Tag: փաստաթղթեր

Հագուստի և զարդերի վաճառք

Անուշ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ցանկանում է զբաղվել հագուստի և զարդերի վաճառքով, ապրանքները գնում է արտասահմանյան տարբեր խանութներից, որպես անհատ, ինչպես նաև պատրաստվում կամ կարվում է Հայաստանում անհատ անձի կողմից: Ինչպե՞ս պետք է կազմակերպել ապրանքի մուտքի գրանցումը, ի՞նչ փաստաթղթավորում է հարկավոր, ի՞նչ հարկեր և հաշվետվություններ են անհրաժեշտ ուղարկել:

Կարդալ ավելին Հագուստի և զարդերի վաճառք

Խանութն անցել է 24 միլիոն շրջանառությունը

Ալբերտ․

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան, մեկ հարց ունեմ․ հագուստի և կոշիկի խանութ սրահ է, 2025 թվականին անցել է 24 միլիոն շրջանառությունը, և հունվարի 1-ից պետք է անցնեմ անվանացանկի, բայց ունեմ այսպիսի խնդիր՝ ես խանութում ունեմ օրինակ կանացի մայկաներ, որ այդ ապրանքներին չունեմ ձեռքբերման փասթաթուղթ, այդ դեպքում ի՞նչ է լինում և ի՞նչ է նշանակում, եթե ապրանքի ձեռքբերման փասթաթուղթ ունես, ապա հարկերդ կլինի ցածր, եթե չունես՝ կլինի բարձր։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Խանութն անցել է 24 միլիոն շրջանառությունը

ԱՁ-ն զբաղվելու է ծաղիկների և կոսմետիկայի վաճառքով

Սերգեյ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն զբաղվելու է ծաղիկների և կոսմետիկայի վաճառքով, եթե առանց փաստաթուղթ գնում է կատարում, հաշիվ չեն տրամադրում, և գնված կոսմետիկան QR կոդ ունի, պարտադի՞ր է QR կարդացող սարք ունենալ: Իսկ եթե գնում է կատարում և էլեկտրոնային հաշվի փոխարեն ՀԴՄ կտրոն են տալիս, դա փաստաթղթավորված ձեռքբերում համարվու՞մ է, կտրոնը հիմք համարվու՞մ է ծախս ցույց տալու համար:

Կարդալ ավելին ԱՁ-ն զբաղվելու է ծաղիկների և կոսմետիկայի վաճառքով

Հանձնման-ընդունման ակտի ամսաթիվ

Անի․

Բարև Ձեզ։ Հաշվի հիման վրա կազմվել է հանձնման-ընդունման ակտ։ Խնդրում եմ ասացեք՝ ակտի ժամկետը պե՞տք է լինի հաշվի վրա նշված ամսաթիվը, թե՞ կարող է այլ ամսաթիվ լինել։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Հանձնման-ընդունման ակտի ամսաթիվ

Բաժնեմասի նվիրատվություն

Նունե․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լրացնել, եթե ՍՊԸ-ի 50/50 համահիմնադիրներից մեկը իր մասնամաժինը նվիրատվություն է ուզում անել մյուսին, և այդ մյուսը պետք է դառնա այսուհետ միակ հիմնադիրը և տնօրենը։

Կարդալ ավելին Բաժնեմասի նվիրատվություն

Բաշխված շահաբաժնի վերադարձ

Աիդա․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ին հարկավոր է բաշխված շահաբաժնի 5% վերադարձնել շահառուին, երևի ավելացնելով կանոնադրական կապիտալը։ Ինպե՞ս է դա արվում, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Բաշխված շահաբաժնի վերադարձ

Փորձնակի պայմանագիր

Մարինա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք, կարո՞ղ եք ուղարկել փորձնակի պայմանագիր։ Այսօր պետք է աշխատանքային պրակտիկա անցնող թեկնածու գա, և իր համար պետք է պայմանագիր կազմել։

Կարդալ ավելին Փորձնակի պայմանագիր

Ապրանքի խոտանում

Լուսինե․

Բարև Ձեզ, ընկերությունն աշխատում է շրջհարկով, զբաղվում է առևտրով։ Ունենք խոտանման ենթակա ապրանքներ, ի՞նչ ակտ պետք է կազմեմ, և գործողությունների հերթականությունը կասե՞ք, առաջին անգամ եմ անելու։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ապրանքի խոտանում

ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում

Անուշ․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում։ Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետը լրանում է մայիսի 18-ին։ Ինձ այսօր (մայիսի 13-ին) հարկային տեսչությունից էին զանգահարել, խնդրում էին բանկային հաշվի քաղվածք տրամադրել։ Ես փորձեցի ճշտել լուծարման հաշվեկշռի վերաբերյալ տեղեկություն ստանալ, ասեցին, որ դա հանձնվում է բացառապես էլեկտրոնային եղանակով, ինչպես բոլոր հաշվետվությունները։ Բայց ես էլեկտրոնային համակարգում նման հաշվետվության ձև չեմ գտնում։ Ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հենց հարկային և կոնկրետ ե՞րբ (լուծարման համար)։ Որտեղի՞ց գտնեմ ձևերը։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում

ՏՏ ոլորտի ուսումնական կենտրոն

Հովհաննես․

Բարև ձեզ, կասեք խնդրեմ՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՏՏ ոլորտի ուսումնական կենտրոն բացելու և դասավանդելու համար, բարձրագույն կրթություն, լիցենզիա և այլն։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ՏՏ ոլորտի ուսումնական կենտրոն

Հումքի ձեռքբերում գյուղացուց

Գրիշ․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք պետք է ինքնահաշիվ դուրս գրել այս դեպքում: ԱՁ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում և զբաղվում է խոտաբույսերից թեյերի արտադրությամբ, հումքը գնում եմ գյուղացիներից։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Կանխավ շորհակալ եմ։

Կարդալ ավելին Հումքի ձեռքբերում գյուղացուց

Գույքի ձեռքբերում ֆիզ. անձից

Մարինե․

Բարև ձեզ։ ՍՊԸ -ն ֆիզ անձից կարո՞ղ է մինչև 300 000 դրամ արժեքով շարժական գույք գնի, և ի՞նչ փաստաթղթավորում է պահանջվում՝ հաշիվ, հաշվետվություններ և այլն։

Կարդալ ավելին Գույքի ձեռքբերում ֆիզ. անձից

Մայրության նպաստ դադարեցված ԱՁ համար

Անուշ․

Բարև ձեզ։ Եթե ես ունեմ ժամանակավորապես դադարեցված ԱՁ, ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ մայրության նպաստ ձևակերպելու համար։ Եվ ի՞նչ ժամանակահատվածում է նստում գումարը։

Կարդալ ավելին Մայրության նպաստ դադարեցված ԱՁ համար

Կտորեղենի ներմուծում Չինաստանից

Հասմիկ․

Բարև ձեզ, կազմակերպությունը կազմակերպում է ներմուծում Չինաստանից՝ կտորեղեն։ Կարո՞ղ եք օգնել հասկանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներմուծումը սկզբից մինչև վերջ իրականացնելու համար։

Կարդալ ավելին Կտորեղենի ներմուծում Չինաստանից

Շահույթի բաշխման վերաբերյալ որոշումը կայացվել է 2024թ. մայիսին

Հայկ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ի շահույթի բաշխման վերաբերյալ որոշումը կայացվել է 2024թ. մայիսին: Սա նշանակում է, որ վճարումը պիտի կատարվի մինչև 2025թ. մայիս: Եթե շահաբաժինը մաս մաս փոխանցվել է հիմնադրին բանկով, հարկը պահվել է, այս ամենը հիմնավորելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմել, նաև փոխանցումների մասով կխնդրեմ հիմնավորել: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Շահույթի բաշխման վերաբերյալ որոշումը կայացվել է 2024թ. մայիսին

ՍՊԸ միակ մասնակցի փոփոխություն

Աննա․

ՍՊԸ-ի միանձնյա հիմնադրի փոփոխության համար ի՞նչ փաստաթղթեր և ի՞նչ վճարումներ են անհրաժեշտ:

Կարդալ ավելին ՍՊԸ միակ մասնակցի փոփոխություն

Սոցիալական ծախսի փոխհատուցման համար դուրս գրվող հաշվի ընթացակարգ

Մերի․

Բարև ձեզ։ Երբ հայտարարագիր ներկայացնող անձը դիմում է կազմակերպություն հաշիվ վավերագիր դուրս գրելու համար, որևէ ընթացակարգ կա՞ սահմանված կազմակերպության համար՝ պարտադիր պահանջվող փաստաթղթեր, դիմումի ձև, հաշիվ վավերագիր դուրս գրելու հրամանի ձև և այլն։

Կարդալ ավելին Սոցիալական ծախսի փոխհատուցման համար դուրս գրվող հաշվի ընթացակարգ

Դպրոցում անցկացվելու է ներքին աուդիտ

Գայանե․

Բարև Ձեզ։ Դպրոցում անցկացվելու է ներքին աուդիտ: Ներքին աուդիտի պահանջվող փաստաթղթերի ցանկում նշված է՝ Գույքագրման տեղեկագրերի փաթեթներ 2023-2024թթ համար: Դպրոցներից անցյալ աուդիտների ժամանակ նման փաստաթղթեր չեն պահանջվել: Խնդրում եմ օգնել հասկանալ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում գույքագրման փաթեթը: Ի՞նչ տվյալներ են պետք լրացման համար: Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Դպրոցում անցկացվելու է ներքին աուդիտ

ՍՊԸ ներքին կանոնակարգ

Թովմաս․

Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ կլինեմ, եթե ինձ ուղարկեք ՍՊԸ-ի աշխատանքային ներքին կանոնակարգի օրինակելի ձև։ էլ․փոստ․ tonnysean@yahoo.com

Կարդալ ավելին ՍՊԸ ներքին կանոնակարգ

Դեբիտորական պարտքի դուրսգրում

Ալլա․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել․ եթե ունենք դեբիտորական պարտք, և տվյալ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել, ինչպե՞ս պետք է դուրս գրել այդ պարտքի գումարը, ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, և ի՞նչ ձևակերպում պետք է տրվի: Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Դեբիտորական պարտքի դուրսգրում

Գնման ակտ 2025

Էրիկ․

Բարև ձեզ։ Փաստաթղթեր բաժնում “Գնման ակտի” ձևի մեջ առկա են “Վաճառքի գինը” և “Գումարը” սյունակները։ Ա՞յս ձևն է ընդունվածը 2025-ի համար։ Եթե դրանք պարտադիր լրացման սյունակներ են, ապա ո՞նց անի վերավաճառողը, եթե մի գնման ակտով ձեռքբերված ապրանքները վաճառելու է տարբեր գործընկերներին տարբեր գներով։

Գնման ակտի լրացման մասին օրենք, կարգ կամ այլ իրավական հիմք կարո՞ղ եք տրամադրել։

Կարդալ ավելին Գնման ակտ 2025

Վերջնահաշվարկ բացակայող փաստաթղթերի պարագայում

Գոհարիկ․

Բարև Ձեզ, խնդրում եմ Ձեր օգնությունը՝ աշխատողը աշխատել է 1997թ. մինչև 2025թ. փետրվարի 1-ը: Արձակուրդ է գնացել 2023թ. և 2024թ համար: Որոշ տարիներից աշխատավարձի հիմքերը (աշխատավարձի հաշվարկային և վճարային թերթիկնեը, աշխատավարձի գիրքը, աշխատավարձային քարտերը) բացակայում են, այսինքն՝ կան տարիներ 12 ամսվա փոխարեն կա 6 ամսվա, 8 ամսվա կամ 11 ամսվա հիմքերը: Ի՞նչ կարգով պետք է հաշվարկվի 20 տարվա վերջնահաշվարկը և բացակա փաստաթղթերի ամիսների հաշվարկը:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ բացակայող փաստաթղթերի պարագայում

Ստուգում կազմակերպության լուծարման ժամանակ

Մադլենա․

Բարի օր, հարգելի հաշվապաhներ: Խնդրում եմ տալ օրենքից հղումներ: ՍՊԸ-ն չի գործում 2017թ-ից, ազատվել են բոլոր աշխատակիցները: Իսկ 2018թ 4-րդ և 2019թ 1-ին եռամսյակներում մաս-մաս վաճառվել է ՍՊԸ-ին պատկանող տարածքը (անշարժ գույքը), վճարելով 10% հարկ գույքի օտարման համար: 2024թ․ դեկտեմբերին դիմել ենք լուծարման: Բացվել է ստուգում, և հիմա ասում են, որ օտարումից պիտի բաշխվի շահաբաժին և վճարվի 5% հարկ: Ասեմ, որ հիմնարկը աշխատել է շրջանառության հարկով և ժամանակավոր դադարի ժամանակ էլ ամեն տարի տրվել է հայտարարություն շրջանառության հարկով աշխատելու համար: ՍՊԸ-ի աշխատելու ընթացքում տնօրենը տվել է փոխառություն: Քանի որ խանութը աշխատում էր վնասով՝ փակվեց: Գույքի օտարման գումարով մարվել է փոխառության տրված գումարի մի մասը: 5 տարի պահելուց հետո հիմնարկի փաստաթղթերը վերացվել են: Խնդրում եմ ասեք. արդյոք կարո՞ղ են 6-7 տարվա փաստաթղթեր պահանջել, և ինչպե՞ս ապացուցել, որ անշարժ գույքի վաճառքի գումարով մարվել է փոխառություն: Ասեմ նաև, որ պահանջել են 5 տարվա բանկային քաղվածք 01.01.20-21.01.25թ: Կանխավ՝ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ստուգում կազմակերպության լուծարման ժամանակ

Մանկական զարգացման կենտրոն բացելու համար

Արփինե․

Ողջույն, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մանկական զարգացման կենտրոն բացելու համար։ Խոսքը գնում է լիցենզավորման չենթարկվող, ՈՉ կրթական գործունեությամբ կենտրոնի մասին, որտեղ երեխաների զբաղվածության և խաղային գործունեությունն է ապահովվելու։ Խնդրում եմ ուղարկել օրենքի հղում։

Նաև նշեմ, որ ունեմ գրանցված ԱՁ (միկրո) այլ ոլորտի։ Այս դեպքում կարո՞ղ եմ գործունեության փոփոխություն անել ու օգտագործել ԱՁ-ն, թե՞ պետք է նոր տեսակի ընկերություն գրանցել։ Եթե այո՝ ի՞նչ տեսակի, և ինչպե՞ս է հարկվելու այն։

Կարդալ ավելին Մանկական զարգացման կենտրոն բացելու համար

ՍՊԸ մատուցում է միջնորդային ծառայություն

Անի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ օգնեք հետևյալ հարցով․ եթե ՍՊԸ-ն միջնորդական ծառայություն է մատուցում մի շարք ԱՁ-ների, ովքեր ցանկանում են Չինաստանից ապրանք ստանալ Ռուսաստանի Wildberries – ում վաճառելու համար, ապա ի՞նչ փաստաթղթավորում պետք է իրականացնի ՍՊԸ-ն։ Նշեմ, որ ՍՊԸ-ն ստանում է ԱՁ-ից ամբողջ ապրանքի գումարը, ապա այդ գումարը փոխանցում մեկին, որ կարող է այն դարձնել չինական Յուան, ապա այն լիցքավորում է էլ. դրամապանակ, որպեսզի կարողանա վճարել 1688 կայքում։ 1688ը տրամադրում է invoice: ՍՊԸ-ն ի՞նչ գործողություններ պիտի անի ապրանքի ձեռքբերումը ցույց տալու համար։ Կխնդրեմ օգնել, եթե հնարավոր է։

Կարդալ ավելին ՍՊԸ մատուցում է միջնորդային ծառայություն

Վաճառք Wildberries հարթակում

Աննա․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունն իրականացնում է մանրածախ վաճառք և աշխատում է ընհանուր հարկման դաշտում՝ ԱԱՀ վճարող է, վաճառքներ է իրականացնում նաև Wildberries հարթակով: Խնդրում եմ կասե՞ք ինչպես ցույց տալ Wildberries-ով կատարված վաճառքները: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Վաճառք Wildberries հարթակում

Ծախսը հիմնավորող փաստաթուղթը բացակայում է

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե շրջհարկով աշխատող կազմակերպությունը հավելված է ներբեռնում իր սարքավորումների մեջ, հավելվածի տելեգրամյան ալիքով կատարում է վճարում և հավելվածից ստանում որոշակի ծառայություն, արդյո՞ք դա համարվում է շուկայից ձեռք բերում, քանի որ ծախսը հիմնավորող փաստաթուղթ չկա։

Կարդալ ավելին Ծախսը հիմնավորող փաստաթուղթը բացակայում է

Ի՞նչ փաստաթուղթ է դուրս գրվելու գնման ակտի փոխարեն

Գրիգոր․

Բարև Ձեզ։ 2025թ․ հունվար 01-ից հետո գնման ակտով (միակողմանի) ձեռքբերումները շրջ. հարկ վճարողների համար, համաձայն ՀՕ-ի 150 հոդվածի 13-րդ մասի, հարկվում է 20 տոկոսով։ Հարցս այսպիսին է՝ նախկին թղթային գնման ակտի փոխարեն ի՞նչ էլեկտրոնային փաստաթուղթ ենք գրում, որտեղ երևում է ձեռք բերված ապրանքների ցանկը, ձեռք բերման գինը, գումարը։

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթուղթ է դուրս գրվելու գնման ակտի փոխարեն

Չեղարկման ենթակա հաշիվ

Անուշ․

Բարև Ձեզ։ Մի հարց ունեմ՝ մտնում եմ հաշվարկային փաստաթղթեր, ծանուցում է գալիս՝ “Դուք ունեք չեղարկման մեկ հաշիվ”։ Ինչու՞ է այդ ծանուցումը ցույց տալիս, և ինչպե՞ս իմանամ՝ որ հաշիվն է։

Կարդալ ավելին Չեղարկման ենթակա հաշիվ

Ծախսի հիմնավորում շրջանառության հարկով աշխատելու դեպքում

Հայկ․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն 2025 թվականին պետք է իրականացնի բեռնափոխադրումներ ՀՀ-ից դեպի այլ երկրներ։ Այլ երկրներում բենզին է լցնում։ Կասե՞ք՝ բենզինի համար շրջանառության հարկով ծախս ճանաչելու համար ի՞նչ հիմք է պետք։

Կարդալ ավելին Ծախսի հիմնավորում շրջանառության հարկով աշխատելու դեպքում