Tag: հարկեր և տուրքեր

Անհատույց ապրանքի ստացում

Հայկ․

Բարև Ձեզ։ Անհատույց ապրանք է ստացել ԱԱՀ վճարող կազմակերպությունը։ Մատակարարը հաշիվ է գրել ընդհանուր 500 000 ՀՀ դրամ արժեքով, սակայն լրացուցիչ տվյալներում գրել է, որ անհատույց է։

Հարց 1 – Արդյո՞ք մատակարարը ճիշտ է գրել հաշիվը, թե՞ պետք էր գրել զրոյական հաշիվ։

Հարց 2 – Կասե՞ք՝ որպես գնորդ ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ տամ։ Որպես գնորդ այդ 500 000 դրամի չափով պե՞տք է եկամուտ ճանաչեմ։

Հարց 3 – Եթե անհատույց եմ ստացել, բայց հաշիվը 500 000 ՀՀ դրամ արժեքով է, ինչպե՞ս պետք է կրեդիտորական պարտքը զրոյացնել։

Արդյո՞ք պետք է գրել ինքնահաշիվ

Եթե ՀՀ ռեզիդենտը մարքեթինգային ծառայություն է ստացել Դուբայի ռեզիդենտ կազմակերպությունից, այս դեպքում նշված ծառայության համար ինքնահաշիվ պե՞տք է գրվի, թե՞ ոչ, և ոչ ռեզիդենտի շահութահարկ առաջանու՞մ է, թե՞ ոչ։

Ներքին հարդարման աշխատանքներ

Վարդինե․

Բարև ձեզ, հարգելի խմբակիցներ, խնդրում եմ օգնել․ ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, ծառայության պայմանագիր է կնքել ՍՊԸ-ի հետ, որպեսզի կատարի ներքին հարդարման աշխատանքներ, ինչպես նաև աստիճաների և տախտակամածների կառուցում, ակտը կամելու ենք ըստ կատարված աշխատանքների ծավալի։

Հարց 1-ին․ նշված աշխատանքների համար ընդունել ենք աշխատակիցներ, սակայն լիցենզիա պարտադի՞ր է, թե՞ ոչ, խնդրում եմ պատասխանել

Հարց 2-րդ․ ծառայությունների մատուցման հաշիվ ենք գրելու ըստ կատարված աշխատանքների, այլ հաշվետվություններ կա՞ն հետևյալ գորունեւթյան հետ կապված

Առցանց առևտրի հարթակ

Սիմոն․

Բարեւ Ձեզ։ Մենք ստեղծել ենք հարթակ, որտեղ տարբեր խանութներ կարող են վաճառել իրենց ապրանքները, ինչպես օրինակ՝ Ozon-ում կամ Wildberries-ում: Մենք չենք գնում և վաճառում, մենք միայն տրամադրում ենք վաճառքի և առաքման ծառայություն մեր հարթակի միջոցով և ստանում ենք ֆիքսված միջնորդավճար: Կազմակերպությունը գրանցել ենք՝ ըստ գործունեության տեսակների, որպես օնլայն վաճառք։ Ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարենք:

Արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն

Եվա․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ եթե շրջանառության հարկի դաշտում աշխատող կազմակերպությունը իրականացնում է ավտոյուղերի, քսայուղերի, ապակիների մաքրող միջոցների արտադրություն, և արտադրության մեջ օգտագործում է այնպիսի նյութեր, որոնք փաստաթղթով չի ստացել, հարկ առաջանու՞մ է դրանից, կամ դրանք ուղղակի կոմպլեկտավորման մեջ չենք ներառում, չէ՞։

Հարկերի վճարում Հայաստանում

Աննա․

Բարև ձեզ։ Ես ապրում եմ Հայաստանում, բայց ունեմ եկամուտներ ԱՄՆ-ից վաճառքի ոլորտում: Այնտեղ տվել եմ դիմում, որ բոլոր հարկերը կվճարեմ Հայաստանում: Խնդրում եմ օգնեք հասկանալ քայլերի հերթականությունը հարկերը Հայաստանում վճարելու համար: Պե՞տք է գրանցել ԱՁ, թե՞ ՍՊԸ։ Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ այս դեպքում:

Нужно ли платить подоходный налог и сколько?

Сергей.

Добрый день, купил квартиру в январе за 10 млн, продал в декабре за 12 млн. Нужно ли платить подоходный налог и сколько?

Ապրանքի ներմուծում Չինաստանից

Ավետ․

Բարև Ձեզ։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տոնածառի խաղալիքներ ենք պլանավորում վաճառել, բայց դեռ չենք ուզում ԱՁ կամ ՍՊԸ բացել։ Եթե հիմա Գլոբբինգով Չինաստանից պատվիրենք, մաքսային կամ հարկային օրենքների հետ խնդիրներ կունենա՞նք, թե՞ ուղղակի մաքսավճար պետք կլինի վճարել։

Անձնական մեքենայի ներմուծում

Գառնիկ․

Ռուսաստանից անձնական օգտագործման մեքենա ներկրելուց ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Հարկային օրենսգրքի փոփոխություն

Վահագն․

Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն, որն ուժի մեջ է մտնելու 2025թ.-ի հունվարի մեկից, բացի այն, որ փոխվելու են շրջ. հարկի դրույքաչափերը, կա մի կետ, որը չեմ հասկանում՝ ինչ ինկատի ունեն։ Շրջանառության հարկի հաշվարկման նպատակով պարտադիր է դառնալու ծախսերի առանձնացված հաշվառումը։ Ո՞վ կարող պարզաբանել այս կետը։

Եկամտային հարկ շուկայից ձեռքբերման դեպքում

Վերոնիկա․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ ձեռք է բերում ապրանք վաճառքի համար փաստաթղթով, ապա հարկվում է 1,5%, իսկ եթե 2-րդային շուկայից է ձեռք բերում ապրանք, քանի՞ տոկոս է հարկվում։

Ժամավճարի հաշվարկ

Աստղիկ․

Բարև Ձեզ։ Աշխատող եմ ցանկանում գրանցել, աշխատելու է օրական 2 ժամ, այսինքն նվազագույնը ժամի համար 750 դրամ պետք է սահմանեմ (աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում՝ մինչև 24-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 750 դրամ) հարկերի հետ միասին որքա՞ն կկազմի։

Քիմմաքրման աշխատանքներ

Եվա․

Բարև Ձեզ, կասե՞ք՝ գույքի (աթոռ, բազմոց) քիմմաքրման աշխատանքներ իրականացնող ԱՁ կարո՞ղ է աշխատել միկրոյի դաշտում։

Վարձակալած գույքի վերանորոգում

Հայկ․

Բարև Ձեզ։ Ընկերությունը ֆիզիկական անձից վարձակալության է վերցրել անշարժ գույք։ Հնարավո՞ր է պայմանագրում կետ նշվի, որով ընկերությունը իր հաշվին կարող է կատարել վերանորգման աշխատանքներ։ Այս դեպքում եթե ընկերությունը կատարի վերանորոգման աշխատանքներ, կարո՞ղ է կատարված ծախսը շահութահարկով ծախս ճանաչել։

Ավտոպահեստամասերի խանութ

Avik.

Հաշվապահներ ջան, բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկատեսակով գրանցեմ ԱՁ-ն ավտեպահեստամասերի խանութի համար։

Ակցիզային հարկի դրույքաչափ

Սյուզի․

Բարև Ձեզ։ Կտեղեկացնե՞ք խնդրեմ՝ խաղողի օղու իրացման դեպքում ակցիզային հարկի ո՞ր դրույքաչափը պետք է կիրառեմ , ճի՞շտ է արդյոք այն հաշվարկել պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղի 2208 90 330 0/2208 90 380 0/220890480 0 դասակարգչին համապատասխան։ Շնորհակալություն։

Տաքսոպարկը համագործակցում է Yandex – ի հետ

Տիրուհի․

Բարև Ձեզ։ Տաքսոպարկը համագործակցում է Յանդեքսի հետ։ Այդ դեպքում շրջանառությունը տվյալ տաքսոպարկի համար Յանդեքսից ստացված միջնորդավճարի մասն է, թե՞ վարորդներից գանձվող ամբողջ գումարը։ Օրինակ, վարորդից գանձվում է 1 000 դրամ, որից 200-ը տաքսոպարկինն է, 800-ը Յանդեքսինը։ Տվյալ դեպքում պարկի շրջանառությունը 1 000-՞ն է, թե՞ 200-ը։

Տարածքի վարձակալություն

Հայկ․

Բարև Ձեզ։ Ընկերությունը ֆիզ․ անձից վարձակալության է վերցրել տարածք 400 000 ՀՀ դրամով։ Պայմանագրում նշված է, որ այդ գումարից վարձակալը պահում է եկամտային հարկը, իսկ մնացածը վճարում է վարձատուին։

1․Կասե՞ք՝ ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումները։

2․ Շահութահարկով որքա՞ն գումարը կարող եմ ծախս ճանաչել։

ԱՁ-ն համարվել է ԱԱՀ վճարող

Լանա․

Բարև Ձեզ, Wildberries – ով զբաղվող հաշվապահներ, ձեր օգնության կարիքն ունեմ։ Բացվել է ԱՁ 2023թ-ին Վալդբերիզում վաճառք իրականացնելու համար, սակայն հաշվապահորեն ոչինչ չի արվել, ավտոմատ կերպով ԱՁ-ն հայտնվել է ԱԱՀ դաշտում։ Ես պե՞տք է նախկինում կատարված վաճառքների համար հարկային հաշիվ դուրս գրեմ Վալդբերիզ ՍՊԸ-ին։

Դրոշմանիշային վճարի գծով պարտք

Տաթև․

Բարև Ձեզ, Ա/Ձ-ն միկրոյով է աշխատում, ուներ 3 ամսվա չվճարված հարկեր, որի համար ծանուցվել է վարչական գնալու համար, ծանուցվելուց 10 օր հետո բոլոր պարտքերը մարվել են, բայց դրոշմանիշյին վճարը արդեն 10 օր է պարտք է ցույց տալիս։ Ի՞նչը կարող է պատճառ լինել, և ի՞նչ պետք է անեմ: