Tag: ստաժ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային ստաժը

Աշոտ. Բարև ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել. Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային ստաժը. մեկ տարին 360 օր, թե՞ 365: Հաշվարկման կարգում գրված էր, որ 30 օրը մեկ ամիս է և 12 ամիսը` մեկ տարի: Ո՞րն է ստաժի օրացուցային տարին և ի՞նչն է պատճառը, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակը հաշմանդամության կենսաթոշակի փոխելու համար դիմելիս մերժում են` պատճառաբանելով, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակ է նշանակվել օրացուցային 9 տարի 6 ամիս աշխատանքային ստաժի հաշվառմամբ: Ինչու՞ երեխայի խնամքի ժամանակահատվածն այս դեպքում չի հաշվարկվում։ Կանխավ` շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային ստաժի դիտում

Աշխեն. Ողջույն, Ինչպե՞ս և որտե՞ղ կարող եմ ստուգել գրանցված իմ նախորդ աշխատանքային ստաժերը, ընկերությունները, հաստիքները և այլն, հակիրճ` թվայնացված աշխատանքային գրքույկը: Որևէ կայք կա՞: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվի աշխատանքային ստաժը

Alvard. Բարև ձեզ, ես ավարտել եմ հեռակա ֆակուլտետի Մանկավարժության բաժինը, 1 տարվա ընթացքում ընդունվել եմ աշխատանքի: Արդյո՞ք իմ սովորած տարիները կգրվեն աշխատանքային գրքույկի մեջ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատողը կորցրել է աշխատանքային գրքույկը

Մարիամ. Բարև ձեզ, ես դուրս եմ եկել աշխանքից: Ինչպե՞ս կարող եմ իմանալ` քանի տարվա ստաժ ունեմ օնլայն տարբերակով, ես կորցրել եմ աշխատանքային գրքույկս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ազատվում է հիմնական գործատուի մոտից

Armen. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք՝ հիմնական գործատուից ազատվելու դեպքում պե՞տք է ներկայացնեմ տեղեկանք, որպեսզի նշվի համատեղությամբ աշխատանքը, և դա ինչ որ առավելություն ունի՞ ստաժի համար: Եվ 2013-ից և աշխատել և սովորել եմ առկա համակարգում, գործատուն, ինչպե՞ս պետք է նշի աշխատանքային գրքույկիս մեջ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարված աշխատանքը կներառվի ստաժի մեջ

Լիլիթ. Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարված աշխատանքը ներառվո՞ւմ է աշխատանքային ստաժի մեջ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակցին հասնում է վերջնահաշվարկ

Հերմինե. Աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 1989թ-ի օգոստոսի 31-ին: Յուրաքանչուր տարի օգտվել է հասանելիք արձակուրդից: Այս տարի նույնպես արձակուրդի է գնացել հուլիս ամսվան: Չունի հուլիսի աշխատած օրեր: Օգոստոսի 1-ից իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Հարց. Արդյո՞ք աշխատակցին հասնում է վերջնահաշվարկ: Երկար տարիներ աշխատանքային ստաժի համար ևս հասնու՞մ է արդյոք լրացուցիչ գումար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք նպաստը հաշվարկելիս աշխատանքային ստաժը հաշվի է առնվելու

Հասմիկ. Բարև Ձեզ, ես 1 տարի 7 ամիս աշխատել եմ մի հիմնարկում, որից հետո ընդունվել եմ մեկ այլ հիմնարկ և հենց առաջին ամսվա ընթացքում հղիացել եմ, ներկայումս հղիության 5-րդ ամսում եմ և 2 ամսից պատրաստվում եմ գնալ ֆիզարձակուրդ: Կխնդրեի, որ օգնեիք հասկանալու այս հարցը, արդյո՞ք հաշվի առնվելու է նախորդ հիմնարկումս աշխատած ժամանակահատվածը ֆիզարձակուրդի գումարը ստանալիս, մաքուր աշխատավարձիս չափը 64 260 դրամ է: Կանխավ շնորհակալ եմ, կսպասեմ հարցիս պատասխանին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակիցը ունի նպաստի իրավունք

Իդա Օհանյան. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեզ հարց ունեմ: Կինը աշխատել է 200թ.-ից մինչև 2013թ. հոկտեմբեր ամիսը պետական հիմնարկությունում առանց ընդհատման, 2013թ. մարտից աշխատում է նաև քաղաքացիաիրավական պայմանագրով այլ ընկերությունում առ այսօր: 2014թ. սեպտեմբերին պետք է բալիկ ունենա: 1.Արդյո՞ք օրենքով նրան նախատեսվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք, միանվագ գումարը և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը ստանալու իրավունք: 2. Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատանքային ստաժը գրանցվու՞մ է արդյոք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Լիլիթ. Սիրելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, աշխատողը 7 ամիս է աշխատել, բնականաբար դեկրետային գումարը հաշվարկվում է այդ ամիսների համար, բայց մի հարց կա` մինչ այդ 6 ամիս գրանցված է եղել գործազուրկների գրասենյակում և աշխատանքային գրքույկում գրանցել է, արդյո՞ք դա ստաժ է համարվում, և դեկրետայինը հաշվելիս ինչպե՞ս պետք է վարվեմ: Նախօրօք շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը

Լիլիթ. Բարև, սիրելի հաշվապահներ: Պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդի, և կցանկանայի իմանալ իմ հասանելիք գումարը: Ստանում եմ 120 000 աշխատավարձ, հինգօրյա գրաֆիկով, և ի՞նչ ազդեցություն ունի կենսաթոշակային ֆոնդը դեկրետային գումարի հետ, ինչքա՞ն է սոց. վճարումը: Արդյո՞ք կապ ունի աշխատած ամիսների քանակը, ես շփոթվել եմ` մեկը ասում է անպայման պետք է 10 ամիս աշխատես, մյուսը ասում է` դա կապ չունի, ասացեք խնդրեմ` այժմյան օրենքով ինչպե՞ս է: Նախապես շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույն ժամկետ ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ աշխատած ամիսների համար

Արմինե. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել` կա՞ արդյոք նվազագույն ժամկետ ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ աշխատած ամիսների համար: Կարո՞ղ եմ գնալ ֆիզ. արձակուրդ աշխատանքի ընդունվելուց 10 ամիս հետո: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը տվյալ ամսվա 1-ից ազատվում է աշխատանքից

Մարիանա. Բարև Ձեզ: 1. Աշխատողը տվյալ ամսվա 1-ից ազատվում է աշխատանքից: Հարց` հրամանի մեջ գրվում է սույն ամսվա 1-ից, թե՞ նախորդող ամսվա 31-ից: 2. Արդյո՞ք աշխատանքային գրքույկը առաջին անգամ լրացնելուց նշվում է, որ աշխատակիցը ստաժ չի ունեցել, թե՞ ոչ: Եվ արդինատուրան կամ մասնագիտական ուսման տարիները ստաժ համարվու՞մ են, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողի համար հաշվարկվում է հավելավճար

Գոհար. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Աշխատողը 5 տարի աշխատել է մի գործատուի մոտ և ստացել ստաժի հավելավճար: Այնուհետև աշխատանքից դուրս գալուց 2 ամիս անց անցել է աշխատանքի մեկ այլ գործատուի մոտ: Այս գործատուի մոտ հաշվարկվու՞մ է արդյոք նրա աշխատանքային ստաժը և վճարվու՞մ է նրան ստաժի հավելավճար նախկին 5 տարվա համար, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային գրքույկի վերաբերյալ

Marine. Բարև Ձեզ, շատ կարևոր է, խնդրում եմ հնարավորին շուտ արձագանքել: Անձն իր աշխատանքային գրքույկը տվել է կարիքի մեջ գտնվող այլ անձի, որ դրանով ձևակերպեն աշխատանք ու կարիքի մեջ գտնվողի եկամուտն աշխատավայրում չկրճատեն (դրանով կարողանա ավելի շատ աշխատավարձ ստանալ): Գրքույկը ժամանակավոր տրամադրած անձը ինչպե՞ս կարող է այն հետ ուզել` առանց այդ անձին վնասելու ու ավելորդ քաշքշուկների: Իր գրքույկը տրամադրած անձը խնդրել է վերադարձնել այն, բայց ապարդյուն: Այն վերցնողն ասում է, թե հաշվապահությունից գրքույլը վերցնելը (ժամանակավոր) ու դրանում այլ տվյալներ ներառելը իրեն կվնասի: Գրքույկի տերը կասկածում է, որ աշխ. գրքույկը կորցրել են: Որևէ կերպ հնարավո՞ր է ճշտել` կորցրել են, թե` ոչ (առանց այն կիրառող անձին քաշքշուկների մեջ ներառելու և ավելորդ խնդիրների): Եթե ոչ, ապա աշխատանքային գրքույկի տվյալները որևէ կերպ հնարավո՞ր է վերականգնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ ամիս պետք է աշխատողը աշխատի մինչև հաջորդ արձակուրդը

Լիանա. Բարև ձեզ: Եթե հնարավոր է, ասեք, խնդրեմ, թե քանի ամիս պետք է աշխատողը աշխատի մինչև հաջորդ արձակուրդը, եթե օգտագործել է հերթական արձակուրդը և անվճար արձակուրդը (60 օր):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք ուսման տարիները համարվում են ստաժ

Արծրուն. Բարև Ձեզ: Ճի՞շտ է, որ եթե ուսոմն ավարտելուն պես չես աշխատում, ուսման տարիները ստաժ չեն համարվում: Կամ ուսման տարիներն առհասարակ հաշվարկվու՞մ են, թե՞ ոչ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ բարձր լեռնային գոտիներում աշխատանքի պայմաններում

Մարինե. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, և ինձ մոտ առաջացել են հետևյալ խնդիրները: Խնդրում եմ օգնեք ինձ: Ես Գեղարքունիքի մարզի գրադարանի հաշվապահ եմ, և այստեղ որոշակի շրջանների համար բացի աշխատավարձից աշխատողներին վճարում ենք նաև բարձր լեռնային` աշխատավարձի 20%, եթե աշխատավարձը 40000 ցածր է, իսկ բարձրի դեպքում ավելանում է 8000 դրամ: Հարցերս հետևյալն են.` Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կամավոր հիմունքներով կատարվող աշխատանքի մասին

Syuzi. Կարո՞ղ է արդյոք առևտրային կազմակերպությունն ընդունել աշխատանքի կամավոր հիմունքներով աշխատողի (զուտ ստաժի համար): Խնդրում եմ հուշել, արդյո՞ք ՀՀ օրենքը կամավոր աշխատանքի մասին ուժի մեջ է մտել, կամ ե՞րբ է մտնելու: Ո՞րտեղ գտնեմ պատասխան:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարձու աշխատողների գրանցման հայտերի վերաբերյալ

Հարություն. Հարգելի կոլեգաներ, հարցս կապված է վարձու աշխատողների գրանցման հայտերի ներկայացման հետ: Արդյո՞ք այսուհետ` այսինքն 2013թ. հունվարի 1-ից սոց. ապ. հայտեր չենք ներկայացնելու նոր աշխատողների համար: Որքանով հասկացա` ոչ, սակայն բազմաթիվ ուղեցույցների և իրազեկումների մեջ չեմ հանդիպել նշում դրա մասին: Ինչպես նաև, նախկինում ներկայացնում էինք ձև 5 աշխատողի ստաժի վերաբերյալ: Արդյո՞ք դրա ներկայացումը ուժի մեջ է: