
Ի՞նչ հարկեր են պահվում վերջնահաշվարկ կատարելիս
Աննա.
Բարև ձեզ: Ունեմ 6 տարվա չօգտագործված վճարովի արձակուրդ: Աշխատանքից ազատվելու դեպքում ի՞նչ պահումներ են կատարվում: Խնդրում եմ, հարցիս պատասխանելու հետ մեկտեղ նաև հղում տվեք օրենքի կետին, որով այն կարգավորվում է:

Աշխատակիցը չի կարողանում ներկայանալ աշխատանքի կորոնավիրուսի պատճառով
Քրիստինե․
Հարգելի հաշվապահներ, գործարքով աշխատող աշխատակիցը մեկնել է ԱՄՆ, հաշվարկել եմ վճարովի արձակուրդ, այն լրանալուց հետո ձևակերպել եմ իր հաշվին 2 ամիս, սակայն կորոնավիրուսի պատճառով չի կարողանում ներկայանալ աշխատանքի, ինչպես վարվեմ, եթե ազատման դիմում էլ չի ցանկանում գրել, որքան կարող եմ պահել և ինչ կարելի է անել։

Կազմակերպությունը չի աշխատում կորոնավիրուսի պատճառով
Մարինե.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է, կորոնավիրուսի պատճառով չենք աշխատում, այսինքն՝ պարետի կողմից արգելված է ծավալել գործունեություն: 2020թ. ապրիլի 1-ից բոլոր աշխատողները գտնվում են չվճարվող արձակուրդում, գրել ենք դիմումներ մեր հաշվից չվճարվող արձակուրդ գնալու, կազմված են իրավական ակտերը (անհատական հրամանները), ժամկետը լրանում է մայիսի 1-ին: Մայիսի 1-ից, ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, աշխատավարձ չի վճարվելու: Գրանցման հայտերում ինչ-որ փոփոխություն կատարելու՞ ենք, թե՞ ոչ, ուղղակի մայիս ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը կգրենք 0, և ի՞նչ խորհուրդ կտաք՝ այդ մասին մեկ հատ լոկալ հրաման գրե՞նք, թե՞ էլի բոլոր աշխատակիցների համար անհատական հրամաններ տանք: Նախապես շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Արդյո՞ք մայրության նպաստը հաշվարկելիս հարկեր են պահվում
Էլ.
Բարև ձեզ: Ինչպե՞ս կարող եմ հաշվարկել միջին աշխատավարձի չափը, չգիտեմ՝ ինչքան է միջին եկամուտը, գրանցված աշխատող եմ ատամնաբուժարանում, կես դրույք, հաստիքը՝ բժիշկ:
Եվս 1 հարց ունեմ. կասե՞ք՝ ինչ հարկերի մասին է խոսքը, երբ հատուկ ծրագիրը հաշվարկում է դեկրետային գումարի չափը, ու հետո նշվում է՝ «հանած հարկերը», 400 000 դրամի դեպքում դա մոտավորապես 100 000 դրամ կազմեց:

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատակցին ազատել աշխատանքից
Լուսինե․
Բարև ձեզ, 2 հարց ունեմ։
1.Արդյո՞ք գործատուն իրավունք ունի հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատակցին ազատել աշխատանքից (եթե աշխատակիցը փոխարինող էր ֆիզ.արձակուրդի մեջ գտնվող աշխատակցին և նա հիմա ուզում է վերադառնալ աշխատանքի):
2.Եթե աշխատակիցը ֆիզ. արձակուրդից վերադարձել է 2019թ.-ի հոկտեմբերի 1-ից և աշխատանքից ազատվում է 2020 թվականի ապրիլի 21-ին, վերջնահաշվարկ կատարելիս արձակուրդի հասանելիք ամիսները հաշվում ենք լրիվ 7 ամիսների համա՞ր։

Կստանա՞ արդյոք նպաստ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը
Մարիամ.
Եթե 2020 թվականի փետրվարի 22-ից ընդունվել եմ աշխատանքի արագ սննդի կետում, և այդ սննդի կետը հանդիսանում է միկրոձեռնարկատիրություն, իսկ մարտի 25-ին լրացել է հղիությանս 30 շաբաթը, և ստացել եմ անաշխատունակության թերթիկ, կարո՞ղ եմ արդյոք գնալ ֆիզ. արձակուրդ և ստանալ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ ամսական 18 000 դրամը։

Արձակուրդ տրամադրելու վերաբերյալ
Տաթև․
Հնարավո՞ր է արդյոք աշխատողին իր ցանկությամբ նախ տրամադրել 40 օր չվճարվող արձակուրդ, այնուհետ իր հասանելիք 20 օրը:

Արդյո՞ք անձը կստանա արձակման նպաստ
Գոռ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցերիս.
Հարց 1․ Կազմակերպությունը լուծարվում է 1-2 ամսից։ Կուզենայի իմանալ՝ արձակման նպաստը ո՞նց են հաշվում (եթե հնարավոր է օրինակի վրա), եթե ունեմ գրեթե 4 տարվա փորձ։
Հարց 2․ Կարո՞ղ եմ արդյոք մինչ լուծարվելը, արձակուրդ վերցնել այդ կազմակերպությունում և ուրիշ կազմակերպությունում գրանցվել կրկին 8-9 ժամ (1-ին կազմակերպությունում էլ են նույն աշխատանքային ժամերը)։ Կզրկվե՞մ արդյոք արձակման նպաստից։
Նախապես շնորհակալություն։

Որքա՞ն է վճարվում աշխատակցին հղիության և ծննդաբերության արձակուրդ ժամկետից ուշ մեկնելու դեպքում
Հասմիկ.
Բարև ձեզ:
Ցանկանում եմ իմանալ դեկրետի հետ կապված մանրամասներ։ Եթե դեկրետ չեմ գնում 7-րդ ամսից և շարունակում եմ աշխատել օրինական գրանցված տարբերակով, ապա ճի՞շտ է այն պնդումը, որ վճարվում եմ կրկնակի՝ հղիության 8-րդ և 9-րդ ամսում աշխատելու համար։ Եթե այո, ապա ո՞վ է վճարում այդ կրկնակի գումարը՝ գործատու՞ն, թե՞ պետությունը։

Կարո՞ղ է արդյոք գործատուն պարգևավճար տալ ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին
Լիա.
Բարև ձեզ։
Եթե աշխատակիցը գտնվում է ֆիզ․ արձակուրդի մեջ, գործատուն իրավունք ունի՞ նրան այդ ընթացքում պարգևավճար կամ հավելավճար վճարել։ Վտանգ կա՞, որ աշխատակիցը այդ չափով կկորցնի մայրության նպաստը։ Ո՞ր օրենքով է սահմանվում։

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի հետ չընդունել երեխայի խնամքի արձակուրդից վերադարձող աշխատողին
Նառա․
Բարև ձեզ։ Եթե փորձնակով (գրանցված փորձնակ) եմ գնում ֆիզ. արձակուրդ, ժամկետիս ավարտից հետո իրավունք ունե՞ն ինձ հետ չընդունելու աշխատանքի։

Փորձաշրջանում գտնվող աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդի վերաբերյալ
Նառա․
Հարգելիներս, եթե ես աշխատում եմ բանկում, 3 ամիս սահմանված փորձաշրջանս լրացել է, սակայն հրամանս դեռ չեմ ստացել, ինչպե՞ս է լինելու իմ ֆիզարձակուրդի հարցը, եթե ես դեռ փորձնակ եմ։

Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ
Անի.
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ եթե կազմակերպությունը լուծարվում է, աշխատողը, որը հղի է, սակայն դեկրետ գնալու է, օրինակ, 4 ամիս հետո, նա կարո՞ղ է ստանալ այդ 140 օրվա մայրության նպաստը:

Ի՞նչ ժամկետում է անհրաժեշտ ներկայացնել գրանցման հայտը
Արփինե.
Բարև ձեզ: Կօգնե՞ք՝ հասկանամ՝ եթե աշխատողը, հանգամանքներից ելնելով, որոշում է իր հաշվին արձակուրդ գնալ, ես քանի՞ օրյա ժամկետում կարող եմ չվճարվող արձակուրդի հայտ տալ։ Օրենքում նշվում է չվճարվող արձակուրդ և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, բայց օր չի նշվում, իմ հասկանալով՝ երեք օրվա ընթացքում:

Կարո՞ղ է արդյոք դեղատունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Վարդուհի.
Այն դեղատունը, որը զբաղվում է դեղեր գնելով և վաճառելով, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել և հարկերից ազատվել: Եվ նրա աշխատողը ֆիզ.-ից ֆիզ. գնալու դեպքում կարո՞ղ է ստանալ ֆիզ.-ի գումար և ամսական 18 000 դրամ, առաջին ֆիզ.-ի ժամանակ ստացել է, ու ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը։

Արդյո՞ք անհրաժեշտ է կատարել վերահաշվարկ
Լիլիթ.
Բարև ձեզ։ Եթե ամենամյա արձակուրդը տեղափոխվում է մի քանի ամսով ժամանակավոր անաշխատունակության պատճառով, բայց արձակուրդային վճարն արդեն արվել է, ինչպես նաև գործատուն վճարել է հավելավճար աշխատավարձից կախված, ապա այդ ամիսների ընթացքում աշխատավարձի փոփոխության դեպքում արդյո՞ք կատարվում է վերահաշվարկ։ Շնորհակալություն:

Մայրության նպաստ ստանալու համար
Անուշ.
Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ հղիության ժամանակահատվածում (10 շաբաթական) մեկ գործատուի մոտից ազատվելուց հետո արդյո՞ք օրենքով սահմանված է որոշակի ժամանակահատված, երբ պետք է այլ աշխատավայրում գրանցվել հետագայում մայրության նպաստից չզրկվելու համար։ Շնորհակալություն։

Կա՞ արդյոք 5-օրյա վճարովի արձակուրդի իրավունք
Անի․
Հարգելի մասնագետ, կա՞ արդյոք 5-օրյա վճարովի արձակուրդի իրավունք՝ մայրության արձակուրդ գնալուց առաջ։ Կնշե՞ք հոդվածը։ Կանխավ շնորհակալություն։

Եթե հաստատությունը լուծարվում է կամ վերակազմակերպվում
Աստղիկ.
Բարև ձեզ: Մեկ հարց ունեմ. եթե հաստատությունը լուծարվում է կամ վերակազմակերպվում, դեկրետում գտնվող անձը ի՞նչ արտոնություններ է ունենում:

Արդյո՞ք անձը կստանա նպաստ կազմակերպության լուծարման դեպքում
Հեղինե.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ կազմակերպության լուծարման դեպքում ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողը շարունակու՞մ է ստանալ խնամքի նպաստ:
Վերջին մեկնաբանություններ