Tag: վերջնահաշվարկ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Ալլա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատողը աշխատել է երկու ամիս և ազատվել է աշխատանքից՝ վերջնահաշվարկ կատարվու՞մ է, թե՞ ոչ։ Նշեմ նաև ,որ պայմանագրով գործատուն ընդունել է երկու ամիս ժամկետով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի հետ կապված

Արմինե. Բարև ձեզ։ Մի հարց ունեմ. եթե հաշվապահը թոշակառու է և ազատվելու դիմում է գրել, նա իրեն վերջնահաշվարկ է հաշվել և արձակուրդային։ Սեպտեմբերի 1֊ից չի աշխատելու, բայց ասաց՝ այս սեպտեմբերի 1-ից մինչև օգոստոսի 2023 թիվ իրեն արձակուրդային է հաշվել։ Ասացեք խնդրեմ՝ արդյո՞ք կարելի է նման բան անել։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Ռուզաննա. Բարձ ձեզ։ Համաձայն աշխ.օրենսգրքի 130 հոդվածի՝ աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելիս վճարվում է աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ հաշվարկվում է վերջին 5 տարվա աշխատանքային տարիների ընթացքում աշխատողին կազմակերպության կողմից կուտակված պարտքը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Հայկ. Բարև Ձեզ: Եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի 04.12.2019թ, իսկ 19.05.2020թ գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, որից հետո էլ երեխայի խնամքի արձակուրդ: Հիմա դիմում է գրել աշխատանքից ազատման: Քանի՞ օրվա վերջնահաշվարկ ունի ստանալու: Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Լուսինե. Բարև Ձեզ։ Եթե հնարավո՞ր է՝ օգնեք հասկանամ. աշխատողը 02.05.2022-ից ընդունվել է աշխատանքի 93 300 դրամ աշխատավարձով, հուլիսի 21-29 ընկած ժամանակահատվածում ունի անաշխատունակության թերթիկ ու օգոստոսի 1-ին ազատման դիմում է գրել։ Խնդրում եմ օգնեք հասկանամ վճարման կարգը ու ինչպե՞ս պետք է կատարեմ հաշվարկը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Արմինե. Բարև Ձեզ։ Ինձ կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս է տրամադրվում վերջնահաշվարկ, եթե ես հանդիսանում եմ տվյալ կազմակերպության աշխատակից 2011թ.-ից՝ փաստացի գրանցված աշխատող։ Կխնդեմ օգնել ինձ այս հարցում՝ արդյո՞ք ինձ հասնում է վերջնահաշվարկ ասվածը, և եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվվում այն, ի դեպ ես տարիների ընթացքում հաստիքներ եմ փոխել։ Եվ ևս մեկ հարց. վերջնահաշվարկ կատարվու՞մ է սպասարկման ոլորտի աշխատակազմին, եթե օրենքով գրանցված աշխատող ենք և մասնակցում ենք և՛ թոշակային ֆոնդին, և՛ եկամտային հարկին։ Նախապես շնորակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անի. Բարև ձեզ: Կօգնե՞ք վերջնահաշվարկի հարցում: Աշխատակիցը բանակ է գնալու և ազատվում է աշխատանքից: Ընդունվել է 03.06.2022թ-ին, ազատվել է 18.07.2022թ.: Այդ աշխատած 1 ամսվա համար 1.67 օրն ինչքա՞ն հաշվել՝ 1, թե՞ 2:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Մխիթար. Բարև Ձեզ։ Ինձ առանց ծանուցման ցանկանում են աշխատանքից ազատել՝ կապված հաստիքի կրճատման հետ։ Ըստ Աշխատանքային Օրենսգրքի 129-րդի սահմանվում է արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, և 115-րդ հոդվածի 2-րդ մասով տուժանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով /2 ամիս առաջ պետք է ծանուցեին/։ Իմ ամսական աշխատավարձը հարկերով 370 000 դրամ էր, մաքուր՝ 270 0000, ունեմ նաև 103 չօգտագործված արձակուրդային օր։ Խնդրում եմ կասեք՝ իմ վերջնահաշվարկը ինչքա՞ն պետք է լինի: Աշխատում եմ հինգ օրյա գրաֆիկով։ Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Արսեն. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր` գործավարձային աշխատավարձով։ Ենթադրենք ընդունվել է մարտի 5-ին, ազատվել է 17 մայիսի։ Վճարվել է 50 000 մարտ, 400 000 ապրիլ, 60 000 մայիս։ Վերջնահաշվարկը կատարելիս պետք է արձակուրդային օրերի դիմաց վճարե՞լ (50 000+400 000+60 000)/3/21*(1.67/22*18+1.67+1.67/21*10), թե՞ վերցվում է միայն ապրիլի աշխատավարձը՝ 400 000/21*1,67։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի հետ կապված

Մարիամ. Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ վերջնահաշվարկը ո՞վ պետք է վճարի աշխատակցին՝ պետք է նվազեցվի եկամտային հարկից, թե՞ գործատուն պետք է վճարի իր միջոցներից։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստ

Շողեր. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել այս հարցին. գրեթե 5 ամիս աշխատելուց հետո գնացել եմ ֆիզ. արձակուրդ ու հիմա, երբ դեռ երեխայի խնամքի արձակուրդում եմ, կազմակերպությունը լուծարվում է: Վճարվու՞մ է արդյոք արձակման նպաստ, ի՞նչ չափով: Ու եթե ես սպասեմ մինչև երեխայի 1 տարեկանը լրանալը, ապա կողմերի համաձայնությամբ լուծենք պայմանագիրը, այդ դեպքում նույնպե՞ս կվճարվի արձակման նպաստ և կկատարվի վերջնահաշվարկ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատման դիմումի հետ կապված

Ռոբերտ. Բարև բոլորին: Արդյո՞ք կարող եմ ամենամյա արձակուրդի ընթացքում այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատման դիմում ներկայացնել, և ինչպե՞ս է վերջնահաշվարկ կատարվելու։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պահումներ վերջնահաշվարկից

Լիլիթ. Բարև Ձեզ։ Կներեք՝ վերջնահաշվարկից ԴԱՀԿ պահվու՞մ է: Եթե այո, ապա աշխատավարձ ու վերջնահաշվարկ միասին ենք փոխանցում, յուրաքանչյուրից առանձին-առանձին է պահվու՞մ ԴԱՀԿ, թե՞ երկուսը միասին վճարվող գումարից: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պարգևավճարի ներառում վերջնահաշվարկի մեջ

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ աշխատողին վերջնահաշվարկը կատարելու դեպքում, եթե նա ունեցել է պարգևավճար, այդ դեպքում այդ գումարը հաշվի է առնվու՞մ, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է կատարվի վերջնահշվարկը

Անյա. Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. վերջնահաշվարկը պարտադիր աշխատանքային պայմանագրի լուծման օրը պետք է կատարվի, թե՞ կողմերի համաձայնությամբ հնարավոր է օր որոշել, կամ գործատուն կոնկրետ սահմանված ժամկետ ունենա փոխանցելու համար։