Tag: դրոշմանիշային վճար

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞վ է վճարում դրոշմանիշային վճարը

Շուշանիկ․ Խնդրում եմ օգնել հատեվյալ հարցում․ եթե ՍՊԸ-ն վճարում է նվազագույնից ցածր աշխատավարձ, ընդորում աշխատողը քաղիրավական պայմանագրով է ծառայությունը մատուցում, ապա դրոշմանիշային վճարը պետք է գործատուն վճարի՞։ Այսինքն՝ 50 000 մաքուր աշխատավարձ եմ հաշվարկում և նրա մեջ դրոշմանիշայինի 1 500 դրամը չի մտնում։ ճի՞շտ եմ հասկանում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճար

Սոֆյա․ Հարգելի հաշվապահներ, աշխատակցին պետք է վճարել արձակուրդային և աշխատավարձ նույն ամսվա մեջ: Ինչպե՞ս է կատարվում դրոշմանիշայինի պահումը՝ մեկ անգամ, թե՞ յուրաքանչյուր վճարից առանձին առանձին:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞վ է վճարում դրոշմանիշային վճարը

Սաթեն. Խնդրում եմ պատասխանեք` ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատակցի արձակուրդային գումարը ցածր է նվազագույնից: Ո՞վ է վճարում դրոշմանիշայինը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի պարտավորություն

Անի. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` դրոշմանիշային վճարման պարտավորությունը որտե՞ղ կարող եմ նայել ԱՁ-ի պարագայում: ԱՀՔ քաղվածքում (Սահմանված չափից ավել վճարած գումարներ) ցույց է տալիս 15 000 դրամ, ես վճարել եմ 24 000դրամ: Տարեկան շրջհարկս 2.4մլն.-ից 6մլն. է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՌԴ քաղաքացու աշխատավարձի պահումներ

Թամարա․ Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ եթե աշխատակիցը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, համարվում է ՌԴ քաղաքացի և ունի ՀՀ-ում կեցության քարտ: Հայտում փոփոխություններ կատարելուց հետո ի՞նչ հարկեր են պահվում, և սոց․ վճար պահվում է, թե ոչ։ Նա հարկվում է որպես ոչ ռեզիդենտ, թե՞ ոչ, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում նրա համար: Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի պարտավորություն

Հասմիկ․ Բարև ձեզ, Ա/Ձ-ն 2022թ փետրվարի կեսերին ներկայացրել է դադարեցման դիմում, հունվար փետրվար ամսին ոչ մի գործարք չի ունեցել, ներկայացնելու է 0-ական շրջ. հարկի հաշվետվություն, հարցս հետևյալն է՝ 2022թ համար վճարելու՞ է դրոշմանիշային վճար։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի վերադարձ

Սյուզաննա․ Բարև ձեզ։ Եթե տվյալ աշխատողի երեխան ծառայում է ՀՀ ԶՈւ, ապա հնարավո՞ր է՝ ետ վերադարձնեն մեկ տարվա դրոշմանիշի գումարը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճար համատեղությամբ աշխատելու դեպքում

Սոֆյա․ Ասացեք խնդրեմ՝ սկսած 2022թ-ից ի՞նչ ձևով է կատարվում դրոշմանիշայինի համար կատարված վճարը համատեղությամբ աշխատելու դեպքում: Եթե ետ պահում չի լինում, արդյո՞ք դա նշանակում է, որ քանի տեղ աշխատում է, այդքան պետք է վճար արվի, խոսքը վերաբերվում է ընդհանուր դեպքերին:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճար

Նարին. Հարցս հետևյալն է. միկրոձեռնարկատերը չունի աշխատող և չունի շրջանառություն, այդ պատճառով պետք է ամեն դեպքում 256 և 257 տարեկան հայտը և 0-ական հաշվետվությունը ներկայացնի։ Բացի նշված հաշվետվություններից արդյո՞ք նաև պետք է վճարի նվազագույնը 18 000դրամ դրոշմանիշային վճարը, թե՞ աշխատող և շրջանառություն չունենալու պատճառով զինվորի փողը նույնպես չի փոխանցվում։ Բացի վերոհիշյալից հաշվետվություններում կամ փոխանցումներում որևէ բաց թողում ունե՞մ, որ պետք է կատարեմ, բայց տեղյակ չեմ, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճար

Դիանա. Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ ասել` եթե արտադրությամբ զբաղվող ԱՁ-ն գործում է սահմանամերձ շրջանում, (աշխատում է շրջհարկով և ազատված է շրջհարկից), տարեկան դրոշմանիշային վճարը կազմում է 48 000, թե՞ 102 000 դրամ, եթե հարկման բազան 6 000 000-12 000 000 սահմանում է: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր է վճարում Ա/Ձ

Սերյոժա. Ա/Ձ գործում է 2021թ. օգոստոսից, չունի աշխատող: 2022թ. հունվարի 13-ին ուղարկել/հանձնել է ձև 256 ու 257: Անհատ ձեռնարկատերը ծն. 1989թ. սոց. վճար պե՞տք է կատարի կուտակային ֆոնդի համար և այդ առումով տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, դրոշմանիշային վճար կատարո՞ղ է համարվում տվյալ Ա/Ձ-ն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճար

Օվսաննա. Բարև Ձեզ, հաշվապահներ ջան: Հարցս հետևյալն է. ԱՁ չհանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտը (չնայած այն փաստին, որ ոչ մի հաշվետվություն չի ներկայացնում, քանի որ հարկային արտոնություն ունի) տարեկան դրոշմանիշային վճարը պարտավո՞ր է վճարել։ Կանխավ շնորհակալ եմ: