Tag: հաշվետվություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունը ուշ ներկայացնելու դեպքում

Քնարիկ. Բարև ձեզ: Կասե՞ք՝ աշխատավարձի մասով հաշվետվությունները՝ եկամտային հարկ և սոց. վճար, մինչև ե՞րբ պետք է ներկայացվեն, և ուշացնելու դեպքում ի՞նչ կլինի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի աշխատում կորոնավիրուսի պատճառով

Մարինե. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է, կորոնավիրուսի պատճառով չենք աշխատում, այսինքն՝ պարետի կողմից արգելված է ծավալել գործունեություն: 2020թ. ապրիլի 1-ից բոլոր աշխատողները գտնվում են չվճարվող արձակուրդում, գրել ենք դիմումներ մեր հաշվից չվճարվող արձակուրդ գնալու, կազմված են իրավական ակտերը (անհատական հրամանները), ժամկետը լրանում է մայիսի 1-ին: Մայիսի 1-ից, ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, աշխատավարձ չի վճարվելու: Գրանցման հայտերում ինչ-որ փոփոխություն կատարելու՞ ենք, թե՞ ոչ, ուղղակի մայիս ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը կգրենք 0, և ի՞նչ խորհուրդ կտաք՝ այդ մասին մեկ հատ լոկալ հրաման գրե՞նք, թե՞ էլի բոլոր աշխատակիցների համար անհատական հրամաններ տանք: Նախապես շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի կազմակերպությունը պետք է հաշվետվություն ներկայացնի

Գրիշա. Բարև ձեզ: ՏՏ ոլորտի կազմակերպություն ենք, 260 ձև 0-ական տեղեկանք պետք է լրացնել։ Առաջին անգամ եմ այս ձևը լրացնում։ Կարո՞ղ եք հուշել լրացման անհրաժեշտ տողերը, և հարկավո՞ր է հանել «Ակցիզային հարկի» տեսակը լրացնելուց առաջ։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է ուղարկել տարեկան հաշվետվություն

Գարիկ․ Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Ամեն ամիս ես ուղարկում եմ եկամտային հարկի և սոց․ վճարի հաշվետվությունը: Պե՞տք է արդյոք ուղարկել այդ հաշվետվության տարեկան հաշվարկի հաշվետվություն։ Եթե այո, ապա ո՞ր ձևն է, և վերջնաժամկետը ո՞ր օրն է։ Մերսի:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Օգտվողի անունը կամ գաղտանաբառը սխալ է

Դավիթ․ Բարև ձեզ։ ԱՁ-ի համար ուզում եմ ներկայացնել հաշվետվություն, բայց օգտվողի անունը կամ գաղտնաբառը սխալ է տալիս, ասում է, որ չկա այդպիսի օգտվող, նույն էլ լիազորի համար է ասում, կարո՞ղ եք օգնել՝ ի՞նչ խնդիր կարող է լինել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն սոցիալական աջակցության կենտրոնից դրամաշնորհի տեսքով գումար է ստացել

Տիգրան Կ. Բարև ձեզ: Հաշվապահներ ջան, Ա/Ձ-ն սոցիալական աջակցության կենտրոնից դրամաշնորհի տեսքով գումար է ստացել: Դա շահութահարկի տարեկան հաշվետվության մեջ ինչպե՞ս է արտացոլվում։ Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել հաշվետվություն

Սուսաննա. Բարև ձեզ: Եթե ԱՁ֊ն գրանցված աշխատող չունի, աշխատում է ԱԱՀ֊ով, տարեկան հաշվետվությունից 163 ձևը՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի, հանձնու՞մ է։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

240 հաշվետվությունը լրացնելու համար

Թեհմինա․ Բարև Ձեզ. Եթե 240 հաշվետվության մեջ 87 տողը 0 է, ապա 244 -ի 6-ը նորի՞ց 0 է, իսկ 8 տողը յուրաքանչուր աշխատած ամսվա համար 5 000 դրամ եմ նշում, օրինակ աշխատել եմ մարտից՝ 50 000 դրամ: Նշեմ, որ ԱԱՀ վճարող ԱՁ եմ, սոց․ վճարող եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք տուգանք կնշանակվի գրանցման հայտը ուշ ներկայացնելու համար

Անդրանիկ. Ողջույն: ՊՈԱԿ-ի աշխատողը իր դիմումի համաձայն գտնվում է իր հաշվին արձակուրդում 08.01.2020թ-ից մինչև 01.04.2020թ, բայց գրանցման հայտը չեմ ներկայացրել: Եկամտային հարկի հաշվետվության մեջ աշխատավարձը 0 է: Պատասխանատվություն կա՞: Իսկ եթե հիմա ուղարկե՞մ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում գրանցվելու համար

Թեհմինա. Խնդրում եմ օգնեք. Ես ունեմ ID, գրանցված եմ որպես և լիազոր, և որպես օգտվող, ստորագրու եմ հաշվետվություններ: Մեկ այլ ֆիզ անձի համար պետք է իմ ID -ով ստորագրեմ և ուղարկեմ հաշվետվություն, հարկային եմ ուղարկել դիմում լիազորագիր և իմ նույնականացման քարտի սկանը, ինձ հարկայինից ուղարկեցին պայմանագիր, օգտվողի անուն և գաղտնաբառ: Հիմա խնդրում եմ ասեք իմ քայլերի հաջորդականությունը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել զրոյական հաշվետվություն

Բիայնա. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Ինչպե՞ս ներկայացնել զրոյական հաշվետվություն, այս իրավիճակում ինքս պետք է դա կատարեմ, թեև մասնագետ չեմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր տողում ցույց տալ վնասը

Ավետիս․ Կազմակերպությունը վնասով է աշխատել։ Ո՞ր տողում պետք է արտացոլել վնասը։ Արդյո՞ք եթե վնաս եք ցույց տալու, ապա այդ բացասական թիվը ցույց եք տալիս 33 տողում՝ սեփական կապիտալի այլ տարրեր։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Արմինե Դավթյան. Բարև ձեզ: Մի քանի հարց ունեմ: Ես մարտի 5-ին ԱՁ եմ բացել, աշխատող գրանցված չկա, ես հիմա ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ, ընդամենը հասցրել եմ 2 գործարք կատարել, ոլորտը ծառայությունների մատուցում է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն չի աշխատում արտակարգ դրության պատճառով

Լիանա. Բարև ձեզ: Ա/Ձ-ն չի աշխատում արտակարգ դրության պատճառով մարտի 25-ից, և չգիտենք՝ մինչև երբ, աշխատողին չենք ազատել աշխատանքից: Խնդրում եմ, պատասխանեք՝ ձև 189. ՀԱՇՎԱՐԿ՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ապրիլին հանձնելուց ի՞նչ պետք է լրացնել՝ աշխատավարձը, ժամերը, եկամտահարկ մուծելու՞ ենք, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք հարկավոր է հաշվետվություն ներկայացնել

Արփինե. Բարև ձեզ: ԱՁ-ն Ֆրանսիայից ներմուծում է կատարել, բոլոր վճարումներն անելուց և ապրանքները ստանալուց հետո կա՞ արդյոք հարկային հաշվետվության կամ վիճակագրական հաշվետվության ներկայացման պարտավորություն։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ

Մարինե. Կազմակերպության հիմնական գործունեությունը արտադրությունն է, արտադրական տարածքը վարձակալություն է, վարձակալական վճարը շահութահարկի 240 ձևի մեջ 52 տողում ցույց տա՞մ, թե՞ 56 տողում:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Դասակարգչի լրացման հետ կապված

Գայանե․ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում․ շրջանառության հարկի հաշվետվության մեջ դասակարգիչ եմ լրացնում, բաժնի 1-ին տողում գրվում է. "Ձեր կողմից նշված դասակարգիչը գոյություն չունի"։Բայց կա այդպիսի դասակարգիչ՝ G47210։ Ի՞նչը կարող է խնդիր լինել։ Շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված

Աննա․ Բարև Ձեզ։ ԱԱՀ հաշվարկի 18 տողում, ՀՀ տարածքում ձեռք բերումներ, Ա (արժեք) դաշտում լրացվում է ԱԱՀ-ն ներառյա՞լ, թե՞ առանց ԱԱՀ շրջանառության թիվը։ Շնորհակալություն: