
Լիազորի գրանցում
Գուրգեն.
Ինչպե՞ս գրանցվել որպես լիազոր, քայլերը կասե՞ք: "Էլեկտրոնային պայմանագրի կնքում" բաժնում ի՞նչ պայմանագիր պետք է ներբեռնեմ, ԱՁ եմ: Ընտրեք ֆայլը՝ ի՞նչ file և որտեղի՞ց ներբեռնեմ:
Taxservice.am որպես օգտվող մուտք չեմ կարող գործել, որպես լիազոր կարող եմ, կարո՞ղ եք օգնել:

Առցանց առևտուր անելու համար
Անի.
Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, զբաղվելու եմ օնլայն վաճառքով՝ տնտեսական ապրանքներ: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պայմաններով է լինելու, ունենալու է 2 աշխատակից: շնորհակալություն

Համակարգչային ծրագրերի թեստավորմամբ զբաղվելու համար
Անի.
Հարգելի հաշվապահներ,
անձը ցանկանում է զբաղվել համակարգչային ծրագրերի թեստավորմամբ։ Աշխատանքն իրականացնելու է արտասահմանյան կայքերի համար և վարձատրությունը ստանալու է ըստ կատարած աշխատանքնի։
Խնդրում եմ օգնել և պատասխանել հետևյալ հարցերին։
1. Անձը պե՞տք է գրանցվի որպես ԱՁ, թե՞ հարկ վճարող ֆիզիկական անձ։
2. Ֆիզիկական անձ գրանցվելու դեպքում, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել և ի՞նչ հաճախականությամբ։
3. Ֆիզիկական անձ գրանցվելու դեպքում, արդյո՞ք հաշվետվություններն առցանց վճարելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, ընթերցող սարք։

Առցանց Ա/Ձ գրանցելու համար
Հասմիկ.
Ողջույն: Խնդրում եմ տեղեկացնել` առցանց Ա/Ձ գրանցվելուց հետո, որտե՞ղ է նաև պետք ներկայացնել փաստաթղթեր, որպեսզի ամբողջական լինի գրանցումը։ Ա/Ձ-ն մատուցվելու է օնլայն դասընթացներ, աշխատակից չի ունենալու, շրջանառությունը մինչև 115 մլն։ Խնդրում եմ տեղեկացնել՝ հարկավո՞ր է արդյոք լիցենզիա, ի՞նչ հաշվետվություններ է պետք ներկայացնել, և դրանց հաճախականությունը, և ի՞նչ տուրքեր, հարկեր են սպասվում։ Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ դրամարկղ, ՀԴՄ, եթե անկանխիկ են կատարվելու գործարքները և ինչպե՞ս են դուրս գրվում հաշիվները /էկենգի միջոցով/։ Շնորհակալություն:

Հագուստի ներմուծում և վաճառք
Քրիստինա.
Ես պետք է զբաղվեմ հագուստի կամ զարդերի օնլայն վաճառքով (գնվելու են այլ երկրներից օնլայն և վաճառվեն Հայաստանում)։ Խնդրում եմ ասել՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Աշխատելու եմ միայն ես, այլ աշխատողներ գրանցված չեն լինելու։ Շնորհակալություն։

Ապրանքների ներմուծում և առցանց վաճառք
Տիգրան․
Ողջույն բոլորին։
Ցանկանում եմ գրանցվել որպես Ա/Զ, գործունեություն՝ օնլայն վաճառք (մանկական հագուստ, մանակական պարագաներ և նմանատիպ ապրաքներ)։ Աշխատելու եմ շրջ․ հարկով 5%: Տարեկան շրջանառությունը չի գերազանցելու 115 մլն դրամը։
- Պետք է վճարեմ․
- Սոց․ վճար 5 000 դրամ
- Շահութահարկ 5 000 դրամ
- Դրոշմանիշային վճար տարեկան շրջանառությունից կախված ըստ սանդղակի։

Որպես ԱՁ գրանցվելու դեպքում
Նարեկ․
Բարև Ձեզ։
Ես պետք է զբաղվեմ հագուստի օնլայն վաճառքով (հագուստները գնվում են այլ երկրներից և վաճառվում Հայաստանում)։ Խնդրում եմ ասել՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Աշխատելու եմ միայն ես, այլ աշխատողներ գրանցված չեն լինելու։ Շնորհակալություն։

Բուժքույրական ծառայությունների մատուցում
Մարիամ.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարող եմ օնլայն Ա/Ձ բացել։ Եվ կազմակերպությունը, որը զբաղվելու է խնամակալությամբ և բուժքույրական ծառայությունների մատուցմամբ, որևէ լիցենզիա պե՞տք է հանել։ Կանխավ շնորհակալ եմ:

Առցանց առևտուր
Օֆելյա.
Բարև ձեզ: Ես նոր եմ զբաղվում օնլայն վաճառքով, ասեմ, որ դեռ սա աշխատանք չեմ կարող համարել, քանի որ պատվերներ գրեթե չունեմ: Ցանկանում եմ իմանալ՝ ինչպե՞ս լինել գրանցված աշխատող, և արդյո՞ք անպայման է ունենալ ՀԴՄ սարքավորում, քանի որ դա ավելի թանկ արժե, քան ես կարող եմ այս տարի աշխատել: Նաև կցանկանայի իմանալ՝ կարո՞ղ եմ արդյոք արտերկրից որոշ քանակությամբ ապրանք բերել վաճառելու համար և ինչպե՞ս դա անել որպեսզի օրենքներին համապատասխան լինի և ինձ վրա էլ շատ ծանր չնստի: Կներեք՝ ինչքան կարողացա բացատրեցի 🙈

Առցանց առևտրով զբաղվելու համար
Ալինա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Իմ հիմնական աշխատանքից բացի զբազվում եմ նաև արտադրական գործունեությամբ, մասնավորապես ստեղծում և վաճառում եմ ձեռագործ զարդեր սոց․ հարթակներում (Facebook/Instagram): Հիմա մի ընկերության հետ համագործակցության համար (որն ինձ փոխանցումներ է անելու անկանխիկ) անհրաժեշտ է, որ ունենամ ՀՎՀՀ: Որոշել եմ գրանցել Ա/Ձ և դիմել միկրոյի համար: Հարցերս հետևյալն են.
1. Արդյո՞ք պարտադիր է ունենալ ՀԴՄ սարք
2. Արդյո՞ք տարեկան շրջանառությունը կարելի է ցույց տալ միայն հաշիվ ապրանքագրերով, և արդյո՞ք չի ստուգվի նաև սոց․ հարթակներում ներկայությունը

Աշխատանքային ստաժ
Աբրահամ.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եմ արդյոք օնլայն ստուգել ստաժի չափը, և ինչքա՞ն է 1 տարվա ստաժը։

Ա/Ձ առցանց գրանցում
Գայանե.
Բարև ձեզ: Կասեք՝ ինչպե՞ս կարող եմ օնլայն գրանցվել որպես անհատ ձեռներեց:

Թվայնացված աշխատանքային գրքույկ
Հայկ.
Բարև ձեզ: Ինչպե՞ս կարող եմ գտնել իմ օնլայն աշխատանքային գրքույկը:

Առցանց կոսմետիկայի խանութի գործունեության համար
Անի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ կասե՞ք՝ առցանց կոսմետիկայի խանութը ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի։ Ամսական շրջանառությունը 500 000 դրամ։ Ինչպես նաև հնարավո՞ր է աշխատել առանց ՀԴՄ սարքի, կա՞ որևէ առցանց տարբերակ։ Կանխավ շնորհակալություն:

Կոսմետիկ օճառի վաճառք
Արգենտինա․
Բարև ձեզ, պատրաստում եմ կոսմետիկ օճառ և շուգարինգ, կցանկանայի խանութներին էլ տալ, որ խնդրեմ՝ կմանրամասնե՞ք, թե ինչ պետք է բացել, ի՞նչ հարկեր կան սահմանված, նաև նշեմ, որ այս պահին վաճառքը իրականացնում եմ համացանցի միջոցով, մի բան էլ նշեմ, որ նպաստառու եմ, ուզում եմ բոլոր մանրամասներն իմանալ, նաև նպաստը կմնա՞, թե՞ կկտրվի։

Խմորեղենի և հացի արտադրությամբ զբաղվելու համար
Բարև Ձեզ: Հարցը հետևյալն է.
Ցանկանում ենք զբաղվել խմորեղենի և հացի արտադրությամբ և մանրածախ վաճառքով՝ պատվերներն ընդունել նախորոք օնլայն և առաքել հաջորդ օրը: Հնարավո՞ր է արդյոք դա ձևակերպել որպես հանրային սնունդ: Եվ հանրային սնունդի տակ աշխատելու դեպքում 115 միլիոն դրամ շրջհարկի շեմը գործելու՞ է:
Շնորհակալություն:

Որպես ԱՁ գրանցվելու առցանց տարբերակներ
Արայիկ․
Բարև ձեզ, խնդրում եմ գրեք՝ ինչպե՞ս կարող եմ գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր օնլայն։

Եթե Ազդարարին տրվող հայտարարության ձևը հին է եղել
Անի.
Բարև Ձեզ: Մի հարց ունեմ, եթե տվել ենք Ազդարարին տրվող հայտարարությունը, ստորագրված և ուղարկված է, սակայն մեր տրված հայտարարության ձևը հինն է եղել, և հիմա վարչական է եկել, ի՞նչ կարող ենք անել: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր
Արուսիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՍՊԸ-ն ունի ՏՏ ոլորտի հավաստագիր և ծառայություններ է մատուցում կայքի միջոցով ոչ ռեզիդենտ քաղաքացիներին ու կազմակերպություններին։ Կայքը տալիս է ինվոյս կատարված ծառայության համար, որտեղ նշվում է միայն կազմակերպության անվանումը։
Արդյո՞ք այդ ինվոյսի հիման վրա պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր և այդ ինվոյսը կցել փաստաթղթերին։
Շնորհակալություն։

Ա/Ձ ուզում է Չինաստանից ներմուծել Էլեկտրոնային սարքավորումներ
Մարտին.
Բարև ձեզ:
Ես հենց նոր բացել եմ ԱՁ և ուզում եմ ներկրել ապրանք Չինաստանից (Էլեկտրոնային սարքավորում)։
Ապրանքը վաճառելու եմ օնլայն՝ ՀՀ-ի տարածքում: Ուզում էի իմանալ, թե ի՞նչ տոկոսով հարկ պետք է վճարեմ ամեն վաճառքից, եթե ես ԱՁ եմ, ներկրում եմ հենց Չինաստանում արտադրողից, և վաճառում եմ օնլայն կայքի միջոցով։
Նախապես շնորհակալ եմ հարցին պատասխանելու համար։
Վերջին մեկնաբանություններ