այն գումարի, պայմանների, երբ) մասին տեղեկություններին, որոնք ես պետք է վճարեմ որպես անհատ ձեռնարկատեր:
Կանխավ շնորհակալություն։
Ընկերությունը չի վճարվել շահաբաժին
Հասմիկ.
Հարգելի կոլեգաներ,
Ընկերությունը 2018թ. չի հայտարարաել, չի վճարվել շահաբաժին: 2019թ. աշխատել է վնասով: 2020թ. աշխատել է շահույթով: Կարո՞ղ է 2021թ. մի ժողովի որոշմամբ հայտարարել շահաբաժին 2018թ. և 2020թ. համար: Վճարել 2021թ. հունվար, փետրվար, մարտ ամսվա ընթացքում: Քանի որ հիմնադիրը ոչ ռեզիդենտ է, 2018թ. շահաբաժինը հարկվու՞մ է 2018թ. հարկային օրենքով 10%, թե՞ շահաբաժինը վճարման ժամանակ գործում է դրամարկղային մեթոդը, այսինքն՝ ամբողջ վճարման ժամանակ գործում է 2020թ. օրենքով նախատեսված 5%:
Կանխավ շնորհակալություն:


