Գրանցման հայտ հետին ամսաթվով
Դիանա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե աշխատողի ազատման հրամանը տրվել է ապրիլին, սակայն հարկային հայտ ուղարկվել է հունիսի 21-ին, որի հետ միաժամանակ հունիսից հուլիս կնքվել է ծառայությունների մատուցման մասին պայմանագիր 21.06.2023-10.07.2023, ազատման հայտը այդ ժամանակ ենք նշել, բայց հետին ամսաթվով։
Աշխատակիցը մեկնում է գործուղման
Արմեն․
Բարև Ձեզ, մի հարց ունեմ․ աշխատակիցը մեկնում է արտասահման գործուղման, բոլոր ծախսերը փոխհատուցում է հրավիրող կողմը։ Մեկնելու օրը համընկնում է կիրակի օրվա հետ, սակայն աշխատանքը լինելու է երկուշաբթիից մինչև հինգշաբթի, իսկ վերադարձը ուրբաթ է։ Գործուղման հրամանում պետ՞ք է նշվի մեկնման (տվյալ դեպքում կիրակի օրը) և վերադարձի օրերը ներառյալ։ Եթե այո, ապա տաբելում կիրակի օրը և վերադարձի օր պե՞տք է նշվեն գործուղում և վարձատրվեն, կամ տրվի լրացուցիչ երկու օր վճարվող արձակուրդ։
Աշխատակիցը մեկնում է գործուղման
Հռիփսիմե․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ եթե աշխատակիցը մեկնում է գործուղման, ինչպե՞ս պետք է հաշվեմ օրապահիկը և գիշերակացը, և ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում։ Հրամանից բացի ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմեմ։ Մի խոսքով մանրամասն ասեք՝ ի՞նչ պետք է անեմ։ Նախապես շնորհակալություն։
Հրամանների հաստատում դրոշմակնիքով
Իրինա․
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք՝ կնիքի վրա դրված ստորագրությամբ (ստորագրություն-դրոշմակնիք) կարո՞ղ ենք հաստատել հրամանները: Շնորհակալություն։
Աշխատակիցը կատարել է լրացուցիչ աշխատանքներ
Աննա․
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է․ աշխատակիցը կատարել է որոշակի լրացուցիչ աշխատանքներ (մեկ ամիս), որի համար նրան հատկացվել է լրավճար: Արդյո՞ք պետք է նրա հետ կնքվի համաձայնագիր և հրամանագրվի, թե՞ կարելի է միայն հրամանով, որտեղ կնշվի կատարված աժխատանքի բնույթը: Կանխավ շնորհակալություն:
Պաշտոնի փոփոխություն
Աննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ խորհուրդ հետևյալ հարցիս շուրջ: Փոխվել են աշխատանքի էական պայմանները՝ պաշտոնի փոփոխություն՝ բանվորից որպես բրիգադիր: Նա ծանուցվել է այդ մասին, նրա հետ կնքվել է համաձայնագիր կից աշխատանքային պայմանագրին և հրամանագրվել: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել, թե՞ պետք է լուծվեր աշխատանքային պայմանագիրը և կնքվեր նորը: Կանխավ շնորհակալություն:
Աշխատանքային պայմանագիր
Հրաչուհի.
Բարև Ձեզ։ Աշխատակցի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր՝ անորոշ ժամկետով։ Հիմա պետք է պայմանագիրը դարձնել որոշակի ժամկետով։ Պե՞տք է ծանուցում և համաձայնագիր կազմել և վերջում հրաման տա՞լ։

Ավելացվել են փաստաթղթեր

- Ամենամյա արձակուրդի հրաման (ամբողջական)
- Ամենամյա արձակուրդի հրաման (մասերով)
- Արձակուրդի տեղափոխման հրաման
- Աշխատանքային պայմանագիրը լուծելու համաձայնագիր
- Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու համաձայնագիր
- Այլ ստորաբաժանում փոխադրման հրաման
- Երեխայի խնամքի արձակուրդի ընդհատման հրաման
- Երեխայի խնամքի արձակուրդի ընդհատման հրաման՝ հղիության և ծննդաբերության արձակուրդ մեկնելու կապակցությամբ