Tag: ՍՊԸ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյոք հնարավո՞ր է ձեռքբերումները ծախս համարել և նվազեցնել շահույթը հաշվարկելիս

Hayk. Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ունի ՀԴՄ կտրոններով ձեռքբերումներ, որոնց վրա սակայն չի նշված գնորդի ՀՎՀՀ-ն, արդյո՞ք կարող են այդ ձեռքբերումները ծախս համարվել և նվազեցվել շահույթը հաշվարկելիս: Շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կանոնադրական կապիտալի վճարում հիմանդրի կողմից

Արամ. Բարև Ձեզ: Հիմանդիրը ՍՊԸ-ն բացելիս ներդրել է 10 000 դրամ կանոնադրական կապիտալ: Արդյո՞ք դրա մասով պարտավոր եմ դրամարկղի մուտքի օրդեր պատրաստել և գրանցել դրամարկղի գրքում: Ձևակերպումը կլինի՞ դտ. 2511 կտ. 3111:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետում գտնվող աշխատակցի աշխատանքային պայմանագրի խզման հետ կապված

Լիլի. ՍՊԸ-ի գործունեության դադարեցումը և դեկրետում գտնվող և 1 տարեկան բալիկին խնամող աշխատակցի հետ կարո՞ղ են խզել աշխատանքային պայմանագիրը՝ նշելով ծանուցման մեջ հաստիքների կրճատման խնդիրը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի գործունեության ժամանակավոր դադարեցման հետ կապված

Գոռ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ունեմ 2015 թվականին գրանցված ՍՊԸ, որը գրանցման պահից մինչ օրս ոչ մի տեսակի գործունեություն չի իրականացրել: Հանգամանքների բերումով տվյալ ՍՊԸ-ի աշխատանքի անհրաժեշտությունը վերացել է գրանցման հաջորդ օրից: Ներկա պահին ցանկանում եմ տվյալ ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցնել, իսկ հետագայում ընդհանրապես լուծարել: Հարկ վճարողների համակարգում այս պահին ՍՊԸ-ի կարգավիճակը ներկայացված է որպես "Նոր գրանցված": Հարկային տեսչության գրասենյակում ինձ ասացին, որ գործունեության դադարեցման համար նախ պետք է պատրաստել և էլեկտրոնային տարբերակով ուղարկել գրանցման օրից մինչ այս պահը բոլոր այսպես կոչված "զրոյական" հաշվետվությունները, 15-ից մինչ 18 թվականը եռամսյակային և 18-ից մինչ օրս ամենամսյա կտրվածքով, հետո պետք է տնօրենին ազատել պաշտոնից և դրանից հետո ուղարկել դիմում՝ գործունեության դադարեցման վերաբերյալ /եթե չեմ սխալվում Ձև 207/: Հարցս հետևյալն է՝ ո՞վ կարող է ինձ օգնել այս հարցում, իհարկե համապատասխան վարձատրության դիմաց, և մոտավոր ինչքա՞ն ժամանակ կտևի այդ գործընթացը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պե՞տք է լրացնել առհաշիվի հաշվետվություն

Hayk. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասեք խնդրեմ, եթե ՍՊԸ-ն տնօրենին առհաշիվ գումար է տալիս, բայց ոչ թե կանխիկ, այլ ընկերությանը պատկանող բանկային քարտից` տնօրենի կողմից կանխիկացնելու տարբերակով, ապա այդ գումարների ծախսման կամ չծախսման համար պե՞տք է լրացնել առհաշիվի հաշվետվություն: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արվեստի դպրոցը մասնաճյուղեր է ուզում բացել գյուղերում

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկով գործող ՍՊԸ է, որի գործունեությունը արվեստն է և մշակույթը: Գործում է մարզում: Այդ նույն ՍՊԸ-ն մասնաճյուղեր է ուզում բացել գյուղերում՝ արվեստի դպրոցներ: Հիմա կասեք ինչպե՞ս կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե այդ ՍՊԸ-ն շրջհարկով է, ի՞նչ խորհուրդ կտաք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արվեստի դպրոցը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Գայանե. Բարև Ձեզ: Արվեստի դպրոցը ՍՊԸ է, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրությամբ գործել: 2-րդ հարցս. երեխաների վարձավճարները առանց մուտք անել ՍՊԸ-ի հաշվին, կարո՞ղ ենք կանխիկով ասենք գույք գնել՝ ՀԴՄ-ի վրա նշելով ՀՎՀՀ-ն: Առհասարակ ինչպե՞ս կարող ենք գումար կանխիկացնել: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը լուսանկարչական և տեսանյութերի պատրաստման ծառայություններ է մատուցում

Մերի. Բարև ձեզ: Ես լուսանկարչական և տեսանյութերի պատրաստման ծառայություններ եմ մատուցում: Ցանկանում եմ որպես ԱՁ գրանցվել: Ուզում էի իմանալ՝ ինչ վճարներ պետք է անեմ և որքան հարկ պետք է վճարեմ: Այդ ոլորտը համարվու՞մ է միկրոձեռնարկատիրություն: Եվս մեկ հարց. ցանկանում էի իմանալ՝ տուրիստական ընկերության՝ ԱՊԸ-ի գնման գործընթացը ինչպես է ընթանում: Ընկերուհիս ուզում է տուրիստական ընկերությունը գնել և անվանափոխել տնօրենի պաշտոնը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է հասույթից նվազեցնել գնման ակտերով հիմնավորված ծախսերը

Hayk. Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է շահաբաժին վճարել ընկերության միակ մասնակցին: Շահույթ հաշվելիս համախառն հասույթից պետք է հանել ծախսերը: Հարցս հետևյալն է. օրենքով իրավունք ունե՞նք հասույթից նվազեցնել գնման ակտերով հիմնավորված ծախսերը, քանի որ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ազատված է եկամտային հարկ վճարելու պարտավորությունից: Եթե կարելի է ասեք, ո՞ր հոդվածը նայեմ: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտում ՍՊԸ բացելու համար

Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ՍՊԸ, որը իր գործունեությունը ծավալելու է ՏՏ ոլորտում։ Հարցեր. 1/ Արժե՞ արդյոք հենց այս տեսակը ընտրել: 2/ Ի՞նչ վճարներ են պետք կատարել բացելուց: 3/ Ի՞նչ պարտադիր վճարներ կան ՍՊԸ-ն բացելուց հետո, երբ դեռևս աշխատակիցներ չկան: 4/ Ի՞նչ ժամկետներում է տեղի ունենում ամբողջ գործընթացը: 5/ Նվազագույն ծախսերը ամսական ինչքա՞ն են այդ բացված ՍՊԸ-ն "սպսարկելու" համար /հարկեր, տուրքեր/: 6/ Ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացվեն ամեն ամիս, կամ որտե՞ղ կարող եմ գտնել ցանկը: 7/ ՏՏ ոլորտի համար ի՞նչ արտոնություններ են նախատեսված այս պահին:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որո՞նք են շահութահարկից նվազեցվող ծախսերը

Armin. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք թվարկել շահութահարկից նվազեցվող ծախսերը /ընկերությունը ապրանքներ ներմուծող ՍՊԸ է/, և դրանք ի՞նչ կապ ունեն ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հետ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ինքնարժեքի մեջ ներառվել է ԱԱՀ-ի գումարը

Armin. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել, եթե ՍՊԸ-ն ԱԱՀ-ով աշխատող է, և ինքնարժեքի մեջ ներառել է ԱԱՀ-ն, ինչպե՞ս կարող եմ ապացուցել, որ սխալ է, խնդրում են պատասխանել իրավական ակտերով:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պայմանագիրը պետք է նոտարով հաստատվի

Նելլի. Բարև Ձեզ: Ցանկանում էի իամանլ, եթե ՍՊԸ-ն զբաղվելու է դասընթացներով և վաճառքով /արտադրություն, միկրո/, պայմանագրերը պարտադիր պետք է նոտարով հաստատվե՞ն, թե միայն կնիքը բավական կլինի: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում ՍՊԸ-ի միակ մասնակցի անձնագրային տվյալների փոփոխության պետական գրանցումը

Մանե. Կարո՞ղ եք հստակ նշել՝ ՍՊԸ-ի միակ մասնակցի անձնագրային տվյալների փոփոխության պետական գրանցումն ինչպե՞ս է կատարվում /նշեմ՝ կանոնադրությունը չի փոխվելու/: Խնդրում եմ օրենքի հոդվածը նշել։ E-register-ը հստակ պատասխան չի տալիս: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Zoya. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հաշվապահական ձևակերպումներ տալ: ՍՊԸ-ն օտարել է իրեն պատկանող հողատարածքը, և գնորդը գումարը փոխանցել է գանձապետական բաժամունք հ/հ 900415151068:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար

Nara. Սիրելի կոլեգաներ, կարո՞ղ եք նկարագրել կարճ այն քայլերի հաջորդականությունը, որը պետք է ձեռնարկել ՍՊԸ բացելուց և հարկայինում գրանցվելուց հետո, ինչպե՞ս նաև գործունեության լիցենզիաներ ստանալուց հետո: Ի նկատի ունեմ հարկային պարտավորությունները:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ի կողմից հիմնադրած ՍՊԸ-ից ստացված շահաբաժին

Խաչատուր․ Խնդրում եմ օգնեք ճշտել, եթե հասարակական կազմակերպությունը չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իր կողմից հիմնադրած ՍՊԸ-ից ստացված մասնահանումը արդյո՞ք կարող է համարվել հարկվող եկամուտ։