Tag: առողջության համապարփակ ապահովագրություն
Ոչ ռեզիդենտ վարձու աշխատողի ապահովագրություն
Նաիրա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ ոչ ռեզիդենտ վարձու աշխատողը համարվու՞մ է առողջության համընդհանուր ապահովագրավճար վճարող։
Արդյո՞ք ապահովագրավճարը պետք է վճարվի գործատուի միջոցների հաշվին
Անուշ․
Հարգելի հաշվապահներ, ունեմ աշխատակից, ում Նոյեմբեր ամսվա ԱՎՈՒՄ-ը գերազանցել է 200 000 դրամը, դեկտեմբեր ամսվա հաշվարկված աշխատավարձից վճարվել է ապահովագրավճար, և դեկտեմբեր ամսին ներկայացրել է ՀԾ թերթիկ։ Արդյո՞ք գործատուի միջոցների հաշվին պետք է հունվար ամսվանից իրականացվի նրա ապահովագրավճարների վճարումը և մինչև ե՞րբ։ Կխնդրեմ արձագանքել։ Կանխավ շնորհակալ եմ։
Ապահովագրավճարը ո՞ր պահից սկսած պետք է վճարել
Սևան․
Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ի 2025 թվականի համախառն եկամուտը չի գերազանցել 2 400 000 ՀՀ դրամը, իսկ 2026-ին այն շուտով կգերազանցի: Այս դեպքում ո՞ր պահից սկսած պետք է վճարել ապահովագրավճարը: Ներկայացված հաշվետվությունների հիման վրա համախառն եկամտի 2 400 000 ՀՀ դրամի շեմն անցնելու պահից, թե՞ հաջորդ տարվա հունվարի 1-ից: Եվ ապահովագրավճարը պետք է վճարվի միանգամից 129 600 դրամ, թե՞ կա վճարման վերջնաժամկետ կամ ամսական սահմանված վճար: Պատասխանելիս խնդրում եմ հղում անել օրենքի համապատասխան հոդվածին:
Որքա՞ն կկազմեն ապահովագրավճարը և դրոշմանիշային վճարը
Լիլիթ․
Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Աշխատակիցները աշխատում են գործավարձով և ամեն ամիս խիստ տարբեր աշխատավարձ են ստանում։ Եթե նոյեմբերի աշխատավարձը կազմել է 285 000, դեկտեմբերը 620 000, հունվարը 450 000, խնդրում եմ ասեք՝ ապահովագրավճարը և դրոշմանիշային վճարը որքա՞ն պետք է պահվի դեկտեմբեր և հունվար ամիսներին։ Կանխավ շնորհակալություն։
Ապահովագրավճարի վերադարձ
Արմինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ուղղորդել. Աշխատակիցն ունի հաշմանդամության կարգ, նրա համար գործատուն իր ֆինանսական միջոցներից, 2025թ. նոյեմբեր ամսում հաշվարկել և վճարել է ապահովագրավճար: Որտեղի՞ց պետք է վերցնել դիմումի ձևը և ու՞ր պետք է ուղարկվի դիմումը, որպեսզի վճարված ապահովագրավճարը հետ վերադարձվի գործատուին:
Հեռախոսների վերանորոգման գործունեություն
Էվա․
Բարև Ձեզ։ Հեռախոսների վերանորոգումը աշխատում է որպես ֆիզ․ անձ միկրոձեռնարկատիրության դաշտում։ Ի՞նչ հարկեր պետք է վճարի և արդյո՞ք ապահովագրության 129 600 դրամը պարտադիր պետք է վճարի։
Արդյո՞ք պետք է վճարել ապահովագրավճար
Բելլա.
Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ աշխատողը եղել է ոստիկանության աշխատակից, որտեղ ծառայելուց հետո անցել է թոշակի։ Արդեն իսկ ստանում է անվճար բուժզննումներ և այլն։ Արդյո՞ք նրա համար էլ պետք է վճարվի 4 800 դրամ ապահովագրավճար, եթե նա ունի սոց․ փաթեթ։
ԱՁ դրոշմանիշային վճար 2026
Լաուրա.
Բարև Ձեզ, 2025 թ-ի համար ԱՁ-ի դրոշմանիշային վճարի սանդղակը փոխվե՞լ է: Օրինակ, եթե տարեկան շրջանառությունը 12 մլն ավել էր, վճարում էինք 120 000 դրամ, հիմա 2025թ-ի համար պետք է վճարենք այդքա՞ն և միաժամանակ ապահովագրության վճա՞ր 129 600 դրամ:
Արդյո՞ք կհաշվարկվի ապահովագրավճար
Արմենուհի․
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ ՀԿ-ի աշխատակիցը դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2025թ նոյեմբերին ստացել է 200 000-ից ավելի աշխատավարձ։ Դեկտեմբերին դրամաշնորհային ծրագիրը ավարտվել է, և հունվարից աշխատակիցը ստանալու է նվազագույն աշխատավարձ։ Ապահովագրավճար հաշվարկվելու՞ է։ Սովորաբար ՀԿ-երի աշխատակիցները աշխատավարձ ստանում են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում և կոնկրետ ժամկետներում։
Ապահովագրավճարի վճարում ԱՁ և վարձու աշխատող լինելու դեպքում
Վազգեն․
Ողջույն։ Մեկ հարց առողջության ապահովագրության վճարի հետ կապված։ Եթե հանդիսանում եմ և վարձու աշխատող, և ԱՁ, և գործատուն համապատասխան կարգով կատարում է առողջության ապահովագրության վճարումները, ԱՁ լինելով՝ ես նույնպե՞ս պետք է վճարեմ ապահովագրավճար։
ԱՁ զբաղվում է սանտեխնիկայի արտադրությամբ
Անի․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք լրացնել շահութահարկի հաշվետվությունը։ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում և զբաղվում է սանտեխնիկայի արտադրությամբ, շրջանառությունը առանց ԱԱՀ կազմում է 2 330 000 դրամ, չունի աշխատողներ, ունի ստացված հարկային հաշիվ 01․07․2026թ-ով (ԱԱՀ-ով 132 000 դրամ), իսկ 2025թ-ով ունի մեկ գնված ապրանք խանութից, որի ՀԴՄ-ում ներառվել է ՀՎՀՀ-ն, արժեքը 27 090 դրամ։ Խնդրում եմ ասեք՝ համախառն եկամուտ դաշտում ինչ թիվ պետք է լրացնել, և նվազեցումների մեջ կարո՞ղ եմ ներառել 2026թ-ին ստացված հաշվի տվյալները, և եթե ԱԱՀ-ով շրջանառությունը կազմել է 2 796 000 (առանց ԱԱՀ 2 330 000), արդյո՞ք պետք է վճարվի առողջապահության ապահովագրության տարեկան վճար։
Խնդրում եմ նշեք նաև՝ ի՞նչ տոկոսով է հաշվարկվում արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ի շահութահարկը։
Ապահովագրավճարի հետ կապված
Վազգեն․
Բարև Ձեզ։ Երկու հարց՝ կապված ապահովագրական վճարի հետ․
1) Եթե աշխատողի աշխատավարձը չի գերազանցում 200 000-ը, եկամտային հարկի, սոցվճարի և դրոշմանիշային վճարի հաշվարկները մնում են նույնը, ինչ նախկինում, ճի՞շտ է
2) Որտե՞ղ է ԱՁ-ն վճարում իր համար նախատեսված առողջության ապահովագրության վճարը։ Կանխավ շնորհակալություն։
Արդյո՞ք աշխատակիցը համարվում է ապահովագրավճար վճարող
Սուսաննա․
Բարև Ձեզ, եթե 2025թ-ին պարգևավճարի հիման վրա է դրույքը հասել և անցել 200 001 դրամը, սակայն 2026թ-ին ստանալու է 200 000 դրամից ցածր, ապա այս դեպքում է՞լ մեկանգամյայի համար պետք է դեկտեմբեր ամսից դառնար ապահովագրական վճար տվող և 2026թ-ին էլ մնար նույն կարգավիճակում։
Եթե աշխատողն ընդունվել է 2025թ. դեկտեմբերին
Մարինե․
Բարև Ձեզ: Եթե աշխատողն ընդունվել է 2025թ. դեկտեմբերին,և հաստիքը կազմում է 240 000 դրամ, ապահովագրավճար պահվելու՞ է, թե՞ ոչ։
Ապահովագրավճարների նվազեցման հետ կապված
Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել ապահովագրավճարների նվազեցման հետ կապված հետևյալը․
- Եթե ԱՁ-ի շրջանառությունը գերազանցում է 2,4 մլն դրամ, արդյո՞ք դրոշմանիշային վճարի նվազեցումը գործում է, և տարեկան դրոշմանիշային վճարը դառնում է 12 000 դրամ
- Եվ եթե ԱՁ-ն IT ոլորտում է գործում, արդյո՞ք կիրառվում է նույն կարգավորումը, թե՞ գործում է այլ մեխանիզմ։
Կանխավ շնորհակալություն։
ԱՁ արդեն ունի առողջության ապահովագրություն
Հակոբ․
Քանի որ որպես ֆիզիկական անձ արդեն ունեմ թե՛ պետական, թե՛ մասնավոր առողջապահական ապահովագրություն, խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք ԱՁ գործունեության դեպքում անհրաժեշտ է ունենալ առանձին առողջապահական ապահովագրություն, թե՞ առկա ապահովագրությունները բավարար են։
Ե՞րբ աշխատողը կարող է օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից
Նվարդ․
Եթե աշխատողից առողջության ապահովագրավճարը պահված է, հաշվեհամարի առկայության դեպքում փոխանցումը կատարվում է ենթադրենք հունվարի 10-ին, ե՞րբ է աշխատողը համարվում համակարգում ապահովագրված անձ և կարող է դիմել անվճար բուժ զննության։
Որքա՞ն կկազմի ապահովագրավճարը
Կարեն․
Եթե աշխատակիցը նոյեմբեր ամսվա համար ստացել է 600 000 դրամ (300 000 աշխատավարձ + 300 000 պարգևավճար), ապա ապահովագրավճարը որքա՞ն կլինի՝ 4 800, թե՞ 10 800։
ԱՁ 65 տարեկանից բարձր է և շեմը գերազանցում է, վճարու՞մ է արդյոք ապահովագրավճար
Վիտյա․
Բարև Ձեզ։ Եթե ԱՁ 65 տարեկանից անց է, զբաղվում է արտադրությամբ, շեմը գերազանցում է, համարվու՞մ է ապահովագրավճար վճարող, և մի հարց էլ՝ եթե 2025թ դեկտեմբերի 27-ից դադարեցում է տալու գործողությունը անհայտ ժամանակով, պե՞տք է վճարի։
Ազատվող աշխատողը կներառվի՞ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում
Կարեն․
Եթե աշխատակիցը 24․12․25թ-ից ազատվում է աշխատանքից, ապա նա նեռարվում է առողջության համընդհանուր ապահովագրության մեջ։
Առողջության համընդհանուր ապահովագրության վճարի հաշվեհամար
Ռուզաննա․
Խնդրում եմ տրամադրել գանձապետական հաշվի համարը առողջության համընդհանուր ապահովագրության վճարը կատարելու համար, շնորհակալություն։
Որքա՞ն է կազմելու դեկտեմբեր ամսվա դրոշմանիշային վճարը
Արմինե․
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ եթե աշխատողի 2025թ.-ի նոյեմբեր ամսվա աշխատավարձը կազմել է մինչև 200000 դրամ, իսկ դեկտեմբեր ամսվանը 200 001-ց բարձր, որքա՞ն է կազմելու դեկտեմբեր ամսվա դրոշմանիշային վճարը: Նախապես շնորհակալություն։
Եթե աշխատավարձը և արձակուրդայինը միասին գերազանցում են 200 000 դրամը, ապահովագրավճար վճարվու՞մ է
Նարինե․
Բարև Ձեզ։ Հասկանալի է, որ եթե աշխատավարձը 200 000-ից ցածր է և տարվա ընթացքում ինչ որ չափով ավելանում է, ապա աշխատողն անկախ ամեն ինչից վճարում է ապահովագրավճարը, իսկ եթե արձակուրդայինի հետ միասին աշխատավարձը գերազանցում է 500 000 դրամը, այդ դեպքում նու՞յն կերպ է ստացվում, այսինքն 10 800 դրամը վճարում է միայն աշխատակիցը։
Առողջության համընդհանուր ապահովագրություն

Առողջության համընդհանուր ապահովագրություն
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը։
2026 թվականից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները, որոնց աշխատավարձը հարկերը ներառյալ գերազանցում է 200 հազար դրամը, պարտադիր կերպով ամիսը 10 800 դրամ կվճարեն առողջության ապահովագրության համար։ Այս վճարը սահմանվում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակներում, իսկ տարեկան ընդհանուր գումարը կկազմի 129 600 դրամ։
Մանրամասն

