2

Ապրանքի ետ վերադարձ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը վաճառել է ապրանքներ, դուրս են գրվել հաշիվ-ապրնքագրեր, հիմա մեր գնորդը դրանց մի մասը հետ է վերադարձնում: Խնդրում եմ հուշեք, կարող եմ այդ կազմակերպության հետ փոխհաշվարկ կատարել (իրենք դուրս գրեն հաշիվ վերադարձված ապրանքի համար, և վճարեն միայն տարբերությունը), այսինքն հաշվանցել դեբիտ. պարտքը: Կանխավ շնորհակալություն:

Tags: , ,

 
2

Անտոկոս փոխառություն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Արմեն.

Հնարավոր է արդյոք ընկերությունը հիմնադիրներին տրամադրի անտոկոս փոխառություն, և դա ոչ մի ազդեցություն չունենա շահութահարկի վրա…նախապես շնորհակալություն: Եթե հնարավոր է, նշեք իրավական հիմքը…

Tags: , ,

 
1

Ծառայությունների մատուցման պայմանագիր

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/08/2010 Հարց ու պատասխան, Փաստաթղթեր, գրքեր

Դավիթ Ասատրյան.

Խնդրում եմ օգնել ինձ, տրամադրեք հաշվապահական ծառայությունների մատուցման պայմանագրի նմուշ: Կանխավ շնորհակալ եմ:

Tags: ,

 
3

Հաշվապահական ծրագիր

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Valeri.

Ի՞նչ արժի 1C-ը, և որտեղի՞ց կարող եմ այն գնել:

Tags:

 
2

Վիճակագրական ծառայության հաշվետվություն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/08/2010 Ա/Ձ, Ֆիզ. անձ, Հաշվետվություններ, Հարց ու պատասխան

Sona.

Հարգելի ընկերներ,

Խնդրում եմ օգնեք ինձ. անհատ ձեռներցը, ով ընդհանրապես ոչ մի գործարք չի ունեցել առայժմ ու հարկային հաշվետվություն չի ներկայացրել, ի՞նչ վիճակագրական հաշվետվություն պետք է ներկայացնի ու ի՞նչ հաճախականությամբ։ Եթե հնարավոր է, խնդրում եմ, ասեք, թե որ օրենքի համաձայն գործարք չունենալու դեպքում Ա/Ձ-ն իրավունք ունի հարկային հաշվետվություն չներկայացնելու։

Կանխավ շատ շնորհակալություն։

Tags: , ,

 
2

ԱՕ փոփոխությունների վերաբերյալ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Geghecik.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ ասեք, ի՞նչ պետք է անեմ, ելնելով ԱՕ փոփոխություններից, մենք պետք է վեցօրյայից անցնենք հնգօրյա աշխատանքային շաբաթի, սակայն ըստ 142 հոդվածի 3-րդ կետի ծանուցումից (օգոստոսի 2) 2 ամիս հետո կարող ենք անցնել հնգօրյա աշխ. շաբաթի, իսկ ինչպե՞ս վարվել օգոստոս, սեպտեմբեր ամիսներին:

Tags:

 
2

Արձակուրդայինի վերաբերյալ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Թերեզա.

Բարև բոլորին, ես ուզում եմ իմանալ, արձակուրդայինի օրերի փոփոխության հետ կապված հաշվարկի բանաձևն էլ խոմ չի փոխվել:
Կանխավ շնորհակալություն:

Tags: ,

 
0

Ապրանքների գներ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/08/2010 ՀԾ հաշվապահական համակարգեր

Anna.

Ինչպե՞ս ձևավորել ապրանքների գները “ՀԾ-Առևտրում”:

Tags:

 
2

Բեռնափոխադրող ընկերություն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`24/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Նառա.

Բարև Ձեզ,
Արդեն 1 ամիս է բացվել մեր կազմակերպությունը(ՍՊԸ), զբաղվում է բեռնափոխադրումներով (Հայաստան-ԱՊՀ երկրներ և հակառակը), ունի սեփական ավտոմեքենաներ, որոնք տարբեր մարդկանց անուններով են գրանցված, ունի դրամարկղի գիրք, հիմնականում աշխատում ենք փոխանցումով: Խնդրում եմ, եթե կարելի է, ուղղություն տվեք, ինչպես կարելի է վարել հաշվապահությունը:
Նախապես շնորհակալություն!!!

Tags: ,

 
0

Նախադպրոցական հաստատություն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`24/08/2010 Հաշվետվություններ, Հարկեր և տուրքեր, Հարց ու պատասխան

Արթուր.

Հարգելի հաշվապահներ,
գործում է նախադպրոցական հաստատություն (մասնավոր մանկապարտեզ, կազմակերպաիրավական ձևը` ՍՊԸ), խնդրում եմ հուշեք, թե տվյալ գործունեությունը ի՞նչ տեսակի հարկերով է հարկվում (նշեք համապատասխան օրենքների հոդվածները):
Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել:

Tags: , ,

 
3

ԱՕ փոփոխությունների վերաբերյալ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`24/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Geghecik.

Բարև Ձեզ:
Կարո՞ղ եք ինձ ասել, թե որքան ժամանակում պետք է աշխատանքային պայմանները համապատասխանեցնել ԱՕ փոփոխված օրենսգրքին:

Tags:

 
2

Հղիության և ծննդաբերության նպաստ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`24/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Իրինա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ այս հարցին.
աշխատում եմ կազմակերպությունում 01.04.2010-ից եվ գնալու եմ ֆիզ արձակուրդ 02.09.2010-ից: Աշխատավարձս 80000 դրամ է, ինչպե՞ս պետք է հաշվարկեն իմ ֆիզ արձակուրդային գումարը` կապված վերջին ԱՕ փոփոխությունների հետ: Ավելացնեմ, որ ծննդաբերությունս լինելու է վիրահատական միջամտությամբ:
Կանխավ շնորհակալություն:

Tags: , ,

 
11

Աշխատանքի ընդունում

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`23/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Geghecik.

Բարև Ձեզ,
Կարո՞ղ եք ինձ ասել, թե ընկերությունում եռակցող աշխատանքի ընդունելիս, որակավորման կամ այլ վկայականի առկայությունը պարտադի՞ր է:

Tags:

 
0

Դուրս գրման ակտ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`23/08/2010 Այլ, Հարց ու պատասխան

Eliza.

Բարև Ձեզ.
Հարգելի կոլեգաներ կխնդրեի ինձ ուղարկել արտադրության ընթացքում առկա կորուստների դուրս գրման ակտ կամ թեկուզ դուրս գրման ակտի որևէ ձև:el1986 շնիկ yandex.ru
Կանխավ շնորհակալություն:

Tags: , , ,

 
2

ԱԱՀ-ի հաշվանցում

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`21/08/2010 Հարկեր և տուրքեր, Հարց ու պատասխան

Margarita.

Բարև հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` կազմակերպությունը մինչև ԱԱՀ-ի 58.35մլն դր ներմուծել է ապրանքներ, որոնց ԱԱՀ-ն միացրել է ինքնարժեքին, ԱԱՀ վճարող դառնալու պահին վաճառքի նպատակով ձեռք բերած ապրանքային մնացորդի մասով նախկինում չհաշվանցած ԱԱՀ-ն կարո՞ղ է հաշվանցել, թե` ոչ:

Tags: , ,

Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.

Development: Babken Juharyan, Ara Ananyan

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank