
Ո՞ր ամսում հաշվանցել ԱԱՀ-ն
Անի․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ օգնել. մեր կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, 2023թ. ապրիլին ծառայության ձեռքբերում է ունեցել ոչ ռեզիդենտ կազմակերպությունից: ԱԱՀ-ի ապրիլ ամսվա ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ցույց եմ տվել "այլ հարկային պարտավորություն" տողում և վճարել եմ բյուջե, ինքնահաշիվ եմ դուրս գրել մայիսին: Հարցը․ հարկի հաշվանցումը արդյո՞ք կատարվում է մայիս ամսում։

ՍՊԸ-ն շահել է գնումների մրցույթ
Աննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք խնդրեմ՝ շրջ․ հարկով աշխատող ՍՊԸ գնումներով շահել է մրցույթ ուղևորափոխադրում կատարելու համար, ՍՊԸ կարո՞ղ է ուղևորափոխադրումն իրականացնել, այսինքն պայամանագիր կապել մեկ այլ ԱՁ հետ, որն իր անձնական մեքենաներով կկատարի պատվեր։ Եթե այո, ինչպիսի՞ հարկային պարտավորություններ կառաջանան ՍՊԸ մոտ։ Կանխավ շնորհակալ եմ։

ԱՊՊԱ հատուցման հարկում
Արեն․
Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Ունի գրանցված ավտոմեքենա: ԱՊՊԱ պատահարի գծով ստացել է փոխհատուցում ապահովագրական ընկերությունից 350 000 դրամ: Հարցս հետևյալն է՝ 350 000 դրամը արդյո՞ք պետք է հարկվի և շահութահարկով և ԱԱՀ-ով։

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան
Արամ Առաքելյան․
ՍՊԸ-ն ունի անշարժ գույք 280 մլն ՀՀ դրամ կադաստրայի արժեքով: Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ հարկային պարտավորություններ ունեն հիմնադիրները ՍՊԸ-ի լուծարման արդյունքում ԱԱՀ-ի և շահութահարկի առումներով: Շնորհակալություն:

Օտարերկրացու՝ աշխատանքի ընդունում
Գոհար․
Բարև Ձեզ․ Հարցս էսպիսին է․
Ազգությամբ հնդիկներին ինչպե՞ս ենք աշխատանքի ընդունում։ Միայն օտարերկրյա անձնագիր ունեն։

Ավտոմեքենաների ներմուծում և վաճառք
Արա․
Խնդրում եմ պատասխանել՝ ԱՁ, որը պիտի զբաղվի ավտոմեքենաների ներմուծմամբ ու վաճառքով, ի՞նչ հարկատեդակով է շահավետ աշխատելը, ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա այդ դեպքում։

Շինարարական կազմակերպություն
Զոհրաբ․
Բարև ձեզ, շինարարական կազմակերպություն բացելու համար պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո ի՞նչ գործողություն պետք է արվի։

Касса для обмена валют
Naira.
Как открыть ИП для работы в сфере обмена валют? Именно открыть кассу для обмена валют.

Գործուղման փաստաթղթեր
Էլինա․
Հարգելի հաշվապահներ, եթե օտարերկրյա գործուղման մկնելու համար աշխատողին վճարվել է օրապահիկ (գիշերավարձը վճարել է կազմակերպությունը հաշվարկային հաշվից անմիջապես հյուրանոցին) ՝ սահմանված չափը չգերաանցող գումար, արդյո՞ք անհրաժեշտ են փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը։
Նշված փասաթղթերի բացակայության դեպքում արդյո՞ք չի նվազեցվի օրապահիկի ծախսը շահութահարկի հաշվարկում։ Չէ՞ որ ՀՕ 111 Հոդվածը ասում է « 2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս թույլատրվում է առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցնել Օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում` Կառավարության սահմանած չափը չգերազանցող չափով տրվող հատուցման գումարները:»
Ի՞նչ խնդիրներ եմ կարող ունենալ փաստացի կատարված ծախսերի հաշվետվություն և գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթեր չունենալու դեպքում։
Կանխավ շնորհակալ եմ։

Մայրության նպաստի հաշվարկ
Նարինե․
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. Աշխատողը 2 ամիս աշխատել է ԵՊԲՀ-ում, այնուհետև ԱՁ-ի մոտ, մինչև հուլիսի 17-ը։ Հուլիսի 17-ից գնալու է ֆիզ. արձակուրդ։ Ինչպե՞ս հաշվարկել մայրության նպաստը։

ԱՁ-ն նոր է գրանցվել
Խաչատուր․
Ծրագրավորող եմ, գրանցվել եմ որպես ԱՁ։ Դրանից դեռ մի քանի օր է անցել։ Ե՞րբ, որտե՞ղ ու ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Շնորհակալություն։

ԱԱՀ հաշվարկի 18-րդ տող
Քրիստինա․
Բարև ձեզ։ ԱԱՀ-ի հաշվարկի մեջ 18-րդ տողում գրվում է ՀՀ-ում մեր ձեռքբերումների ընդհանուր արժեքը ԱԱՀ-ն ներառյա՞լ։ Հետո կողքը նոր առանձնացված ԱԱՀ-ն։

Արդյո՞ք լիցենզիայի պահանջ կա
Վահագն․
ԱՁ-ն գրանցել եմ որպես Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում, պետռեգիստրում։ ՀԴՄ գրանցման հայտում 101 ձևում գործունեության տեսակը տվել եմ ավտոտեխսպասարկման կայան, քանի որ ուրիշ կետ չկար, կամ պետք է նշեյի այլ։ Հիմա ՊԵԿ-ի էջում Անհատական տվյալներ էջում լիցենզավորվող ոլորտներ բաժնում հայտնվել է գրություն. Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում 100տոկոս: Արդյո՞ք դա նշանակում է, որ իմ գործունեության համար լիցենզավորման պահանջ կա։ Բայց ես գիտեմ, որ այդպիսի պահանջ չկա։

Աշխատանքային ստաժի ստուգում
Գայանե․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ինչպե՞ս կարող եմ ստուգել, թե իմ աշխատանքային ստաժն ինչքան է։

ՀԴՄ կտրոն առանց ՀՎՀՀ
Հայկուհի․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպության բիզնես քարտով առանց ՀՎՀՀ ՀԴՄ կտրոն ստանալը խնդի՞ր է: Նաև միկրոյի դեպքում։

ՀՄ ձեռք է բերվել գնման ակտով
Քրիստինա․
Բարև Ձեզ։ Եթե հիմնական միջոցը ձեռք է բերված գնման ակտով ,ապա դրա մաշվածքի ծախսը շահութահարկի հաշվարկման ժամանակ չի՞ նվազեցվի։

Որպես ԱՁ գրանցվելու համար
Շողիկ․
Բարև Ձեզ։ Ես մեկ հարց ունեմ ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես անգլերենի ուսուցչուհի եմ, տանը ունեմ աշակերտներ։ Ցանկանում եմ բացել այնպիսի ԱՁ-ը, որպեսզի լինեմ գրանցված աշխատող։ Նպատակս այն է, որ կարողանամ գնալ ֆիզ արձակուրդ և ստանամ մինչև 2 տարեկան երեխայի նպաստի գումարը՝ որպես գրանցված աշխատող։ Չգիտեմ՝ ճիշտ բացատրեցի, թե ոչ🙂։ Հիմա ինձ կասե՞ք, թե ես ինչ ԱՁ պետք է բացեմ այդ դեպքում🙂🥰

Առհաշիվ գումարի տրամադրում տնօրենին
Անի․
Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպության տնօրենը դրամարկղից պարբերաբար գումար է վերցրել առհաշիվ: Հարցս հետևյալն է՝ առհաշիվ գումարների դեպքում պայմանագիր պե՞տք է կազմվի տնօրենի հետ: Խոսքը մեծ գումարի մասին է:

Դիզելային վառելիքի վաճառք
Նվարդ․
Բարև Ձեզ։
Դիզելային վառելիքի առք ու վաճառքով չզբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք վաճառել պահեսում առկա դիզելի մնացորդը, թե՞ դրա համար անհրաժեշտ է լիցենզիա։

Եկամտային հարկի վերադարձ հիփոթեքային վարկի դեպքում
Հովիկ․
Բարև Ձեզ: Ինձ ասեք խնդրում եմ՝ եթե ես կազմակերպությունում աշխատում եմ քաղաքացիաիրավական պայմանագրով, իմ ստացած աշխատավարձից եկամտային հարկ առաջանու՞մ է արդյոք, որը կկարողանամ օգտագործել հիփոթեքային վարկ վերցնելիս, եթե այո, ապա քանի՞ տոկոսն է կազմում աշխատավարձի։ Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ