Tag: նորաբաց

Թխվածքաբլիթի արտադրության համար

Սամվել.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի երկու հարցում. առաջինը՝ Ա/Ձ գրանցելու համար անշարժ գույքի հասցե նշվու՞մ է, թե՞ պարտադիր չէ, այսինքն՝ գործունեության վայրի հասցե: Եվ երկրորդ հարցը՝ թխվածքաբլիթի արտադրության համար ուրիշ ի՞նչ պարտադիր գործողություններ կան մինչև սկսելը։

Կարո՞ղ են երկու անհատ ձեռնարկատերեր հաշվառվել նույն հասցեում

Մարիա.

Բարև ձեզ։ Կասե՞ք, խնդրում եմ, ինչպե՞ս կարող եմ նույն հասցեում երկու ԱՁ գրանցել։ Շնորհակալ եմ:

Դեղատուն բացելու համար

Աննա.

Խնդրում եմ, կասե՞ք ինձ՝ հնարավո՞ր է բժիշկ-ատամնաբույժի դիպլոմով դեղատուն բացել:

Համակարգիչների ծրագրային սպասարկման կետ բացելու համար

Մկրտիչ․

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ համակարգիչների ծրագրային սպասարկման կետ բացել և հիմա չգիտեմ՝ ի՞նչ հարկեր եմ մուծելու ամսական և թե տարեկան, և արդյո՞ք ՀԴՄ սարք պարտադիր է, թե՞ ոչ, կխնդրեի ինձ մանրամասն գրեիք: Շնորհակալություն։

Անձը ցանկանում է զբաղվել աղցանների պատրաստմամբ և մատակարարմամբ

Սամվել.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ զբաղվել սալաթների պատրաստման և մատակարարման աշխատանքով: Ցանկանում եմ բացել ընտանեկան բիզնես՝ տնային պայմաններում: Խնդրում եմ, ինձ ուղղություն տաք, թե ինչ փաստաթղթեր և թույլտվություն է պետք նման գործունեություն ծավալելու համար: Շնորհակալություն:

Հասարակական կազմակերպություն բացելու համար

Իրինա․

Բարև Ձեզ: Հասարակական կազմակերպություն բացելու համար որտեղից սկսել, եթե հնարավոր է՝ կանոնադրության նմուշ ուղարկեք, հնարավորինս պարզ ներկայացրեք: Նախապես շնորհակալ եմ։

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Արմինե Դավթյան.

Բարև ձեզ: Մի քանի հարց ունեմ:
Ես մարտի 5-ին ԱՁ եմ բացել, աշխատող գրանցված չկա, ես հիմա ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ, ընդամենը հասցրել եմ 2 գործարք կատարել, ոլորտը ծառայությունների մատուցում է:

Կարո՞ղ է արդյոք թվային նկարիչը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Նիք.

Բարև ձեզ:
Կարո՞ղ է ԱՁ-ն ինքը վարել իր հաշվապահական հաշվետվությունները։
Կարո՞ղ է թվային նկարիչը հիմնել միկրոբիզնես և աշխատել որպես ստեղծագործող։
Ուզում եմ աշխատել ֆրիլանս նկարիչ։ Բիզնեսը փոքր է լինելու։
Շնորհակալություն:

Անձինք ցանկանում են արագ սննդի կետ բացել

Դավիթ.

Արագ սննդի կետ ենք ուզում բացել (փոքր բիզնես)։ Աշխատելու ենք ես ու կինս։ Ի՞նչ հարկեր ու վճարներ պետք է վճարենք։ Շնորհակալություն:

Անձը ցանկանում է զբաղվել դռների և պատուհանների արտադրությամբ

Նաիրա.

Բարև ձեզ:
Ընկերս որոշել է դռների և պատուհանների արտադրության փոքր ձեռնարկություն ստեղծել։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի և ի՞նչ վճարներ։ Նաև ՀԴՄ սարք ունենալու անհրաժեշտություն կա՞ արդյոք։
Կանխավ շնորհակալություն:

Անձը օծանելիք է արտադրում

Ալինա.

Բարև ձեզ: Օծանելիք արտադրող կազմակերպությունը կարո՞ղ է գրանցվել որպես ԱՁ, և ի՞նչ հարկատեսակներով պետք է հարկվի, եթե ամբողջ աշխատանքը կատարում է տվյալ անձը (այլ աշխատող չունի), և ամսական շրջանառությունը մոտ 500 000 դրամ է։

Անձը չի կարողանում գրանցվել որպես ԱՁ

Սաթիկ․

Բարև ձեզ: Ցանկանում եմ Ա/Ձ գրանցել, չեմ կարողանում։ Խնդրում եմ օգնել, շատ շտապ է։

Անձը ցանկանում է զբաղվել արծաթյա զարդերի վաճառքով

Արև.

Բարև ձեզ։
Եթե ես բացեմ ԱՁ, կարո՞ղ եմ աշխատել տանից և վաճառել արծաթյա զարդեր:

ԱՁ զբաղվելու է կայքերի դիզայնով

Բենիամին․

Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, իրականացնելու եմ կայքի ստեղծում և դիզայն: Խնդրում եմ ասեք, թե ինչ հարկային պարտավորություններ ունեմ 1 տարվա կտրվածքով: Շնորհակալ եմ:

ԱՁ կանաչապատման ծառայություններ է մատուցում

Սիմոն․

Բարև Ձեզ, հարգարժան հաշվապահներ և օրենքի գիտակներ։ Ես հարց ունեմ, ավելի ճիշտ՝ հարցաշար․․․
ԱՁ եմ, ունեմ 2 աշխատող։ Կասե՞ք՝ աշխատողների և ինձ համար ի՞նչ հարկեր և տուրքեր եմ պարտավոր վճարել։ ԱՁ-ն միկրոձեռնարկատեր հարկատեսակով է աշխատում։ Կանաչապատման ծառայություն եմ մատուցում։

Եվ նաև մեկ այլ հարց։ Երեկ պետռեգիստրում գրանցվեցի օնլայն, սակայն ID քարտս դեռ պատրաստ չէ, ապրիլի 2-ին է լինելու։ Իմ հաշվառման հայտը ընթացքի մեջ է, դա նշանակում է, որ պիտի ըստ իմ ուղարկած տվյալների այնտեղ ինձ հաշվառեն և նոր տրամադրե՞ն այդ համարը։ Եթե ոչ, ապա ի՞նչ է նշանակում, հարգելինե՛րս։ Եթե այո, ապա այդ համարով պետք է ներկայանամ տեղի հարկայի՞ն։ Այս ամենը ք․ Երևանում է արված։

Ե՞րբ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, մի հարցի պատասխանեք.
Պետ. ռեգիստրում գրանցել եմ ՍՊԸ (տնտեսական գործունեության դասակարգիչը՝ F43.21.1), 13.03.2020թ. ներկայացրել եմ էլեկտրոնային գրանցման հայտ (վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների) և միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: 2 հաշվետվություն էլ կա «Հանձնված հաշվետվություններ» բաժնում:
Հիմա հարց՝ ե՞րբ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ:

Հ.Գ. Եթե հաշվետվությունների բաժնում երևում են հայտերը, նշանակում է հայտերը տեղ հասե՞լ են, ամեն ինչ նորմա՞լ է:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունը ո՞ր հարկատեսակով է հարկվում

Լուսինե.

Բարև ձեզ:
1. IT ոլորտի նորաբաց կազմակերպությունը ի՞նչ հարկով է հարկվելու:
2. IT կազմակերպության համար ո՞ր կազմակերպաիրավական ձևն է առավել նախընտրելի:

Ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել

Անահիտ.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, դեկտեմբերի 18-ին գրանցել եմ Ա/Ձ, հունվար ամսվանից համարվել եմ շրջանառության հարկ վճարող և կատարել եմ վճարում շահութահարկի և սոց․ վճարի մասով 5 000-ական դրամ։ Մարտի 12-ին լուծարել եմ, այժմ ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել։